Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դրամաս, այդ թվում Երևանի ավտոմո– բիլային, քիմ․ ռեակտիվների գործարան– ները, մի շարք ֆաբրիկաներ, ավարտ– վեց Հրազդանի, Կիրովականի ջէկերի և Տաթևի հէկի կառուցումը։ էլեկտրա– կայանների ընդհանուր կարողությունն ավելացավ 1,9, իսկ արտադրությունը՝ 2,13 անգամ։ Գյուղատնտեսության հա– մախառն արտադրանքի ծավալն աճեց 20% –ով, շահագործման հանձնվեցին Ապարանի, Մանթաշի, Վարդաքարի ջրամ– բարները, ինչպես նաև մի շարք ջրհան կայաններ։ Ոռոգելի տարածությունն ավե– լացավ 34 հզ․ Лш-ով, ջրարբիացվեց 133 հզ․ հա արոտավայր։ Հացահատիկի միջին տարեկան արտադրությունն ավելացավ 11,5, բանջարեղենինը՝ 34, կաթինը՝ 19,4, մսինը՝ 22,3%–ով։ Ավարտվեց Հրազդան– Աղստաֆա երկաթգծի մի մասի, ինչպես նաև Երևան–Սևան ավտոմայրուղու Քաղ– սի–Սևան հատվածի կառուցումը։ Շարք մտավ կապի 150 օբյեկտ։ Շահագործման հանձնվեց 6 մլն ւԲ բնակելի տարածու– թյուն։ Իններորդ հնգամյակի (1971–75) կարևորագույն խնդիրները դարձան հասարակական արտադրության ինտենսիվացման հիման վրա նրա արդ– յունավետության, բնակչության նյութա– կան բարեկեցության բարձրացումը։ Հըն– գամյակի տարիներին կապիտալ ներ– դրումների ծավալը կազմեց 4763 մլն ռ․։ Ազգ․ եկամուտն աճեց 46%–ով, որի 2/3-ից ավելին ստացվեց աշխատանքի արտա– դրողականության բարձրացման հաշվին։ Արդ․ համախառն արտադրանքն աճեց 46,1%–ով, այդ թվում սպառման առարկա– ների արտադրությունը՝ 49,2, իսկ արտա– դրության միջոցներինը՝ 43%–ով։ Կուլ– տուր–կենցաղային և տնտ․ ապրանքների արտադրությունն ընդլայնվեց 60% –ով։ Բարելավվեց արդյունաբերության ճյու– ղային կառուցվածքը, առավել զարգացան տեխ․ առաջընթացն ապահովող, աշխա– տատար և սակավ նյութատար ճյուղերը։ Արդյունաբերության տեղաբաշխման կա– տարելագործման նպատակով գործարկ– ված 45 ձեռնարկությունից (Իջևանի «Բեն– տոնիտ» կոմբինատ, Չարենցավանի լի– զինի, Երևանի մաքուր երկաթի արտա– դրության ևն) 31-ը կառուցվեցին փոքր քաղաքներում և ավաններում։ Շարունակ– վեց արդ․ համակենտրոնացման պրոցեսը։ 1975-ին արդեն կազմակերպվել էին ար– տադր․ և գիտարտադր․ 36 միավորում, որոնք թողարկում էին հանրապետության արդ․ իրացված արտադրանքի 28,5%-ը։ Բարելավվեց արտադրանքի որակը, յու– րացվեց 402 արտադրատեսակ։ Գյուղա– տնտ․ արտադրանքի միջին տարեկան աճը կազմեց 21,8%, շրջանառության մեջ ընդգրկվեց 46 հզ․ հա արոտավայր։ Կոլ– տնտեսություններն ու սովետական տըն– տեսությունները ձեռք բերեցին 7,7 հզ․ տրակտոր, 8,7 հզ․ բեռնատար ավտոմե– քենա։ Բեռնափոխադրումների