ներ։ Երեանի երկաթուղային հանգույցի, ավաոդողերի, Կիրովականի քիմ․ գործա– րաններում ծավալվեցին «Գյուղական գնացքներին՝ կանաչ ճանապարհ», «Գյու– ղական պատվերներին՝ կոմերիտական հոգատարություն» շարժումները։ Գյուղի կոմերիտական այգեգործներն ու դաշտա– վարները մեծ գործ կատարեցին 1980-ի խիստ ցրտահարությունից առաջացած դժվարությունները հաղթահարելու հա– մար։ Հանրապետության կոմերիտական– ներն ու երիտասարդները 1970-ից ի վեր համառ աշխատանք էին կատարում Հա– յաստանի ատոմակայանը կառուցելու հա– մար, որը ՀամԼԿԵՄ Կենտկոմը հռչակել էր համամիութենական կոմերիտական հարվածային կառույց։ Կառույցի միացյալ կոմերիտական կազմակերպության ան– դամների թիվը 1976-ի վերջին նախնական 280-ից հասավ՝ 850-ի։ 1980-ի դեկտեմբերին հանրապետու– թյան կոմերիտականների 58% –ը աշխա– տավորներ, 42-ը՝ սովորողներ էին։ Կո– մերիտականները լուրջ ուժ էին Երեանի մետրոպոլիտենի շինարարությունում։ Կո– մերիտականները հերոսական աշխատան– քի շատ օրինակներ ցույց տվեցին Արփա– Սևան ջրատարի շինարարությունում։ Թե՝ հանրապետությունում և թե՝ երկրի մյուս խոշոր կառույցներում մեծ ուժ էին ուսա– նողական շինարարական ջոկատները, որոնցում ընդգրկված էին բուհերի, տեխ– նիկումների ուսանողներ, պրոֆտեխ․ ուսումնարանների սաներ և հանրակրթա– կան դպրոցների բարձր դասարանների սովորողներ։ Հանրապետության աշխա– տող և սովորող երիտասարդները մաս– նակցել են Միբիրի և Ղազախստանի, ԲԱՄ–ի կառույցներին, ՌՄՖՍՀ ոչ սևահո– ղային գոտու զարգացմանը, Տյումենի հո– ղատարածությունների յուրացմանը, Ատոմմաշի, ԿամԱԶ–ի, Նադեժդինսկի մե– տալուրգիական կոմբինատի շինարարու– թյանը։ Տասներորդ հնգամյակի տարինե– րին ՀԼԿԵՄ կոմիտեների մասնակցու– թյամբ, հանրապետության հանրակրթա– կան դպրոցներում կառուցվել է 170 մար– զասրահ, բացվել է մարզական վարպե– տության բարձրագույն երեք նոր դպրոց, տասը մանկապատանեկան դպրոց։ ՍՄԿԿ XXVI համագումարը (1981-ի փետրվար–մարտ), հաստատելով ՍՍՀՄ տնտ․ ու սոց․ զարգացման 1981–1985 թթ․ և մինչև 1990 թ․ ընկած ժամանակաշրջանի հիմնական ուղղությունները, միաժամա– նակ առաջադրում է կոմերիտմիության կոնկրետ խնդիրները։ Համագումարը կո– մերիտմիության աշխատանքի վճռական բնագավառներից է համարում գիտ․ հայտ– նագործությունների ու գյուտերի արտա– դրության մեջ ներդրումը։ Ձեռնամուխ լինելով ՍՄԿԿ XXVI համագումարի որո– շումների կենսագործմանը, հանրապետու– թյան կոմերիտականները լայնորեն ար– ձագանքեցին 1981-ի ապրիլին կայացած ՀամԼԿԵՄ Կենտկոմի պլենումի հավանու– թյանն արժանացած «11-րդ հնգամյակին՝ երիտասարդների հարվածային աշխա– տանքը, գիտելիքները, նախաձեռնու– թյունն ու ստեղծագործությունը» շարժմա– նը։ Երիտասարդները լավ աշխատեցին