«Հայ համալսարանականների միությու– նը», Հայաաոանյայց բարեսիրաց տիկ– նանց միությունը (իր ծերանոցով), «Գա– յանե», «Արփինե», «Շիրագ» պարախմբե– րը։ Կան ամենօրյա հայկ․ ռադիոժամեր («Ռադիո–Արմենիա», «Կոմիտաս» ևն), հրատարակվում է «Ապրիլ* ամսաթերթը։ Ամերիկա աշխարհամասում հայկ․ հա– մայնքներ կան նաև Կուբայում, Մեքսիկա– յում, Չիլիում, Վենեսուելայում։ Ասիա աշխարհամասում հայերը բնակ– վում են Արաբական Միացյալ էմիրու– թյուններում, Բիրմայում, Եմենում, Թուր– քիայում, Իսրայելում, Հվ․ Կորեայում, Հնդկաստանում, Հոնկոնգում, Հորդանա– նում, Սաուդյան Արաբիայում, Սինգա– պուրում, Տայվանում, Քուվեյթում, սա– կայն ստվար են Երուսաղեմի, իրանի, Իրաքի, Լիբանանի, Սիրիայի գաղութնե– րը։ Երուսաղեմ։ Հայերի մուտքը Երուսաղեմ հիշատակվում է դեռևս քրիս– տոնեության տարածման առաջին շրջա– նում, մասնավորապես՝ IV դ․։ Երուսաղե– մում ու նրա շրջակայքում հաստատված հայերը հիմնականում եղել են հոգևորա– կաններ (արդեն IV դ․ Երուսաղեմում գո– յություն ունեին հայկ․ եկեղեցիներ)։ Հայ աշխարհիկ համայնքը Երուսաղեմում առաջացել է YII դ․, երբ հաստատվել է Երուսաղեմի հայոց պատրիարքությունը։ Համայնքը ստվարացել է 1915-ի եղեռնից հետո։ 1922-ին ՀԲԸՄ հովանավորությամբ 1000 հայ որբեր են բերվել Երուսաղեմ (մի մասը 1924-ին ներգաղթել է Սովետա– կան Հայաստան)։ 1986-ին Երուսաղեմում և նրա շրջակայքում բնակվում էր շուրջ 2000 հայ։ Հիմնականում զբաղվում են արհեստներով (ոսկերիչներ, լուսանկա– րիչներ, հախճապակեգործներ), առևտ– րով, կան նաև բժիշկներ, ուսուցիչներ, բանվորներ ևն։ Համայնքի մոտ 90%–ը ապրում է հայկ․ թաղամասում՝ Ս․ Հակոբ– յաՆց վաՆքի տարածքում։ Գործում են վանքապատկան Ս․ Թարգմանչաց և ժա– ռանգավորաց վարժարանները, Հայ բա– րեսիրաց միությունը, Հայ երիտասար– դաց միությունը, ՀԲԸՄ մասնաճյուղը, որոնք ունեն մարզական, թատերական և երգի–պարի խմբեր, հայ կաթոլիկների «Արաքս» մարզական միությունը։ Լույս է տեսնում «Սիոն» ամսագիրը, որը տպա– գրվում է Երուսաղեմի հայկ․ տպարա– նում (գործում է 1833-ից)։ Երուսաղեմի ձեռագրատունը հայտնի է հայերեն ձեռա– գրերի հավաքածուով (ավելի քան 4000)։ Իրան։ Որպես բնիկներ՝ հայերը հնա– գույն ժամանակներից ապրել են Ատրպա– տականում և Պարսկահայքում․ այդ տա– րածքները հայկ․ պետականության ան– կումից հետո մտել են Իրանի կազմի մեջ։ հարբեր դարերում տեղի է ունեցել նաե հայերի զանգվածային բռնագաղթ Իրան։ Շահ Աբբաս I-ի բռնագաղթով տեղահան– ված հայերը բնակվել են գլխավորապես Սպահանում և շրջակայքում, որտեղ հիմ– նել են Նոր Ջուղան։ 1986-ին Իրանում բնակվում էր շուրջ 200 հզ․ հայ։ Համայնքը