Տասներկուերորդ հնգամ– յակի (1986–90) գլխ․ խնդիրն է գիւոա– աեխ․ առաջադիմության արագացման, արտադրության տեխ․ վերազինման ու վերակառուցման, արտադր․ հիմնական ֆոնդերի նորացման ե, առաջին հերթին, առաջադիմական, բարձրարտադրող․ սար– քավորումների ներդրման, արաադր․ ու գիա․ պոտենցիալի ինտենսիվ օգտագործ– ման, կառավարման համակարգի, տնտ․ մեխանիզմի կատարելագործման բազայի վրա էկոնոմիկայի զարգացման տեմպերի և արդյունավետության բարձրացումն ու այդ հիման վրա ժողովրդի բարեկեցու– թյան հետագա աճը։ Առաջանցիկ տեմպերով կավելանա սպառման առարկաների արտադրության ծավալը։ Այդ բանին կնպատակամղվի նան ՍՍՀՍ պարենային ծրագրի և ժող․ սպառման ապրանքների արտադրության ու ծառայությունների ոլորտի զարգաց– ման համալիր ծրագրի հետևողական իրա– կանացումը։ Հնգամյակի առաջնակարգ կարևորության խնդիրների թվին են պատ– կանում նաև արտադրանքի որակի ար– մատական բարձրացումը, ձեռքի, ոչ որակ– յալ և ծանր ֆիզ․ աշխատանքի կիրառման կրճատումը, ճյուղային և տարածքային մասնագիտացման հետագա խորացումը, խնայողության ռեժիմի ուժեղացումը, երկ– րորդային ռեսուրսների և արտադրության թափոնների օգտագործման բարելավումը։ Տասներկուերորդ հնգամյակում ազգ․ եկամուտը կաճի 24,6%–ով։ Արդ․ արտա– դրության ծավալը կմեծանա 28,2%–ով։ Տասներկուերորդ հնգամյակում կշարու– նակվի գիտատեխ․ առաջընթացը որոշող ճյուղերի՝ ռադիոէլեկտրոնիկայի, սարքա– շինության, ճշգրիտ հաստոցաշինության առաջանցիկ զարգացման, արտադրանքի արտադրության պրոցեսում գիտատեխ․, գիտաարտադր․ և կոնստրուկտորատեխ– նոլոգ․ կապերի ուժեղացման, հանրային արտադրությունում աշխատանքային ռե– սուրսների լրացուցիչ ներգրավման արա– գացման կուրսը։ Նախատեսված է ժող– տնտ․ վերազինման հիմքի՝ մեքենաշի– նության արտադրանքի ծավալն ավելաց– նել 54,2%-ով կամ 2,1 անգամ ավելի, քան ամբողջությամբ վերցրած արդյունա– բերությունում։ Հնգամյակում 20% –ով կա– վելանա հանրապետության էլեկտրակա– յանների ընդհանուր կարողությունը։ Կա– վարտվի Սպանդարյանի հիդրոէլեկտրա– կայանի շինարարությունը։ Կովկաս–Ան– դըրկովկաս մայրուղային գազատարի շի– նարարության ավարտմամբ 1987-ի վեր– ջին հանրապետությունում կաճի գազի մա– տակարարումների ծավալը։ Քիմ․ արտա– դրանքի արտադրության ծավալը 1985-ի համեմատությամբ կավելանա 26% –ով, այդ թվում կենցաղային քիմիայի ապրանք– ներինը՝ 34%–ով։ Տեղական արդյունաբե– րության արտադրանքի աճի տեմպը նա– խատեսվում է 34,5%, տեղական հումքի և թափոնների վերամշակման ծավալը կա– ճի 2,1 անգամ։ Ամբողջությամբ վերցված, ժող․ սպառման ապրանքների արտադրու– թյան ծավալը կավելանա 26,8%–ով, որից ոչ պարենային ապրանքների