ու խոզի մսի, ձվի և գյուղաանտ․ այլ,
արագ փչացող, ոչ Փոխադրունակ մթերք–
ների արաադրությունը կենտրոնացվել է հիմնականում խոշոր քաղաքների ու արդ․
կենտրոնների մոտ, որը պայմաններ է ստեղծում նվազագույնի հասցնել դրանց
մթերման, փոխադրման, վերամշակման,
պահպանման U իրացման հետ կապված
ծախսերն ու կորուստները։
Գյուղատնտ․ արտադրության տեղա–
բաշխումն ու մասնագիտացումը որոշվում
են նան արդյունաբերության, երկաթուղա–
յին և ավտոմոբիլային տրանսպորտի,
պահեստային–սառնարանային տնտեսու–
թյան, առևտրի ու ժողտնտեսության մյուս
ճյուղերի զարգացմամբ ու տեղաբաշխ–
մամբ, գյուղատնտեսության պլանավոր–
ման և պետ․ մթերումների ամբողշ համա–
կարգի կատարելւսգործմամբ։
Ինչպես ՍՍՀՄ–ի բոլոր շրջանների, այն–
պես էլ ՀՍՍՀ գյուղատնտեսության մաս–
նագիտացումը, նրա արտադր․ ուղղու–
թյունը որոշվում է նաև աշխատանքի միու–
թենական բաժանմամբ։ Աշխատանքի
միութենական բաժանման ու հողակլի–
մայական պայմաններին համապատաս–
խան, ՀՍՍՀ–ն առավելագույն չավւով ըն–
դարձակում է խաղողի, պտղի, հվ․ շրջան–
ներում բանջարների, վաղահաս կարտո–
ֆիլի ևնի արտադրությունը՝ դրանց մի
մասն առաքում է ՍՍՀՄ այլ շրջաններ,
ներմուծում՝ հացահատիկ, կաթնամթերք,
միս, կարտոֆիլ ևն։
Մասնագիտացման խորացման հետևան–
քով փոխվում է գյուղատնտ․ շրջանների ու
տնտեսությունների դերն այս կամ այն
մթերքի արտադրության գործում։ Փոխ–
վում են նաև դրանց ճյուղային կառուց–
վածքն ու արտադր․ ուղղությունը։ Օրի–
նակ, 1940-ին հանրապետության գյուղա–
տնտեսության համախառն արտադրանքի
(1973 թ․ համադրելի գներով) 69,8% –ը
բաժին էր ընկնում բուսաբուծ․, 30,2%՝
անասնաբուծ․ արտադրանքին։ 1984 թ․
դրանց տեսակարար կշիռը կազմում էր
համապատասխանաբար՝ 51,5 և 48,5%։
Երկրագործության և անասնապահության
տեսակարար կշիռը տարբեր է նաև հան–
րապետության կոլեկտիվ և պետ․ տնտե–
սություններում։ 1984-ին կոլտնտեսու–
թյունների իրացված արտադրանքի ավե–
լի քան 3/4 բաժին էր ընկնում բուսաբու–
ծությանը, իսկ սովետական տնտեսու–
թյուններում 6/7 բաժին էր ընկնում անաս–
նաբուծությանը (505 սովետական տնտե–
սությունից 284-ը կաթնային, 33-ը՝ ոչխա–
րարած․, 6-ը՝ խոզաբուծ․, 20-ը՝ թռչնա–
բուծ․, 93-ը՝ այգեգործ․, 47-ը՝ բանջարա–
բուծ․ և 22-ը արտադր․ այլ ուղղության
տնտեսություններ էին)։
Պետ․ գյուղատնտ․ ձեռնարկություննե–
րում, հատկապես անասնապահության
բնագավառում ավելի բարձր է մասնագի–
տացման մակարդակը։ ՀՍՍՀ–ում գործում
են թռչնաբուծ․, խոզաբուծ․, կաթնային և
անասունների բտման խոշոր համալիր–
ներ, որոնցում արմատավորվել են արդ,
տեխնոլոգիաներ, արտադրությունը դար–
ձել է անընդհատ, բարձր է մեքենայաց–
ման ու արտադրության կենտրոնացման
մակարդակը։
Մասնագիտացման խորացումը նպաս–
տել է արտադրության համակենտրոնաց–
