դելու հարցերի վրա։ 1939-ի փեարվ․ 26– 28-ին ՀԿ(բ)Կ XII համագումարը քննար– կում է կուսակցական կազմակերպություն– ների անցած ամիսների աշխատանքի արդ– յունքները և նշում դրանց գործնական խնդիրները։ ՍՍՀՄ–ում սոցիալիզմի հաղ– թանակի արդյունքները ամփոփվում և կուսակցության նոր խնդիրները մշակ– վում են ՀամԿ(բ)Կ XVIII համագումարում (1939-ի մարտի 10–21, Մոսկվա)։ Համա– գումարն ընդգծեց, որ ՄՍՀՄ–ի կյանքում սկսվել է սոցիալիզմի ամրապնդման և աստիճանաբար կոմունիզմին անցման պատմ․ ժամանակաշրջանը։ Հայաստանի կոմկուսը, պայքարելով XVIII համագու– մարի որոշումների կենսագործման հա– մար, իր ուշադրությունը կենտրոնացրեց շինարարական օբյեկտները ավարտելու, եղած թերությունները վերացնելու, եր– րորդ հնգամյա պլանի առաջադրանքները ժամկետից շուտ կատարելու վրա։ ՀԿ(բ)Կ Կենտկոմը միջոցներ է ձեռնարկում անմի– ջապես արդ․ և գյուղատնտ․ արտադրու– թյան ոլորտում կուսակցական կադրերին, կոմունիստներին ճշտորեն տեղաբաշխե– լու համար։ ՀԿ(բ)Կ Կենտկոմի 1939-ի դեկտեմբերյան պլենումի որոշմամբ վար– չական ապարատում աշխատող կոմու– նիստների զգալի մասը պարտավոր էր տեղափոխվել արտադրություն։ Արդյունա– բերության նկատմամբ կուսակցական ղե– կավարությունը ուժեղացնելու նպատակով 1939-ի վերջից ՀԿ(բ)Կ Կենտկոմում, Երե– վանի և Լենինականի քաղկոմներում ըս– տեղծվում են արդյունաբերության բա– ժիններ, իսկ 1941-ի մարտից ՀԿ(բ)Կ Կենտկոմում ստեղծվում է արդյունաբե– րության և տրանսպորտի գծով քարտու– ղարի պաշտոն։ Կուսակցական և արհմիու– թենական կազմակերպությունները սուր պայքար են ծավալում աշխատանքային կարգապահությունը ամրապնդելու, աշ– խատողների հոսունությանը վերջ տալու մասին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի, ՍՍՀՄ ԺԿխ–ի և ՀԱՄԿխ–ի 1938-ի դեկտ․ 28-ի որոշումը իրականացնելու համար։ Այդ պայքարում կոմունիստների ավանգար– դային դերը ապահովելու, կուսակցական կազմակերպությունները կազմակերպո– րեն ամրապնդելու նպատակով ՀամԿ(բ)Կ Կենտկոմը փոփոխություններ է մտցնում մի կազմակերպությունից մյուսը կոմու– նիստների տեղափոխվելու կարգի մեջ, ըստ որի այդուհետև տեղափոխությու– նը պետք է կատարվեր կուսակցական կազմակերպության համաձայնությամբ։ ՀԿ(բ)Կ Կենտկոմը սրում է պայքարը կոլ– տնտեսային ունեցվածքի շռայլումների դեմ։ Հանրապետությունում հնգամյակի պլանների կատարման արդյունքները ամ– փոփվեցին ՀԿ(բ)Կ XIII համագումարում (1940-ի մարտ)։ Այդ ժամանակ զգալիորեն ավելացել էր արտադրության մեջ գործող կուսկազմակերպությունների թիվը, ամ– րապնդվել էին նրանց շարքերը։ Հաջողու– թյուններից բացի համագումարը որպես ետ մնացող բնագավառ հատկապես նշեց էներգետիկ տնտեսությունը։ Անհետաձգե– լի խնդիր համարվեց կարճ ժամկետում Քանաքեռի հէկի բոլոր ագրեգատների շահագործման հանձնելն ու Գյումուշի