ծավալը 43,3 և կուլտուր–կենցաղային ու տնտ․ նշանակ– ման ապրանքներինը՝ 47,5%–ով։ Այս հըն– գամյակում կշարունակվի հանրապետու– թյան ագրոարդ․ համալիրի մեջ մտնող ճյուղերի Փոխկապակցված, հավասարա– կշռված զարգացման ապահովման ուղ– ղությամբ տարվող աշխատանքը։ Կա– վարտվի համալիր մեքենայացման, քի– միացման, էլեկտրիֆիկացման, ․հողերի մելիորացման, ինտենսիվ տեխնոլոգիա– ների լայն ներդրման միջոցով գյուղա– տնտեսությունն ինդուստրիալ հիմքի վրա փոխադրումը։ Տասներկուերորդ հնգամ– յակում գյուղատնտեսության համախառն արտադրանքի միջին տարեկան ծավալը, ամբողջությամբ վերցրած, կաճի 12,1%-ով։ Ոռոգելի հողատարածություններն կըն– դարձակվեն 35 հզ․ Лш-ով։ Կավարտվի Կապսի, Եղվարդի, Գետիկի ջրամբարնե– րի շինարարությունը։ Առավել արագ կը– զարգանա տրանսպորտը, ընդհանուր օգ– տագործման ավտոմոբիլային տարանս– պորտի բեռնաշրջանառության ծավալը կավելանա 29,3% –ով, երկաթուղային տրանսպորտինը՝ 9,2%-ով։ Նախատես– ված է կառուցել Վարդենիս–Զերմուկ երկաթուղագիծը։ Հետագա զարգացում կստանան կապը, հեռուստատեսությունը։ Տասներկուերորդ հնգամյակում, տասն– մեկերորդ հնգամյակի համեմատությամբ, ֆինանսավորման բոլոր աղբյուրներով նախատեսվում են 55,5% –ով ավելի շատ կապիտալ ներդրումներ։ Շահագործման կհանձնվի մոտ 4,8 մլն ւԲ բնակելի տա– րածություն, կզարգանան հիմնարար և կիրառական գիտությունները։ Տասներ– կուերորդ հնգամյակում նախատեսվում է 15,1%-ով բարձրացնել հանրային աշխա– տանքի արտադրողականությունը։ Արդ– յունաբերության մեջ այն կաճի 16,6, շի– նարարությունում՝ 24%-ով։ Լ․ Ասան յան ԱՐԴ6ՈԻՆԱԲԵՐՈԻԹՅՈԻՆ է՛ներգետիկա Նախահեղափոխական Հայաստանի էլեկտրաէներգետիկայի հիմքը դիզելա– յին և հիդրո– փոքր էլեկտրակայան– ներն էին։ Դետերի էներգիայի միայն չնչին մասն էր օգտագործվում։ 1903-ին կառուցվեց Ղափանի դիզելային էլեկտրա– կայանը, Օխչիի, այնուհետև Ջրախորի և Սյունիքի հէկերը։ 1907-ին ընդհանուր օգտագործման էլեկտրակայաններ գոր– ծարկվեցին Երևանում, Դորիսում, էջ– միածնում, Դիլիջանում, Ալեքսանդրապո– լում, իսկ 1908–11-ին հէկեր կառուցվե– ցին Դեբեդ և Հրազդան գետերի վրա։ 1913-ին Հայաստանում գործում էր ընդա– մենը 13 էլեկտրակայան (9 հէկ և 4 ջէկ) 3165 կվա ընդհանուր հզորությամբ, որոնց տարեկան արտադրանքը կազմում էր 5,1 մլն կվա–ժ։ Բնակչության մեկ շնչին միջին թվով ընկնում էր 5 կվա՝ժ էլեկ– տրաէներգիա։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) և դաշնակցական– ների տիրապետության շրջանում Հայաս– տանի էներգետիկան անկում ապրեց և հիմնավորապես քայքայվեց․ 1920-ին էլեկ– տրաէներգիայի արտադրությունը 1913-ի համեմատությամբ նվազեց ավելի