կոմերիտական հարվածային հռչակված Իջևան–Հրազդան երկաթգծի կառույ– ցում, շարունակեցին իրենց անձնվեր աշ– խատանքը Երևանի մարզահամերգային համալիրի, մետրոպոլիտենի առաջին հեր– թի, Հախումի և մնաբերդի ջրամբարների և մյուս ժողովրդատնտ․ օբյեկտների շի– նարարությունն ավարտելու համար։ Երի– տասարդ մասնագետների որակավորումը բարձրացնելու նպատակով կոմերիտական կազմակերպություններում անցկացվեցին լավագույն երիտասարդ դաշտավարի, պտղաբույծի, խաղողագործի, մեխանիզա– տորի, մելիորատորի, անասնապահի, հովվի, ճակնդեղագործի մրցույթներ։ ՍՄԿԿ Կենտկոմի 1985-ի ապրիլյան պլե– նումում, կուսակցության XXVII համագու– մարում և Կենտկոմի հետագա պլենում– ներում ցույց տրվեցին կոմերիտմիության տեղն ու դերը կյանքի բեկումնային նոր ժամանակաշրջանում՝ երկրի սոցիալ–տնտ․ զարգացումն արագացնելու և վերակառու– ցելու պայմաններում։ Սոցիալիստ, հա– սարակության նորացման կուսակցական խնդիրների լույսի ներքո հանրապետու– թյան կոմերիտ, կազմակերպությունները քննադատաբար վերլուծեցին իրենց գոր– ծունեության մեջ տեղ գտած թերություն– ները, որոնք բացասաբար էին անդրա– դարձել նրանց մարտունակության, աշ– խատանքների արդյունավետության վրա։
ՀԼԿԵՄ XXX համագումարը (1987-ի փե– տըրվար) անցավ «Երիտասարդության ըս– տեղծագործ ուժերը՝ հասարակության նո– րացմանը» նշանաբանի ներքո։ Համագու– մարը յուրաքանչյուր կոմերիտականի պարտքը համարեց տեսնել աշխատան– քում տեղ գտած թերությունները, սխալ– ները, հրաժարվել, բյուրոկրատիզմից, ձևամոլությունից, բարձրացնել կոմերիտ– միության յուրաքանչյուր օղակի մարտու– նակությունը։ Աշխատանքների վերակա– ռուցման կարևոր գործոն համարվեց ՀամԼԿԵՄ անդամի հաս․, քաղ․ ակտիվու– թյան բարձրացումը, հոգեբանության և մտածելակերպի վերակառուցումը։ Ընդ– գծվեց վերակառուցման խնդիրներին հա– մապատասխան երիտասարդության գա– ղափարաքաղ․ դաստիարակության աշ– խատանքի կատարելագործման անհրա– ժեշտությունը։ ՀամԼԿԵՄ 20-րդ համագու– մարում (1987-ի ապրիլ) կոմերիտմիու– թյան խնդիրների շարադրմամբ ճառով հանդես եկավ ՍՄԿԿ ԿԿ–ի Գլխավոր քար– տուղար Մ․ Մ․ Գորբաչովը։ Համագումարը հաստատեց ՀամԼԿԵՄ կանոնադրության նոր խմբագրականը, որով ընդլայնվում են սկզբնական կոմերիտ, կազմակերպու– թյունների իրավունքները, բարձրացվում է նրանց դերն ու հեղինակությունը, գոր– ծունեությունը նպատակամղվում է ավե– լի լայն դեմոկրատական ձևերի կիրառ– ման, գործարարության ու արդյունավե– տության։ 1987-ի հունվարին ՀԼԿԵՄ շարքերում հաշվվում էր 590357 մարդ, որոնք ընդ– գրկված էին հանրապետության ձեռնար– կություններում, կոլտնտեսություններում, սովխոզներում, ուսումնական հաստատու– թյուններում, հիմնարկներում, սովետա– կան բանակի զորամասերում գործող նրա 6718 սկզբնական կոմերիտական կազմա– կերպություններում։ ՀԼԿԵՄ–ի բարձրա– գույն մարմինը համագումարն է, որտեղ ընտրվում է համագումարից համագումար ընկած ժամանակամիջոցում նրա աշխա– տանքները ղեկավարող մարմինը՝ ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեն։ ՀԼԿԵՄ Կենտ– կոմը իր կողմից ընտրում է Կենտկոմի բյուրո և քարտուղարություն։
