Պահածոների արտադրության աճը 1913 1940 1950 1970 1980 1985 Պպտուղ–բանշարեղենի պահածո, մլն պտյմ․ տոււի 1․0 17,3 31,0 241,4 416,1 493,6 րացման, իսկ Մեղրիում (1895)՝ դեղձի պահածոյի փոքր ձեռնարկությունները։ 1913-ին Հայաստանում արդեն կար 17 «գործարան» (դրանցից հայտնի էին Պ․ էսապյանի, «Եղիազարյան և ընկերու– թյուն» առևտրական տան, Գ․ Ահարոնյա– նի ձեռնարկությունները)։ Սովետական կարգերի հաստատումից հետո սկսվեց պահածոների արդյունաբերության զար– գացումը։ 1921-ին Երևանի պահածոների ազգայնացված գործարանի և թիթեղյա տուփերի արհեստանոցի բազայի վրա Հա– յաստանի ժողտնտխորհն սկսեց ճյուղի վերականգնումն ու կազմավորումը։ 1925-ին թողարկվեց 1,5 մլն պայմանական տուփ պահածո։ 1927–28-ին կազմակերպ– վեց բանջարեղենի պահածոների արտա– դրություն և յուրացվեց պտուղների մշակ– ման քիմ․ եղանակը։ 1930-ին շահագործ– ման հանձնվեց Երևանի պահածոների նոր գործարանը տարեկան 5 մլն պայմա– նական տուփ կարողությամբ և 1936-ին կառուցվեց ապակե տարաների գործա– րան։ Երևանի և Մեղրու գործարանների և Այրումի վերամշակման կետի միավոր– ման շնորհիվ 1933-ին կազմակերպվեց «Հայպահածո» տրեստը։ Նախապատե– րազմյան շրջանում, 1940-ին արտադրվեց 17,3 մլն պայմանական տուփ պահածո։ Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին արտադր․ կարողությունների աճը շարունակվեց։ 1943-ին շահագործման հանձնվեց Հոկտեմբերյանի պահածոների գործարանը։ Հետպատերազմյան շրջա– նում գործարկվեցին Ղափանի, Մարտու– նու, Շամշադինի, Այրումի, Ախթալայի, Արտաշատի, էջմիածնի, Մասիսի գործա– րանները, Դուգարքի շրջանի Guihnufjui- նի անվ․ սովխոզ–գործարանը։ Դրանք հիմ– նականում աշխատում են տեղական հում– քով, թողարկում՝ դեղձի, ծիրանի, բալի, սպիտակ կեռասի, ելակի, դեղնաշլորի, սերկևիլի, թզի, ընկույզի, վարդի և այլ, մոտ 160 տեսակի բարձրորակ մուրաբա, կոմպոտ և ջեմ։ ՀՍՍՀ պահածոների արդ– յունաբերությունը թողարկում է նաև տո– մատի, սմբուկի, մսի և այլ պահածո։ ՀՍՍՀ պահածոների արդյունաբերու– թյունը թողարկում է ՍՍՀՄ–ում արտադըր– վող պտղի և բանջարեղենի պահածոների Մասիսի պահածոների գործարանում մոտ 4,0%–ը (1983)։ Պտուղ–բանջարեղենի պահածոների թողարկման ծավալով ՀՍՍՀ–ն ՍՍՀՄ–ում գրավում է 7-րդ տեղը։ Պահածոների արդյունաբերությունը թո– ղարկում է ՀՍՍՀ սննդի արդյունաբերու– թյան համախառն արտադրանքի 7,3%–ը, արտադր․ հիմնական ֆոնդերը կազմում են ամբողջ ճյուղի արտադր․ ֆոնդերի 14,2, իսկ անձնակազմի միջին թվի՝ 22,2%–ը (1985)։ Պահածոների արդյունա– բերության հումքի բազան մասնագիտաց– ված բանջարաբուծ․ և պտղաբուծ․ սովե– տական ու կոլեկտիվ տնտեսություններն են։ ՀՍՍՀ պահածոների արդյունաբերու– թյան արտադրած մրգերի ու բանջարեղե– նի պահածոների մոտ 85% –ն առաքվում է ՍՍՀՄ տնտ․ տարբեր շրջաններ (45 հաս– ցեով)։ Ալրի–ձավարի U համակցված կերերի