Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ս․ Կասյան - Ա․ Մռավյան Ս․ Տեր–Դաբրիելյան Ա․ Նուրիչանյան Ա․ Բեկզադյան Ի․ Դովլաթյան Տայաօտանի Տեղկոմի անդամներ թյան կուսակցական, սովետական U տնտ․ մարմիններում։ 1920-ի դեկտեմ– բեր – 1921-ի հունիսին ՀԿ(բ)Կ Կենտկոմը անցկացրեց կուսակցականների հաշվա– ռում և ցուցակագրում։ Ստեղծվեցին ՀԿ(ր)Կ գավառային և շրջանային կոմի– տեներ։ Քաղաքներում, գյուղերում, ձեռ– նարկություններում, հիմնարկներում ձևավորվեցին կուսբջիջներ։ 1921-ի հուն– վարին Երևանում կար 20 կուսբջիջ 500 անդամով։ 1921-ի հունվարին կայացան ՀԿ(բ)Կ քաղաքային և շրջանային առաջին կոնֆերանսները։ Ստեղծվեցին կուսակ– ցության ընտրովի կոմիտեներ։ Ալեքսան– դրապոլի կուսկազմակերպությունը գոր– ծում էր քաղաքի թուրք, օկուպացիայի պայմաններում։ Այնաեղ ստեղծված էր Հեղկոմ, որը, սակայն, հարկադրված էր դադարեցնել իր գործունեությունը մինչև 1921-ի ապրիլի երկրորդ կեսին քաղաքի ազատագրումը։ ՀԿ(բ)Կ, Հայաստանի Հեղկոմը սովետական իշխանության առա– ջին ամիսներին ազգայնացնում են հողը, արդ․ ձեռնարկությունները, բանկերը, ստեղծում պետ․ կառավարման տեղական մարմիններ։ Այդ ժամանակ և մինչև 1921-ի վերջը–1922-ի սկիզբը ՀՍՍՀ–ում, որպես պետ․ իշխանության մարմիններ, հանդես էին գալիս նշանակովի հեղկոմները, որոնց հետագայում փոխարինում են ընտ– րովի մարմինները՝ սովետները։ ՀԿ(բ)Կ կիրառում է ռազմ, կոմունիզմի քաղաքա– կանություն, երկրի տնտ․ հետամնացու– թյունը վերացնելու, խաղաղ շինարարա– կան աշխատանքի անցնելու միջոցներ։ 1921-ի փետրվ․ 11-ի լույս 12-ի գիշերը Լոռիում կուսկազմակերպությունների ղե– կավարությամբ զինված ապստամբություն բռնկվեց Լոռին անգլ․ օկուպանտների օգնությամբ «Չեզոք գոտի» հռչակած վրաց մենշևիկների դեմ։ Ապստամբներին օգ– նության հասան 11-րդ կարմիր բանակի զորամասերը և Ղարաքիլիսայի ու Քա– րանայի շրջաններում կազմակերպված պարտիզանական ջոկատները։ Լոռին ազատագրվում է և մտնում Սովետական Հայաստանի կազմի մեջ։ 1921-ի փետրվարի կեսին դաշնակցա– կան ուժերը դիմում են զինված արկածա– խնդրության և Հայաստանի սովետական իշխանությունը քաշում քաղաքացիական կռիվների մեջ․ գրավում են Երևանը, Սո– վետական Հայաստանի արլ․, հվ․ ու արմ․ շրջանները, որտեղ վերականգնում են նախկին վարչակարգը։ ՀԿ(բ)Կ Կենտկո– մը, Հայաստանի Հեղկոմը տեղափոխվում են Ղամարլու–Վեդիի շրջան, որտեղից կազմակերպում և գլխավորում են դաշ– նակցականների ջախջախման գործը։ Միաժամանակ 1921-ի փետր․ 26-ին Գի– լի ջանում ձևավորվում է Հայաստանի հս․ շրջանների Ռազմհեղկոմը, իսկ այդ շըր– ջաններում կուսակցական աշխատանքնե– րը ղեկավարելու համար՝ ՀԿ(բ)Կ Կենտ– կոմի բյուրո, որի կազմում հաստատվում են ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտու– ղար Գ․ Ալիխանյանը, ԿԿ–ի երկրորդ քար– տուղար Ա․ Մռավյանը, բյուրոյի անդամ Ա․ Իսսնջյանը։ Ռազմհեղկոմի նախագահ է նշանակվում Գ․ Աթարբեկյանը։ Հենա– րան չունենալով աշխատավոր ժողովրդի մեջ, հանդիպելով կարմիր բանակի զո– րամասերի, հանրապետության աշխատա– վորների դիմադրությանը, դաշնակցական– ները պարտություն են կրում։ Ապրիլի 2-ին ազատագրվում է Երևանը, մինչև ամսի 15-ը սովետական իշխանությունը վերահաստատվում է նաև թշնամու գրա– ված մյուս շրջաններում։ Դավադիր ուժե– րի մնացորդները փախչում են Զանգե– զուր, միանում այնտեղ դեռևս իշխանու– թյան գլուխ կանգնած դաշնակցական հա– կահեղափոխ․ ուժերին։ 1921-ի մայիսին Հայաստանի կոմու– նիստական կուսակցության շարքերը հա– մալրվում են Սովետական Ռուսաստանից ուղարկված կուսակցական նոր ուժերով, ամրապնդվում է հանրապետության կու– սակցական, պետ, ապարատը։ Հայհեղ– կոմին փոխարինած հանրապետության ժողկոմխորհի նախագահ և ռազմ, գործե– րի ժողկոմ է նշանակվում Ա․ Ֆ․ Մյասնիկ– յանը, ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար և ժողտնտխորհի նախագահ՝ Ս․ Սրապիոն– յանը (Լակաշին), ժողկոմներ են նշանակ– վում Ա, Հովհաննիսյանը, Ս․ Համբար– ձումյանը, Ա․ Երզնկյանը, Ա․ Կարինյանը և ուրիշներ։ ՀԿ(բ)Կ Կենտկոմը ջանքեր է գործադրում Զանգեզուրում խաղաղ ճա– նապարհով սովետական կարգեր հաստա– տելու համար։ Սակայն դարանակալ ուժե– րը նախահարձակ են լինում, և սկսվում են քաղաքացիական կռիվներ։ Կարմիր բա– նակի զորամասերը հուլիսի Հ–ին ազատա– գրում են Տաթևը, 7-ին՝ Ղափանը, 13-ին՝ Մեղրին։ Քաղաքացիական կռիվները ավարտվում են աշխատավորների լիակա– տար հաղթանակով։ Իր աշխատանքները վերակառուցելով կուսակցության X հա– մագումարի որոշումների ոգով, Հայաս– տանի կոմկուսը եռանդուն պայքար սկսեց հանրապետության ժող․ տնտեսության վե– րականգնման համար։ Գալով Հայաս– տան, Ա․ Ֆ․ Մյասնիկյանը իր հետ բերում է «Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստա– նի, Դաղստանի, Լեռնականների հանրա– պետության կոմունիստ ընկերներին» ուղղված Վ․ Ի․ Լենինի նամակը, որում նա խորհուրդ էր տալիս ստեղծագործական մոտեցում ունենալ աշխատանքին, հաշվի առնել տեղական առանձնահատկություն– ները, ծավալել ոռոգման աշխատանքներ, անցնել երկրի էլեկտրիֆիկացմանը, հըմ– տորեն ղեկավարել կապիտալիզմից սո– ցիալիզմին անցման պատմ․ գործը։ 1921-ի հունիսի 24-ին հրապարակվում է ՀՍՍՀ ժողկոմխորհի դեկրետը «պարենտուրքի մասին»։ Վերացվում են պարենի բռնա– գրավումները, չեղյալ են հայտարարվում պարենի գնման պետ․ կայուն գները։ Վե– րակառուցվում է կուսակցական պետ․ ապարատը։ 1922-ի հունվ․ 26–29-ին Երևանում տե– ղի է ունենում ՀԿ(բ)Կ I համագումարը։ Այդ ժամանակ ՀԿ(բ)Կ կազմում կար 260 սկզբնական կուսկազմակերպություն, որից 76-ը՝ քաղաքներում, 184-ը՝ գյուղա– կան վայրերում։ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի քաղ․ հաշ– վետվությամբ հանդես է գալիս Կենտկոմի քարտուղար Ս․ Լուկաշինը (Սրապիոն– յան), կուսակցության տակտիկան ու քա– ղաքականությունը հաշվետու ժամանակա– շրջանում, ՌԿ(բ)Կ XI կոնֆերանսի արդ– յունքների, սովետական շինարարության և Անդրկովկասյան Ֆեդերացիայի կազմա– վորման մասին՝ ՀՍՍՀ ԺԿԽ–ի նախագահ Ա․ Մյասնիկյանը։ Լսվում են զեկուցում– ներ նաև հողային քաղաքականության, գարնանացանի կամպանիայի և այլ հար– ցերի մասին։ Համագումարը միահամուռ հավանություն է տալիս Անդրֆեդերացիա– յի ստեղծման գաղափարին և Կենտկոմին հանձնարարում քայլեր կատարել այն իրականացնելու համար։ Համագումարը ամփոփում է ՀԿ(բ)Կ–ի անցած ժամանակա– շրջանի գործունեությունը և ՌԿ(բ)Կ X համագումարի որոշումների լույսի ներքո նշում կուսակցության գործնական խնդիր– ները։ Ընտրվում են ՀԿ(բ)Կ Կենտկոմի նոր կազմ, վերստուգիչ հանձնաժողով և Անդրկովկասի կուսկազմակերպություն– ների I համագումարի պատգամավորներ։ 1922-ի հունվ․ 30-ին բացվում է հանրապե– տության սովետների I համագումարը։ Քննության են առնվում տնտ․ շինարարու– թյան հարցեր, ընդունվում է Սովետական Հայաստանի առաջին սահմանադրությու– նը։ Սահմանվում է հանրապետության պետ․ մարմինների համակարգ, նշվում դրանց գործունեության ոլորտն ու իրա– վասության շրջանակները։ ՀԿ(բ)Կ լայն