Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խիզախության բազում օրինակներ տվե– ցին։ Դրանցից էին օդաչու Ն․ Ստեվւանյա– նը, սակրային ջոկի հրամանատար Զ․ Կա– րախանյանը, տանկիստ Ա․ Գոմորյանը» հրաձգային դասակի հրամանատարի տե– ղակալ Հ․ Ավետիսյանը, հետևակային Ս․ Առաքելյանը, գեներալներ Բ․ Գալըստ– յանը, Ս․ Մարտիրոսյանը և շատ ուրիշներ։ Զգալի թվով հայ կոմունիստներ մարտըն– չում էին Ուկրաինայի, Բելոռուսիայի, Բրյանսկի, Ղրիմի, Լենինգրադի մարզե– րի պարտիզանական միավորումներում, ինչպես նաև արտասահմանյան դիմադրու– թյան շարժման ջոկատներում։ Կարմիր բանակի կադրային հրամանատարական կազմում ծառայող հայ կոմունիստներից, ինչպես նաև բանակ զորակոչված հանրա– պետության կուսակցական և սովետական պատասխանատու աշխատողներից դիվի– զիաների հրամանատարներ, զինկոմներ կամ քաղբաժինների պետեր էին դարձել Ս․ Զաքյանը, Ա․ Վասիլյանը, Ա․ Սար– գըսյանը, Ա․ Բաբայանը, Ն․ Սաֆարյա– նը, Ս․ Սարգսյանը, Մ․ Թովմասյանը, Ա․ Հարությունյանը, Դ․ Հակոբյանը, Դ․ Ավագյանը, Լ․ Վարդանյանը, Ա․ Ալեք– սանյանը, Ա․ Սեյրանյանը և ուրիշներ։ Անդրկովկասի ռազմաճակատի քաղմար– մինների ու զորամասերի ղեկավար պաշ– տոններում էին աշխատում Ա․ Արզուման– յանը, Դ․ Հարությունյանը, Ա․ Ղազարյա– նը և այլք։ Հայաստանի կոմունիստական կուսակցության գործունեությունը ժողովրդական տնտեսության վե– րականգնման և սոցիալիստական հասարակարգի հետագա զար– գացման ժամանակաշրջանում (1946–1961 թթ․) Պատերազմի հաղթական ավարտից հե– տո կոմունիստական կուսակցությունը երկրի ժող․ տնտեսությունը վերականգնե– լու ու զարգացնելու կուրս վերցրեց։ Պա– տերազմի հետևանքով հանրապետության էկոնոմիկայում առաջացել էին մի շարք լուրջ դժվարություններ՝ մեծապես կըր– ճատվել էին կապիտալ ներդրումները, դադարեցվել մի շարք խոշոր կառույց– ների շինարարությունը, խափանումնե– րով էր կատարվում արդ․ կենտրոնների բնակչության մատակարարումը, չկային անհրաժեշտ թվով գյուղատնտ․ մեքենա– ներ, վառելանյութ, մեծ չսոիով պակա– սել էր անասունների գլխաքանակը։ Այդ ամենին ավելանում էր կադրերի պակա– սը։ Պատերազմը խլեց աշխատունակ բնակ– չության մի զգալի մասը։ Ռազմի դաշտում զոհվեցին կուսակցական, տնտ․ փորձված շատ աշխատողներ։ 1946-ի մարտին ՄԱՀՄ Դերագույն սովետը հաստատեց երկրի ժող․ տնտեսության վերականգնման ու զարգացման 1946–1950 թթ․ հնգամյա պլանը։ Ելնելով դրանից, ՀՍՍՀ Գերա– գույն սովետը 1946-ի հուլիսին հաստատեց հանրապետության ժող․ տնտեսության վե– րականգնման ու զարգացման 1946– 1950-ի չորրորդ հնգամյա պլանը։ Հայաս– տանի կուսակցական կազմակերպություն– ները վերակառուցեցին իրենց աշխատան– քը, այն ամբողջովին նպատակամղեցին նոր հնգամյա պլանի կատարմանը։ Ամե– նուրեք սոցիալիստ, լայն մրցություն