Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նը, քաղաքային բնակչության տես․ կշռի, բնակչության կուլտուր–կրթական մակար– դակի բարձրացումը, կենցաղային պայ– մանների բարելավումը։ Քիչ դեր չեն խա– ղում նաև բժշկ․ սպասարկման բարելա– վումը, մահացության կրճատումը, ըն– տանիքի անդամների թվի ներընտանե– կան կարգավորման հնարավորություն– ները, ընտանիքի բյուջեի կարգավորման գործում կնոջ մասնակցության աստի– ճանը, երեխաների դաստիարակության, խնամքի, ուսուցման նկատմամբ պահանջ– ների աճը։ Այս ամենը հանգեցնում են նրան, որ կանանց գրեթե բոլոր տարիքային խըմ– բերի ծնելիության գործակիցները խիստ նվագում են։ Բացառություն են կազմում մինչև 25 տարեկան կանայք, որոնք հիմ– նականում նոր են ամուսնանում և ունե– նում են թվով իրենց առաջին կամ երկ– րորդ երեխան։ Դրա շնորհիվ էլ երկար տարիների ընթացքում, այս տարիքային խմբում ընդգրկված, մասնավորապես 20– 24 տարեկան կանանց ծնելության գոր– ծակիցը, նույնիսկ մեծանում է (տես աղ․ 4)։ Վերջին 15–20 տարիների ընթացքում 3 և ավելի երեխա ծնող կանանց թիվը պակասել է․ 1970-ին 3 և ավելի երեխա ծնած կանանց թիվը ծնող կանանց ընդ– հանուր թվի մեջ կազմում էր 47,3%, 1985-ին՝ 24,6% ։ Դա իր հերթին հանգեց– րել է ընտանիքի փոքրացմանը։ 1970-ին ընտանիքի միջին կազմը 5 մարդ էր, 1979-ին իջավ և կազմեց 4,7 մարդ։ Գյու– ղական ընտանիքները իրենց միջին մե– ծությամբ, 1970-ին քաղաքայինից տար– բերվում էին 0,8, իսկ 1979-ին 0,7 մար– դով։ Մինչև 1970-ական թթ․ սկիզբը ՀՍՍՀ բնակչության աճի կարևոր գործոններից է եղել նաև մահացության կրճատումը (տես աղ․ 6)։ Սոց․ բնագավառում դա Սո– վետական Հայաստանի ամենանշանակա– լի նվաճումներից է։ 1985-ին ՀՍՍՀ–ում մահացությունը կազմել է 5,9%։ Դա աշխարհում ամենացածր մահացու– թյունն է (ՍՍՀՄ–ում միջինը՝ 10,6%)։ ՀՍՍՀ–ում մահացության ցածր մակարդա– կը պայմանավորված է երկու գործոնով․ 1․ եվրոպական երկրների և մեր երկրի եվրոպական մասի համեմատությամբ խիստ «երիտասարդ» բնակչության կազ– մով, «ծեր» բնակչության փոքր % –ով, 2․ ասիական U աֆրիկյան երկրների հա– մեմատությամբ ցածր մանկական մահա– ցությամբ։ ՀՍՍՀ–ում ներկայումս նույնպես բնակ– չության բնական աճը ՍՍՀՄ միջին ցու– ցանիշի համեմատությամբ բարձր է (ավե– լի բարձր՝ ծնելիությամբ, ցածր՝ մահացու– թյամբ)։ 1959–79-ին ՀՍՍՀ բնակչությունն ավելացել է 72,3%–ով (ՍՍՀՄ–ում միջի– նը՝ 25,7%)։ 1985-ին ՀՍՍՀ միութենական հանրապետությունների մեջ բնական աճով գրավել է 6-րդ, ծնելիության մա– կարդակով՝ 7-րդ տեղը։ 1985-ին ՀՍՍՀ–ում