Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սևանի ջրակենսաբանական կայանում նարկությունները ներառված են հիմնա– կանում ՀՍՍՀ ձկնաբուծ տնտեսության պետ․ կոմիտեի կազմում (ստեղծվել է 1975-ին)։ 1983-ին ձկնաբուծ․ լճակային ֆոնդը կազմել է 2648 հա։ ՍՍՀՄ–ում լճա– կային ձկան արտադրության ծավալով ՀՍՍՀ–ն գրավում է 7-րդ տեղը (համամիու– թենական ձկնարտադրության մեջ դրա բաժինը կազմել է 2%)։ ՀՍՍՀ–ում ձկնարդ– յունաբերության խոշոր ձեռնարկություն– ներն են՝ Սևանի, Երևանի (վերամշակ– ման), Մասիսի ձկան կոմբինատները, Արմաշի, Եղեգնուտի, Ակնալճի ձկնաբուծ․ տնտեսությունները, Եղեգնուտի պետ․ զոնալ ձկնաբուծարանը ևն։ 1985-ին ճյու– ղի արտադր․ հիմնական ֆոնդերի արժե– քը կազմել է 19,9 մլն ռ․։ ճյուղում աշխա– տատար արտադր․ պրոցեսների մեծ մասը (կերերի պահպանում և կերերի ու պա– րարտանյութերի մատակարարում, ձկան որս ևն) մեքենայացված է։ ՀՍՍՀ–ում ձկան որսը ըստ տարիների եղել է․ 1940-ին՝ 1,2, 1950-ին՝ 1,13, 1970-ին՝ 1,15, 1980-ին՝ 4,06, 1985-ին՝ 5,65 հզ․ ա։ է․ Բա բայան, Լ․ Գաւոյան Աղի արդյունաբերություն։ Հայաս– տանում աղի արդյունահանումը հայտնի է եղել հնուց, հարուստ պաշարներով և բար– ձըր որակով հռչակված էին Կողբի, Կաղզ– վանի և Նախիջևանի աղահանքերը։ ՀՍՍՀ–ում աղի արդյունաբերությունը ձևավորվել է 1950-ական թթ․, երբ սկսվել է Ավանի աղահանքի շահագործումը (1952) և Ավանի աղի կոմբինատի շինարարու– թյունը (1954)։ Առաջին արտադրանքը՝ կերակրի աղը, թողարկվել է 1967-ից։ 1985-ին հիմնական արտադր․ ֆոնդերի արժեքը կազմել է 10,608 մլն ռ․, իսկ արդ․-արտադր․ անձնակազմը՝ 489 մարդ։ Արւոադր․ պրոցեսների մեծ մասը մեքե– նայացված և ավտոմատացված է։ Աղի արդյունաբերության արտադրանքի աճը Տարիներ 1970 1975 1980 1985 Աղ (ընդամենը), հզ․ m Համախառն արտադրանքը, հզ․ ռ․ 65,8 0,433 153,6 2112 171,5 2438 190,25 2983 Մանրէակենսաբանական արդյունաբերություն Հայկական ՍՍՀ–ում մանրէակենսաբա– նական սինթեզի միջոցով ոչ սննդային հումքից (հեղուկ և գազային ածխաջրա– ծիններ) և արդ․ թաՓոններից թողարկում են ամինաթթուներ (լիզին), կերագրիզին, պրեմիքսներ (կենսաբանորեն ակտիվ նյութերի հարստացուցիչ խառնուրդներ) ևն, որոնք լայնորեն օգտագործվում են անասնապահության մեջ որպես կենդա– նիների աճման խթանիչներ (չհաշվեկշըռ– ված կերին լիզին խառնելիս քաշաճն ավե– լանում է 10–20%–ով), մթերատվության բարձրացման, կերի խնայողության (խը– նայվում է 10–15% կեր) միջոց։ ՀՍՍՀ–ում այս ճյուղը ներկայացնում են Աբովյանի կենսաքիմ․ պատրաստուկների (հիմնա– դրվել է 1972-ին) և Չարենցավանի փոր– ձա–արդ․ «Լիզին» (1973) գործարանները, որտեղ արտադր․ պրոցեսների գերակշռող մասը մեքենայացված ու ավտոմատացված են։ 1980-ից