խիստ շերտավոր– ված է․ կան մեծ թվով արհեստավորներ, արդյունաբերության տարբեր ճյուղերում աշխատող բանվորներ, զգալի թվով գյու– ղացիներ, մտավորականներ (բժիշկներ, ճարտարապետներ, ուսուցիչներ, պետ․ հիմնարկների ծառայողներ ևն), մինչև 1979-ի «Իսլամական հեղափոխությունը» զգալի թիվ էին կազմում նաև հայ խոշոր ձեռնարկատերերն ու առևտրականները։ Հայերի մեծ մասը բնակվում է քաղաք– ներում՝ Թեհրանում, Թավրիգում, Ռեշ– տում (Ռաշտ), Ուրմիայում, Սպահանում։ Համայնքը ղեկավարում է թեմական խորհուրդը, որը ճանաչված է կառավա– րությունից և արտոնված է տնօրինելու հայերի ընտանեկան և ժառանգական խնդիրները։ Իրանում կա 3 թեմ^ Ատրպատականի (կենտրոնը՝ Թավրիզ), Թեհրանի (կենտ– րոնը՝ Թեհրան) և Սպահանի (կենտրոնը՝ Սպահան), գործում են նաև հայ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ։ Որպես Իրանի հիմնական կրոն, հա– մայնքներից մեկը, հայերը Իրանի մեջ– լիսում ներկայացուցչական իրավունք ունեն դեռևս 1909-ից․ իրանահայերը ընտ– րում են երկու պատգամավոր՝ մեկը երկ– րի հս․, մյուսը՝ հվ․ և կենտր․ նահանգ– ներից։ Իրանի հայ համայնքում գործում են ՀԲԸՄ, Համազգային մշակութային միու– թյան, ՀՕՄ, ՀՄԸՄ մասնաճյուղերը, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպու– թյունը, «Հայ կին» միությունը, «Նոր Զաղայի մշակութային միությունը», «Թեհ– րանի հայ կանանց բարեգործական միու– թյունը», «Արարատ» և «Հայ երգ» երաժշտ․ ընկերությունները են։ իրանում գործող 40 հայկ․ դպրոցներից 8-ը միջնակարգ են, Թեհրանի «Քաշեշ–Դավթյան» ազգային դըպ– րոցը 1981-ին Թեհրանի 35 դպրոցներում շաբա– թական 2 ժամ դասավանդվում է հայերեն։ Թեհրանի համալսարանում, Սպահանի համալսարանի գրականության ֆակուլտե– տին կից գործում են հայագիտ․ ամբիոն– ներ։ Իրանի հայ համայնքը սվւյուռքի հրա– տարակչական կենտրոններից է․ այստեղ տպագրվում են հայ հեղինակների աշխա– տություններ, պարբերականներ են։ Ի ր ա ք։ Հայ–իրաքյան առնչություննե– րը գալիս են հնագույն ժամանակներից, սակայն հայ համայնքը Իրաքում հիմնա– կանում ձևավորվել է Աբբասյան խալի– ֆայության շրջանում (VIII– XIII դդ․), սկսել է ստվարանալ XVII դ․ սկզբին, երբ Իրաք են եկել շահ Աբբաս I-ի բռնագաղ– թով տեղահանված և Թուրքիայից՝ ջա– լալիներից հալածված բազմաթիվ հայեր։ 1920-ական թթ․ Իրաքում ապաստան է գտել շուրջ 90 հզ․ հայ։ Հետագա արտա– գաղթերի և հայրենադարձության պատ– ճառով նրանց թիվը հետզհետե պակա– սել և այժմ (1986) շուրջ 25 հզ․ է։ Իրաքա– հայերը բնակվում են հիմնականում Բաղ– դադում, Բասրայում, ինչպես նաև Մոսու– լում, Կիրկուկում, 1սանաքինում, Հաբբա– նիայում։ Զբաղվում