քան 5 անգամ։ Սովետական կարգերի հաստատումից հետո միջոցներ ձեռնարկվեցին քայքայ– ված էներգետիկան վերականգնելու և ընդլայնելու ուղղությամբ։ 1921-ի հուն– վարին ազգայնացվեցին ջրային ռեսուրս– ները, իսկ մայիսին ստեղծվեց հանրապե– տության էլեկտրիֆիկացման հարցերը լուծող հատուկ հանձնաժողով։ Սովետական Հայաստանի էներգետի– կայի զարգացման ընթացքը բաժանվում է երեք ժամանակաշրջանի։ Առաջին ժամա– նակաշրջանը (1921 – 1935) բնորոշվում է էներգետիկ տեղակայանքների կառուց– մամբ և հզոր էներգետիկայի ստեղծման նախապատրաստական աշխատանքնե– րով։ Արդեն 1926–1927-ին շահագործման հանձնվեցին Երևանի–1 (4560 կվւո), ինչ– պես նաև տեղական նշանակության՝ Ղա– Րաքիլիսայի (այժմ՝ Կիրովական), Նոր Բայագետի (այժմ՝ Կամո), Սարդարա– պատի (այժմ՝ Հոկտեմբերյան), Դիլիջա– նի, Զանգեգուրի և այլ հէկերը։ 1928-ին շարք մտավ Լենինականի Ս․ Օրջոնիկի– ձեի անվ․ (5280 կվա), իսկ 1932–33-ին՝ Երևանի –2 (2400 կվւո), Զորագետի (2500 կվւո) հէկերը։ Վերջինը հնարավո– րություն տվեց կառուցելու և շահագործ– ման հանձնելու Զորագետ–Կիրովական 110 կվ և Զորագետ–Ալավերդի 220 կվ լարման էլեկարահաղորդման գծերը։ 1935-ին Սովետական Հայաստանի էլեկ– տրակայանների հզորությունը 1913-ի հա– մեմատությամբ աճեց ավելի քան 12, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 23 անգամ։ Մակայն հանրապետության բուռն զարգացող տնտեսության համար պա– հանջվում էին էլեկտր, նոր հզորություն– ներ։ Վառելիքի աղբյուրների պակասի պատճառով ՀՄՄՀ–ում անհրաժեշտ էր կառուցել հիդրոէլեկտրակայաններ, որոնք հուսալի և էժան էլեկտրաէներգիա տա– լուց բացի, կլուծեին նաև անջրդի հողերի ոռոգման պրոբլեմը։ Այդ նպատակով առա– ջարկվեց և հաստատվեց Սևանա լճի օգ– տագործման պլանը, ըստ որի Հրազդան գետի վերին և միջին հոսանքներում պետք է կառուցվեր հէկերի համալիր, որտեղ էներգետիկ և ջրատնտ․ նպատակներով օգտագործվելու էին մնանա լճի արհես– տական թողքերը և Հրազդան գետի բնա– կան հոսքը։ մնան–Հրազդան կասկադի՝ թվով 6 հէկերի, շինարարությունը սկըս– վեց 1930-ին և ավարտվեց 1962-ին։ Մովետական Հայաստանի էներգետի– կայի զարգացման երկրորդ ժամանակա– շրջանը (1936–1962), բնորոշվում է հիդ– րոէներգետիկայի հիմքի վրա խոշոր էներ– գետիկայի զարգացմամբ, էներգահամա– կարգի ստեղծմամբ և ջերմաէներգետի– կայի զարգացման բազայի նախապատ– րաստմամբ։ Այդ ժամանակաշրջանում գործարկվեցին մնան–Հրազդան կաս– կադի հէկերը՝ 556 Մվա գումարային հզո– րությամբ և 2,31 մլրդ կվւո–ժ էլեկտրա– էներգիայի տարեկան արտադրանքով։ 1936-ին սկսեց գործել կասկադի առաջ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/247
Արտաքին տեսք