ծավալն աճեց 33% –ով, շահագործման հանձնվեց 347 կմ ավտոմոբիլային ճանապարհ։ Գի– տության զարգացմանը հատկացվող մի– ջոցներն ավելացան 37,3% –ով, ստեղծ– վեցին 17 նոր կազմակերպություններ և հաշվիչ կենտրոններ։ Բարձրացավ բնակ– չության նյութական բարեկեցությունը։ Ստեղծված ազգ․ եկամտի 76,1%-ը հատ– կացվեց սպառմանը, որի շնորհիվ բնակ– չության իրական եկամուտներն ավելա– ցան 22,4%-ով, բանվորների ու ծառայող– ների աշխատավարձն աճեց միջին հաշվով 13,1, կոլտնտեսականների վարձատրու– թյունը՝ 37%-ով։ Կառուցվեց ու շահագործ– ման հանձնվեց 6,4 մլն մ2 բնակելի տա– րածություն։ Տասներորդ հնգամյակի (1976–80) տարիներին նպատակ էր դըր– ված բարձրացնել հասարակական արտա– դրության արդյունավետությունը, ավելի լրիվ ու արդյունավետ օգտագործել աշխ․ ու նյութական ռեսուրսները, բարելավել արտադրանքի որակը, վերակառուցել և ընդլայնել գործող արտադր․ ձեռնարկու– թյունները, արտադրության մեջ լայնորեն ներդնել նորագույն տեխնիկա և տեխնո– լոգիա։ Այս հնգամյակում կապիտալ ներ– դրումների ծավալը կազմեց 5617 մլն ռ․։ Արտադրողականության բարձրացման հե– տևանքով ազգ․ եկամուտը աճեց 56,3%-ով, ապահովվեց ավելի քան 170 հզ․ մարդու աշխատանքի տնտեսում։ Ուժեղացավ ար– տադրության համակենտրոնացման պրո– ցեսը, մասնագիտացման խորացումը, բա– րելավվեց կառավարման համակարգը, ավելացավ արտադր․ և գիտաարտադր․ միավորումների թիվը։ Եթե 1970-ին ՀՍՍՀ–ում կար ընդամենը 7 արտադր․ և գիտաարտադր․ միավորում, որոնց բաժին էր ընկնում արդ․ արտադրանքի 10,5%-ը, արդ․ արտադր․ անձնակազմի 17,1%-ը, ապա 1980-ին դրանց թիվը հասավ 77-ի, իրացված արտադրանքը կազմեց 53%, արտադր․ անձնակազմը՝ 57,7%։ Արտա– դրողական ուժերն արդյունավետ տեղա– բաշխելու նպատակով գործարկված 42 ձեռնարկությունից 29-ը կառուցվեցին փո– քըր քաղաքներում ու գյուղ, շրջաններում։ Գյուղատնտեսության մեջ շարունակվեց կոլտնտեսությունների խոշորացումը, միջ– տնտեսային միավորումների և ձեռնար– կությունների ստեղծումը, որոնց թիվը հասավ 67-ի, իսկ ընդգրկված տնտեսու– թյունների թիվը՝ 1273-ի։ Տասնմեկերորդ հնգամյա– կ ի (1981–85) գլխ․ խնդիրն էր առավել բարձր տեմպերով զարգացնել ՀՍՍՀ արդ– յունաբերության աշխատատար, գիտա– տար ու ինֆորմատար, բայց նվազ մե– տաղատար ու սակավ էներգատար ճյու– ղերը։ Այդ տարիներին ժողտնտեսության մեջ կապիտալ ներդրումներն ավելացան 23%-ով, ազգ․ եկամուտն աճեց 31,1%-ով, հանրային աշխատանքի արտադրողակա– նությունը բարձրացավ 19%–ով։ ժողտըն– տեսության նյութատեխ․ բազայի ամրա– պնդմանը 25%–ով ավելի