Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կազմակերպություններից պահանջեց վճռականորեն պայքարել անտարբերու– թյան, անփութության U այլ թերություն– ների դեմ, բարձրացնել յուրաքանչյուր աշխատողին ներկայացվող պահանջնե– րը, հետևողականորեն զբաղվել մարդ– կանց աշխատանքային պայմանների բա– րելավման, անվտանգության տեխնիկա– յի կատարելագործման, աշխատավորնե– րի կենցաղի բարելավման հարցերով։ Արհմիությունների գործունեության մեջ նշանակալի տեղաշարժեր կատարվեցին պլենումներից հետո, որոնցում մասնա– վորապես դրվեց աշխատավորական զանգ– վածների ակտիվությունը բարձրացնելու խնդիր՝ այդ մեծ գործին մասնակից դարձ– նելով կուսակցական, սովետական, արհ– միութենական և կոմերիտական մարմին– ներին։ Հայաստանի կոմունիստական կուսակ– ցության XXVIII համագումարը (1986-ի հունվար) նշեց, որ Հայաստանի կոմու– նիստական կուսակցությունը, աշխատա– վորները, հասարակական կազմակերպու– թյունները, այդ թվում նաև արհմիություն– ները, ՍՄԿԿ ԿԿ–ի ղեկավարությամբ հե– տևողականորեն աշխատել են ՍՄԿԿ XXVI համագումարի որոշումների իրականաց– ման, XI հնգամյակի առաջադրանքների կատարման համար։ Նշվեց, որ համա– միութենական սոցիալիստ, մրցության արդյունքներով ՀՄՍՀ–ն 5-րդ անգամ ան– ընդմեջ արժանացել է ՍՄԿԿ ԿԿ–ի, ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի, ՀԱՄԿխ–ի և ՀամԼԿԵՄ ԿԿ–ի փոխանցիկ կարմիր դրո– շին։ ՍՄԿԿ XXVII համագումարում (1986) ՍՄԿԿ ԿԿ–ի Գլխավոր քարտուղար Մ․ Ս․ Գորբաչովը գոհունակությամբ նշեց ՍՍՀՄ արհմիությունների աշխատանքը XI հըն– գամյակի պլանների կատարման գործում։ ՄՄԿԿ 3-րդ ծրագրում կուսակցությունը առաջնահերթ նշանակություն է տալիս հասարակական կազմակերպությունների՝ ժողովրդի սոցիալիստ, ինքնակառավար– ման համակարգի կարևոր օղակներից մե– կի դերի բարձրացմանը։ ՍՄԿԿ–ն իր խըն– դիրն է համարում նպաստել արհեստակ– ցական միությունների հեղինակության՝ ազդեցության մշտական աճին։ Հայաստա– նի արհմիությունների XVII համագումա– րում (1987-ի հունվ․ 9–10) գործարար խո– սակցություն ծավալվեց արհմիություննե– րի գործունեության արմատական բարե– լավման, ՀՍՍՀ տնտ․ և սոց․ զարգացման արագացլքան գործում արհմիությունների դերի բարձրացման ևն հարցերի շուրջը։ Ղեկավարվելով ՍՄԿԿ XXVII, ՀԿԿ XXVIII համագումարների, ՍՍՀՄ արհմիություն– ների XVIII համագումարի որոշումներով և հարցադրումներով, հանրապետության արհմիությունները ակտիվորեն մասնակ– ցում են կուսակցության կողմից մշակած սոցիալ–տնտ․ քաղաքականության հետե– վողական իրականացմանը, սկզբնական արհմիութենական կազմակերպություն– ների և նրանց օղակների ղեկավարման ու գործունեության բարելավմանը։ Սովետա– կան արհմիությունները կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ քայլում են սոցիալ․-տնտ․ զարգացման ուղիով՝ հաջողությամբ լուծելով սովետական երկ– րի հետագա առաջադիմության մեծ խըն– դիրները։ Հայաստանի արհեստակցական միու– թյունների ղեկավար մարմինը Հւսյաս– տանի արհմիությունների խորհուրդն (ՀԱՄխ) է։ Ընտրվում է Հայաստանի արհ– միությունների համագումարում (5 տա– րին մեկ) և իր գործունեությամբ հաշվե– տու է նրան։ Եռամսակը մեկ հրատարակ– վում են ՀԱՄխ–ի «Տեղեկագրեր» և արհ– միութենական կյանքին վերաբերող այլ նյութեր։ 1987-ի հունվ․ 1-ի վիճակով Հա– յաստանի արհմիություններն ունեին 1 մլն 585 հզ․ անդամ, որոնք միավորվում էին 20 հանրապետական, 270 շրջ․ և քաղա– քային կոմիտեներում և 9300 սկզբնական կազմակերպություններում։ Հայաստանի արհեստակցա– կան միությունների ղեկավար մարմինների կ ա զ մ ը (1986)․ ՀԱՄխ–ի նախագահ՝ Մ․ Կ․ Հարությունյան։ ՀԱՄխ–ի քարտուղարներ՝ Վ․ Ֆ․ Հարությունյան, Զ․ ^ Մինասյան, Վ․ Ս․ Եղիագարյան, Ե․ Վ․ Եղիազարյան, Գ․ Ս․ Մարգարյան (հասարակական հիմունքներով)։ ՀԱՄխ–ի Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ Հ, Ա․ Իսահակյան։ Հայաստանի արհեստակցա– կան միությունների համագու– մար ն և ր ի տարեթվեր 1-ին համագումար – 1921 թ․ օգոստոս 2-րդ համագումար – 1922 թ․ հոկտեմբեր 3-րդ համագումար – 1924 թ․ մարտ 4-րդ համագումար - 1926 թ․ ապրիլ 5-րդ համագումար – 1928 թ․ հունվար 6-րդ համագումար – 1928 թ․ նոյեմբեր 7-րդ համագումար – 1932 թ․ մարտ 8-րդ համագումար – 1958 թ․ մայիս 9-րդ համագումար – 1960 թ․ ապրիլ 10-րդ համագումար – 1962 թ․ մարտ 11-րդ համագումար – 1963 թ․ սեպտեմբեր 12-րդ համագումար – 1965 թ․ սեպտեմբեր 13-րդ համագումար – 1967 թ ․ մարտ 14-րդ համագումար – 1972 թ․ փետրվար 15-րդ համագումար – 1977 թ․ , նոյեմբեր 16-րդ համագումար – 1982 թ ․ հունվար 17-րդ համագումար – 19ծ7 թ․ հունվար Հայաստանի արհեստակցա– կան մ ի ու թ յ ու ն ն և ր ի նախա– գահները (1921 – 1987) 1․ Ագատյան Հայկ (1921 և 1923-ին) 2․ խաչիև (խաչյան) Արշակ (1921–22) 3․ Կուզնեցով (Դարբինյան) Պյոտր (1924–27 և 1937–38) 4․ Գողթունի Գուրգեն (1927–28) 5․ Մանդալյան Թադևոս (1928–30) 6․ Դեմիրճյան Հրաչյա (1930–33) 7․ Հանեսօղլյան Գևորգ (1933–34) 8․ Տանին (Գևորգյան) Հակոբ (1934–37) 1938–48 թթ․ արհմիությունների հան– րապետական խորհուրդներ չեն եղել։ 9․ Ղազարյան Վանյա (1948–51) 10․ Ռուխիկյան Կորյուն (1951–54) 11․ Այվազյան Հակոբ (1954–60) 12․ Առաքելյան Սոկրատ (1960–69) 13․ Թարջումանյան Հենրիկ (1969–75) 14․ Սահակյան Լևոն (1975–83) 15․ Հարությունյան Մարտին (1983-ից) Գրկ․ В․ И․ Ленин о профсоюзах, М․, 1973; КПСС о профсоюзах, М․, 1974; Հայաստա– նի կոմունիստական կուսակցության պատ– մության ուրվագծեր, Ե․, 1967։ Վ ա ր դ ա– պեայան Ա․ Վ․, Հայաստանի արհմիու– թյունները 40-տարում (1920–1960), Ե․, 1961։ Ա․ Վարդապետ յան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՆԻՆՅԱՆ ԿՈՄՈԻՆԻՍՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈԻԹՅՈԻՆ

ՀԼԿԵՄ–ը Սովետական Հայաստանի երիտասարդության մասսայական հասա– րակական–քաղ․ կազմակերպությունն է, Համամիութենական լենինյան կոմունիս– տական երիտասարդական միության ջո– կատներից մեկը։ Օգնում է կուսակցու– թյանը՝ աճող սերնդին կոմունիստա– կան ոգով դաստիարակելու, կոմունիս– տական շինարարության մեջ նրան ներ– գրավելու գործում։ Հայաստանում կոմե– րիտական կազմակերպությունների առա– ջացմանը նախորդել է բոլշևիկների տե– վական և համառ աշխատանքը ցարիզմի ու բուրժուազիայի տիրապետության դեմ աշխատավոր երիտասարդության ուժերը համախմբելու և միավորելու ուղղությամբ։ Դեռևս ռուս, առաջին հեղավւ ոխության նախօրյակին և հեղաՓոխության տարի– ներին Հայաստանի քաղաքների ու գյու– ղերի առաջադեմ երիտասարդները փոր– ձեր են արել ստեղծելու իրենց ինքնու– րույն խմբակներն ու միությունները։ էջ– միածնի Գևորգյան ճեմարանում, Երևանի թեմական դպրոցում, Կարսի, Ալեքսան– դրապոլի և մի քանի այլ վայրերի դըպ– րոցներում ստեղծվում են աշակերտական գաղտնի խմբակներ, որոնց անդամները կարդում և տարածում էին արգելված մարքսիստական գրականություն։ Առա– ջին համաշխարհային պատերազմի տա– րիներին արդեն գործում էր Գևորգյան ճեմարանի ուսանողական մարքսիստա– կան խմբակը։ Սակայն, ինչպես ամբողջ Ռուսաստանում, Հայաստանում ևս երի– տասարդական հեղափոխ․ շարժումներն ու ինքնուրույն կազմակերպությունները մասսայական բնույթ են ստանում միայն 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրա– տական հեղափոխության հաղթանակից հետո։ Բոլշևիկներին հարող բանվ․ և գյու– ղաց․ երիտասարդության խմբակներ են ստեղծվում Ալավերդու պղնձաձուլական գործարանում, Սանահին կայարանում և Ախթալա կիսակայարանում, Լոռու Հաղ– պատ, Սանահին, Որնակ և Ախթալա գյու– ղերում։ Թիֆլիսի Ներսիսյան, Գայան– յան և Հովնանյան դպրոցների առաջադեմ աշակերտները միանում են ինտերնա– ցիոնալիստական բնույթ ունեցող Կովկա– սի ընդհանուր աշակերտական միությա– նը, կազմում նրա հայկ․ բաժանմունքը և 1917-ի ապրիլից հրատարակում «Նոր սե– րունդ» շաբաթաթերթը։ Երևանում մի խումբ առաջադեմ աշակերտների նախա– ձեռնությամբ (Ղ․ Ղուկասյան, Ա․ խանջ– յան, Ա․ Բուդաղյան և ուրիշներ) ձևավոր– վում է ինտերնացիոնալիստական խմբակ։ 1917-ի դեկտեմբերին ստեղծվում է Երևա– նի մարքսիստական աշակերտական միու– թյունը։