Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հասաաաումից հեաո սկսվեց այդ ջրերի բազմակողմանի ուսումնասիրումը և ճյու– ղի զարգացումը։ Առաջին արդ․ շշալցումը կազմակերպվել է Արզնիում, 1927-ին։ 1949-ին շահագործման են հանձնվել հան– քային ջրերի գործարաններ Ջերմուկում և Դիլիջանում։ 1960–80-ին գործարկվել են «Սևան», «Հանքավան», «Լիճք», «Բըջ– նի», «Լոռի», «Արփի», «Արարատ» հանքա– յին ջրերի շշալցման արտադրամասերը և գործարանները, որոնք ներառնված են «Հայաստանի հանքային ջրեր» արտադր․ միավորման մեջ։ ՀՍՍՀ–ում 1985-ին ար– տադրվել է 295 մլն շիշ հանքային ջուր։ ՀՍՍՀ–ն արտադրում է ՍՍՀՄ հանքային ջրերի մոտ 15% –ը (1985)։ 1985-ին համա– խառն արտադրանքը կազմել է 19,0 մլն ռ․, հիմնական արտադր․ ֆոնդերի արժե– քը՝ 20,3 մլն ռ․, արդ․–արտադր․ անձնա– կազմը՝ 1830 մարդ։ ճյուղի խոշորագույն ձեռնարկություններն են․ Բջնիի, Արզնիի, Երասխի, Ջերմուկի հանքային ջրերի շշալցման գործարանները։ Բոլոր գործա– րաններում մեքենայացված են պատրաս– տի արտադրանքի պահեստների բեռն– ման–բեռնաթափման, փոխադրման աշ– խատանքները, նորացվել են տեխնոլո– գիաները, շահագործման են հանձնվել նոր բարձրարդյունաւյետ գծեր՝ ժամում 12, 14 և 24 հզ․ շիշ արտադրողականու– թյամբ են։ Հայաստանի հանքային ջրերից «Ջեր– մուկը», «Արգնին», «Հանքավանը», «Բըջ– նին», «Դիլիջանը» են առաքվում են Մոսկ– վա, Լենինգրադ, Կիե և ԱԱՀՄ այլ քաղաք– ներ։ Գարեջրի արդյունաբերություն։ ճյու– ղը մշակում է գարու ածիկ և արտա– դրում գարեջուր։ Հայաստանում գարեջրի պատրաստումը հայտնի էր հնուց։ Հույն պատմագիր Քսենոփոնի վկայությամբ Հայաստանում գարեջուր են արտադրել դեռես մ․ թ․ ա․ V–IV դդ․։ Հայերը գարե– ջրի պատրաստման համար օգտագործել են հացահատիկ (գարի, կորեկ, գայլուկ)։ Աբովյանի գարեջրի գործարանի լցման ար– տադրամասը 1913-ին Հայաստանում գործում էր գա– րեջրի 3 գործարան, արտադրվել է 54 հզ․ դչ գարեջուր։ 1923-ին կար 2 գործարան՝ Երևանում և Լենինականում, արտադրվում էր 20,2 հզ․ դչ գարեջուր։ 1952–78-ին նոր գործարաններ կառուցվեցին Երևա– նում, Գորիսում, Ալավերդում, Աբովյա– նում, իսկ եղած գործարաններն ընդլայն– վեցին և տեխնիկապես վերազինվեցին։ Դարեջրի արտադրությունը հումքով ապա– հովելու համար Շիրակի դաշտավայրի տնտեսությունների արտադրած գարու հիմքի վրա Լենինականում գործարկվեց ածիկի խոշոր արտադրամաս (10 հզ․ ա կարողությամբ)։ 1985-ին արտադրվել է 6 մլն դւ գարեջուր։ Ոչ ալկոհոլային խմիչքների արդյունա– բերություն։ ճյուղը թողարկում է լիմո– նադ, պեպսի–կոլա, զովացուցիչ ջրեր, կրյուշոն են։ Մինչև սովետական կար– գերի հաստատումը Հայաստանում կար 2 գործարան (Երևանում և Ալեքսանդրա– պոլում), որոնց արտադրողականությու– նը 1913-ին օրական 800–1000 շիշ էր (1/2 լ–ոց)։ Զովացուցիչ խմիչքներ արտա– դրվում էին միայն ամռանը։ 1919–20-ին ոչ ալկոհոլային խմիչքների արտադրու– թյունը վերացվեց, և այն սկսեց զարգանալ միայն սովետական կարգերի հաստատու– մից հետո։ 1926-ին Երևանի գարեջրի գոր– ծարանին կից կազմակերպվեց ոչ ալկո– հոլային խմիչքների արտադրամաս, իսկ մինչ այդ գործող մասնավոր ձեռնարկու– թյունները Փակվեցին։ 1936-ից ոչ ալկո– հոլային խմիչքների արտադրություն է կազմակերպվում նաև տարբեր քաղաքնե– րում և շրջկենտրոններում։ 1985-ին ոչ ալկոհոլային խմիչքների արտադր․ հզո– րությունը ՀՍՍՀ–ում կազմել է 7,5 մլն ղ։ ճյուղի խոշորագույն ձեռնարկությունը Երևանի ոչ ալկոհոլային խմիչքների գոր– ծարանն է։ 11-րդ հնգամյակում ներդըր– վել է պեպսի–կոլայի, շաքարախտով հի– վանդների համար ոչ ալկոհոլային խմիչք– ների արտադրություն (օգտագործվում է նաև տեղական հումքը՝ դաղձ, թարխուն, ձիափուշ ևն)։ 1985-ից ոչ ալկոհոլային