Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այն տեղադրվում է Հայկ․ լեռնաշխար– հում, նրան հարակից Հս․ Միջագետքում, Փոքր Ասիայի արլ․ և Իրանական բարձ– րավանդակի հս–արմ․ մասերում։ Այդ ռե– գիոնում տակավին նոր քարի (նեոլիթ) դարաշրջանում կատարվել է հնդեվրոպ․ լեզվով խոսող ցեղերի տրոհումն առան– ձին լեզվաբարբառների, ապա ցեղակից լեզուների։ Մարդաբանների (Ֆ․ Լուշան, է․ Շանտր, Վիրխով, Պանտյուխով, Տվար– յանովիչ,լդ․ Անուչին և ուր․) մանրակրկիտ ուսումնասիրությունների համաձայն՝ վե– րոհիշյալ ժամանակաշրջանից Հայկ․ լեռ– նաշխարհը բնակեցված է եղել եվրասիա– կան ռասայի հայակերպար (արմենոիդ) ցեղերով։ Այդ կերպարը բնորոշվում է կարճ և կլոր գանգով, ուղիղ, լայն և մի– ջին բարձրության ճակատով, չափավոր մեծության դեմքով, երկար և կոր քթով, լայն և թուխ (սակավադեպ՝ ծավի, առավել սակավ՝ կապույտ) աչքերով, երկար ար– տևանունքով, թավ հոնքերով, խիտ և թուխ (սակավադեպ՝ խարտյաշ) մազերով, սպիտակ (սակավադեպ՝ թուխ) մաշկով։ Այդ բնորոշ կերպարի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է։ Նեոլիթյան դարաշըր– ջանից էնեոլիթին (պղնձաքար) անցման ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ V–IV հա– զարամյակը ներառյալ) հնդեվրոպ․ ցե– ղերի մի մասը տեղաշարժվելով՝ Հայկ․ լեռնաշխարհից ու Փոքր Ասիայից տարած– վել են Եվրոպա, Միջին Ասիա ու Հնդկաս– տան, մյուս մասը (այդ թվում խեթական, ՝ հայկ․, հուն, և իրան, ցեղերը) մնացել են նախահայրենիքի տարածքում։ Հայկ․ էթ– նոսի ձևավորման տնտ․ նախադրյալները ստեղծվել են էնեոլիթի ժամանակաշրջա– նից։ Ն․ Ի․ Վավիլովի և ուրիշ գիտնական– ների ուսումնասիրությունները հանգեց– րին այն եզրակացության, որ վաղ անաս– նապահ․ և երկրագործ, մշակույթների (առանձին հացահատիկային բույսերի ու խաղողի տեսակներ, թանկարժեք քարեր, օբսիդիաՆ կամ վանակատ, պղինձ, անագ, Երկաթ են) գյուտերը և նրանց մշակման հնագույն կենտրոնները եղել են Հայկ․ լեռնաշխարհում, որտեղ գերիշխող էին հայկ․ ցեղերը։ Պղնձի ու անագի հանքերի ինտենսիվ մշակմամբ հայկ․ ցեղերն ան– ցան բրոնզի դարաշրջանին (III–II հա– զարամյակ)։ Ու․ Տ․ Օլկոտտի կարծիքով՝ մ․ թ․ ա․ III հազարամյակում Հայկ․ լեռ– նաշխարհում ու Փոքր Ասիայում են սկիզբ առել երկնակամարի 12 կենդանակերպ համաստեղությունների մասին գաղափա– րը, դրանց անունները, ինչպես նաև արե– գակնային օրացույցը։ Հայերի ծագման, անվան և կազմավորման վերաբերյալ պահպանված ժող․ ավանդույթները հե– ռու չեն պատմ․ ճշմարտությունից։ Հայոց ծննդախոսական առասպելը, որը բերում է Մովսես Խորենացին (V դ․), հայ ժողո– վըրդի անվանադիրը (էպոնիմ) համարում է Հայկին։ Ե․ Ֆոռերը, Գ․ Ղափանցյանը, Մ․ Երեմ– յանը և ուրիշ ուսումնասիրողներ հայ ժողովրդի <հայ» կամ <խայ> ինքնանվա– նումը կապում են Բարձր Հայք և Փոքր Հայք նահանգներն ընդգրկող այն երկ– րանվանը, որը խեթական արձանագրու– թյուններում կոչվել է Հայասա (Խայաշա)։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին Հայկ․ լեռնաշխար– հում բնակվող ցեղերը, որոնք սեպաձև արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, արդեն դրսևոր– վում էին որպես պետական–քաղ․ կազմա– վորումներ։ Հայերի, որպես ժողովրդի, կազմավորման պրոցեսն ավարտվել է Արարատյան (Ուրարտու) պետության ժա– մանակաշրջանում (մ․ թ․ ա․ IX–VI դդ․)․ երբ այդ միասնական և կայուն պետակա– նության ներքո Հայկ․ լեռնաշխարհի ցե– ղերը հասել են տերիտորիալ –քաղ․ միաս– նության։ Արդեն մ․ թ․ ա․ VII դ․ վերջի և VI դ․ սկզբնաղբյուրներում (Հին կտակա– րանի մի շարք գրքերում, Աքեմենյան ար– ձանագրությունում, հին հուն, հեղինակ– ների