ՀԼԿԵՄ–ը ունի երիտասարդական և մանկապատանեկան մամուլ՝ «Ավան– գարդ», «Կոմսոմոլեց» (ռուս․) և «Պիոներ կանչ» թերթերը, «Գարուն», «Պիոներ» և «Ծիծեռնակ» ամսագրերը։
ՀԼԿԵՄ պարգևները 1932-ի նոյեմբ․ 14-ին Զորագետի հէկի շինարարության ավարտման կապակցու– թյամբ ՀՍՍՀ Կենտգործկոմի կողմից
ՀԼԿԵՄ–ը պարգևատրվել է ՀՍՍՀ Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1932-ի նոյեմբ․ 15-ին Ղափան–Մինջե– վան երկաթգծի կառուցմանը ակտիվ մաս– նակցություն ցույց տալու համար շինա– րարության կոմերիտական կազմակերպու– թյունը պարգևատրվեց ՀՍՍՀ Աշխատան– քային կարմիր դրոշի շքանշանով։ 1968-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի Նա– խագահության հրամանագրով ՀԼԿԵՄ Հոկտեմբերյանի շրջանային կոմերիտա– կան կազմակերպությունը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքա– նշանով։ 1981-ին ՀԼԿԵՄ–ը պարգևատրվել է Հոկ– տեմբերյան հեղաՓոխության շքանշանով։ ^ԼԿԵՄ թվական կազմը Տարիները Անդամների թիվը 1921-ի օգոստոս 7990 1921-ի դեկտեմբեր մոտ 10․000 1923-ի վերջ 6807* 1926-ի Փետրվար 16․688 1930 22980 1939-ի Փետրվար 82․000 1940-ի սեպտեմբեր 93․000 19452 92․159 1950 128․417 1958-ի Փետրվար 170․000 1960 179․294 1970-ի վերջ 270․000 1980 548․122 1987-ի հունվար 590․357 1․ 1922 հունվար–Փետրվարին տեղի է ունե– ցել ՀԼԿԵՄ շարքերի զտում։ 2․ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ՀԼԿԵՄ շար– քերն ընդունվել է 19352 երիտասարդ։ 1945-ին
ՀԼԿԵՄ–ում կար 3324 սկզբնական կազմա– կերպություն։
ՀԼԿԵՄ համագումարների տարեթվերը 1-21-23․8․1921, 11 –2–4․7․1922, III-1- 5․10․1923, IV–18–24․2․1926,tY-29․3-5․4․ 1928, VI –17–22․5․1929, VII-20-23․12․1930, VIII – 5–8․6․1932, IX–12 –13․2․1936, X- 20-22․10․1937, XI –7․2․1939, XII-27-29․9․ 1940,tXIII-8-10․12․1947,tXIV-23-25․6․ 1949, XV-27-30․12․1950, XVI–2-4․12․1952, XVII-15–17․1․1954,tXVIII-15-17․12․1955, XIX–27 – 28․2․1958,tXX-26-28․1․1960, XXI –2–3․3․1962,tXXII–23 – 25․1․1964, XXIII–10–12․2․1966,tXXIV – 5 – 7․3․1968, XXV–12–14․3․1970,tXXVI-2-3․3․1972, XXVII–20–21․2․1974, XXVIII-1-2․3․1978, XXIX–8–9․4․1982, XXX-27-28․2․1987 (բոլորը՝ Երևանում) Հ․ Կարապետյան Պատկերազարդումը տես 160–161-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ VIII։