Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տամ է ՀՍՍՀ–ում ապրող հայերի 34,2%–ը, իսկ ՍՍՀՄ–ում ապրող հայերի ընդհանուր թվի՝ 38,6%–ը։ ՍՍՀՍ–ում ապրող հայերի 8,4%–ը իր մայրենին համարում է ռուսե– րենը (տես աղ․ 5)։ Սեոատարիքային կազմը։ Հայաստա– նում սովետական կարգերի հաստատումից սկսած, ընդհուպ մինչև Հայրենական մեծ պատերազմը, բնակչության կազմում գե– րակշռում էին տղամարդիկ, հատկապես համեմատաբար ցածր տարիքային խմբե– րում։ 1926-ի մարդահամարի տվյալներով արական սեռը իգականին գերազանցել է մինչև 24 տարեկանների խմբերում։ Հա– ջորդ, գրեթե բոլոր տարիքային խմբերում մեծ տոկոս են կազմել կանայք։ 25–39 տարեկանների մեջ կանանց գերակշռե– լու պատճառն այն էր, որ նախ, այդ սե– րընդի տղամարդկանց մեծ մասը մաս– նակցել էր առաջին համաշխարհային պա– տերազմին, և երկրորդը՝ 1920-ական թթ․ ՀՍՍՀ բնութագրվում էր այդ տարիքի տղամարդկանց մեծ արտագնացությամբ։ 1939-ի մարդահամարի տվյալներով տղա– մարդկանց թիվը կանանց գերազանցել է մոտ 15 հզ․ մարդով։ Եթե 1926-ի մարդահա– մարի տվյալներով տղամարդիկ կազմել են ընդհանուր բնակչության 51,0%-ը, ապա 1939-ի մարդահամարի ժամանակ՝ 50,6% –ը։ Ինչպես մյուս հանրապետու– թյուններում, այնպես էլ ՀՍՍՀ–ում Հայ– րենական մեծ պատերազմի հետևանքով խախտվում է սեռերի հարաբերակցությու– նը։ Առավելապես երիտասարդ տարիքի բնակչության մեջ կանանց թիվը գերա– զանցում է տղամարդկանց։ Մարդահա– մարի տվյալներով 1959-ին կանայք կազ– մել են բնակչության ընդհանուր թվի 52,2% –ը, 1970-ին՝ 51,2% –Ը, իսկ 1979-ին՝ 51,3%-ը։ Սեռերի հարաբերակ– ցության այս խախտումը ներկայումս հիմ– նականում ընդգրկում է պատերազմի մաս– նակից սերունդը։ Մնացած տարիքային խմբերում նկատվում է որոշակի հավա– սարակշռություն (տես աղ․ 7)։ Մինչև 19 տարեկանների կազմում գե– րակշռում է արական սեռը։ Դա բացատըր– վում է այն բանով, որ ավելի շատ տղա– ներ են ծնվում, քան աղջիկներ։ Արդեն մյուս տարիքային խմբերում կանանց հա– մեմատությամբ տղամարդկանց թվի նվա– զումը, նախ բացատրվում է երկրորդ հա– մաշխարհային պատերազմի հետևանքնե– րով, տղամարդկանց արտագնացությամբ, և ապա՝ նրանց ավելի բարձր մահացու– թյամբ։ Մինչև 1960-ական թթ․ կեսերը բարձր ծնելիությունը և մանկական մահացության նկատելի նվագումը պայմանավորեք են բնակչության կազմում երեխաների բավա– կանին բարձր տես․ կշիռը։ Օրինակ, նա– խապատերազմյան և հետպատերազմյան տարիներին մինչև 9 տարեկան երեխանե– րը կազմել են բնակչության 29–30%–ը, իսկ մինչև 15 տարեկանները՝ 35–40%–ը (1939-ին՝ 47,8%)։ 1960-ական թթ․ կեսե– րից սկսած և 1970-ական թթ․ ընթացքում ծնելիությունը նվազելու հետևանքով մին– չև 15 տարեկանների կշիռը զգալիորեն իջել է։ 1979-ի մարդահամարի տվյալնե– րով մինչև 9 տարեկան երեխաների տես․ կշիռը ընդհանուր բնակչության մեջ կազ– Աղ․ 4 ՀՍՍՀ կանանց ծնելիության տարիքային խմբերի գործա– կիցները (համապատասխան տարիքային խմբերի 1000 կնոջ հաշվով ծնվող երեխա– ների թիվը) Տարիքային 1958 1969 1978 1983 ՍՍՀՍ* միջինը խմբերը 1959 1970 1979 1984 1983-1984 15-19 46,6 41,2 41,3 51,8 42,5 20-24 200,6 213,3 202,7 225,4 188,3 25-29 264,1 164,2 144․1 126,4 136․8 30–34 204,4 123,8 67,9 56,4 74,3 35-39 154,9 67,6 24,5 19,6 32,0 40-44 68․0 23,8 10,0 