բնակչության բնական աճը կազմել է 18,2°/օօ (ՍՍՀՄ–ում միջինը՝ 8,8°/00)։ Միգրացիան։ Սովետական Հայաստա– նը ՍՍՀՄ–ում բնակչության ամենաակ– տիվ միգրացիա ունեցող հանրապետու– թյուններից է։ Դա պայմանավորված է մի կողմից հայերի ցրվածությամբ (հայերի կեսից ավելին ապրում է ՀՍՍՀ սահման– ներից դուրս), մյուս կողմից՝ հանրապե– տության էկոնոմիկայի, մասնավորապես արդյունաբերության, ինչպես նաև կըր– թության, գիտության, մշակույթի զար– գացման բարձր տեմպերով։ Միջպետական միգրացիայի, այսինքն՝ հայրենադարձության միջոցով 1921–86-ին արտասահմանյան 26 երկրից Սովետական Հայաստան է ներգաղթել ավելի քան 200 հզ․ մարդ, որոնք բնակություն են հաս– տատել գլխավորապես Երևանում, ինչ– պես նաև Կիրովական, Լենինական, Աբովյան, Չարենցավան, Հրազդան քա– ղաքներում, մասամբ՝ Արարատյան դաշտի շրջաններում։ ՀՍՍՀ բնակչության միջհանրապետա– կան միգրացիան գրեթե միշտ ունեցել է դրական մնացորդ։ 1926–39-ին բնակչու– թյաս միգրացիոն հոսանքներր դրական մնացորդը կազմել է 44 հզ․, 1950–70-ին՝ 64,8 հզ․ մարդ։ 1970–82-ին ՍՍՀՄ մյուս հանրապետություններից ՀՍՍՀ եկողնե– րի ընդհանուր թիվը կազմել է 352,1 հզ․ մարդ, իսկ ՀՍՍՀ–ից այլ հանրապետու– թյուններ մեկնողներինը՝ 207,8 հզ․ մարդ։ Սակայն 1979-ից միջհանրապետական միգրացիան ՀՍՍՀ–ում բնութագրվում է բացասական մնացորդով։ Գլխավորապես դա վերաբերում է աշխատանքային տարի– քի տղամարդ բնակչությանը։ Մշտական բնակության համար ՀՍՍՀ եկածները հիմնականում հաստատվել են հանրապետության քաղաքներում (գըլ– խավորապես Երևանում), իսկ վերջին տասնամյակներում նաև Աշտարակի, Նաի– րիի շրջանների գյուղական բնակավայ– րերում։ Բնակչության միգրացիայի ինտենսի– վությունը ՍՍՀՄ առանձին շրջանների միջև միատեսակ չէ, այն մի կողմից հա– կադարձ համեմատական է ՀՍՍՀ–ից ունե– ցած հեռավորությանը, իսկ մյուս կողմից ուղիղ համեմատական կապի մեջ է հայա– շատ շրջանների հետ (անկախ հեռավորու– թյունից՝ որքան հայաշատ է շրջանը, այն– քան ինտենսիվ է միգրացիան)։ Այսպես, 1970–82–ին ՀՍՍՀ եկողների 22,4%-ը, այստեղից մեկնողների 43,3%-ը բաժին է ընկել ՌՍՖՍՀ–ին։ Ընդ որում ՌՍՖՍՀ–ից ՀՍՍՀ եկողների 29,1%-ը, այստեղից մեկ– նողների 31,8%-ը բաժին է ընկել միայն Հս․ Կովկասի հայաշատ շրջաններին։ Ընդ– հանուր առմամբ այդ տարիներին ՌՍՖՍՀ հետ բնակչության միգրացիայի հաշվե– կշիռը ՀՍՍՀ–ի համար եղել է բացասա– կան (եկողները՝ 62,0 հզ․, մեկնողները՝ 78,6 հզ․)։ ՀՍՍՀ–ի հետ բնակչության միգ– րացիայի ինտենսիվությամբ 2-րդ տեղը գրավել է Ադրբ․ ՍՍՀ–ն, որին բաժին է ընկել ՀՍՍՀ եկողների 