են առևտրով և ար– հեստներով (Փականագործներ, դարբին– ներ, մեխանիկներ, դերձակներ ևն), կան նաե բժիշկներ, ճարտարապետներ, ին– ժեներներ, պետ․ ծառայողներ։ իրաքա– հայ համայնքը ղեկավարում են Առաջ– նորդարանը և Ազգ․ կենտր․ վարչությունը, որին կից գործում են կրթական, ազգ․ կալվածքները վերահսկող, եկեղեց․ հանձ– նաժողովները։ Համայնքում գործում են 2 հայկ․ եկեղեցի (Բաղդադում և Բասրա– յում), 5 հայկ․ դպրոցներ (Բաղդադում, Բասրայում, Մոսուլում, Կիրկուկում)։ Հա– յերեն պարբերականներ չեն հրատարակ– վում (լույս է տեսնում միայն «Մաշտոց» տարեգիրքը)։ Իրաքահայերի հասարա– կական և մշակութային կյանքը կազմա– կերպում են ՀԲԸՄ Իրաքի մասնաճյուղը, Հայ երկսեռ երիտսաարգաց միությունը (ՀԵԵՄ), ՀՄԸՄ մասնաճյուղը են։ Գործում են «Կոմիտաս» երգչախումբը և ինքնա– գործ այլ խմբեր։ Լիբանան։ Լիբանանի տարածքում հայերը բնակվել են Տիգրան Բ Մեծի ժա– մանակից, երբ այն գտնվել է հայկ․ պետության կազմում։ XII–XIII դդ․ հայ համայնքներ են հիշվում Տրիպոլիում, Սայդայում ևն։ Հետագայում հայ համայն– քը ստվարացել է XVII–XIX դդ․ թուրք կառավարողների հակահայկ․ բռնություն– ների հետևանքով։ ժամանակակից հայ համայնքը Լիբանանում ձևավորվել է ու ստվարացել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և հետո՝ 1920– 1930-ական թթ․։ 1970-ական թթ․ Լիբանա– նում բնակվում էր շուրջ 250 հզ․ հայ։ Սա– կայն հետագա տարիներին Լիբանանում ծավալված քաղաքացիական պատերազմ– ների և իսրայելական ագրեսիայի հետե– վանքով տեղի ունեցավ հայերի արտագաղթ դեպի ԱՄՆ, Կանադա և այլ երկրներ։ Լի– բանանահայերը հիմնականում բնակվում են Բեյրութում, նաև՝ Տրիպոլիում, Զահ– լեում, Այնճարում, Անթիլիասում։ Լիբա– նանահայերի սոցիալ․ կազմը խիստ խայ– տաբղետ է․մեծ թիվ են կազմում արհեստա– վորները, մանր և միջին առևտրականնե– րը, կան սպասարկման ոլորտի աշխա– տողներ, պետ․ հիմնարկությունների ծա– ռայողներ, զգալի թիվ են կազմում խոշոր գործարանատերերն ու առևտրականները, բժիշկները, երաժիշտները, իրաւիսբան– ները ևն։ Լիբանանում գործում են բազմաթիվ մշակութային, հայրենակցական, բարե– գործական, մարզական, երիտասարդա– կան միություններ ու կազմակերպություն– ներ․ ՀԲԸՄ մասնաճյուղը (1910-ից), «Նոր սերունդ», Թեքեյան մշակութային միու– թյուն, Համազգային մշակութային միու– թյուն, «Լիբանանահայ գրական շրջա– նակ», Հայ երիտասարդաց ընկերություն (ՀԵԸ), «էրեբունի», «Արարատ», «Մարգիս Տխրունի», ՀՄՄ, ՀՄԸՄ, «Մասիս», «Ալեք Մանուկյան», «Կյուլպենկյան» ևն։ Բեյ– րութում են գտնվում հաճընցիների, մու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/192
Արտաքին տեսք