ՀՍՍՀ–ում բնակչության խտությունը նկատելի Փոփոխություն է կրում ըստ բար– ձունքային գոտիականության։ Մինչև 500 մ բարձրության գոտում, որն զբաղեցնում է տարածքի մոտ 0,07%–ը, ապրում է 4,8 հզ․ մարդ, խտությունը 1 կմ2 վրա՝ 245 մարդ։ 500–1000 Վ բարձրության գոտում, որն զբաղեցնում է տարածքի 9,8%–ը, ապրում է բնակչության 19,1% –ը, խտությունը՝ 1 կՐ վրա՝ 198 մարդ։ Բնակչության մեծ խտությունը պայմանավորված է այս գո– տում գտնվող Արարատյան դաշտի զար– գացած արդյունաբերությամբ և աշխա– տատար ինտենսիվ գյուղատնտեսությամբ։ 1000–1500 մ բարձրության գոտում, որն զբաղեցնում է տարածքի 18,3%–ը, ապ– րում է բնակչության 51,8%-ը, խտությու– նը 1 կւԲ վրա՝ 289 մարդ։ Նման մեծ խտու– թյունը պայմանավորված է նրանով, որ այս գոտու մեջ է գտնվում Երևանի, ագլո– մերացիան։ 1500–2000 ճ բարձրության գոտում, որն զբաղեցնում է տարածքի 31,3%-ը, ապրում է բնակչության 23,2%-ը, խտությունը 1 կւՐ վրա՝ 76 մարդ։ Սա ՍՍՀՄ–ում ամենախիտ բնակեցված բարձ– րադիր գոտին է, որն ընդգրկում է Շիրա– կի, Լոռվա, Ապարանի սարահարթերը և Սեանա լճի առափնյա հարթ տարածքնե– րը։ 2000–2500 մ բարձրության գոտում (հանրապետության տարածքի 24,5%-ը) բնական պայմանները պակաս նպաստա– վոր են ե, այդ պատճառով էլ այնտեղ ապրում է բնակչության ընդամենը 6%–ը, խտությունը 1 կւԲ վրա՝ 25 մարդ։ Այս գոտուց բարձր (տարածքի 16%–ը), ան– բարենպաստ բնական պայմանների պատճառով, մշտաբնակ բնակչություն չկա։ Քաղաքային և գյուղական բնակչու– թյուն։ Քաղաքային և գյուղական բնակ– չության հարաբերակցությունը սովորա– բար ուղիղ համեմատական է ժող․ տնտ– յան երկու գլխավոր բնագավառների՝ ար– դյունաբերության և գյուղատնտեսության զարգացման մակարդակների հարաբե– րությանը։ Նախասովետական Հայաստա– նում թույլ էր զարգացած արդյունաբերու– թյունը, և ըստ այնմ էլ փոքր էր քաղ․ բնակչության տես․ կշիռը։ 1913-ին ազգ․ եկամտում արդյունաբերության տես․ կշիռը կազմեյ է 23,9% , գյուղատնտեսու– թյանը՝ 76,1%։ Քաղ․ և գյուղական բնակ– չության հարաբերակցությունը նույն թվա– կանին կազմել է 10,4 և 89,6%։ Նախասովետական ժամանակաշրջա– նում ՀՍՍՀ ներկայիս տարածքում կար ընդամենը 4 քաղ․ բնակավայր՝ Երևանը, Ալեքսանդրապոլը (այժմ՝ Լենինական), Նոր Բայազետը (Կամո) և Գորիսը՝ 104,0 հզ․ ընդհանուր բնակչությամբ։ Սո– վետական իշխանության տարիներին արագ թափով զարգացավ արդյունաբե– րությունը՝ տեղաշարժվելով հանրապե– տության գրեթե բոլոր շրջանները, ստեղծ– վեցին նոր քաղաքներ ու քաղաքատիպ ավաններ և, բնականաբար, ավելացավ քաղ․ բնակչությունը և նրա տես․ կշիռը (տես աղ․ 1)։ 1986-ին ՀՍՍՀ–ում հաշվվում էր 58 քաղ․ բնակավայր՝ 2241,8 հզ․ բնակ– չությամբ, որը կազմում է ընդհանուր բնակչության 67,9% –ը, այսինքն քաղ․ բնակավայրերն ավելացել են 14,5, բնակ– չությունը՝ 21,9 անգամ։ Քաղ․ բնակավայ– րերն ունեն հետևյալ խմբավորումը, հան– րապետական ենթակայության 22 քաղաք, շրջ․ ենթակայության 5 քաղաք և 31 քա– ղաքատիպ ավան։ Քաղ․ բնակավայրերի խտությունը հանրապետությունում բավա– կանին մեծ է, միջին հաշվով 514 կէՐ–Կ ընկնում է 1 քաղ․ բնակավայր։ ՀՍՍՀ քաղ․ բնակավայրերի միջին մարդաքանակը կազմում է 39,3 հզ․ մարդ, ընդ որում, հանրապետ․ ենթակայության քաղաքնե– րի համանման ցուցանիշը կազմում է 92,2 հզ․ մարդ։ Հանրապետությունում առանձնանում են հատկապես խոշոր քաղաքներ Երևանը (1148,3 հզ․ բն․), Լենինականը (226,1 հզ․ բն․) և Կիրովականը (164,8 հզ․ բն․), որոնց բաժին է ընկնում քաղ․ բնակչու– թյան 67,7%–ը (1986)։ Միջին մեծության քաղաքներ են Հրազդանը (51,9 հզ․ բն․) և էջմիածինը (50,7 հզ․ բն․)։ Քաղ․ և մյուս բնակավայրի բնակչության թիվը փոքր է․ 10 բնակավայրեր ունեն 20–49,9 հզ․ բն․, 11 բնակավայրեր՝ 10–19,9 հզ․ բն․, 15 բնակավայրեր՝ 5–9,9 հզ․ բն․, 7 բնակա– վայրեր՝ 3–4,9 հզ․ բն․, 10 բնակավայ– րեր՝ մինչև 3 հզ․ բն․։ 1970-ական թթ․ սկսած հատուկ ուշադրություն է դարձվում Երևան քաղաքի բնակչության մեխ․ աճի սահմանափակման և քաղ․ փոքր բնակա– վայրերի ավելի արագ զարգացման վրա։ Այդ նպատակով արդ․ ձեռնարկություններ և Երևանի ձեռնարկությունների առանձին մասնաճյուղեր են ստեղծվում քաղ․ փոքր բնակավայրերում և գյուղերում։ Առանձ– նապես արագ տեմպերով են զարգանում Հրազդան, էջմիածին, Աբովյան, Ղափան, Հոկտեմբերյան, Չարենցավան, Կամո քա– ղաքները։ Դրանով է բացատրվում, որ Երևանի բնակչության տես․ կշիռը հանրա– պետության քաղ․ բնակչության մեջ 1970-ի 51,8%-ից 1986-ին իջել է 50,3%-ի։ Գյու– ղական բնակավայրերի միջին մարդաքա– նակը 1983-ին կազմել է 1160 մարդ (1979-ին՝ 1148 մարդ)։ Այդ ցուցանիշով ՀՍՍՀ միութենական հանրապետություն– ների մեջ գրավում է 2-րդ տեղը (Մոլդա– վիայից հետո)։ ՀՍՍՀ–ում մինչև 100 մարդ բնակչությամբ կա ընդամենը 29 բնակա– վայր։ Հանրապետության գյուղական բնակչության 3/4-ը ապրում է խոշոր՝ ավե– լի քան 1000 բնակիչ ունեցող գյուղերում, որոնց միջին մարդաքանակը (2085 մարդ) զգալիորեն բարձր է հանրապետության համանման միջին ցուցանիշներից։ Այդ թվում առավել խոշոր՝ ավելի քան 3000 բնակիչ ունեցող բնակավայրերում (թվով 63) ապրում է հանրապետության գյուղա– կան բնակչության մոտ քառորդ մասը (24,8%)։ Դրանց միջին մարդաքանակը կազմում է 4134 մարդ։ Ընդ որում, 11 բնա– կավայրերից յուրաքանչյուրում ապրում է ավելի քան 5000 մարդ։ Գյուղական խո– շոր բնակավայրերը հիմնականում տեղա– բաշխված են Արարատյան դաշտի, Լոռ– վա սարահարթի, ինչպես նաև Մարտունու և Կամոյի շրջաններում։ Փոքր բնակավայ– րերը գերակշռում են Ղափանի, Մեղրու, Ազիզբեկովի, Եղեգնաձորի, Ղուկասյանի, Ամասիայի, Արագածի, Շամշադինի շըր– ջաններում։ Ընդհանուր առմամբ նշված և մի շարք այլ լեռնային շրջաններից (Ապարանի, Կրասնոսելսկի, Իջևանի, Թու– մանյանի, Սիսիանի) 1940-ական