Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թվերին, քննարկեց Հայաստանի ժող․ տնտեսության զարգացման 1959–1965 թթ․ պլանը։ Ցոթնամյա պլանով նախատես– ված էին արդյունաբերության զարգաց– ման բարձր տեմպեր։ Առավել բարձր տեմ– պերով պետք է զարգանար մեքենաշինու– թյունը, քիմ․ արդյունաբերությունը, գու– նավոր մետալուրգիան։ Թեթև արդյունա– բերության մեջ կապիտալ ներդրումների ծավալը նախորդ յոթ տարվա համեմա– տությամբ պետք է աճեր ավելի քան 2 անգամ։ Համագումարը նպատակահար– մար գտավ իրագործել արդյունաբերու– թյան առավել ռացիոնալ տեղաբաշխում, արդ․ կենտրոնների վերածել Հրազդանը, Լուսավանը, էլարը (Աբովյան), Արզնին, Սեանը, նոր ձեռնարկություններ կառու– ցել Դիլիջանում, Իջևանում, Դորիսում, Ագարակում, Ատեփանավանում և այլ քաղաքներում ու շրջկենտրոններում։ Հա– մագումարը հանրապետության գյուղա– տնտեսության առավել մեծ հեռանկար ունեցող ճյուղեր համարեց խաղողագոր– ծությունը, այգեգործությունը, տեխ․ կուլ– տուրաների մշակությունը, անասնաբու– ծությունը։ Սովետական ժողովրդի կյանքում նշա– նակալի իրադարձություն էր ՍՄԿԿ XXI արտահերթ համագումարը (1959-ի հունվ․ 27–փետրվ․ 5), որը հաստատեց ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1959– 1965 թթ․ յոթնամյա պլանի կոնտրոլ թվե– րը։ Ցոթնամյակի գլխ․ խնդիրը համարվեց էկոնոմիկայի բոլոր ճյուղերի հետագա վերելքը ծանր ինդուստրիայի առավել աճի բազայի վրա, երկրի տնտ․ պոտեն– ցիալի նշանակալի ուժեղացումն այն հաշ– վով, որ ապահովվի ժողովրդի կենսա– մակարդակի անընդհատ բարձրացումը։ Կուսակցական կազմակերպությունների գլխավորությամբ Հայաստանի աշխատա– վորները լայն պայքար ծավալեցին յոթ– նամյա պլանի կենսագործման համար։ 1960 թվականի փեւորվարին էյրևանում տեղի ունեցավ ՀԿԿ XXI համագումարը։ Այն ընդգծեց, որ հաշվետու ժամանակա– շրջանում կուսակցական կազմակերպու– թյունների ուշադրության կենտրոնում եղել են տեխ․ առաջադիմության, ինժե– ներատեխ․ բարձրորակ կադրերի պատ– րաստման հարցերը։ ժող․ տնտեսու– թյան անշեղ վերելքի շնորհիվ զգալիորեն ավելացել , էր ազգ․ եկամուտը, բարձրա– ցել աշխատավորների կենսամակարդա– կը։ Հատկապես նկատելիորեն բարելավ– վել էին աշխատավորների բնակարանա– յին պայմանները։ Համագումարը կուսակ– ցական, սովետական, արհմիութենական, կոմերիտական կազմակերպություններից պահանջեց կազմակերպական ու գավա– փարախոսական ամբողջ աշխատանքն ի սպաս դնել մասսաների աշխատանքային ակտիվության հետագա բարձրացմանը։ Համագումարից հետո շահագործման հանձնվեց ավելի քան 100 արդ․ ձեռնար– կություն, այդ թվում՝ հաստոցաշին․ գոր– ծարաններ՝ Լենինականում, Կիրովակա– նում, Լուսավանում, ճշգրիտ տեխ․ քարերի գործարան՝ Նոր Հաճընում, միկրոէլեկ– տրաշարժիչների գործարան՝ Լենինակա– նում, միկրոշարժչիների գործարան՝ Գո– րիսում ևն։ Գաղափարախոսական աշխա– տանքի վերելքին, պրոպագանդայի և ագի– տացիայի բարելավմանը մեծապես նպաս– տեց ՍՄԿԿ Կենտկոմի 1960-ի հունվ․ 9-ի4 «Արդի պայմաններում կուսակցական պրո– պագանդայի խնդիրների մասին» որոշու– մը։ ՀԿԿ ձեռնարկեց մի շարք միջոցառում– ներ մամուլի, ռադիոյի, հեռուստատեսու– թյան, հրատարակչությունների և կուսակ– ցական պրոպագանդայի մյուս օղակների գործունեությունը բարելավելու համար։ Բարձրացավ հասարակական գիտություն– ների դերը աշխատավորների կոմունիս– տական դաստիարակության գործում։ Հանրապետության գաղափարական կյան– քում նշանակալի երևույթ էր «Սովետական Միության կոմունիստական կուսակցու– թյան պատմության» նոր հրատարակու– թյան, Վ․ Ի․ Լենինի գիտ․ կենսագրության լույս ընծայումը։ Հաջողությամբ շարու– նակվում էր Լենինի Երկերի չորրորդ հրա– տարակության թարգմանաբար լույս ըն– ծայումը։ 1960-ի դեկտեմբերին տեղի ունեցած ՀԿԿ Կենտկոմի պլենումն այլ աշխատան– քի անցնելու կապակցությամբ Կենտկոմի առաջին քարտուղարի պարտականու– թյուններից ազատեց Մ․ Թովմասյանին։ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար ըն– տրվեց Ցա․ Զարոբյանը։ ՀԿԿ–ի և հայ ժողովրդի կյանքում աչքի ընկնող իրա– դարձություն էր Հայաստանում սովետա– կան իշխանության հաստատման և Հա– յաստանի կոմկուսի կազմավորման 40- ամյակի հանդիսավոր տոնակատարու– թյունը, որը տեղի ունեցավ 