երկերում) Հայկ․ լեռնաշխարհը ներ– կայացվում է որպես հայ ժողովրդով բնա– կեցված միատարր երկիր։ Հայերի միա– տարրության և միալեզվության հիմքի վրա հաջորդել են Երվանդունիների (մ․ թ․ ա․ VI–III դդ․), ապա՝ Արտաշեսյաննե– րի (մ․ թ․ ա․ II–I դդ․) թագավորություն– ները։ Հայ Արշակունիների պետության Ժա– մանակաշրջանում (I–V դդ․) հայերը թևա– կոխեցին ֆեոդ, հասարակարգի զարգաց– ման փուլը։ 301-ին հայերը քրիստոնեու– թյունն ընդունեցին որպես պետ․ կրոն։ Այդ ժամանակաշրջանում հայերի թիվը հասնում էր շուրջ 4 մլն մարդու, իսկ Մեծ Հայքի պետության տարածքը՝ 312 հզ․ կմ2։ Արշակունիների թագավորության վե– րացումից (428) հետո, Սասանյան Պարս– կաստանի, Բյուզանդիայի, այնուհետև Արաբ, խալիֆայության դեմ ազատագր․ պայքարի ծանր պայմաններում հայերը պահպանեցին իրենց ազգ․ և հոգևոր– մշակութային դիմագիծը։ IV–VII դդ․ ձևա– վորվեց ֆեոդ․ Հայաստանի մշակույթը։ 405/6-ին ստեղծվեց հայ նոր գիրը, որն ավելի ամրապնդեց հայերի հոգևոր–մշա– կութային ինքնուրույնությունը և տրոհ– ված պետականության պայմաններում դարձավ նրանց գոյապահպանման զորեղ միջոց։ Օտար բռնատիրությունների դեմ ժողովրդա–ավատագր․ ապստամբություն– ների, Աբբասյան խալիֆայության թու– լացման և այլ գործոնների հետևանքով վերականգնվեց (885) հայերի միասնա– կան պետությունը՝ ի դեմս Բագրատունի– ների թագավորության (IX դ․ 2-րդ կես – XI դ․)։ IX–XIV դդ․ հայերը թևակոխեցին զարգացած ֆեոդալիզմի դարաշրջան։ XI դ․ 1-ին կեսին Բյուզանդիայի վարած երկդիմի քաղաքականությունը և երկրում մնացած արաբ, ամիրայությունների քայ– քայիչ գործունեությունը հեշտացրին սել– ջուկյան թուրքերի ավերիչ ներխուժում– ները, որոնց հետևանքով շատ հայեր հե– ռացան հայրենի բնաշխարհից և սփռվե– ցին զանազան երկրներում։ 1080-ին հա– յերը Կիլիկիայում ստեղծեցին հայկ․ ան– կախ պետություն։ Հայերի արտագաղթը, երկրի տնտ․ ու մշակութային անկումը շարունակվեցին նաև թաթար–մոնղ․ ար– շավանքների, թուրք, և պարսկ․ տիրապե– տության ժամանակ։ Հայերի համար պատմականորեն նռր դարաշրջան էր Ռուսաստանի հետ Արևել– յան Հայաստանի հիմնական մասի միա– վորումը (1828), որով Հայաստանի այդ հատվածը դարձավ հայերի ազգ․ համա– խմբման, հոգևոր–մշակութային վերածնու– թյան կենտրոն, և նրանց զգալի մասը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից։ Սկըս– վեց հայերի, որպես բուրժ․ ազգի, ձևա– վորումը, որն ավարտվեց XIX դ․ վերջին։ Այն ընթանում էր բարդ ու հակասական պայմաններում։ Հայերը չունեին ազգ․ պետություն, Հայաստանը տրոհված էր Ռուսաստանի, Թուրքիայի և Պարսկաս– տանի միջև։ Սոցիալ․ և ազգ․ ճնշումներն ավելի սրեցին հայերի ազգ․ ինքնագիտակ– ցությունը, նրանք ծավալեցին ազգային– ազատագր․ պայքար։ Թուրք, կառավարու– թյան ցեղասպան քաղաքականության հե– տևանքով 1894–96-ին բնաջնջվեցին ավե– լի քան 300 հզ․, իսկ 1915-ին՝ ավելի քան 1,5 մլն հայեր։ Եղեռնից փրկված հայերը տարագրվեցին տարբեր երկրներ, ավելի քան 300 հզ․ ապաստանեցին Անդրկովկա– սում և Ռուսաստանի այլ վայրերում։ 1920-ի նոյեմբերին Հայաստանում սո– վետական իշխանության հաստատմամբ հայերը ստեղծեցին սոցիալիստ, պետա– կանություն, ապրեցին ազգ․, քաղ․, տնտ․ և մշակութային աննախադեպ վերածնու– թյուն։ Ձևավորվեց սոցիալիստ, հայ ազգը։ Սովետական Հայաստանի կառավարու– թյունը հոգ տարավ աշխարհով մեկ ցըր– ված հայերի հայրենադարձության մասին։ Հայրենական մեծ պատերազմում հայե– րը, ՍՍՀՄ մյուս ժողովուրդների հետ, պայքարեցին ֆաշիստ, զավթիչների դեմ։ Հայրենական մեծ պատերազմից հետո նոր թափով շարունակվեց հայերի տնտ․ և մշակութային հետագա վերելքը։ Ս․ Երեմյան,