վրա, հնգամյա պլանները փոխարինվեցին ընթացիկ դիրեկտիվ առաջադրանքներով, աշխ․ ռեսուրսները մոբիլիզացվեցին, ամեն ինչ ի սպաս դրվեց հաղթանակի ապահովմանը։ Հիմնական ուշադրությու– նը դարձվեց ռազմ, արդյունաբերության և դրա հեա կապված ճյուղերի զարգաց– մանը։ 1941-ի հուլիսի 1-ից մինչե 1946-ի հունվ․ 1-ը կապիտալ ներդրումների ծա– վալը կազմեց 105 մլն ռ․, այդ թվում արդ– յունաբերության մեջ՝ 52, գյուղատնտե– սության մեջ՝ 6 մլն ռ․։ Արդ․ հիմնական ֆոնդերն աճեցին 31,4%–ով, համախառն արտադրանքի ծավալը մնաց գրեթե ան– փոփոխ։ վերակառուցվեցին և շահագործ– ման հանձնվեցին գունավոր մետալուր– գիայի, քիմ․ արդյունաբերության, էլեկ– տրամեքենաշին․ մի շարք ձեռնարկու– թյուններ։ էլեկտրատնտեսության ընդ– լայնման շնորհիվ էլեկտրաէներգիայի ար– տադրությունը աճեց 47% –ով։ Ընդարձակ– վեց գյուղատնտ․ կուլտուրաների ցանքա– տարածությունը և աճեց բերքատվությու– նը։ Կառուցվեցին մի շարք ջրանցքներ ու ջրհան կայաններ։ Խոշոր աշխատանքներ կատարվեցին կապիտալ շինարարության, տրանսպորտի ու կապի բնագավառնե– րում։ Չորրորդ հնգամյակի (1946–50) հիմնական տնտ․ խնդիրը հանրապետության ժողտնտեսության վե– րականգնումն ու զարգացումն էր։ Այդ տարիներին կապիտալ ներդրումները կազմեցին 319 մլն ռ․, այդ թվում արդյու– նաբերության մեջ 151 մլն ռ․, գյուղատըն– տեսության մեջ՝ 25 մլն ռ․։ 1946-ին վե– րականգնվեց արդ․ արտադրության նա– խապատերազմյան ծավալը, իսկ հնգամ– յակի վերջում այն աճեց 2,5 անգամ։ Կա– ռուցվեց, վերակառուցվեց ու գործարկվեց 220 նոր խոշոր ձեռնարկություն։ Մեծ տե– ղաշարժեր կատարվեցին գյուղատնտեսու– թյան մեջ, ամրապնդվեց դրա նյութատեխ․ բազան։ 1950-ին գործում էր 46 ՄՏԿ, մե– քենաանասնաբուծ․ 5 կայան, կոլտնտե– սություններին սպասարկում էր 2055 տրակտոր։ Մի շարք նոր հէկերի կառուց– ման շնորհիվ էլեկտրիֆիկացվեց կոլտըն– տեսությունների մեծ մասը։ Շարք մտան Ստորին Հրազդանի ջրանցքի առաջին հերթը, Մպիտակի, Լոռու և այլ ջրանցք– ներ, յուրացվեց 8 հզ․ հա ճահճակալած ու աղակալած հող։ Տեխ․ կուլտուրաների ցանքատարածությունն ավելացավ 17, բամ– բակինը՝ 26, ծխախոտինը՝ 29, շաքարի ճակնդեղինը՝ 50%–ով։ Քաղաքներում ու ավաններում կառուցվեցին 1 մլն 55 հզ․ ։Ր բնակտարածություն, գյուղական վայրե– րում՝ 15 հզ․ բնակելի տուն։ Հինգերորդ հնգամյակի (1951 – 1955) հիմնական խնդիրն էր հզոր վերելքի հասցնել հանրապետության հա– սարակական արտադրությունը՝ արտա– դրության միջոցների արտադրության աճի առաջանցիկ տեմպերի պայմաններում։ Այս հնգամյակում կապիտալ ներդրում– ների ծավալը կազմեց 520 մլն ռ․, այդ թվում արդյունաբերության մեջ՝260 մլն ռ․, գյուղատնտեսության մեջ՝ 