թյունը, կառուցվեցին սառնարաններ են։ 10–tIl-րդ հնգամյակներում մսի արդյու– նաբերությունն ավելի բարձր մակարդակի հասավ։ 1940–85-ին մսի արտադրության աճն ավելացել է 8,2, երշիկինը՝ 25,1 անգամ։ ճյուղի տես․ կշիռը սննդի արդյունաբե– րության մեջ 17,0% է, արդ․-արտադր․ հիմնական ֆոնդերի արժեքը4 9,6%։ ՀՍՍՀ–ում արտադրվում է ՍՍՀՄ մսի (1-ին կարգի ենթամթերքներով) արտադրու– թյան 0,65%–ը և երշիկի 0,77%–ը։ 1985-ին գործել են 5 մսի կոմբինատ (Երևանի, Լենինականի, Կիրովականի, Ղափանի, Կամոյի), 20 թռչնաբուծ․ ֆաբրիկա, խո– զաբուծ․ համալիրներ (Սովետաշենում, քկսղրամյանում)։ Լ․ ԳաւոյաԱ Կաթի արդյունաբերություն։ Սննդի արդյունաբերության այս ճյուղը ՀՍՍՀ–ում միավորում է կենդան, յուղ, պանիր, պաղ– պաղակ և այլ կաթնամթերքներ արտադրող 6 գործարան, 23 պանրագործարան՝ 100-ից ավելի մասնաճյուղով։ Հայաստանում կաթնամշակումն ունի բազմադարյան ավանդույթ։ Դեռևս հնա– գույն ժամանակներից Հայաստանի տար– բեր շրջաններում հայտնի են եղել պանրի, կարագի, մածնի, կաթնասերի ստացման և կաթի վերամշակման պարզունակ եղա– նակներ ու միջոցներ (տարբեր վայրերում հայտնաբերվել են խնոցիներ, պանրի պարզունակ կաղապարներ, իսկ Կարմիր բ լուրում՝ «պանրագործարան»–)։ Հայաս– տանում կաթի արդ․ վերամշակումը ձևա– վորվել է XIX դ․ 2-րդ կեսին։ 1898-ին Ս․ Աբովյանը Լոռիում և Ախալքալաքում հիմնադրում է կաթնատնտ․ ֆերմաներ, Անդրկովկասում առաջինը կազմակեր– պում եվրոպական պանիրների արտա– դրությունը։ 1913-ին մանր տնայնագործ, պարզունակ 23 պանրագործարանում մշակվում էր 4,6 հզ․ ա կաթ, արտադրվում՝ 29 ա կարագ, 349 ա շվեյցար, և 27 ա աղա– ջրային պանիր։ Կաթի արդյունաբերու– թյան զարգացումը Հայաստանում սկըս– վում է սովետական կարգերի հաստատու– մից հետո, երբ ինդուստրացման և գյու– ղատնտեսության կոլեկտիվացման շնոր– հիվ պայմաններ ստեղծվեցին կազմակեր– պելու կաթի մթերումը և արդ․ վերամշա– կումը։ Նախապատերազմյան հնգամյակ– ների ընթացքում ստեղծվեց կաթի արդյու– նաբերության ինդուստրիալ բազան։ 1940-ին Երևանում կառուցվեց կաթի առա– ջին մեքենայացված գործարանը։ Հետ– պատերազմյան տարիներին կառուցվե– ցին մեքենայացված պանրագործարան– ներ։ 1959–65-ին շահագործման հանձնը– վեցին 7 պանրագործարան և կաթի 4 գոր– ծարան, իսկ 1965–80-ին՝ Ստեփանավա– նի, Իջևանի, Մարտունու, Կամոյի, Նոյեմ– բերյանի, Կրասնոսելսկի, Շամշադինի, Արթիկի, Վարդենիսի, Սառնակունքի, Մուսայելյանի, Շուրաբադի պանրագոր– Երևանի կաթի կոմբինատի լցման արտադրա– մասը ծարանները, մեկ հերթափոխին 200 ա կաթ և 20 տ պաղպաղակ թողարկելու կա– րողությամբ Երևանի կաթի կոմբինատը (պաղպաղակի ֆաբրիկայի հետ), Ախուր– յանի կաթի գործարանը ևն։ Վերակառուց– վեցին և ընդլայնվեցին Կալինինոյի, Ստե– փանավտնի, Մուսայելյանի և Սիսիանի պանրագործարանները, Հրազդանի, Երե– վանի N․ 2 կաթի գործարանները։ Կաթի արդյունաբերության առավել խոշոր ձեռ– նարկությունը Երևանի կաթի կոմբինատն է (մեկ հերթափոխի կարողությունը 387,86 ա անարատ կաթնամթերք)։ Խո– շոր պանրի արտադրությունը (6,8 ա՝ մեկ հերթաՓոխում) կենտրոնացված է Կալի– նինոյի, Ստեփանավանի, Սիսիանի և