Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վորումների, հումքի U վառելիքի խնայո– ղական օգտագործման, աշխատանքային կարգապահության և այլ հարցերում։ Գյու– ղում հասունանում էր միջակին լայն ճա– կատով կոլեկտիվ տնտեսություններում ընդգրկելու անհրաժեշտությունը։ Այդ նը– պատակով դրվում է գյուղում կուսակցա– կան նոր բջիջներ ստեղծելու, հները ամ– րապնդելու հարցը։ Համագումարը կուս– կազմակերպությունների առաջնահերթ պարտականությունների շարքը դասեց կուլտուրական հեղափոխության խնդիր– ների լուծումը, դպրոցահասակ երեխանե– րի համար ուսման պայմանների ստեղծու– մը, անգրագիտության վերացումը են։ Համագումարը հավանություն տվեց հան– րապետության ժողտնտեսության զարգաց– ման առաջին հնգամյա պլանի (1928–32) նախագծին, որի մասին զեկուցեց ՀՍՍՀ ԺԿխ–ի նախագահ Ս․ Տեր–Գաբրիելյանը։ Որոշվեց նախագիծը ներկայացնել աշ– խատավորների լայն քննարկմանը։ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի որոշմամբ մեծ թվով գյուղա– տնտեսներ և գյուղատնտեսության այլ մասնագետներ ուղարկվեցին գյուղեր։ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի որոշմամբ 1930-ի փետըր– վարից սկսեց լույս տեսնել «Կոլխոզնիկ» ամսագիրը։ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի օրգան «Մաճ– կալ»-ը դարձավ օրաթերթ։ 1930–32-ին հանրապետության բազմաթիվ շրջաննե– րում սկսեցին լույս տեսնել շրջանային թերթեր։ Կոլեկտիվացման բնագավառում եղան լենինյան գծից շեղումներ, կամա– վորության լենինյան սկզբունքի խախ– տումներ, շտապողականության դեպքեր և այլն։ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի ցուցումների հա– մաձայն ՀԿ(բ)Կ ԿԿ այդ շեղումները վե– րացնելու մասին որոշումներ ընդունեց։ 1930-ի մայիսին ՀԿ(բ)Կ ԿԿ–ի պլենումը Կենտկոմի առաջին քարտուղար ընտրեց Ա․ Իոսնջյանին։ Նույն ամսի 24–26-ին կայացավ ՀԿ(բ)Կ VII համագումարը։ Կենտկոմի հաշվետու զեկուցմամբ հան– դես եկավ Ա․ Իոսնջյանը, կոլտնտեսային շինարարության մասին՝ Անդրֆեդերա– ցիայի և ՀՍՍՀ Կենտգործկոմների նա– խագահ Ս․ Կասյանը։ ՀամԿ(բ)Կ XVI համագումարից (1930) հետո խոշոր գործարաններում ստեղծ– վեցին կուսակցական կոմիտեներ, ար– տադրամասային բջիջներ և կուսակցական խմբեր։ Գյուղական տերիտորիալ կուս– բջիջների զգալի մասը վերածվում է կոլ– տնտեսային արտ․ բջիջների, որոնք և դարձան գյուղում կուսակցական աշխա– տանքի հենակետեր։ 1930-ի ամռանը վար– չական նոր բաժանմամբ ՀՍՍՀ–ում ը ՛ս– տեղծվեցին 25 շրջաններ U, համապատաս– խանորեն, նույնքան կուսշրջկոմներ։ 1930-ի օգոստոս–սեպտեմբերին կայա– ցան քաղաքային և շրջանային կուսկազ– մակերպությունների առաջին կոնֆերանս– ները։ 1932-ի հունվ․ 17–22-ին տեղի ունե– ցավ ՀԿ(բ)Կ VIII համագումարը։ Նրա որոշումներում նշված տնտ․ կարեոր խըն– դիրներից մեկը ոռոգման ցանցի ընդար– ձակումն էր։ Ծրագրված էր ավարտել Սարդարապատի ջրանցքի նախագծումը, սկսել Զանգիբասար–Կարասու ոռոգման