60 մլն ռ․։ Արդ– յունաբերության համախառն արտադրան– քը կրկնապատկվեց (ծանր արդյունաբե– րությանը՝ եռապատկվեց)։ Կառուցվեց արդ․ 41 խոշոր ձեռնարկություն, էլեկտրա– էներգիայի արտադրությունն աճեց 233, քիմ․ արդյունաբերության համախառն ար– տադրանքը՝ 251, տեքստիլինը՝ 201, կա– րինը՝ 143, իսկ սննդհամինը՝ 155%-ով։ Որոշակի առաջընթաց ունեցավ գյուղա– տնտեսությունը․ 1955-ին գործում էր 58 ՄՏԿ, 1950-ի համեմատությամբ 43%–ով ավելացավ տրակտորային պարկը, 2,3 անգամ հացահատիկային կոմբայնների, մոտ 2 անգամ բեռնատար ավտոմեքենա– ների քանակը։ էլեկտրիֆիկացված էին բոլոր սովետական տնտեսությունների՝ 85, կոլտնտեսությունների 81 % –ը։ Ըն– դարձակվեցին ցանքատարածությունները (10,1 հզ․ Лш-ով), ավելացավ մթերատու անասունների գլխաքանակը, գյուղատնտ․ մթերքների արտադրության ծավալը։ Բարձրացավ տրանսպորտի դերը, աճեց բեռների (երկաթուղով՝ 153, ավտոմեքե– նաներով՝ 223%–ով) և ուղևորների (մոտ 4 անգամ) փոխադրումը։ Կապի ձեռնար– կությունների թիվը հասավ 282-ի, կառուց– վեց 611 հզ․ ւԲ բնակտարածություն։ Վեցերորդ հնգամյակի (1956–60) հիմնական խնդիրն էր՝ ապա– հովել ծանր արդյունաբերության առավել զարգացման, տեխ․ առաջընթացի անընդ– հատ արագացման և աշխատանքի արտա– դրողականության բարձրացման բազայի վրա ժողտնտեսության հետագա հզոր աճը, ժողովրդի կենսամակարդակի բարձ– րացումը։ Արդյունաբերության համա– խառն արտադրանքի ծավալն աճեց 133% –ով, ընդ որում արտադրամիջոցնե– րի արտադրությունը՝ 135, լայն սպառման ապրանքներինը՝ 129%-ով։ Առավել զար– գացան էլեկտրատեխ․, շինանյութերի արդ– յունաբերությունը, մոլիբդենի արտադրու– թյունը, գործիքաշինությունը։ Կառուցվե– ցին արդ․ 87 խոշոր ձեռնարկություններ։ Քիմ․ արդյունաբերության համախառն ար– տադրանքի ծավալն աճեց 161, մեքենա– շինությանը՝ 187, թեթև արդյունաբերու– թյանը՝ 126, սննդինը՝ 115%-ով։ Ընդ– լայնվեց էներգետիկ բազան, 1958-ին ար– տադրվեց 2543,8 մլն կվւո․ ժ էլեկտրաէներ– գիա4 500 անգամ ավելի, քան 1913-ին։ Ամրապնդվեցին արտաքին տնտ․ կապերը (1958-ին արդ․ 104 արտադրատեսակ ար– տահանվում էր 32 երկիր)։ Կարգավորվե– ցին գյուղատնտ․ մթերքների մթերման և գնման գները, ավելացվեցին գյուղատըն– տեսությանը հատկացվող գումարները, Փոխվեց պլանավորման կարգը։ Զարգաց– ման բարձր մակարդակի հասան շինա– նյութերի արդյունաբերությունը, տրանս– պորտը, կապը, գիտությունը։ Ցոթնամյակի տարիներին (1959–65) խնդիր դրվեց ապահովել հա– սարակական արտադրության վերելքը, կատարելագործել նրա կառուցվածքը, զարգացնել գիտությունն ու տեխնիկան, բարձրացնել բնակչության բարեկեցու– թյունը։ Այդ տարիներին ազգ․ եկամուտն աճեց 