հէկի կառուցումը։ Համագումարը դրեց նաև գործող ձեռնարկությունների հաս– տոցային պարկը հարստացնելու, նրանց մեքենայական բոլոր կարողությունները, եղած ռեզերվները լրիվ օգտագործելու խնդիր։ Համագումարը որոշում է կառու– ցել մի շարք նոր արդ․ ձեռնարկություններ, ընդարձակել հները։ Այդ աշխատանքների մեծ մասը Հայաստանի կոմկուսը իրակա– նացրեց վերահաս Հայրենական մեծ պա– տերազմի պայմաններում։ 1939-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմում, քաղկոմներում և շրջկոմ– ներում ստեղծվում են զինվ․ բաժիններ։ Նրանք զինվ․ մարմիններին օգնում էին զինապարտների հաշվառման դրվածքը բարելավելու, զորակոչը հաջողությամբ կատարելու գործում։ 1941-ի փետրվարին կայացած կուսակցության XVIII կոնֆե– րանսի որոշումներին համաձայն ուժեղաց– վում է արդյունաբերության և տրանսպոր– տի պլանների կատարման նկատմամբ հսկողությունը։ Մայիսին տեղի են ունե– նում կուսկազմակերպությունների հաշ– վետու ընտրական ժողովներ, որոնց որո– շումներով կոլեկտիվները ստանձնում են առաջին կիսամյակի տնտ․ առաջադրանք– ները ժամկետից շուտ կատարելու պար– տավորություններ։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–1945 թթ․) 1941-ի հունիսի 22-ին ֆաշիստ․ Գերմա– նիան հարձակվեց Սովետական Միության վրա։ Ղեկավարվելով սոցիալիստ, հայ– րենիքի պաշտպանության մասին լենին– յան գաղափարներով, կուսակցությունը մշակեց գործողության մարտական ծրա– գիր, որը շարադրվեց ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի U ՍՍՀՄ ժողկոմխորհի 1941-ի հունիսի 29-ի՝ «Մերձճակատային մարզերի կուսակցա– կան U սովետական կազմակերպություն– ներին» ուղղված դիրեկտիվներում։ Թըշ– նամուն հակահարված տալու և նրան ջախ– ջախելու խնդրի իրականացման գործում բացառիկ բարձր պատասխանատվություն էր դրվում միութենական հանրապետու– թյունների կոմկուսակցությունների Կենտ– կոմների, ՀամԿ(բ)Կ երկրկոմների ու մարզկոմների վրա։ Նրանց գործունեու– թյան մեջ առանձնահատուկ նշանակու– թյուն էր ստանում թշնամու դեմ մղվող պայքարում սովետական ժողովուրդների ռազմաքաղ․ միասնությունը և մարտա– կան համագործակցությունը բոլոր միջոց– ներով ամրապնդելու խնդիրը։ Պատերազ– մի առաջին օրերից Հայաստանի կոմու– նիստական կուսակցությունը կազմա– կերպչական, ռազմատնտ․, ռազմամոբի– լիզացիոն ու գաղափարաքաղ․ մեծ աշ– խատանք ծավալեց սովետական հայրե– նիքի պաշտպանության և թշնամուն ջախ– ջախելու համար հանրապետության բո– լոր ուժերը մոբիլիզացնելու ուղղությամբ։ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի և ՍՍՀՄ ժող– կոմխորհի հունիսի 29-ի դիրեկտիվը ստա– նալուն պես ՀԿ(բ)Կ ԿԿ հանրապետության բոլոր շրջաններն ուղարկեց պատասխա– նատու աշխատողներ։ Տեղերում կայացան կուսակցության շրջկոմների ու քաղկոմ– ների բյուրոների ընդլայնված