սիստեմի շինարարությունը։ Կարևոր էր համարվում նաև դպրոցական ցանցի ընդ– լայնումը, եղածների տեխ․ բազայի ամ– րապնդումը։ Գյուղատնտեսության կո– լեկտիվացման հաջողություններին զուգ– ընթաց կուսակցությունը նորանոր հնա– րավորություններ է ստեղծում կոլտնտե– սությունների գործունեության ծավալման համար։ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի և ՍՍՀՄ ժողկոմխորհի 1932-ի մայիսի որոշմամբ կոլտնտեսություններին թույլատրվում էր հացամթերումների և սերմացուի պլանը կատարելուց հետո հացի ավելցուկը վա– ճառել։ 1933-ի սկզբներին սահմանվեց կայուն գներով պետությանը հացահատիկ հանձնելու կարգը։ Հանրապետությու– նում հնգամյակի տարիներին գործարկ– վում է արդ․ 22 նոր ձեռնարկություն, զգա– լիորեն մեծանում է բանվոր դասակարգի թվական կազմը, բարձրանում նրա կուլ– տուրկրթական մակարդակը։ Գյուղում վե– րացվում է կապիտալիզմի վերջին հենա– րանը՝ կուլակությունը։ 1930-ից տարրա– կան կրթությունը դարձավ պարտադիր։ 1933-ից՝ երկրորդ հնգամյակի առաջին տարվանից, կոմունիստական կուսակցու– թյունը իրականացնում է ժողտնտեսու– թյան սոցիալիստ․ վերակառուցումն ավարտելու քաղաքականություն։ ՀԿ(բ)Կ պայքար է ծավալում արտադրության բո– լոր տեղամասերում կոմունիստների ավանգարդային դերը ապահովելու հա– մար։ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ 1933-ի սկզբներից ՄՏԿ–ներին և սովետա– կան տնտեսություններին առընթեր ըս– տեղծվում են քաղբաժիններ, որոնք կոչ– ված էին բարձրացնելու կուսակցության դերն ու նշանակությունը գյուղում, բա– րելավելու քաղ․ աշխատանքը։ Գյուղական կուսկազմակերպությունները վերակա– ռուցվում են արտադր․ սկզբունքով, որի շնորհիվ կուս․ աշխատանքը կենտրոնա– նում է անմիջականորեն բրիգադներում, ֆերմաներում, օղակներում։ Հանրապե– տության կոլտնտեսություններում կուս– աշխատանքների աշխուժացման ու կոլ– տնտեսությունների կազմակերպական ամրապնդման գործում նպաստավոր դեր է խաղում Հայաստանի հարվածային կոլ– տնտեսականների I համագումարը (1933-ի հունիս), որտեղ կոլտնտեսու– թյունների մարտական խնդիրների մա– սին զեկուցումով հանդես է գալիս ՀԿ(բ)Կ ԿԿ–ի առաջին քարտուղար Ա․ Խանջյանը։ 1934-ի հունվ․ 10–13-ին տեղի է ունե– նում ՀԿ(բ)Կ IX համագումարը։ Ամփոփե– լով կատարված դրականը, համագումարը առաջ է քաշում հնգամյա պլանով նախա– տեսված արդ․ օբյեկտների կառուցումն արագացնելու, նորերը կառուցելու ծրա– գիր։ Առաջնահերթ խնդիրներ են համար– վում նոր տեխնիկայի յուրացումն ու աշ– խատանքի արտադրողականության բարձ– րացումը։ խնդիր դրվեց մինչև 1935-ի վեր– ջը իրագործել անցումը յոթնամյա պար– տադիր կրթության։ 1935-ի դեկտեմբերին ՀԿ(բ)Կ Կենտկոմը որոշում է հանրապե– տությունում լայնորեն արմատավորել ստախանովյան շարժումը։ Երկրորդ հըն– գամյակի տարիներին ՀԿ(բ)Կ–ն հատուկ հոգատարություն է ցուցաբերում սովե– տահայ արվեստի, մշակույթի և գիտության զարգացման նկատմամբ։ Անցման