ծա– վալվեց, որը գլխավորում էին սկզբնական կուսակցական կազմակերպությունները։ ՀԿ(բ)Կ Կենտկոմը, քաղկոմներն ու շրջկոմները սիստեմատիկ ստուգում և ուսումնասիրում էին ինչպես առաջավոր, այնպես էլ ետ մնացող ձեռնարկություն– ների, կառույցների աշխատանքը։ Միայն 1946-ին ՀԿ(բ)Կ Կենտկոմի պլենումնե– րում և․ բյուրոյի նիստերում լսվել է արդ․ ձեռնարկությունների և կառույցների աշ– խատանքի վերաբերյալ 55 հարց; Կուսակ– ցական կազմակերպությունները մեծ ծա– վալի աշխատանքներ էին տանում գյուղա– տնտեսության բնագավառում։ Նրանք հա– տուկ ուշադրություն էին դարձնում գյու– ղատնտ․ կուլտուրաների բերքատվության բարձրացման, անասնաբուծության վե– րելքի, ինչպես նաև կոլտնտեսություն– ների էլեկտրիֆիկացման, գյուղատնտե– սության արտ․ պրոցեսների մեքենայաց– ման, գյուղական վայրերի բարեկարգման հարցերին։ ՀամԿ(բ)Կ Կենտկոմը 1947-ի օգոստ․ 27-ին ընդունեց «Հայաստանի կուսակցա– կան կազմակերպություններում կուսակ– ցական ղեկավար կադրերի ընտրության, առաջքաշման և օգտագործման վիճակի մասին» որոշումը, որի մեջ նշվում էր, որ հանրապետության կուսկազմակերպու– թյուններն արմատական բեկում չեն մտցը– րել գաղափարախոսական աշխատանքում, որի պատճառով այն ետ է մնում տնտեսու– թյան, գիտության և մշակույթի զարգաց– ման պահանջներից։ 1947-ի սեպտեմբե– րին Հայաստանի կոմկուսի Կենտկոմի պլենումը քննարկեց ՀամԿ(բ)Կ Կենտկոմի այդ որոշումը։ Մշակվեցին գործնական մի– ջոցառումներ կադրերի գաղափարաքաղ․ դաստիարակության գործը բարելավելու ուղղությամբ։ Կուսակցության Երևանի, Լենինականի քաղկոմներին առընթեր ստեղծվեցին մարքսիզմ–լենինիզմի երեկո– յան համալսարաններ, իսկ շրջանային կոմիտեներին կից՝ շրջանային երեկոյան կուսդպրոցներ, որոնցում 1948–49 ուս․ տարում սովորում էր շուրջ 3 հզ․ մարդ։ 1946-ին Երևանում սկսեց գործել ՀԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր կուսակցական դըպ– րոցը, որը մեծ դեր խաղաց հանրապետու– թյան կուսակցական, կոմերիտական և արհմիութենական կադրերի պատրաստ– ման, նրանց տեսական մակարդակի բարձրացման գործում։ Կուսակցական և սովետական ակտիվի համար կուսդպրո– ցին կից կազմակերպվեցին իննամսյա դասընթացներ և կարճատև սեմինարներ։ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի բյուրոյի 1947-ի սեպտ․ 23-ի որոշմամբ ստեղծվեց ՀամԿ(բ)Կ Կենտկո– մին առընթեր Մարքսի–էնգելսի –Լենինի ինստ–ի (1957 թվականից կոչվեց ՍՄԿԿ ԿԿ–ին առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստ․) հայկական մասնաճյուղը՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմի կուսակցության պատմության ինստ–ը։ Շարունակվում էր մարքսիզմ– լենինիզմի դասականների երկերի, մաս– նավորապես Վ․ Ի․ Լենինի Երկերի IV հրատարակության հայերեն թարգմանու– թյունն