մար (այնտեղ, ուր կուսակցական քաղ– կոմներ չկային)՝ զոնալ (փնջային), արդ․- արտաղր․ կոմիտեներ։ Ստեղծվեց նաև մշտապես գործող միասնական կուսակ– ցական–պետ․ վերահսկողության համա– կարգ, կազմվեց ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի կուսակցական– պետ․ վերահսկողության կոմիտե և նրա մարմինները տեղերում՝ հանրապետու– թյուններում, երկրամասերում, մարզե– րում ու շրջաններում։ ՍՄԿԿ Կենտկոմի նոյեմբերյան (1962) պլենումի որոշում– ներին համապատասխան, Հայաստանի կուսակցական մարմինները նույնպես վե– րակազմվեցին ըստ արտադր․ սկզբունքի։ Սակայն, ինչպես ցույց տվեց պրակտի– կան, այդ միջոցառումը կենսունակ չե– ղավ, մի շարք դեպքերում այն առաջ բե– րեց ավելորդ զուգահեռականություն կու– սակցական աշխատանքում։ 1962–1963-ին հանրապետությունում գործարկվեցին մի շարք նոր ձեռնարկություններ, շահագործ– ման հանձնվեց ավելի քան 500 հզ․ ւ/2 բնակտարածություն։ ՍՄԿԿ Կենտկոմի դեկտեմբերյան (1963) պլենումը քննարկեց քիմ․ արդյունաբե– րության արագ զարգացման հարցը։ Առաջ– նորդվելով պլենումի որոշումներով, Հա– յաստանի կուսակցական կազմակերպու– թյունները առանձնապես մեծ աշխատանք– ներ ծավալեցին Երևանի Լենինյան շըր– ջանի քիմ․ ձեռնարկություններում, Կի– րովականի արհեստական մետաքսաթելի գործարանում և քիմ․ կոմբինատում, Ալա– վերդու պղնձաքիմ․ կոմբինատում ևն։ 1964-ի հունվարին տեղի ունեցավ ՀԿԿ XXIII համագումարը, որը խնդիր դրեց կատարելագործել կուսակցական աշխա– տանքի մեթոդներն ու ձևերը, բարձրաց– նել կոմունիստների ակտիվությունը, խըս– տորեն պահպանել կուսակցական կյան– քի լենինյան նորմերը, ամրապնդել կու– սակցական–պետ․ կարգապահությունը, բարելավել կադրերի ընտրության ու դաս– տիարակության գործը։ 1964-ի նոյեմբերին կայացած ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը քննարկեց արդ․ ու գյուղական, մարզային, երկրամասային կուսակցական կազմակերպությունների և սովետական մարմինների միավորման հարցը։ Պլենումը որոշեց միավորել արդ․ ու գյուղական, մարզային և երկրամասա– յին կուսակցական ու սովետական մար– մինները՝ կուսակցական կոմիտեների կա– ռուցվածքը խստորեն համապատասխա– նեցնել կուսակցական շինարարության լե– նինյան սկզբունքներին, ՍՄԿԿ կանոնա– դրությանը։ ՍՄԿԿ նոյեմբերյան (1964) պլենումի հանձնարարականների համա– ձայն, Հայաստանի կոլտնտեսային–սով– խոզային վարչությունների կուսակցական կոմիտեները վերակառուցվեցին ՀԿԿ շրջկոմների և նրանց ձեռքում կենտրոնաց– վեց բոլոր կուսկազմակերպությունների, այդ թվում՝ տվյալ շրջանի տարածքում գտնվող արդ․ ձեռնարկությունների և կա– ռույցների կուսկազմակերպությունների ղեկավարումը։ Պլենումը նպատակահար– մար գտավ ՀԿԿ Կենտկոմում չունենալ արդյունաբերության ու շինարարության և գյուղատնտեսության ղեկավարման բյու– րոներ։ 1964-ի դեկտեմբերին Հայաստանի բոլոր գյուղական շրջաններում