թթ․ վեր– ջերից նկատվում է բնակչության արտա– հոսք դեպի քաղ․ բնակավայրերը և Արա– րատյան դաշտի գյուղերը, որի հետևան– քով այդ շրջանների գյուղական բնակա– վայրերը փոքրանում են, առանձին դեպքե– րում դադարում են գոյություն ունենալուց։ Լեռնային բնակավայրերն ամրապնդե– լու, վերացվածների մի մասը վերականգ– նելու նպատակով հանրապետության կա– ռավարությունը մշակել է մի շարք միջո– ցառումներ։ Քարտեզը տես 257–րդ էջից առաջ՝ ներ– դիրում։ Գրկ․ Կորկոտյան Զ․, ճերմակ ջար– դից դեպի կարմիր շինարարություն, Ե․, 1929։ Դավթյան Լ․ Մ․, Սովետական Հայաս– տանի բնակչության վերարտադրությունը, Ե․, 1965։ Ավագյան Գ․ Ե․, Հայկական ՍՍՀ բնակչությունը, Ե․, 1975։ 1«ոջաբեկյան Վ․ Ե․, Հայկական ՍՍՀ բնակչությունը և աշ– խատանքային ռեսուրսների վերարտադրու– թյան արդի պրոբլեմները, Ե․, 1976։ Ն ու յ ն ի, Հայաստանի բնակչությունը և նրա զբաղվա– ծությունը (1828–1978), Ե․, 1979։ Ходжа- бекян B E․, Вазе Ю-, Шефер Р․, Демографические проблемы и воспроизвод– ство трудовых ресурсов, Е․, 1983․ Վ․ խոշւսբեկրսն, Գ․ Ավագյան
ՀԱՑԵՐԸ Հայերը կազմում են Հայկ․ ՍՍՀ բնակ– չության 89,7 տոկոսը (3 մլն 72 հզ․, 1979)։ Ընդհանուր թիվն աշխարհում մոտ 7 մլն (1986), որից ՍՍՀՄ–ում՝ 4 մլն 500 հզ․։ Զանգվածաբար ապրում են Ադրբ․ ՍՍՀ–ում (475 հզ․), Վրաց․ ՍՍՀ–ում՝ (448 հզ․), ՌՍՖՍՀ–ում՝ (365 հզ․), ՍՍՀՄ այլ հանրապետություններում։ ՍՍՀՄ սահման– ներից դուրս շուրջ 2,3 մլն հայեր սվւըռ– ված են ավելի քան 60 երկրում՝ ԱՄՆ–ում (800 հզ․), Ֆրանսիայում (350 հզ․), Լիբա– նանում (200 հզ․), Իրանում (200 հզ․), Թուրքիայում (180 հզ․, ինչպես նաև ավելի քան 1 մլն բռնի մահմեդականացված հա– յեր), Սիրիայում (120 հզ․), Արգենտինա– յում (75 հզ․), Կանադայում (55 հզ․), Բուլ– ղարիայում (25 հզ․), Եգիպտոսում (10 հզ․), Բրազիլիայում (22 հզ․), Իրաքում (25 հզ․), Ավստրալիայում (25 հզ․), Անգլիայում (12 հզ․), Ուրուգվայում (14 հզ․), Հունաս– տանում (10 հզ․), Քուվեյթում (11 հզ․), Ռումինիայում (5 հզ․), Բելգիայում (5 հզ․), Կիպրոսում (2 հզ․), Սուդանում (1000), Հորդանանում (4 հզ․), Վենեսուելայում (2500), Արաբական Միացյալ էմիրություն– ներում (5 հզ․), Երուսաղեմում (2 հզ․), Շվեյցարիայում (5 հզ․), Իտալիայում (2 հզ․), Հոլանդիայում (3 հզ․), Եթովպիա– յում (800), Հնդկաստանում (500) (1986)։ Հ․ ապրում են նաև Հունգարիայում, Չի– լիում, Մարոկկոյում, Իսպանիայում, Նոր Զելանդիայում, Մեքսիկայում, Դանիա– յում, Շվեդիայում, Պորտուգալիայում, Լի– բերիայում, Քիրմայում և այլ երկրներում։ Հավատացյալ հայերը միաբնակ քրիս– տոնյաներ են, որոշ մասը՝ կաթոլիկներ ու բողոքականներ։ Հայերի լեզուն ուրույն ճյուղ է հնդեվրոպական լեզվաընտանի– քում։ Եթե մինչև վերջերս հնդեվրոպական լեզվաընտանիքի հայրենիքը համարվել է Հվ–Արլ․ կամ Կենտր․ Եվրոպան, ապա ըստ նորագույն ուսումնասիրությունների,