4,1 7․4 45-49 16,4 5,1 1․4 0,7 1․0 15–49 159,2 92,9 82,8 89,4 77,5 ՀՍՍՀ բնակչության ազգային կազմը Աղ․ 5 1959 1979 Հզ․ մարդ Տոկոսով Հզ․ մարդ Տոկոսով Ամբողջ բնակչությունը այդ թվում՝ 1763,1 100,0 3037,3 100,0 Հայեր 1551,6 88,0 2725,0 89,7 Ադրբեջանցիներ 107,8 6,1 160,8 5,3 Ռուսներ 56,5 3,2 7օ,3 2,3 Քրդեր 25,6 1,5 50,8 1,7 Ուկրաինացիներ 5,6 0,3 8,9 0,3 Ասորիներ 4,3 0,2 6,2 0,2 Հույներ 5,0 0,3 5,7 0,2 Այլ ազգություններ 6․7 0,4 9,6 0,3 մել է 20,4% , իսկ մինչև 15 տարեկանների– նը՝ 33,4%։ ՀՄՍՀ բնութագրվում է երիտասարդ տարիքի բնակչությամբ։ 1950–60-ական թթ․ համեմատաբար բարձր ծնելիության շնորհիվ 1970-ական թթ․ կեսերից սկսած զգալիորեն ավելացան աշխատունակ տա– րիքի հասած պատանիներն ու աղջիկնե– րը։ 1970-ի և 1979-ի մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում աշ– խատունակ տարիքի բնակչության թիվը իր աճի տեմպերով գերազանցեց ընդհա– նուր բնակչության թվի աճի տեմպերին։ Առավել բարձր տեմպերով ավելացան 16–24 տարեկանները։ Դրա շնորհիվ ընդ– հանուր բնակչության կազմում աշխատու– նակ տարիքի բնակչության տես․ կշիռը 1970-ին 48,5% –ից 1979-ին հասավ 57,4% –ի։ Մահացության, մասնավորապես ման– կական մահացության նվազելու շնորհիվ, ՀՍՍՀ–ում դրսևորվել է նաև մեկ այլ օրի– նաչափություն՝ երկարել է կյանքի սպաս– վելիք տևողությունը, ավելացել «ծեր» բնակչությունը։ Եթե մինչև 1970-ական թթ․ սկիզբը նը– կատվել է 60 և ավելի տարիք ունեցողնե– րի անընդհատ ավելանալու միտում, ապա 1970-ական թթ․ ընթացքում բնակչության կազմում ոչ միայն իջել է նրանց տես․ կշիռը, այլ նաև նվազել է նրանց բացար– ձակ թիվը։ Դա բացատրվում է այն բանով, որ այդ տարիներին թոշակառու տարիք է թևակոխել Հայրենական մեծ պատերազ– մին մասնակցած սերունդը։ Իսկ այդ սե– րընդի տղամարդիկ բավականին ցածր տոկոս են կազմում։ Սոցիալական կազմը։ ՀՍՍՀ–ում հա– սարակությունը կազմված է բանվոր դա– սակարգից, կոլտնտեսային գյուղացիու– թյունից և ժող․ մտավորականությունից։ Սովետական իշխանության տարիներին բնակչության սոց․ կազմում տեղի են ու– նեցել որակական փոփոխություններ (տես աղ․ 8)։ Սովետական իշխանության առաջին տասնամյակում հնարավոր է դարձել վե– րացնել հնից ժառանգություն ստացած գործազրկությունն ու ագրարային գեր– բնակչությունը։ Տեղի է ունեցել աշխատող– ների փոխադրում դեպի ժող․ տնտեսու– թյան առավել առաջադիմական ճյուղերը։ 1985-ին արդյունաբերության և շինարա– րության մեջ զբաղված էր բոլոր աշխա–․ տողների 39%–ը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության մեջ (ներառ– յալ անձնական օժանդակ տնտեսություն– ներ)՝ 20%–ը, տրանսպորտում և կապում՝ 7%–ը, առևտրում, հասարակական սնըն– դում, նյութատեխնիկական մատակա– րարման և վաճառահանման մեջ, մթերում– ներում՝ 6%–ը, առողջապահության, ֆիզ– կուլտուրայի և սոց․ ապահովման, լուսա– վորության, մշակույթի _և արվեստի, գի– տության և գիտ․ սպասարկման մեջ՝ 20%–ը, պետ․ կառավարման և հասարա– կական կւսզմակերպությունների մարմին– ների ապարատում՝ 3% –ը, ժող․ տնտեսու– թյան այլ ճյուղերում՝ 5% –ը։ 1․ Կոոպերացված արհեստավորները իրենց ընտանիքների չաշխատող անդամ– ների հետ միասին 1939-ին կազմել են ամբողջ բնակչության 1,2%-ը։ 1959-ից նախկին պրհեստագործական կոոպերա–