խմիչքների մեկ քառորդն արդեն թողարկ– վում էր տեղական հումքի օգտագործու– մով։ Յուղ–ճարպի արդյունաբերություն։ ճյուղն ընդգրկում է բուս, յուղերի ար– տադրությունը, ճարպերի հիդրոլիզը, մարգարինի, մայոնեզի, օճառների, օլի– ֆի և այլ արտադրանքների թողարկու– մը։ Հայաստանում ձեթերի ստացումն ու օգտագործումը հայտնի են եղել դեռևս հին ժամանակներից և բարձր զարգաց– ման հասել IX–XIII դդ․, երբ ձիթահան– ներում (միայն Անի քաղաքում հայտնա– բերվել է 19 ձիթահան) մամլման միջոցով կտավատի, քունջութի սերմերից ստացել են ձեթ։ XVII–XIX դդ․ ձիթահաններ (մոտ 280) կային Արլ․ Հայաստանի գյուղերում։ Բնակչության շրջանում տարածված էր նաև օճառի տնայնագործ, պատրաստու– մը։ Հայաստանում, որպես սննդարդյու– Երեանի ձեթ–օճառ կոմբինատի օճառի արտա– դրամասը նաբերության ճյուղ այն ձևավորվել է սո– վետական կարգերի հաստատումից հետո։ 1926-ին կառուցվեց Երևանի ձեթի գործա– րանը։ Ձեթի ստացման հումքը բամբակա– զտիչ գործարանի թափոններն էին (բամ– բակենու հունդը), իսկ 1930-ին օճառի թողարկման արտադրամասը վերակա– ռուցվում է օճառի գործարանի։ 1938-ին ձեթի և օճառի գործարանների միավորու– մով կազմակերպվում է ձեթ–օճառ կոմբի– նատը։ Կոմբինատը ներառում է ձեթի էքստրակցիայի ու օճառի (հիմն․ 1926), հիդրոգենացման (1945) և մարգարինի (1954) գործարանները, ձեթի լցման ու մայոնեզի արտադրությունները ևն։ Թո– ղարկում է մոտ 40 արտադրատեսակ (տնտ․ և ձեռքի օճառ, ձեթ, մարգարին, սալո– մաս են)։ 1985-ին կոմբինատն արտա– դրել է 6,8 հզ․ ա ձեթ, 5,6 հզ․ ա մարգա– րին, 5,1 հզ․ in ձեռքի օճառ, 9,52 հզ․ ա տնտ․ օճառ և 48 ա մայոնեզ։ Արտադրան– քըն իրացվում է ՍՍՀՄ տնտ․ բոլոր շրջան– ներում։ ճյուղի նոր արտադրատեսակնե– րի մշակման ու արտադրության տեխնո– լոգիայի կատարելագործման հարցերով զբաղվում են Երևանի ժողտնտեսության և պոլիտեխ․ ինստ–ները։ Ձկնարդյունաբերությունն ընդգրկում է ձկան որսը և մասնակիորեն դրա վե– րամշակումը։ Ձկնորսությունը Հայկ․ լեռ– նաշխարհում մարդու արտադր․ գործու– նեության առավել վաղ ձևերից է (այդ են վկայում տարբեր հնավայրերից հայտ– նաբերված ձկան ոսկորները, եռաժանի– ները, տեգերը, սակառները և ձկնորսա– կան պարզունակ այլ գործիքները)։ Զըկ– նորսությունը, որպես զբաղմունք, Հա– յաստանում տարածված է եղել նաև մի– ջին դարերում և զարգացման որոշակի աստիճանի է հասել Կիլիկյան հայկ․ թա– գավորության ժամանակաշրջանում։ Ձուկ որսացել են ինչպես լճերից, այնպես էլ գետերից, և հնուց հայտնի են եղել Վանա լճի տառեխը, Սևանա լճի իշխանը, լեռ– նային գետերի և լճակների կարմրախայ– տը և ձկների այլ տեսակները։ Հայաստա– նում որպես սննդի արդյունաբերության ճյուղ ձևավորվել է սովետական կարգերի հաստատումից հետո։ Արհեստական ձըկ– նաբուծության զարգացման համար 1923-ին հիմնվեց Սևանի ձկնաբուծ․ լաբո– րատորիան (1935-ից կոչվում է ջրակեն– սաբ․ կայան)։ 1924-ին կառուցվեցին Կա– մոյի, 1931-ին՝ Կարճաղբյուրի ձկնաբուծ․ գործարանները։ 1931-ին կազմակերպվեց «Հայձուկտրեստը»։ 1959-ին գործարկ– վեցին, նաև Սևանի, իսկ 1971-ին Լիճքի ձկնաբուծ․ գործարանները։ ՀԿԿ Կենտ– կոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1964-ի որոշմամբ ստեղծվեց ՀՍՍՀ ժող–, տնտխորհին առընթեր ձկնաբուծ․ տնտե– սության վարչությունը, 1965-ից հիմք դըր– վեց լճակային ձկնաբուծությանը և արդեն 1968-ին Եղեգնուտի կարպաբուծ․ տնտե– սությունը ստացավ 38 ա ձուկ։ 1968– 1975-ին կազմակերպվեցին նաև Արմաշի (Արարատի շրջ․) ծածանաբուծ․, Ակնա– լճի (էջմիածնի շրջ․) իշխան ձկան բուծ– ման տնտեսությունները, Մասիսի ձուկ– կոմբինատը, Եղեգնուտի (Հոկտեմբեր– յանի շրջ․) պետ․ զոնալ ձկնաբուծարանը են։ Ձկնարդյունաբերության ճյուղի ձեռ–