արդյունաբերություն։ Հայկական ՍՍՀ––ում ալրի–ձավարի արդյունաբե– րությունը, որպես սննդի արդյունա– բերության ճյուղ, ընդգրկում է 5 խո– շոր կոմբինատ՝ թողարկում է ալյուր և ձավարեղեն։ Հացահատիկի և այլ հատիկ– ների աղալը Հայկ․ լեռնաշխարհում հայտ– նի է եղել հնագույն ժամանակներից և այդ նպատակի համար օգտագործել են աղորիք (հայտնի է եղել վաղ նեոլիթի ժա– մանակներից), երկանք, ջրաղաց (Վարա– գա լեռան վրա, Վան քաղաքից հվ–արլ․ հայտնաբերված է մ․ թ․ ա․ IX դ․ 92 սվ տրամագծով ջրաղացքար)։ Արլ․ Հա– Երնանի ալրաղաց գործարանը Սպիտակի հացամթերքների կոմբինատը յաստանը Ռուսաստանին միանալուց հե– տո Հայկ․ մարզում հաշվվում էր մոտ 3400 ջրաղաց, որոնք կենտրոնացված էին գյու– ղական վայրերում և վերամշակում էին տեղական հացահատիկը։ Մանր արտա– դրության մեջ ալրի–ձավարեղենի արտա– դրությունը 1900-ին Երևանի նահանգում կազմում էր 46, իսկ 1913-ին՝ 35%։ Տե– սակարար կշռի նվազումը կապված էր Ռուսաստանից ավելի էժան ալրի ներմուծ– ման հետ։ Մովետական կարգերի հաստա– տումից հետո ալրի–ձավարեղենի գյուղա– կան արտադրությունը կորցրեց իր նշա– նակությունը։ 1938-ին Երևանում գործարկ– վեց ալրաղաց կոմբինատը, և դրանով ՀՍՍՀ–ում սկզբնավորվեց ալրի–ձավարե– ղենի արդյունաբերությունը։ Գործարկ– վեցին Լենինականի, Սևանի, Սպիտակի և Կիրովականի ալրաղաց կոմբինատները, որտեղ վերամշակվում է ինչպես ՀՍՍՀ–ում արտադրվող, այնպես էլ ներմուծվող հա– ցահատիկը։ 1985-ին վերամշակվել է 393,0 հզ․ ա ալյուր և 14,5 հզ․ ա ձավար։ Համակցված կերերի ար– տադր ու թյ ու նը ՀՍՍՀ–ում կազմա– կերպվել է 1955-ից։ Համակցված կեր են արտադրում Երևանի համակցված կերերի գործարանը (կարողությունը 1986-ին՝ 460 տ/օր) և Բաղրամյանի, Սևանի, Սպի– տակի հացամթերքների կոմբինատները (կարողությունները համապատասխանա– բար՝ 670, 500, 500 ա/օր)։ Սպիտակուցա– վիտամինային կերային հավելանյութ է թողարկում Րաղրամյանի հացամթերքնե– րի կոմբինատը (1986-ին՝ 5 հզ․ տ)։ Հեռա– նկարում նախատեսվում է համակցված կերերի արդյունաբերության զգալի ընդ– լայնում։ Հանքային ջրերի արդյունաբերու– թյուն։ Սննդի արդյունաբերության այս ճյուղն զբաղվում է հանքային ջրերի արդ․ շշալցմամբ։ Հայաստանն ունի հանքային ջրերի հա– րուստ պաշարներ։ Սովետական կարգերի ՀՍՍՀ հանքային շրնրի արտադր ու թյան դինամիկան, մլն 2hZ Հանքային ջրեր 1940 1950 1960 1970 | | 1980 1985 «Արզնի» 2,6 6,3 16,2 19,0 56,8 56,0 «Ջերմուկ» – 0,5 26,0 34,1 40,4 70,1 «Դիլիշան» – 0,7 5,7 6,6 10,3 10,8 «Հանքավան» – – 2,9 1․7 7,1 9,1 «Սևան» – – 1․1 14,2 17,6 26,1 «Բջնի» – – – 0,7 83,6 59,2 «Լիճք» – – – 5,0 18,7 18,4 «Արւիի» – – – 0,5 13,4 t «Լոռի» – – – – 3,5 4,0 «Արարատ» – – – – 44,9 41,6 Ընդամենը 2,6 7,5 51,9 81,8 296,3 295,3
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/270
Արտաքին տեսք