նիստեր, որոնցում քննարկվեցին միջոցառումներ՝ դիրեկտիվի անթերի իրականացման ուղ– ղությամբ։ Այնուհետև նիստերի մասնա– կիցները մեկնեցին ձեռնարկություններ, կոլտնտեսություններ ու սովխոզներ, հիմ– նարկություններ և ուսումնական հաստա– տություններ, որտեղ անցկացրին աշխա– տավորների ժողովներ՝ նվիրված կուսակ– ցության և կառավարության դիրեկտիվի պարզաբանմանն ու կենսագործմանը։ Պատերազմը մեծ լարվածություն մտցրեց հանրապետության կուսակցական և սո– վետական ղեկավար մարմինների գործու– նեության մեջ։ Կենտկոմի բյուրոներում և ժողկոմխորհի նիստերում քննարկվում էին ռազմաճակատի առաջնահերթ կա– րիքներն ապահովելու կարևորագույն հարցերը, միջոցներ էին ձեռնարկվում քա– ղաքներում ու գյուղերում, առանձնապես սահմանամերձ շրջաններում խստագույն կարգ ու կանոն պահպանելու ուղղու– թյամբ։ «Ամեն ինչ ռազմաճակատի հա– մար, ամեն ինչ հաղթանակի համար» լոզունգը դարձավ կուսակցական և սո– վետական ողջ աշխատանքի գլխ․ բովան– դակությունը։ Պատերազմի առաջին ամիսներին Հա– յաստանի տասնյակ հազարավոր աշխա– տավորներ զորակոչվեցին կարմիր բա– նակ։ Առաջին շարքերում էին կոմունիստ– ներն ու կոմերիտականները, նախկին պարտիզաններն ու քաղաքացիական պա– տերազմի մասնակիցները։ Կուսակցության 36 849 անդամներից ու թեկնածուներից 1941 – 1943-ին կարմիր բանակ մեկնեց ավելի քան 20 հզ․ մարդ։ Նրանց մեջ քիչ չէին ղեկավար աշխատող– ներ՝ Կենտկոմի, քաղաքային ու շրջանա– յին կոմիտեների քարտուղարներ, բա– ժինների վարիչներ, ԱՄՀՄ և ՀՍՍՀ Գե– րագույն սովետների դեպուտատներ։ Նը– րանցից շատերը՝ խ․ Հակոբջանյանը, Ա․ Ղագարյանը, Ա․ խանգադյանը, Մ․ Ար– մեն յանը, Մ․ Հակոբյանը, Գ․ Մարինոս– յանը, ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար Ե․ Հարությունյանը ն․ ուրիշներ մեկնեցին ռազմաճակատ, խիզախորեն մարտնչեցին և հերոսի մահով ընկան թշնամու դեմ մղած դաժան մարտերում։ Հանրապետության կուսակցական կազ– մակերպությունները սերտ կապ էին հաս– տատել Հայաստանում տեղաբաշխված զորամասերի հետ։ Զինապարտների մո– բիլիզացման, զորամասերի անձնակազմի կազմավորման, ուսուցման և ռազմաճա– կատ ուղարկելու, ժող․ աշխարհազորի ստեղծման ու բնակչության ընդհանուր ռազմ, ուսուցման իրագործման, պաշտ– պանական կառույցների շինարարության հետ կապված անհետաձգելի հարցերը քննարկվում էին ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյու–, րոյի նիստերում, կուսակցական կոմիտե– ների պլենումներում, կուսակցական ակ– տիվի ժողովներում։ Հաջողությամբ էին իրականացվում Հա– յաստանի կոմկուսակցության ռազմամո– բիլիզացիոն միջոցառումները։ 1941-ից հանրապետությունում սկսվեց ազգ․ դի– վիզիաների կազմավորումը։ Հայաստանի կոմկուսակցությունը դա համարում էր իր
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/213
Արտաքին տեսք