քիայի տիրապետության տակ գտնվող Մոլդովայիս ոլ Բեսարաբիայից գաղթած շուրջ 4000 հայեր Դնեստր գետի ավագա– նում (Քիշնևի մոտ) հիմնադրել են Դրի– գորիուպոլիս քաղաքը (Դրիգորիուպոլսի հիմնադրման հանդիսավոր արարողու– թյունը տեղի է ունեցել 1792-ի հուլիսի 15-ին), Իոսիֆովկա U Վասիլնկա գյուղե– րը։ Տակավին 1796-ին խոշոր վաճառա– կանները ստեղծեցին 95 հոգուց բաղկա– ցած աոևտրավաճառականական ընկերու– թյուն, որը զբաղվում էր հատկապես արլ․ սանտրով։ Հայ վաճառականներն իրենց կապիտալները ներդնում և զարկ էին տա– լիս արտադրության որոշ շահութաբեր ճյուղերի։ Հումքի առատությունը հնարա– վորություն էր ստեղծում կաշվի արտա– դրության համար։ Եթե գաղութի ձևավոր– ման առաջին տարիներին քաղաքում կար կաշվի, մեկ գործարան, սայա XIX դ․ 70-ական թթ․՝ 6-ը։ Կազմակերպվեց նաև ճարպի, մոմի արտադրություն։ Հայ խո– շոր առևտրաարդյունաբերողները իրենց կապիտալները ներդնում և ձեռնարկու– թյուններ էին հիմնադրում տնտ․ գործու– նեության լայն հեռանկարներ ունեցող Օդեսայում։ Ունենալով ընդարձակ հո– ղային տարածություն (30 հզ․ դեսյատին), գաղութը հնարավորություն ուներ զբաղ– վել գյուղատնտեսությամբ, հատկապես, այգեգործությամբ և խաղողագործու– թյամբ։ 1806-ին բացվել է Դրիգորիուպոլսի առաջին հայկ․ ծխական դպրոցը, 1868-ին՝ իգական (Սրբուհյան) դպրոցը ևն, հիմնվել են նաև ներգաղութային հասարակական հաստատություններ, կազմակերպու– թյուններ։ Ռուսահայ գաղութներն ապրել են հա– սարակական–քաղ․ ու մշակութային աշ– խույժ կյանքով։ Հայ համայնքի համեստ շրջանակներում նրանք ամրապնդել են հայ և ռուս, ժողովուրդների բարեկամա– կան կապերը, աշխուժորեն արձագանքել ու մասնակցեք ռուս, կյանքի կարևոր իրա– դարձություններին։ Նրանք միաժամա– նակ կենդանի կապերի մեջ էին Հայաս– տանի հետ ու լավատեղյակ հայրենի երկ– րի իրավիճակին, և պատահական չէր հայ ժողովրդի ռուս, կողմնորոշումը, նրա օգ– նությամբ ազատագրվելու ձգտումը։ Ռու– սաստանի օգնությամբ Հայաստանը ազա– տագրելու գրեթե բոլոր ծրագրերը մշակ– վել են Ռուսաստանի հայկ․ շրջանակնե– րում։ Դրա վկայությունն է նաև Արևել– յան Հայաստանը Ռուսաստանին միանա– լու պատմ․ ակտի նկատմամբ ռուսահայ կենտրոնների դրսևորած ջերմ վերաբեր– մունքը։ Ռուսաստանի կապիտ․ զարգացմանը նպաստող վերափոխումներով վերակա– ռուցվում էր կայսրության ողջ վարչաիբա– վական համակարգը։ Այդ պայմաններում վերացվեց հայկ, և մյուս գաղութների ինքնավարությունը։ Սակայն չվերացավ այդ համայնքների ներքին ազգ․ կյանքը, քանի որ հիմնվեցին ազգային–բարեգոր– ծական հաստատություններ՝ նոր իրավի– ճակում