Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հիմնականում կատարում էին ռազմա– ճակատի պատվերները։ Հետպատերազմ– յան տարիներին (1946–55) բարձրարտա– դրողական տեխնիկայով հագեցած ձեռ– նարկությունների ընդլայնման, նոր կա– րողությունների ներդրման շնորհիվ կարի արդյունաբերությունը նոր թափ ստացավ, իսկ 1957-ին կարի գրեթե բոյոր ձեռնար– կությունները հանձնվեցին թեթև արդյու– նաբերության պետ․ համակարգին և ար– դեն 1960-ին կարի արդյունաբերության թողարկած ապրանքների արժեքը կազմեց 350,1 մլն ռ․։ 10-րդ և 11-րդ հնգամյակի տարիներին կարի արտադրանքի թողար– կումը կրկնապատկվեց։ 1980-ին ՀՍՍՀ–ում արտադրվել է 520 մլն ռ․, իսկ 1985-ին՝ 746 մլն ռ․ կարի արտադրանք։ Կարի արդյունաբերության մեջ զբաղված են թե– թև արդյունաբերության ամբողջ անձնա– կազմի 28,1%-ը և թողարկվում է համա– խառն արտադրանքի ընդհանուր ծավալի 37%–ը, նրա ձեռնարկությունները տեղա– բաշխված են ՀՍՍՀ գրեթե բոլոր քաղաք– ներում։ Առաջատար ձեռնարկություններն են․ Լենինականի Վ․ Չկալովի անվ․ (թո– ղարկում է մանկական հագուստ), Երևա– նի Կ․ Ցետկինի անվ․ (տղամարդկանց և երեխաների կոստյումներ, կանանց վե– րարկուներ, անձրևանոցներ), Կիրովա– կանի Սա․ Շահումյանի անվ․ (արհեստա– կան մորթիներից մուշտակներ և կիսա– մուշտակներ), Երևանի «Գարուն» (կա– նանց շրջազգեստներ, տղամարդու վեր– նաշապիկներ) կարի արտադր․ միավո– րումները, Ալավերդու (անկողնու սպիտա– կեղեն), Չարենցավանի (ներքին սպիտա– կեղեն) կարի ֆաբրիկաները։ Կարի արդ– յունաբերության հումքային բազան բամ– բակե, բրդե, մետաքսե գործվածքներն ու արհեստական մորթին, կաշին, տեքստիլ և կաշվե գալանտերային ապրանքներն են։ 70–80-ական թթ․ ներդրվել են խիստ մասնագիտացված կարի մեքենաներ, կի– րառվում են ֆիզիկաքիմ․ մշակման նոր ձևեր, օգտագործվում են ժամանակակից հումքատեսակներ։ 1985-ին 1980-ի համե– с/шсл աշխատանքի արտադրողականու– թյունն աճել է մոտ 60% –ով։ Ա․ Միրզախանյան Կաշվի–կոշիկի արդյունաբերություն։ ՀՍՍՀ թեթև արդյունաբերության առա– ջատար ճյուղերից է․ կենդանիների մոր– թուց արտադրում է փափուկ և կոշտ կա– շի, բնական ու արհեստական կաշվից՝ տղամարդու, կանանց, մանկ, և մարզա– կան կոշիկ։ Հայաստանում կաշեգործությունը հին և տարածված արհեստ էր։ Դեռևս հին Հա– յաստանում հայտնի էր կոշիկի կարմիր, կանաչ և այլ գունավորմամբ բարձրորակ սեկը* (պատրաստվում էր այծի մորթուց) և քիմուխտը (միասմբակավորների մշակ– ված կաշին)։ Կաշվից պատրաստվում էր նաե մագաղաթ, սանձ, ձիասարք, տիկ, երաժշտական գործիքների կաշվե մասեր ևն։ XX դ․ սկզբին կաշվի վերամշակման արհեստանոցների թիվը հասնում էր 37-ի, որից Երևանում (Ձորագյուղի շրջանում)՝ 22, Ալեքսանդրապոլում՝ 2, Նախիջևա– նում՝ 2, Նոր Բայազետում՝ 5, մնացած շրջաններում՝ 6։ Մշակվում էր տեղական և ներմուծված հումք։ Հայաստանում վերա– մշակվող կաշին (մասնավորապես հայկ․ սեկը) մեծ համարում ուներ Կովկասի առավել խոշոր շուկաներում։ Սովետական իշխանության առաջին տարիներին Հա– յաստանում կաշի մշակող ձեռնարկություն– ներ գրեթե չկային։ 1922-ին գործող 2 ձեռ– նարկություններն ազգայնացվեցին ու միավորվեցին, ստեղծվեց Երևանի կաշվի գործարանը, որը նախապատերազմյան տարիներին ընդլայնեց իր արտադրու– թյունը, աճեց փափուկ և կոշտ կաշիների արտադրությունը (1940-ին, 1927-ի համե– մատությամբ համապատասխանաբար՝ 1,6 և 3,7 անգամ)։ Հետպատերազմյան տարի– ներին ներդրվեց նոր բարձրարտադրողա– կան տեխնիկա և առաջավոր տեխնոլո– գիա։ Այն 1980-ին կենտրոնացված էր Ստ․ Շահումյանի անվ․ կաշվի արտադրա– կան միավորման ձեռնարկությունում։ Կոշկակարությունը Հայաստանում