կայացած կուսակցական կոնֆերանսներում ըն– տրվեցին ղեկավար կուսակցական մար– միններ՝ շրջանային կոմիտեներ։ Հանրա– պետությունում ստեղծվեց 33 շրջան՝ նույնքան կուսշրջկոմներով, որոնք ՍՄԿԿ կանոնադրության համապատասխան, միավորեցին ինչպես կոլտնտեսություն– ների ու սովխոզների, այնպես էլ տվյալ շրջանի տարածքներում գտնվող արդ․ ձեռնարկությունների, կառույցների և հիմ– նարկների սկզբնական կուսակցական կազմակերպությունները։ Վերակառուցու– մը մեծապես բարձրացրեց սկզբնական կուսակցական կազմակերպությունների մարտունակությունը, նրանց գաղափւսրա– քաղ․ և կազմակերպական գործունեության մակարդակը։ 1965-ի մարտին տեղի ունե– ցավ ՍՄԿԿ Կենտկոմի հերթական պլենու– մը, որը քննարկեց «ՍՍՀՄ գյուղատնտե– սության զարգացման անհետաձգելի մի– ջոցառումների մասին» հարցը։ խոր վեր– լուծության ենթարկելով գյուղատնտ․ ար– տադրության ետ մնալու պատճառները, պլենումը կոնկրետ ուղիներ նշեց դրանք վերացնելու համար, մշակեց գյուղատըն– տեսության հետագա զարգացման ան– հետաձգելի միջոցառումներ։ Պլենումի որոշումները լայնորեն քննարկվեցին հան– րապետության քաղկոմների ու շրջկոմնե– րի պլենումներում, կուսակցական ակտի– վի և սկզբնական կազմակերպություննե– րի ժողովներում, ձեռնարկվեցին անհրա– ժեշտ միջոցներ՝ դրանք կենսագործելու համար։ 1966-ի մարտին Երևանում տեղի ունե– ցավ ՀԿԿ XXIV համագումարը, որն ամ– փոփեց ՀԿԿ աշխատանքը նախորդ հա– մագումարից հետո ընկած ժամանակա– հատվածում։ Նշվեց, որ Հայաստանի կու– սակցական կազմակերպությունները հաշ– վետու շրջանում, կենսագործելով ՍՄԿԿ XXII համագումարի որոշումները, նկա– տելիորեն բարելավել են կազմակերպա– կան և քաղ․ աշխատանքները։ Հաջողու– թյամբ կատարվել էր յոթնամյա պլանը։ Հանրապետության արդ․ արտադրանքի ծավալն այդ ժամանակաշրջանում ավելա– ցել էր մոտ 2,2 անգամ, շահագործման էին հանձնվել ավելի քան 300 արդ․ ձեռնար– կություն և խոշոր արտադրամաս։ Ծնունդ էին առել արդյունաբերության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք էին էլեկտրոնային արդյունաբերությունը, ռադիոարդյունա– բերոայունը ևն։ Զգալի աշխատանք էր կա– տարվել գյուղատնտեսության նյութատեխ․ բազայի ամրապնդման, որոշակի նվաճում– ներ էին ձեռք բերվել բնակչության կենսա– մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Առկա էին նաև զգալի թերություններ, ուստի համագումարը խնդիր դրեց բարձ– րացնել կուսակցական աշխատանքների մակարդակը, ուժեղացնել կուսակցական կազմակերպությունների ազդեցությունը տնտ․ և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում, վճռականորեն վերաց– նել վոլյունտարիզմի և սուբյեկտիվիզմի ամեն մի դրսևորում, կուսակցության շարքերը համալրել անմիջապես նյութա– կան արտադրության ոլորտում աշխատող առաջավորներով, ուշադրության կենտ– րոնում պահել կադրերի ճիշտ ընտրու– թյունը և տեղաբաշխումը։ ՀԿԿ XXIV