1961-ի մայիսի 7-ին, Երևանում։ ՍՄԿԿ Կենտկոմը, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահությունը և ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը Հա– յաստանի բանվորներին, կոլտնտեսա– կաններին և մտավորականությանը հղած ողջույնի նամակում բարձր գնահատեցին հայ ժողովրդի և նրա ավանգարդի՝ Հա– յաստանի կոմունիստական կուսակցու– թյան շանթերը կոմունիստական շինարա– րության գործում։ ՀԿԿ XXII համագումարը (1961-ի սեպ– տեմբեր) նշեց, որ հաշվետու ժամանակա– շրջանում հատկապես մեծ աշխատանք է կատարվել ժող․ տնտեսության էներգե– տիկ բազայի ընդլայնման ու ամրապընդ– ման ուղղությամբ։ Շահագործման էր հանձնվել Աղստաֆա–Աթարբեկյան բար– ձըր լարման էլեկտրահաղորդիչ գիծը, որը հնարավորություն էր տվել միավորելու Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը։ Սկսվել էր Տաթևի հիդրո– էլեկտրակայանի և Երևանի ու Կիրովակա– նի ջերմաէլեկտրակայանների շինարա– րությունը։ 1961-ի օգոստ․ 12-ին ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդն ընդունել էր «Սևանա լճի մակարդակը բնական պայ– մաններին մոտ բարձրության վրա պահ– պանելու նպատակով Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ շուռ տալու միջոցա– ռումների մասին» որոշումը, որը Սովե– տական Հայաստանի նկատմամբ կոմու– նիստական կուսակցության հոգատարու– թյան մի նոր վառ դրսևորում էր։ Համագու– մարը միաժամանակ բացահայտեց հան– րապետության կուսակցական կազմակեր– պությունների աշխատանքներում և ժող․ տնտեսության տարբեր բնագավառնե– րում տեղ գտած թերությունները։ Զգալի թվով արդ․ ձեռնարկություններ ետ էին մնում, գյուղական մի շարք շրջանների կուսակցական կազմակերպություններ դեռ չէին կարողացել իրենց աշխատանք– ները վերակառուցել ժամանակի պահանջ– ների ոգով։ Ղեկավարվելով ՍՄԿԿ Կենտ– կոմի ցուցումներով, ՀԿԿ XXII համագու– մարը խնդիր դրեց ընդլայնել կապերը սփյուռքի առաջադիմական կազմակեր– պությունների հետ, միաժամանակ շարու– նակել պայքարը դաշնակցութրսն դեմ։ Հաշվի առնելով, որ 1962-ին սկսվելու էր սփյուռքահայերի նոր ներգաղթ Սովե– տական Հայաստան, համագումարը ՀԿԿ Կենտկոմին, Հայկական ՍՍՀ Մինիստր– ների խորհրդին, հանրապետության կու– սակցական ու սովետական մարմիններին առաջարկեց օրինակելիորեն նախապատ– րաստել այն, հայրենադարձների համար ստեղծել անհրաժեշտ բնակարանային– կենցաղային պայմաններ, ակտիվ աշ– խատանք տանել սոցիալիստ, ոգով նրանց վերադաստիարակության ուղղությամբ։ 1961-ի հոկտեմբերին հրավիրվեց ՍՄԿԿ XXII համագումարը, որը կուսակցական կոմիտեներին և կուսկազմակերպություն– ներին հանձնարարեց բոլոր ուժերն ուղ– ղել յոթնամյա պլանի առաջադրանքների կատարմանը։ Համագումարը հաստատեց կուսակցության ղեկավար դերը բարձ– րացնելու և նրա շարքերի միասնությունն ամրապնդելու, ժող․ զանգվածների ստեղ– ծագործական ակտիվությունը զարգաց– նելու կուրսը։ Ընդունվեց կուսակցության երրորդ ծրագիրը սովետական հասարա– կության հետագա առաջընթացի մասին։ Համագումարն ընդունեց ՍՄԿԿ նոր կա– նոնադրությունը, որում հետագա զարգա– ցում ստացան կուսակցական շինարարու– թյան լենինյան սկզբունքները։ Հայաս– տանի աշխատավորները, կուսակցական կազմակերպությունների գլխավորությամբ լայն պայքար ծավալեցին ՍՄԿԿ XXII հա– մագումարի որոշումների կենսագործման համար։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը սոցիալիստա– կան հասարակության կատարելա– գործման ժամանակաշրջանում 1962-ի նոյեմբերին կայացած ՍՄԿԿ Կենտ– կոմի հերթական պլենումը որոշեց կուսակ– ցական բոլոր ղեկավար մարմինները վա– րից վեր վերակառուցել արտադր․ սկզբուն– քով։ Միութենական հանրապետություն– ների կոմկուսակցությունների կենտկոմնե– րում ստեղծվեցին արդ․ արտադրության ու շինարարության և գյուղատնտ․ արտադրու– թյան ղեկավարման բյուրոներ։ Դրանց գործունեությունը կոորդինացելու համար կենտկոմներում ստեղծվեցին ԿԿ–ների նախագահություններ։ Վերակառուցվե– ցին նաև կուսակցական մյուս մարմիննե– րը։ Գյուղական շրջկոմների փոխարեն ստեղծվեցին կոլտնտեսային–սովխոզա– յին արտադր․ վարչությունների կուսակ– ցական կոմիտեներ, իսկ ձեռնարկություն– ների ու կառույցների կուսակցական կազ– մակերպությունների ղեկավարման հա–