յուրացվել է նոր արտադրա– տեսակների՝ պրոլինի, տրիպտոֆանի և այլ ամինաթթուների, իսկ Չարենցավանի գործարանում, ՍՍՀՄ–ում առաջին անգամ կազմակերպվել է բյուրեղական լիզինի արտադրությունը։ 1985-ին արտադրվել է 994,1 տ լիզին, որից 193,8 տ՝ բյուրեղա– կան, 14,28 տ՝ կերագրիզին։ Չարենցավանի «Լիզին» գործարանում ՀՍՍՀ–ում մանրէակենսբ․ արդյունաբե– րության վերակառուցման, գիտատեխ․ առաջընթացի արագացման հարցերը մը– շւսկվում են «Հայկենսատեխնոլոգիա» գի– տաարտադր․ միավորման ամինաթթունե– րի տեխնոլոգ․ ԴՀԻ–ում։ Պատկերազարդումը տես 289-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Պոլիգրաֆիական արդյունաբերություն ՀՍՍՀ պոլիգրաֆ, արդյունաբերության ձեռնարկությունները թողարկում են տպագր․ տարբեր բնույթի արտադրանք՝ գիրք, ամսագիր, թերթ, պլակատ, օրա– ցույց, պիտակ, տոմս ևն։ ՀՍՍՀ ներկա– յիս տարածքում տպագրական գործն սկզբնավորվել է XVIII դ․ վերջին, երբ Վաղարշապատում (էջմիածին) 1771-ին հիմնվեց տպարան։ 1800-ական թթ․ կեսե– Հակոբ Մեղապարտի անվ․ պոլիգրաֆկոմբի– նատի օֆսեթ տպագրության տեղամասում րից սկսած տպարաններ ստեղծվեցին Երևանում, Ալեքսանդրապոլում (Լենինա– կան), Վաղարշապատում, Ղարաքիլիսա– յում (Կիրովական),Նոր Բայազետում (Կա– մո) ևն։ Այդ տպարանները (թվով 12) մանր տնայնագործ, ձեռնարկություններ էին, գրեթե բոլոր աշխատանքները կատար– վում էին ձեռքով։ Տեխ․ որոշ սարքավո– րումներ ուներ միայն Երևանի պետ․ նա– հանգական տպարանը (հիմնվել է 1876-ին)։ Թուղթ, տպագր․ ներկեր, տպա– տառեր ներմուծվում էին արտասահմա– նից։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո տպարաններն ազ– գայնացվեցին։ Դրա հետ մեկտեղ կատար– վեց արտադրության համակենտրոնա– ցում՝ առավել մանր, տեխնիկապես հե– տամնաց տպարանները միավորվեցին։ 1921-ին Երևանում կազմակերպվեց Հա– յաստանի պետ․ հրատարակչությունը (Հայպետհրատը)։ 1929-ին պետհրատի և պոլիգրաֆ տրեստի ձեռնարկությունների համակենտրոնացմամբ ստեղծվեց JSP 1 միացյալ տպարանը, որտեղ տեղադրվե– ցին (Հայաստանում առաջին անգամ) տո– ղաձույլ շարող, տպագր․ ինքնադարսիչ, գլանատիպ ռոտացիոն մեքենաներ, կազ– մարար․ և ցինկագրության սարքավո– րոմներ։ 1932-ին կազմակերպվեց կուս– հրատի տպարանը, 1937-ին՝ Երևանի հա– մալսարանի և 1943-ին՝ՀՍՍՀ ԴԱ հրատա– րակչությունների տպարանները։ Հետ– պատերազմյան առաջին հնգամյակում ավարտվեց գրքերի պալատի շինարարու– թյունը։ 1952-ին № 6 տպարանի բազայի վրա գործարկվեց Հակոբ Մեղապարտի անվ․ պոլիգրաֆկոմբինատը։ 1978-ին շա– հագործման հանձնվեցին խոշոր, ժամա– նակակից տեխնիկայով, հիմնական ար– տադր․ պրոցեսները մեքենայացված, բար– ձըր արտադրողական մեքենաներով երկու Տպագրական տեղամաս գունավոր տպագրու– թյան տպարանում