ինք– նուրույն արհեստ է դարձել միջնադա– րում։ Պատրաստվում էին ասիական ոտ– նամաններ, երկարաճիտ կոշիկներ, կի– սակոշիկներ, կանանց ու տղամարդու հողաթափեր։ XX դ․ սկզբին Երևանում, Ալեքսանդրապոլում և մի քանի այլ քա– ղաքներում կար 52 կոշկակարանոց։ Սո– վետական իշխանության առաջին տարինե– րին կոշիկի մանր արհեստանոցների բա– զայի վրա կազմակերպվեցին մի շարք արտելներ։ 1936-ին «Երկոշ» և «Լենկոշ» արտելների բազայի վրա ստեղծվեցին Երևանի առաջին, Լենինականի 2-րդ կո– շիկի ֆաբրիկաները։ 1932-ին Հայաստա– նի կոշիկի արդյունաբերության համա– խառն արտադրանքը 1926–27-ի անփո– փոխ գներով կազմեց 8,4 մլն ռ․, որը 1913-ի համեմատությամբ 9,5 անգամ ավելի էր։ 1939-ին կազմակերպվեց Չկալովի անվ․ Երևանի կոշիկի ֆաբրիկան։ 1940-ին ար– տադրվեց 943 հզ* զույգ կոշիկ։ 1941-ին Երևանի կոշիկի ֆաբրիկայի նորաձևու– «Նաիրի» կոշիկի անհատական պատվերների և նորոգման արտադրական միավորում թյան արտադրամասն առանձնացվեց որ– պես ինքնուրճւյն ֆաբրիկա (1944-ից՝ Երևանի կոշիկի 3-րդ ֆաբրիկա)։ 1942-ին Քանաքեռում կազմակերպվեց կոշիկի «Արաքս» արտելը (1951-ից՝ Քանաքեռի կոշիկի 4-րդ ֆաբրիկա), իսկ 1957-ին թե– թև արդյունաբերության կազմի մեջ մտավ Կիրովականի արհեստագործ, կոոպերա– ցիայի կոշիկի ֆաբրիկան։ Արհեստագործ, կոոպերացիայի և տեղ․ արդյունաբերու– թյան արտելների խոշորացման շնորհիվ կազմակերպվեց ՀՍՍՀ կոշիկի արդյունա– բերությունը։ 1960-ին սկսվեց կաշվի գոր– ծարանի վերակառուցումը, մեքենայաց– վեց աշխատանքների 80%–ը։ 1962-ին թե– թև արդյունաբերության 12 ձեռնարկու– թյունների բազայի վրա ստեղծվեց կո– շիկի «Մասիս» արտադր․ միավորումը, որը 1985-ին թողարկել է 17,0 մլն զույգ կոշիկ (հանրապետության կոշիկի արտա– դրանքի 92%–ը), 1985-ից կոշիկի արտա– դրությունն իրականացնում են «Մասիս» կոշիկի արտադրական միավորման 18, «Նաիրի» արտադր․ միավորման 4 ձեռ– նարկությունները և «Լյուքս» կոշիկի ֆաբ– րիկան։ Չնայած համախառն արտադրան– քի ընդհանուր ծավալում կաշվի–կոշիկի արտադրության տեսակարար կշիռը 1985-ին մոտ 15% էր, սակայն այն տարած– քային մասնագիտացման ճյուղ է։ Բնակ– չության մեկ շնչի հաշվով կոշիկի արտա– դրությամբ ՀՍՍՀ–ն միջին միութենական մակարդակը գերազանցում է 1,7 անգամ (4,5 զույգ՝ ՀՍՍՀ, 2,7 զույգ՝ ՍՍՀՄ)։ Հայաստանում թողարկվող կոշիկները մեծ համարում ունեն ՍՍՀՄ–ում և արտա– սահմանում։ Արտադրվող կոշիկի 63% –ը արտահանում է, հատկապես գնահատ– վում են մոդայիկ և նրբագեղ կոշիկները։ Ներդրվող մոդելների զգալի մասը հա– մապատասխանում է համաշխարհային ստանդարտին։ է․ Բա բայան, Մ․ Բուղա ղյան Պատկերազարդումը տես 304–305-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XII։ Ս ննդի ար դյուսաբնր ություն ՀՍՍՀ սննդի արդյունաբ․ միավորում է 200-ից ավելի ձեռնարկություն, ունի 18 տարբեր ճյուղեր, արտադրում է սննդամթերք, խմիչք, ինչպես նաև ծխա– խոտ ևն։ Կարևորագույն ճյուղերն են գինեգործությունը, պտուղ–բանջարեղենի պահածոների, մսի, կաթնեղենի, ծխախո– տի–ֆերմենտացման, գարեջրի, շաքարի, աղի, ալյուր–ձավարեղենի, ձկան, հանքա– յին ջրերի ևն արդյունաբերությունները։ Սննդի արդյունաբերությունը տալիս է ՀՍՍՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18,8%-ը՝ ընդգրկելով արդ․ արտադրան– քի հիմնական ֆոնդերի 10,3 և բանվոր– ների թվի 7,4%-ը։ Նախահեղափոխական Հայաստանում սննդարդյունաբերության զարգացման մակարդակը ցածր էր։ 1913-ին ճյուղի ձեռնարկությունների համախառն արտա– դրանքի արժեքը կազմում էր ընդամենը մի քանի մլն ռ․։ Սննդարդ․ ձեռնարկու– թյունները տնայնագործ, բնույթի էին։ Կա– յին–հումքի վերամշակման 20 համեմատա–