հա– մագումարը քննարկեց նաև ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1966–70 թթ․ VIII հնգամյա պլանի վերաբերյալ դիրեկ– տիվների նախագիծը, որտեղ մեծ տեղ էր հատկացվում նաև Հայկ․ ՍՍՀ տնտ․ և սոցիալ․ զարգացմանը։ Համագումարը միահամուռ հավանություն տվեց 1966– 1970 թթ․ հնգամյա պլանի դիրեկտիվների նախագծին և կուսակցական կազմակեր– պություններին պարտավորեցրեց աշխա– տավորների շրջանում քաղ․ մասսայական լայն աշխատանք ծավալել կուսակցու– թյան նոր նախագծումները կենսագործե– լու համար։ ՀԿԿ ԿԿ–ի առաջին քարտու– ղար ընտրվեց Ա․ Ե․ Քոչինյանը։ 1966-ի մարտ–ապրիլին տեղի ունեցավ ՍՄԿԿ XXIII համագումարը, որն ի մի բերեց յոթնամյակի տարիներին սովետա– կան ժողովրդի ձեռք բերած նվաճումները, նշեց երկրի զարգացման հեռանկարներն ու հիմնական ուղղությունները VIII հըն– գամյակում։ Համագումարը կուսակցա– կան կազմակերպություններին պարտա– վորեցրեց էլ ավելի զարգացնել ներկու– սակցական դեմոկրատիան, ամենուրեք արմատավորել ղեկավարման կոլեգիալու– թյունը, անշեղորեն առաջնորդվել կադրե– րի ճիշտ ընտրության և տեղաբաշխման լենինյան սկզբունքով։ Հայաստանի կու– սակցական կազմակերպությունները մաս– սայականացնելով ՍՄԿԿ XXIII համագու– մարի որոշումները, միաժամանակ մեծ աշխատանք ծավալեցին ապահովելու հա– մար արդ․ ձեռնարկությունների անցումը պլանավորման ու տնտ․ խթանման նոր սիստեմին։ Վերակառուցվում էին հանրա– պետության տարածքով անցնող երկա– թուղիները, որոնց լրիվ էլեկտրիֆիկա– ցումն ավարտվեց 1966-ին։ Սկսվել և ըն– թանում էր Իջևան–Հրազդան, Սևան– Զոդ երկաթուղիների շինարարությունը։ Հատուկ ուշադրություն էր նվիրվում գյու– ղատնտեսության մեջ կապիտալ ներդրում– ների արդյունավետությունը բարձրացնե– լու հարցերին։ Լայն ճակատով շարունակ– վում էին ջրաշինարարական աշխատանք* ները, որի շնորհիվ VIII հնգամյակի տա– րիներին ոռոգելի հողատարածություն– ները հանրապետությունում ավելացան 34 հզ․ Лш-ով, ջրարբի դարձան 133 հզ․ հա արոտավայր ու խոտհարքներ։ ՀԿԿ Կենտ– կոմը, կուսակցության քաղկոմ–շրջկոմնե– ները լարված աշխատանք էին տանում կուսակցական կազմակերպությունների ամրապնդման, կուսակցության շարքերի որակական կազմի բարելավման, աշխա– տավորների քաղ–գաղափարական դաս– տիարակության ուղղությամբ։ ՍՄԿԿ Կենտկոմի 1967-ի օգոստ․ 14-ի «Հասարա– կական գիտությունների հետագա զար– գացման և կոմունիստական շինարարու– թյան գործում նրանց դերի բարձրացման միջոցառումների մասին» որոշման լույսի ներքո ՀԿԿ Կենտկոմը գիտնականների ուշադրությունը բևեռեց ՍՄԿԿ և նրա մար– տական ջոկատներից մեկի՝ Հայաստանի կոմկուսակցության պատմության խոր գիտ․ մշակման, արդի փուլում սոցիալ– տնտ․ ու քաղ․ զարգացման օրինաչափու– թյունների ուսումնասիրման և մշակման անհրաժեշտության վրա, նրանց կոչ արեց
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/219
Արտաքին տեսք