էջմիածնի «Պլաստմասսա» գործարանում արաադրամասերում։ Տեխնիկապես կվե– րազինվի և կվերակառուցվի «Պոլիվինիլ– ացետատ» արաադր․ միավորումը։ Նախատեսված է ժող․ սպառման ապ– րանքների արտադրության առաջանցիկ աճ4 40%–ից ավելի։ Ն․ Նաջարովա Պատկերազարդումը տես 273-րդ էջից առաջ և 304 –305-րդ էջերի միջև, աղյու– սակ X, ներդիրներում։ Մեքենաշինություն և մետաղա– մշակում ՀՍՍՀ մեքենաշինությունը՝ ծանր արդ– յունաբերության ճյուղերի (հաստոցաշի– նություն, սարքաշինություն, գործիքաշի– նություն, էլեկտրատեխ․, ավտոմոբիլա– յին արդյունաբերություն ևն) համալիրը, ժողտնտեսության համար թողարկում է հիմնական արտադր․ ֆոնդերի ակտիվ մասը՝ աշխատանքի գործիքներ, սպառ– ման առարկաներ ու պաշտպանական նշա– նակության արտադրանք։ Մեքենաշինու– թյան զարգացման մակարդակից կախված է հասարակական աշխատանքի արտա– դրողականությունը, գիտատեխ․ առաջըն– թացի արագացումը, ժողովրդի նյութա– կան ապահովվածությունը։ Սոցիալիստ, տնտեսավարման պայմաններում ՀՍՍՀ մեքենաշինության առանձին ճյուղերի և ենթաճյուղերի աճի տեմպերը սահման– վում են պլանայնորեն՝ ժողտնտեսության առջև դրված խնդիրներին համապատաս– խան և ապահովում գիտատեխ․ առաջա– դիմության տեմպերի արագացումը։ Նախասովետական Հայաստանում, թույլ զարգացած արդյունաբերության և գյուղատնտեսության պայմաններում, մե– քենաշինությունը և մետաղամշակումը խիստ ետ էին մնում տնտեսության մյուս ճյուղերից, արտադրության ծավալը փոքր էր, տեսականին՝ սահմանափակ։ XIX դ․ վերջին XX դ․ սկզբին Երևանում գործում էին Տեր–Ավետիքովների և Գ․ Հախվերդ– յանների մեխ․ գործարանները, Վ․ Մի– խայլովի էլեկտրամեխ․, ինչպես նաև օպ– տիկայի և մի քանի տասնյակ այլ ար– հեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական)՝ Վ․ Հեքիմյանի մեխ․- փականագործական արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվեց թուջաձու– լական–մեխ․ գործարանի, պղնձաձուլա– կան–մեխ․, թիթեղագործական և այլ ար– հեստանոցներ, Ղարաքիլիսայի (այժմ՝ Կիրովական), Դիլիջանի, Ելենովկայի (այժմ՝ Սևան), Նոր Բայագետի (այժմ՝ Կամո) մետաղամշակման, Ալեքսանդրա– պոլի, Երևանի շոգեքարշային դեպոների, Ալավերդու և Ղափանի պղնձաձուլական գործարանների մեխ․ արհեստանոցները։ 1913-ին Հայաստանի մեքենաշինության և մետաղամշակման արդյունաբերության արտադրանքը կազմում էր ամբողջ արդ– յունաբերության արտադրանքի մոտ 1%-ը։ Մեքենաշինությունը և մետաղամշակու– մը Հայաստանում արագ տեմպերով սկը– սեցին զարգանալ սովետական կարգերի հաստատումից հետո, որը պայմանավոր– ված էր սոցիալիստ, ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ ժողտըն– տեսության անընդհատ աճող պահանջնե– րով։ Գործող ձեռնարկություններն ազ– գայնացվեցին, մասնավոր մանր արհես– տանոցներն ընդգրկվեցին արդ․ կոոպե– րացիայի մեջ, վերականգնվեցին Երևանի և Լենինականի մեխ․ գործարանները, սկսվեց Ֆ․ է․ Զերժինսկու անվ․ հաս– տոցաշին․, ավտոնորոգման, Վ․ Ի․ Լենինի անվ․ էլեկտրամեքենաշին․, Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շինա– րարությունը, կառուցվեցին մետաղամշակ– ման բազմաթիվ ձեռնարկություններ։ Ար– դեն 1928-ին հանրապետության մեքենա– շինության և մետաղամշակման արդյու– նաբերության արտադրանքը հասավ նա– խասովետական շրջանի ամենաբարձր՝ 1913-ի մակարդակին, իսկ 1929–40-ին աճի տեմպերը խիստ բարձրացան, եթե 1940-ին ընդհանուր արդ․ արտադրանքի ծավալը 1913-ի համեմատությամբ աճեց 8,7 անգամ, ապա այդ նույն ժամանակա– շրջանում մեքենաշինության և մետաղա– մշակման արտադրանքն աճեց 15 անգամ։ Արմատապես փոխվեցին մետաղամշակ– ման արդյունաբերության տեխ․ բազան, արտադրության ծավալը և կառուցվածքը։ 1940-ին մետաղահատ հաստոցների թիվն աճեց մոտ 80 անգամ, իսկ մետաղամշակ– ման արդյունաբերությունը 1928-ի հա– մեմատությամբ աճեց 38,8 անգամ։ 1940-ին մետաղամշակման արդյունաբերության արտադրանքի մոտ 2/3-ը տալիս էին հիմ– նականում նորոգման գործարաններն ու արհեստանոցները։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին ՀՍՍՀ մեքենաշինությունը և մե– տաղամշակումը սկսեց հիմնականում ար– տադրել ռազմ, արտադրանք, ստեղծվե– ցին Երևանի մոտորանորոգման, մետաղ– յա լայն սպառման ապրանքների գործա– րանները, հիմնադրվեց Երևանի կաբելի գործարանը, ստեղծվեցին մեքենաշինու– թյան նոր ճյուղեր՝ հաստոցաշինություն, սարքաշինու թյուն, էլեկտրտմեքենաշինու– թյուն, ընդհանուր մեքենաշինություն։ 1941–45-ին մեքենաշինության և մետա– ղամշակման արտադրանքն աճեց 1,7 ան– գամ։ Հետպատերազմյան շրջանում մեքե– նաշինության համակողմանի զարգացումն ուղեկցվեց որակական խոր տեղաշարժե– րով, ներճյուղային կառուցվածքի և տա– րածքային տեղաբաշխման առաջադիմա– կան փոփոխություններով, մասնագիտաց– ման խորացմամբ։ Կառուցվեցին և շահա– գործման հանձնվեցին նոր ձեռնարկու– թյուններ (Երևանի Վ․ Ի․ Լենինի անվ․ «Հայէլեկտրո», էլեկտրաճշգրիտ սարքերի, Կիրովականի «Ավտոգենմաշ», Լենինա– կանի հղկող հաստոցների, Չարենցավա– նի գործիքաշին․ գոծարանները ևն), ըս– տեղծվեցին և բուռն զարգացան մեքենա– շինության նոր ճյուղեր՝ էլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային, ճշգրիտ և գերճշգը– րիտ հաստոցաշինական արդյունաբերու– թյունները։ Մեքենաշինության առաջանցիկ զար– գացման շնորհիվ կարճ ժամանակամիջո– ցում զգալիորեն աճեց նաև մեքենաշինու– թյան արտադրանքի տեսակարար կշիռը։ 1970–85-ին ՀՍՍՀ մեքենաշինության զարգացմանը բնորոշ են մի շարք առանձ– նահատկություններ․ առաջանցիկ տեմպե– րով զարգանում են մեքենաշինության ավելի աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը, բարձրանում է արտադրո– ղական ուժերի տեղաբաշխման համա– չափությունը (արդ․ համալիրներ ու հան– գույցներ են ստեղծվել Աբովյանում, Հրազ– դանում, Չարենցավանում, Սևանում, Կա– մոյում և այլուր), անընդմեջ աճում է մե– քենաշինության գիտ․ ապահովվածությու– նը (ստեղծվել են Մաթեմատիկական մե– քենաների, Միկրոէլեկտրոնիկայի, էլեկ– տրական մեքենաների ԳՀԻ–ները, Կոմ– պլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտա– կան և նախագծային կոնստրուկտորական ինստ–ը, Մետաղահատ հաստոցների փոր– ձարարական ԴՀԻ–ի անդրկովկասյան մասնաճյուղը ևն)։ Զարգացման այս առանձնահատկությունների շնորհիվ ՀՍՍՀ մեքենաշինության մեջ տեղի են ունեցել արմատական և որակական փո– փոխություններ։ ՀՍՍՀ մեքենաշինության և մետաղա– մշակման համար կադրեր են պատրաս– տում Երևանի Կ․ Մարքսի անվան պոլի– տեխ․ ինստ–ը, էլեկտրամեխ․, մեքենա– շին․, էլեկտրոնային հաշվողական մաթ․ մեքենաների, ռադիոէլեկտրոնիկայի, Դի– լիջանի ռադիոտեխ․, Կիրովականի սար– քաշին․ և այլ տեխնիկումներ։ Աղ․ 1 Մեքենաշինության և մետաղ ամ շակման արդյունաբերության համախառն արտադրանքի աճի տեմպերը (1940=1) 1940 1950 I960 1970 1975 1980 1985 1 7,2 49,9 229,1 417,3 725,5 1126,5 Աղ․ ։Մեքենաշինության արտադրանքի տեսակարար կշիռը արդ– յունաբերության արտադրանքի ընդհանուր ծավալ ու մ (%-ո վ) 1913 1928 1940 1950 1960 1970 1980 1985 1,0 1,0 4,0 5,9 13,0 15,8 23,6 30,3
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/250
Արտաքին տեսք