ժա– մանակաշրջանի տարիներին հայ մշակույ– թը վիթխարի թռիչք է կատարում։ Սովե– տահայ գրողներ Դ․ Դեմիրճյանը, Ստ․ Զոր– յանը, Ե․ Չարենցը, Ա․ Բակունցը, նկարիչ– ներ Մ․ Սարյանը, Հ․ Կոջոյանը, ճարտա– րապետներ Ա․ Թամանյանը և մյուսները ստեղծում են մի շարք մեծարժեք գործեր։ Հնգամյակի • հաջող կատարմամբ ՍՍՀՄ–ում ու նրա բաղկացուցիչ մասը կազ– մող ՀՍՍՀ–ում արտադրության և ապրան– քաշրջանառության ոլորտից լիովին դուրս է մղվում տնտեսության կապիտ․ կացու– թաձևը, վերացվում են շահագործող դա– սակարգերի մնացուկները, ավարտվում է կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանը։ Սոցիալիզմը հաղթա– նակում է կյանքի բոլոր գլխ․ բնագավառ– ներում։ Այդ պատմ․ փոփոխությունները օրենսդրորեն հիմնավորվում են 1936-ի դեկտեմբերին ընդունված ՍՍՀՄ նոր սահ– մանադրությամբ, որի հիման վրա 1937-ի մարտին ընդունվում է ՀՍՍՀ նոր սահմա– նադրությունը։ Իր պատմ․ առաքելությունն ավարտում է նաև Անդրկովկասյան Ֆե– դերացիան, որը լուծարքի է ենթարկվում։ ՀՍՍՀ–ն ուղղակիորեն մտնում է ՍՍՀՄ–ի կազմի մեջ, որպես միութենական իրա– վահավասար հանրապետություն։ 1937-ի դեկտ․ 12-ին Սովետական Հայաստանի աշխատավորները մասնակցում են ՍՍՀՄ առաջին գումարման Գերագույն սովետի ընտրություններին։ 1938-ի մարտի 12-ին տեղի են ունենում ՀՍՍՀ առաջին գումար– ման Գերագույն սովետի ընտրություն– ները։ 1937-ի մայիսի 26-ին բացվում է ՀԿ(բ)Կ X համագումարը։ Քննարկվում են ՀԿ(բ)Կ Կենտկոմի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետու զեկուցումները, ընտրվում կու– սակցական ղեկավար մարմիններ։ Հա– մագումարը տեղի էր ունենում Ի․ Ստալի– նի անձի պաշտամունքի պայմաններում, երբ Բերիան իր համախոհների հետ վար– կաբեկում, մեկուսացնում, ազատազըր– կում և ֆիզիկապես ոչնչացնում էր կու– սակցության անձնվեր շատ գործիչների։ Այդպիսի գործիչներ էին Ա․ Կասյանր, Գ․ Ալիխանյանը, Ս․ Սրապիոնյանը (Լու– կաշին), Ա․ Հովհաննիսյանը, Հ․ Հովսեփ– յանը, Հ․ Կոստանյանը, Ա․ խանջյանը, Ս․ Տեր–Գաբրիելյանը, Ս․ Մարտիկյանը, Ա․ Բեկզադյանը, Ա․ Մելիքյանը, Գ․ Հայ– կունին, գրողներ Ե․ Չարենցը, Ա․ Բա– կունցը և շատ ու շատ ուրիշներ։ Հետա– գայում կուսակցությունը, ընդգծելով ան– ձի պաշտամունքի գաղափարական խոր– թությունը մարքսիզմ–լենինիզմին, սոցիա– լիստ․ հասարակարգի ոգուն, վճռական միջոցներ է կիրառում նրանից բխած վնա– սակար հետևանքները վերացնելու հա– մար։ 1938-ի հունիսի 2–6-ին կայացած ՀԿ(բ)Կ XI համագումարը քննարկում է Կենտկոմի հաշվետվությունը (զեկ․ Գ․ Հա– րությունյան), ընտրում ղեկավար մարմին– ներ։ Համագումարը ուղիներ է նշում հան– րապետության ժող․ տնտեսության հե– տագա զարգացումն ապահովելու համար։ Կոմունիստների ուշադրությունը բևեռ– վում է հանրապետության էներգետիկ բա– զան ընդլայնելու և լեռնաքիմ․ արդյունա– բերության բնագավառում եղած թերու– թյունները վերացնելու, կոլտնտեսային կարգը հանրապետությունում ամրապըն–