ինչ–որ չափով փոխարինելու գա– ղութի ինքնավար մարմիններին։ Ռուսաստանի հայկ» գաղութները կա– րևոր դեր կատարեցին ասս և հայ ժողո– վուրդների փոխճանաչման, կայսրության հվ․ երկրամասի զարգացման գործում, ինչպես նաև կրելով ռուս, դեմոկրատական մշակույթի ու հասարակական մտքի բա– րերար ազդեցությունը, նշանակալից դեր կատարեցին դրանց ավանդները հայ իրա– կանության մեջ տարածելու ասպարեզում։ 4*րանք էական դեր խաղացին նաև հայ ազգ․ մշակույթի ավանդները պահպանե– լու, զարգացնելու և ռուս, միջավայրում տարածելու խնդրում։ Ռուսահայ գաղթավայրերում ծնունդ առան, ռուս, միջավայրում ե․ հայ–ռուս․ հարաբերությունների ոլորտում ձևավոր– վեցին այնպիսի նշանավոր դեւքքեր, ինչ– պիսիք են Մ․ Նալբանդյանը, Ռ․ Պատկան– յանը, Հ․ Այվազովսկին, Մ․ Սարյանը, Ա․ Սպենդիւսրյանը, Ք․ Կարա–Մուրզան, Ա․ Թամանյանը, Ա․ Մյասնիկյանը, Ս․ Սրա– պիոնյանը (Լուկաշին) և շատ ուրիշներ։ Վ․ Բարխադարյան Հայ սփյուռք Հայ սփյուռքը հայրենիքից դուրս գո– յություն ունեցող հայկ․ համայնքների հավաքականությունն է։ Արևմտահայու– թյան նկատմամբ թուրք, իշխանություննե– րի 1915-ին կիրաասծ ցեղասպանության հետևանքով ոչնչացվեց ավելի քան 1,5 մլն հայ։ Փրկված հայերը բնակություն հաստատեցին աշխարհի տարբեր երկըր– ներում, համալրելով գոյություն ունեցող հայ գաղութները կամ էլ ստեղծելով նո– րերը։ Ձևավորվեց հայ սփյուռքը, որն, ի տարբերություն հայ գաղթաշխարհի նա– խորդ շրջանի, բնութագրվում է իբրև ցե– ղասպանության և բռնագաղթի հետևանք, հայ ժողովրդի մի զգալի մասի գոյատևում հայրենիքից դուրս և ունի հայրենիք (աըվ– յալ դեպքում՝ Արևմտյան Հայաստան) վե– րադառնալու և այնտեղ վերահաստատվե– լու ակնկալություն։ «Սփյուռք» տերմինը իր ժամանակակից իմաստով սկսել է օգտագործվել 1920-ական թվականներից։ Դեռևս Մեծ եղեռնի ժամանակ Սիրիա և Լիբանան (որոնք մտնում էին Օսման– յան կայսրության կազմի մեջ) արտաքս– ված հայերի մի մասը բնակություն հաս– տատեց այդ երկրներում։ Հետագա տա– րիներին հայերի մի մասը շարունակեց արտագաղթը դեպի Ֆրանսիա, Հունաս– տան, ԱՄՆ, ինչպես նաև Արգենտինա, Բրտզիլիա, Ուրուգվայ (դրանով իսկ սկիզբ դնելով հայ համայնքների ձևավոր– մանը նաև Հվ․ Ամերիկայում)։ Հայերի մի մսան էլ անցավ Կիլիկիա, սակայն Հայ գաղթականների ճամբարում (Հալեպի մոտ) 1921-ի թուրք–ֆրանս․ պայմանագրի կըն– քումից հետո, երբ ֆրանսիացիները դրժեցին հայերին ինքնավարություն տա– լու իրենց խոստումը և լքեցին Կիլիկիա– յի հայ բնակչությանը, հայերը հարկադըր– ված էին հեռանալ իրենց հայրենիքից։ Հունաստան տեղափոխված հայերի (շուրջ 70 հզ․ մարդ) զգալի մասը հույն–թուրք․ պատերազմում (1919–1922) Հունաստանի պարտությունից հետո թողեց երկիրը և բնակություն հաստատեց Ֆրանսիայում, Հս․ և Հվ․ Ամերիկայում, մասամբ նաև Սիրիայում ու Լիբանանում, ուր զգալի թվով հայեր տեղաՓոխվեցին նաև 1938– 1939-ին՝ Սիրիայի Ալեքսանդրետի սան– ջակից, երբ վերջինս Ֆրանսիայի և Թուր– քիայի միջև կայացած գործարքի հետե– վանքով տրվեց Թուրքիային։ 1920-ական թթ․ վերջին -30-ական թթ․ սկզբին սփյուռքի տարածական նկարագիրը հիմ– նականում կայունացավ։ 1950-ական թթ․ սկսվեց սփյուռքահա– յության տեղաշարժերի մի նոր շրջան, որը որոշ ընդմիջումներով շարունակվում է ցայսօր։ 1952-ի Եգիպտ․ հեղափոխու– թյունից հետո սկսվեց այդ երկրից հայերի (հիմնականում ունևոր խավերի) արտա– գաղթը դեպի Կանադա, Ավստրալիա և այլ երկրներ։ 1958–1961-ին նկատելիո– րեն աճեց հայերի արտագաղթը Սիրիա– յից դեպի հարևան Լիբանան, ինչպես նաև Եվրոպայի և Հվ․ Ամերիկայի երկըր– ներ։ 1960-ական թթ․ վերջից արտագաղթ սկսվեց Լիբանանից, իսկ 1979-ին՝ Իրա– նից, ապա նաև Հորդանանից և Իրաքից։ Այս երկրներից արտագաղթած հայերի մի մասը բնակություն հաստատեց Քու– վեյթում և Արաբական Միացյալ էմիրու– թյուններում (որտեղ նավթարդյունահա– նության արագ զարգացումը որակյալ աշխատողների մեծ պահանջ ունի), իսկ հիմնական մասն արտագաղթեց ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Անգլիա, Ֆրան– սիա և այլուր՝ ստվարացնելով այնտեղի հայ համայնքները։ Դրա հետ մեկտեղ նոր համայնքներ կազմավորվեցին Իս– պանիայում, Շվեդիայում, ԴՖՀ–ում, Շվեյ– ցարիայում և այլուր։ 1950-ական թթ․ սկսված հայերի տեղա– շարժը Միջին և Մերձավոր Արևելքի եր– կըրներից բնութագրվում է որոշակի առանձնահատկություններով։ Դրա դըր– դապատճառները զուտ սոցիալ–տնտ․ բը– նույթի են․ համապատասխան աշխատան– քի բացակայություն, քաղ․ անբարենը– պաստ պայմաններ, ազգ․ խտրականու– թյուն ևն։ Արտագաղթողների բացարձակ մեծամասնությունը նախընտրեց Արև– մուտքի զարգացած երկրները՝ գերադասե– լով կայուն քաղ․ վարչակարգերը, գիտակ– ցելով հանդերձ այդ երկրներում սոցիալ– տնտ․ ինքնահտստատման դժվարին պայ– մանները, ինչպես նաև ձուլման վտանգը։ Ամեն մի ազգ․ Փոքրամասնության առջև ծառացած առաջնահերթ խնդիրը ազգ․ դիմագծի պահպանումն է։ Այդ նպատա– կով գործի են դրվում հատուկ ազգա– պաշտպան միջոցներ։ Հայ սՓյուռքի պա– րագայում լրացուցիչ և հզոր ազգապաշտ– պան միջոց է նաև սեփական հայրենիքի նկատմամբ պատմ․ իրավունքների հետա– պնդումը։ Ձուլման պրոցեսներին հակազ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/186
Արտաքին տեսք