ու հրատարակումը, Հայաստանի կոմունիստական կուսակցության պատ– մության գիտ․ մշակումը։ Հայաստանի կոմկուսակցությանը լուրջ օգնություն ցույց տվեցին ՀամԿ(բ)Կ Կենտկոմին առ– ընթեր բարձրագույն կուսակցական դըպ– րոցը և Հասարակական գիտությունների ակադեմիան, որտեղ ււովորում էին հան– րապետության զգալի թվով կուսակցա– կան և սովետական ղեկավար կադրեր։ 1948–-49 ուս․ տարում Հայաստանի կոմ– կուսի ավելի քան 60 հզ․ անդամից և թեկ– նածուից քաղ․ ուսուցման ցանցի տարբեր օղակներում ընդգրկված էր 56 հզ–ը։ Կո– մունիստների հետ միասին կուսակցական լուսավորության ցանցում քաղ․ գիտելիք– ներ էին ձեռք բերում 12,5 հզ․ անկուսակ– ցականներ։ 1948-ի նոյեմբ․ 12–14-ին տեղի ունե– ցավ ՀԿ(բ)Կ XIV համագումարը, որն ամ– փոփեց խաղաղ պայմաններում հանրա– պետության կուսակցական կազմակերպու– թյունների կատարած աշխատանքներն անցած երեք տարիներին և դրեց նոր խըն– դիրներ։ Համագումարից հետո կուսակցա– կան կազմակերպությունների գլխավորու– թյամբ լայն պայքար ծավալվեց աշխա– տանքի արտադրողականության բարձ– րացման, աշխատանքային և նյութական ռեսուրսների խնայողաբար ծախսման հա– մար։ Կարևոր նշանակություն տրվեց բան– վորների որակավորման բարձրացման հարցերին։ Կատարված հերոսական աշ– խատանքի շնորհիվ 1950-ին հանրապե– տության արդյունաբերությունը 1945-ի մակարդակը գերազանցեց 2,5 անգամ։ Հնգամյակի տարիներին Հայաստանում կառուցվեց և գործարկվեց մոտ 220 գոր– ծարան, ֆաբրիկա, էլեկտրակայան։ Ընդ– լայնվեցին ցանքատարածությունները, կատարվեցին հանրային անասնաբու– ծության զարգացման պլանային առաջա– դրանքները։ Այդ ամենը հնարավորու– թյուն տվեց բարձրացնել աշխատավորնե– րի ․նյութական ու կուլտուրական մակար– դակը։ Չորրորդ հնգամյա պլանը հաջողու– թյամբ կատարելուց հետո հանրապետու– թյան կուսակցական կազմակերպություն– ները գլխավորեցին աշխատավորների պայքարը ժող․ տնտեսության հետագա զարգացման ծրագիրն իրականացնելու համար։ ՀԿ(բ)Կ Կենտկոմի և հանրապե– տության կառավարության որոշմամբ 1951-ին խոշորացվեցին կոլտնտեսություն– ները։ 1952-ի հունվարին ՀՄՄՀ կազմում ըս– տեղծվեցին նոր վարչական միավորներ․ Երևանի, Լենինականի և Կիրովականի օկրուգները։ Վերակառուցման նպատակն էր ուժեղացնել ղեկավարությունը տեղե– րում։ Դրան համապատասխան ստեղծ– վեցին օկրուգային կուսակցական կազ– մակերպություններ։ Գործնականում օկ– րուգների ստեղծումն իրեն չարդարացրեց։ Օկրուգային կուսակցական, սովետական, արհմիութենական, կոմերիտական, տնտ․ մարմինները դարձան շրջանային ու սկզբնական կազմակերպությունների և հանրապետական մարմինների միջև ըն– կած լրացուցիչ օղակ։ ՀԿ(բ)Կ XV համա– գումարն (1951-ի մարտ) ամփոփեց IV հըն– գամյակի արդյունքները։ Արդյունաբերու– թյան բնագավառում պլանը գերակատար–