Ս Ս Հ տրիկոտաժե արտադրանքի թողարկման աճի տեմպերը 1940-85 թթ․ Արտադրանքի տեսակներ 1940 1950 1960 1970 1^75 1980 1985 Գուլպանասկեղեն, մլն զույգ Տրիկոտաժե սպիտակեղեն, մլն հատ Տրիկոտաժե վերնազգեստ, մլն հատ 100,0 100,0 ւօօ;օ 151․0 304,8 110․0 327,6 1004,8 180,0 428,6 2119․0 1540․0 488,8 2214,3 1540,0 709,2 3147,6 1700,0 922,4 3076,2 3190,0 թենական ԴՀԻ–ի Երևանի մասնաճյուղը։ Մ․ Բուղա ղրսն, Ս, ԱոաքեԱան Տրիկոտաժի արդյունաբերություն թե– թև արդյունաբերության առավել եկա– մտաբեր և զարգացման մեծ հեռանկար ունեցող ճյուղերից է, որի ձեռնարկու– թյուններում արտադրվում են տրիկոտա– ժե վերնազգեստներ, սպիտակեղեն, գուլ– պանասկեղեն, ձեռնոցներ և այլ արտա– դրատեսակներ։ Թողարկում է թեթև արդ– յունաբերության համախառն արտադրան– քի (1985) 19,3%, արդ․ անձնակազմը 28,5% և գործող հիմնական արտադրա– ֆոնդերը մոտ 28%։ Տրիկոտաժե ար– տադրատեսակներն իրենց արժեքավոր հատկությունների շնորհիվ (էլաստիկու– թյուն, օդաթափանցելիություն, խոնավա– ծծելիություն) մեծ պահանջարկ ունեն, որը նպաստում է այդ ճյուղի արագ զար– գացմանը։ Դեռևս 20–ական թթ․ սկզբին ՀՍՍՀ խոշոր քաղաքներում գործող ար– հեստագործ․ կոոպերացիայի համակար– գում ստեղծվել էին խառը բնույթի տեքս– տիլ–տրիկոտաժի արտելևեր։ Տրիկոտաժի արդյունաբերության սկիզբը ՀՍՍՀ–ում դրվել է 1924-ին, երբ Լենինականի տեքս– տիլ կոմբինատին կից ստեղծվեց տրիկո– տաժի առանձնացված արտադրություն։ 1940-ին ՀՍՍՀ ձեռնարկություններն ար– դեն թողարկում էին մոտ 10 մլն զույգ գուլպանասկեղեն, 2 մլն հատ տրիկոտա– ժե սպիտակեղեն և 1 մլն հատ վերնա– զգեստ։ Հետագայում տրիկոտաժի ձեռ– նարկությունները հագեցվեցին նոր, տեխ– նիկապես կատարելագործված մեքենա– ներով և հաստոցներով, ներդրվեցին հոս– քային գծեր, բնական հումքին զուգընթաց լայնորեն սկսեցին օգտագործել նաև ար– հեստական հումքը։ 1960-ին 1940-ի համե– մատ 3,3 անգամ աճեց գուլպանասկեղե– նի, 10 անգամ տրիկոտաժե սպիտակեղե– նի արտադրության ծավալը, բազմապատկ– վեց նաև թողարկվող արտադրանքի տե– սականին, բարձրացավ դրանց որակը։ Զարգացման տեմպերն առավել բարձր էին 70-ական թթ․ կեսերին, երբ առանձին ձեռնարկությունների հիման վրա կազմա– Սովետաշենի տրիկոտաժի ֆաբրիկայում կերպվեցին խոշոր մասնագիտացված ար– աադր․ միավորումներ։ Տրիկոտաժի ձեռնարկությունները և դը– րանց մասնաճյուղերը տեղաբաշխված են ՀՍՍՀ մոտ 40 քաղաքներում ու բնակավայ– րերում։ Խոշորագույն ձեռնարկություն– ներն են․ Լենինականի գուլպանասկե– ղենի, Կիրովականի Կամոյի անվ․ տրի– կոտաժի (տրիկոտաժե սպիտակեղեն), Երևանի «Անուշ» տրիկոտաժի (տրիկո– տաժե վերնազգեստ), Սովետաշենի տրի– կոտաժի (տրիկոտաժե վերնազգեստ և սպիտակեղեն), Երևանի տրիկոտաժի և ձեռնոցների (տրիկոտաժե վերնազգեստ և ձեռնոցներ) արտադր․ միավորումները, որոնք ունեն բազմաթիվ մասնաճյուղեր ՀՍՍՀ տարբեր բնակավայրերում (Թա– լին, Արարատ, Հրազդան, Դիլիջան, Եղ– նիկ, Վարդենիս, Զարինջա են)։ ՀԱՍՏ տրիկոտաժի ձեռնարկություննե– րըն աշխատում են հիմնականում ներմուծ– վող հումքով։ 1970–85-ին հիմնական ար– տադրաֆոնդերն աճել են մոտ 4,5՝ աշ– խատանքի ֆոնդազինվածությունը 