76% –ով, կապիտալ ներդրումների ծավալը կազմեց 2025 մլն ռ․։ Արդ, արտա– դրության ծավալն աճեց 2,2 անգամ, ըս– տեղծվեցին արդ․ նոր ճյուղեր՝ էլեկտրո– նիկա ու ռադիոէլեկտրոնիկա, սարքաշի– նություն ու գործիքաշինություն, հաշվիչ մեքենաների արտադրություն ևն։ Կա– ռուցվեցին 116 խոշոր ձեռնարկություն և 134 արտադրամաս, Աթարբեկյանի ու Երևանի հէկերը, Երևանի ջէկը, Լուսա– վանի (այժմ4 Չարենցւսվանի) հասաո– ցաշին․ գործարանը և այլ կառույցներ, սկսվեց Արվւա–Սևան ջրատարի շինարա– րությունը։ Աշխատանքային ու հումքա– յին ռեսուրսների արդյունավետ օգտա– գործման նպատակով արդ․ նոր հանգույց– ներ ստեղծվեցին Չարենցավանում, ^րազ– դանում ու Աբովյանում։ 22%-ով աճեց գյուղատնտեսության համախառն արտա– դրանքը։ Զրովի հողատարածությունները կազմեցին 254 հզ․ հա, տնկվեց մրգատու ու խաղողի 7,2 հզ․ հա նոր այգի, խոշոր եղ– ջյուրավոր անասունների գլխաքանակն աճեց 1,1, իսկ մանրինը՝ մոտ 11%-ով։ Ցոթնամյակի տարիներին կառուցվեց 4,3 մլն ւԲ բնակելի տարածություն։ Տեխ– նիկապես վերազինվեցին տրանսպորտն ու կապը։ էլեկտրիֆիկացվեցին երկաթու– ղու Երևան–Սևան, Ալավերդի–Այրում ուղեմասերը։ Երևանում, Լենինականում և գյուղական մի շարք շրջաններում շահա– գործման հանձնվեցին ավտոմատ հեռա– խոսակայաններ, ընդլայնվեց միջքաղա– քային հեռախոսացանցը։ Կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը 5–7-րդ հնգամյակների տարինե– րին ավելացավ 3,6 անգամ։ Աղ․ 2 տ ն տ․ և ս ո ց ի ա լ․ զարգաց– ման հիմնական ցուցանիշները [1940-1965 թթ (1940=1)] 1940 1965 Արդյունաբերության արտա– դրանքը 1 12,4 Արտադրության միջոցների արտադրությունը («Ա» խումբ) 1 20,1 Սպառման առարկաների արտադրությունը («Р» խումբ) 1 6,4 Գյուղատնտեսության համա– խառն արտադրանքը 1 2,8 Տրանսպորտի բոլոր տեսակ– ների բեռնաշրջանառու– թյունը (1950=1) 1 4․6 Կապիտալ ներդրումների ծա– վալը 1 10,5 Պետ․ևկոոպ․ առևտրի ման– րածախ ապրանքաշրջանա– ռությունը 1 5,4 Բանվոր–ծառայողների թիվը 1 4,1 Աշխատանքի արտադրողա– կանությունը արդյունաբե– րության մեջ 1 3,2 Ութերորդ հնգամյակի (1966–70) կարևորագույն խնդիրներն էին գիտատեխ․ առաջընթացի նվաճում– ների կիրառման և հասարակական ար– տադրության կազմակերպման կատարե– լագործման հիման վրա ապահովել ժող– տնտեսության վերելքը, նրա արդյունա– վետության բարձրացումը և բնակչու– թյան նյութական բարեկեցության աճը։ Այդ հնգամյակում արդ․ արտադրության ծավալն աճեց 1,8 անգամ։ Հատկապես բարձր տեմպերով զարգացան էլեկտրա– էներգետիկան և մեքենաշինությունը։ Գոր– ծարկվեց 110 ձեռնարկություն և արտա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/245
Արտաքին տեսք