Մարտունու պանրագործարաններում։ ՍՍՀՄ–ում պանիրների արտադրությամբ ՀՍՍՀ գրավում է 4-րդ, իսկ շվեյցարական, «Ռոկֆոր» և աղաջրային պանիրների թո– ղարկմամբ՝ առաջին տեղը։ ՀՍՍՀ կաթի ժամանակակից արդյունա– բերությունն ունի պանրագործական ուղ– ղություն։ Կաթի 60% –ից ավելին վերա– մշակվում է պանիր ստանալու համար։ Կալինինոյի պանրագործարանում ՀՍՍՀ–ում արտադրվում է 20-ից ավելի աղաջրային, պինդ, փափուկ (չանախ, բրինզա, «Լոռի», «Հայկական», «Երևան– յան», «Եղեգնաձոր», «Զովաշեն», «Շի– րակ», «Չեչիլ», շվեյցար․, հոլանդ․, «Ռոկ– ֆոր» ևն) և 10 տեսակ հալած պանիր։ 1985-ին թողարկվել է 50 տեսակ կաթնա– մթերք և պաղպաղակ։ ՍՍՀՄ–ում մեկ Կաթնամթերքի արտադրության դինամիկան ՀՍՍ Հ–ում 1913 1940 1950 1970 1980 1985 Պանիր և բրինզա յուղալի, հզ․ ա Կաթնամթերքներ՝ վերահաշվարկված կաթի, – 2,0 3․1 15,2 23,0 26,7 հզ․ ա 1,9 3,2 82,7 148,7 177,1 շնչի հաշվով կաթնամթերքների օգտա– գործմամբ ՀՍՍՀ գրավում է առաջին տեղը։ ՀՍՍՀ կաթի արդյունաբերությունը սե– Փական հումքի հետ օգտագործում է նաև ներմուծված կաթնավւոշի։ 1985-ին վերա– մշակվել է ՀՍՍՀ–ում արտադրված կաթի (համախառն կաթը) 50%-ից ավելին։ ճյու– ղում աշխատողների թիվը կազմել է 3,3 հզ․ մարդ։ 1985-ին թողարկված յուղապանրա– գործության և բոլոր կաթնամթերքների արժեքը կազմել է 106,8 մլն ռ․, արդ․-ար– տադր․ հիմնական ֆոնդերի արժեքը՝ 93,4 մլնռ․։ ՀՍՍՀ կաթի, պանրի գործա– րանները, կոմբինատներն ունեն ժամա– նակակից տեխնիկայով հագեցված՝ մե– քենայացված ու ավտոմատացված հոս– քային գծեր։ ՀՍՍՀ–ում արտադրված շվեյ– ցար․, հոլանդ․, «Ռոկֆոր» և պանրի այլ տեսակները առաքվում են ՍՍՀՄ տար– բեր շրջաններ։ Լա Գաչոյան, է․ Բաբայան Հացաթխման արդյունաբերությունն արտադրում է հացի, հացաբուլկեղենի, օղաբլիթների, բուժիչ և դիետիկ հացի, սովորական չորահացի տարբեր տեսակ– ներ, լավաշ։ Հայաստանում հացթխումը տարածված արհեստ էր։ Գյուղական բնակչությունը հացը թխում էր հիմնականում սեփական պահանջմունքները բավարարելու հա– մար, իսկ քաղաքներում կային հացթուխ կամ հացագործ արհեստավորներ (խա– պազներ), որոնք թխում էին ազգային հացի տարբեր տեսակներ և վաճառում բնակչությանը։ Հացի արտելային, կոոպերատիվն պետ․ արտադրությունն սկսվել է 1922-ին, երբ Երևանի սպառողական ընկերության տնօ– րինությանն անցավ հացի «էկոնոմիա» փուռը։ Հետագայում վերականգնվեցին և կազմակերպվեցին այլ փռեր, այդ թը– վում՝ առաջին կիսաավտոմատ փուռը (1926, Երևան), և կառուցվեց հրուշակա– գործական արհեստանոց։ 1931-ին վեր– ջինների միավորմամբ կազմակերպվեց «Հայհացտրեստը», պայմաններ ստեղծ– վեցին պետ․ համակարգում հացի արտա– դրության համակենտրոնացման, մեքե– նայացման և ընդլայնման համար։ Նոր գործարանների կառուցման և հների վե– րակառուցման շնորհիվ հացագործ, արդ– յունաբերությունը դարձավ սննդի արդ– յունաբերության զարգացած ճյուղ։ Այն հիմնականում ապահովում է քաղաքային և գյուղական բնակչությանը հացամթերք– ներով։ Հիմնական արդ․ բազան (1985) Երևանի հացի JNS 4 գործարանի հրուշակեղենի արտադրամասը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/267
Արտաքին տեսք