2,9, էլեկտրազինվածությունը՝ 1,6 անգամ։ Աշ– խատանքների զգալի մասը մեքենայաց– ված է։ 70-ական թթ․ սկսած գործում են ծրագրային կառավարմամբ ավտոմատ հաստոցներ («ՍՎՄ»՝ Ֆրանսիա, «Տեքստի– մա»՝ ԳԴՀ ևն ֆիրմաների)։ Ա․ Միրզախանյան Պատկերազարդումը տես 273-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Կարի արդյունաբերություն։ ճյուղն արւոադրում է լայն սպառման ապրանք– ներ՝ տարատեսակ հագուստ, սպիտակե– ղեն, կենցաղում օգտագործվող արտա– դրատեսակներ են։ Միջնադարյան Հայաստանում դերձա– կությունը տարածված էր գրեթե բոլոր գավառներում և կենտրոնացած էր քա– ղաքներում։ Ըստ արաբ, աղբյուրների, հայկ․ գործվածքները և զգեստները վա– ճառվել են Հայաստանի ու այլ երկրների շուկաներում։ Անիում պեղված դերձակի արհեստանոցից գտնվել են մատնոց և ասեղ։ Դերձակների արհեստանոցները կառուցվել են առանձին շարքով։ Ֆեոդալ– ներն ու հոգևորականները հագել են ֆեոդ, աստիճանակարգում իրենց դիրքի համե– մատ հատուկ զգեստներ, որոնք կարել են պալատական կամ վանքապատական դեր– ձակները։ Թագավորական կամ իշխանա– կան զորքերի հանդերձանքը կարել են մասնագիտացված արհեստավորներ։ Հը– նում դերձակությամբ զբաղվել– են բացա– ռապես տղամարդիկ։ Մինչև XIX դ․ վերջը հագուստները կարել են ձեռքով, այնու– հետև4 մեքենայով։ 1880-ին մեքենայով կարող դերձակների թիվը միայն Վասպու– րականում հասել է շուրջ 100-ի։ XIX դ․ սկզբին Երևանում և Ալեքսանդրապոլում Տոսքային գիծ «Գարուն» կարի արտադրական միավորումում կար կարի մոտ 25 արհեստանոց։ Տարած– ված էր տնային պատվերների համակար– գը։ Կարում էին հիմնականում ազգ․ տա– րազի հագուստ (չուխա, արխալուղ, կա– նանց շորեր ևն), իսկ մի քանի արհեստա– նոցներում կարում էին եվրոպ․ տիպի հագուստ, գլխավորապես վաճառականնե– րի, ցարական չինովնիկների, որոշ չա– փով նաև տեղի մտավորականների հա– մար։ Կարի ֆաբրիկային արտադրություն ստեղծվեց սովետական կարգերի հաստա– տումից հետո՝ սկզբում արհեստագործ, կոոպերացիայի ու տեղական, ապա՝ թե– թև արդյունաբերության պետ․ համակար– գում։ 1928-ին կարի արդյունաբերության համախառն արտադրանքի տես․ կշիռը Հայաստանի թեթև արդյունաբեության ընդհանուր արտադրանքի մեջ կազմում էր մոտ 23–24% ։ Այդ տարիների ձեռնարկու– թյունները հետամնաց տեխնիկայով մանր արհեստանոցներ էին։ Կարի արդյունա– բերության խոշոր ձեռնարկությունները ստեղծվել են 2-րդ հնգամյակի տարիներին և դրանից հետո ընկած ժամանակաշրջա– նում։ 1926–40-ին գործարկվեցին Երևա– նի կարի առաջին («Հայկարարդ»), «Կրաս– նի շվեյնիկ», Լենինականի, Կիրովակա– նի կարի ֆաբրիկաները։ 1940-ին հաշվ– վում էր պետ․ և կոոպերատիվ 86 ձեռնար– կություն (մեծ մասամբ արհեստանոց– ներ)։ Պատրաստի հագուստեղենի ար– տադրանքի մոտ 52%–ը թողարկվում էր Երևանի, 33%–ը՝ Լենինականի և միայն 15% –ը՝ մնացած շրջանների ձեռնարկու– թյուններում։ 1940-ին կարի արդյունա– բերության համախառն արտադրանքը կազմել է 24 մլն ռ․։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին ՀՍՍՀ կարի ձեռնարկությունները Կարի արտադրամաս Երևանի կաշվե գալան– տերեայի ֆաբրիկայում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/264
Արտաքին տեսք