կապիտալ ներ– դրումներ հատկացվեցին, քան տասնե– րորդ հնգամյակում։ Հիմնական արտադր․ ֆոնդերը մեծացան 39,7%–ով։ էկոնոմի– կայի նյութական ոլորտի մեջ լրացուցիչ ներգրավվեց ավելի քան 100 հզ․ մարդ, իսկ ամբողջությամբ վերցված ժողտնտե– սության հանրային սեկտորում՝ 150 հզ․ մարդ։ Արդ․ արտադրանքի ծավալն աճեց 33,2%–ով, աշխատանքի արտադրո– ղականությունը՝ 16,4%-ով։ Արդյունաբե– րության հիմնական արտադր․ ֆոնդերն աճեցին ավելի քան 35 % –ով։ Արագացված տեմպերով զարգացան գիտատեխ․ առա– ջադիմությունն ապահովող ճյուղերը։ Ավելի քան 1,6 անգամ մեծացավ մեքենա– շին․ արտադրանքի թողարկման ծավալը, ընդ որում՝ ռադիոէլեկտրոնիկայի, սար– քաշինության արտադրանքն աճեց 2,5 անգամ։ Գործի դրվեցին 600-ից ավելի մեքենայացված հոսքային գծեր, 300 հա– մալիր ավտոմատացված ու մեքենայաց– ված տեղամասեր, արտադրամասեր, ար– տադրություններ։ Բարելավվեցին թո– ղարկվող արտադրանքի որակը և տեխ– տնտ․ բնութագրերը, 23,6%-ով ավելի շատ նոր արտադրատեսակներ իրացվե– ցին, քան նախորդ հնգամյակում։ Աճեց նաև տրանսպորտի բեռնաշրջանառությու– նը․ երկաթուղային և ընդհանուր օգտա– գործման տրանսպորտով պլանից դուրս փոխադրվեցին ավելի քան 24 մլն տ ժող․- տնտ․ բեռներ, մարդատար ավտոփոխա– դրումներն ավելացան մոտ 22%–ով։ Կա– պի արտադրանքն ավելացավ 27%-ով, գյուղատնտեսության համախառն արտա– դրանքի միջին տարեկան ծավալի աճը կազմեց 13,8%։ Տասնմեկերորդ հնգամ– յակի տարիներին ագրոարդ․ համալիրի հիմնական ֆոնդերը մեծացան 28% –ով, գյուղատնտ․ արտադրության զարգացմա– նը հատկացվեցին 29,8%-ով ավելի կա– պիտալ ներդրումներ, քան տասներորդ հնգամյակում։ Մեծ ծավալի աշխատանք– ներ կատարվեցին ջրատնտ․ շինարարու– թյան և հողերի մելիորացման ուղղու– թյամբ։ Ոռոգելի հողատարածություններն ավելացան 19,9 հզ․ Лш-ով, ջրարբիաց– ված արոտավայրերը՝ 40 հզ․ Лш-ով։ Շա– հագործման հանձնվեց 5,4 մլն մ2 բնակե– լի տարածություն։ ■՝ՀՍՍՏ անա․ և սոցիէսլ․ զարգացման հիմնական 1965– 1985-ին (%-ներով) Աղ․ 3 ցուցանիշները 1965 1970 1980 1985 համախառն հասարակական արդյունքը 100 162 321 411 Ազգային եկամուտը 100 158 331 434 ժողտնտեսության հիմնական արտադր․ ֆոնդերը 100 160 363 512 Արդյունաբերության արտադրանքը 100 172 365 469 Տրանսպորտի բոլոր տեսակների բեռնաշրջանառությունը 100 169 311 299 Կապիտալ ներդրումների ծավալը 100 156 218 273 Բանվոր–ծառայողների թիվը 100 133 189 215 հասարակական աշխատանքի արտադրողականությունը Պետ․ U կոոպ․ առևտրի մանրածախ ապրանքաշրջանառու– 100 139 202 240 թյունը 100 168 324 373