22,9%–ը և մեկնող– ների 17,3%-ը (դրական մնացորդը՝ 32,1 հզ․ մարդ)։ Նշված ցուցանիշներով 3-րդ տեղը գրավել է Վրաց․ ՍՍՀ, որին բաժին է ընկել ՀՍՍՀ եկողների 15,5%-ը և մեկնողների 9,6%–ը (դրական մնա– ցորդը 25,5 հզ․ մարդ)։ ՀՍՍՀ–ում մշտապես տեղի է ունենում նաև բնակչության ներհանրապետական ինտենսիվ միգրացիա։ Բնակչությունը Աղ․ 2 Ա մ ու ս ն ու թ յ ու ն ն և ր ն ու ամուս– ն ա լ ու ծ ու թ յ ու են և ր ը ՝՝ՀԱՍ ՝՝տ–ու մ (1000 բնակչի հաշվով) Տարիները Ամուսնություն– ների թիվը Ամուսնալու– ծությունների թիվը 1940 2,3 0,8 1950 14,8 0,1 1959 12,2 0,3 1970 7,3 1,0 1980 10,4 1․1 1985 9,9 1,1 Աղ․ 3 16 և բարձր տարիքի բեակչու– թյան բաշխ ու մը ըստ ամուսնա– ցածության (1979), % С․ 1 Ամուսնացած– ․ х> э ^ J3 С 3 Cm 43 «3 յշ․ и ներ at տկ £․ 3 Ամո լուծ ներ Տղամարդիկ 65,4 31,7 1,7 0,9 Կանայք 59,9 23,4 13,2 3,2 գյուղական բնակավայրերից և հիմնակա– նում լեռնային շրջաններից հոսում է դե– պի քաղաքներ և ցածրադիր հարթավայ– րային շրջաններ։ Բնակչության ներքին միգրացիայի ընդհանուր հաշվեկշիռը 1970–82-ին քաղաքային բնակավայրերի համար կազմել է 120,0 հզ․ մարդ (եկող– ներ՝ 279,2 հզ․, մեկնողներ՝ 159,2 հզ․)։ Նշված ժամանակաշրջանում ՀՍՍՀ գյու– ղական բնակավայրերից ավելի մեծ թվով մարդիկ են դուրս եկել (115,9 հզ․), քան եկել են այդ բնակավայրերը (49,4 հզ․), որի հետևանքով գյուղական բնակավայ– րերիդ բնակչության միգրացիայի հաշվե– կշիռը եղել է բացասական (66,5 հզ․ մարդ)։ Երևանը ՀՍՍՀ մայրաքաղաք դառնա– լուց հետո բնակչության միգրացիաները նրա համար միշտ ունեցել են դրական մնացորդ։ 1946–82-ին բնակչության միգ– րացիաների հաշվին Երևան քաղաքի բնակչությունն ավելացել է 379,5 հզ․ մարդով, կամ տարեկան մեխ․ միջին աճը կազմել է 10,5 հզ․ մարդ։ Ըստ էության բնակչության միգրացիայի հաշվին հան– րապետությունում գոյացած մեխ․ ընդհա– նուր աճի կեսից ավելին (առանձին տա– րիների մինչև 2/3-ը) միշտ էլ բաժին է ընկել Երևան քաղաքին։ Ազգային կազմը։ ՍՍՀՄ միութենական հանրապետությունների մեջ ՀՍՍՀ բնակ– չության ազգային կազմով ամենամիա– տարրն է։ 1979-ի մարդահամարի տվյալ– ներով հայերի տեսակարար կշիռը կազ– մել է 89,7%։ Հանրապետությունում ապ– րում են նաև ադրբեջանցիներ, ռուսներ, քրդեր, ուկրաինացիներ, ասորիներ, հույ– ներ և այլ ազգությունների ներկայացու– ցիչներ։ ՀՍՍՀ պետ․ լեզուն հայերենն է։ Ըստ 1979-ի մարդահամարի տվյալների ՀՍՍՀ–ում ապրող հայերի 99,4%-ը, ՍՍՀՄ–ում ապրող հայերի ընդհանուր թվի 90,7%-ը իր մայրենին համարում է հա– յերենը։ Ռուսերենին ազատ տիրապե–