մանը հանրապետության կոլտնտեսու–
թյուններում և սովետական տնտեսու–
թյուններում։ 1970–84-ին միջին հաշվով
մեկ կոլտնտեսությունում ընտանիքների
թիվը 221-ից հասել է 288-ի։ Նույն տարի–
ներին հանրային ցանքատարածություն–
ները կազմել են 0,5 հզ․ հա, խոշոր եղ–
ջերավոր կենդանիների գլխաքանակը
513-ից հասել է 633-ի, այդ թվում կովերի–
նը՝ 166-ից 210, գյուղատնտ․ մթերքների
համախառն արտադրությունը (1973 թ․
համադրելի գներով) 468 հզ․ ռ–ուց հասել
է 816 հզ․ ռ․։ Այդ նայն տարիներին մեկ
սովետական տնտեսությանը ընկնող հա–
մախառն արտադրանքը մոտ 600 հզ․ ռ–ուց
հասել է ավելի քան 720 հզ․ ռ․։ Համա–
կենտրոնացումը դարձել է ՀՍՍՀ գյուղա–
տնտեսության հանրային արտադրության
արդյունավետության բարձրացման կա–
րևոր պայման։
Հանրային արտադրության ինտենսի–
վացման և դինամիկ զարգացման գործում
մեծ է միջտնտեսային կոոպերացիայի և
ագրոարդ․ ինտեգրացման դերը։ Այն տա–
նում է դեպի գյուղատնտ․ արտադրության
կենտրոնացման ավելի բարձր մակար–
դակ, կոլտնտեսային և սովետական տըն–
տեսության բազմաճյուղ արտադրությունը
վեր է ածվում արդ․ հիմունքներով գործող
մասնագիտացված խոշոր արտադրության։
Արտ․ ինտեգրացումը գյուղատնտ․ հումքի
արտադրությունն ու դրա արդ․ վերամշա–
կումը միավորում է Սեկ ձեռնարկության՝
սովխոզ–գործարանի շրջանակներում։
ՀՍՍՀ որոշ շրջաններում (Արարատի,
Հոկտեմբերյանի, Թալինի) գործում են
խաղողի, խորդենու և այլ մթերքների ար–
տադրության և վերամշակման սովյսոզ–
գործարաններ։
Միջտնտեսային կոոպերացումը
ՀՍՍՀ–ում լայն տարածում է ստացել
կենդանիների բտման, թռչնի մսի և
ձվի արտադրության, գյուղաանտ․ կեն–
դանիների արհեստական սերմնավորման,
խտացրած կերերի արտադրության, գյու–
ղատնտ․ շինարարության բնագավառում։
1985-ին ՀՍՍՀ–ում գործում էր 104 միջ–
տնտեսային գյուղատնտ․ ձեռնարկություն
և կազմակերպություն։
Միջտնտեսային կոոպերացիան և ագրո–
արդ․ ինտեգրացումը գյուղատնտ․ արտա–
դրության կենտրոնացման, պետ․ և կոո–
պերատիվ սեփականության մերձեցման
ու միաձուլման արդյունավետ ուղիներն
են։ Հ* Ֆահրաղյան
Բուսաբուծության
Դաշտավարություն։ ՀՍՍՀ–ում 1985-ին
գյուղատնտ․ հանդակների տարածությու–
նը 1,35 մլն հա էր, որից 485 հզ․ հա՝ վա–
րելահող, 134,1 հզ․ հա՝ խոտհարք, 648,7
հզ․ հաՀ արոտավայր։
ՀՍՍՀ տարածքում 1985-ին դաշտային
կուլտուրաների ցանքատարածությունը
1913-ի համեմատությամբ ընդւսրձակւլել
է շուրջ 30% –ով։ Ցանքատարածություննե–
րի կառուցվածքում մեծ փոփոխություն–
ներ են կատարվել հետպատերազմյան
ժամանակաշրջանում։ Զգալի չավւով կըր–
ճատվել է հացահատիկային բույսերի
ցանքատարածությունը, դրա փոխարեն,
ընդարձակվել են կերային կուլտուրանե–
րինը, հատկապես բազմամյա ու միամյա
խոտաբույսերինը և կերային արմատա–
պտղավորներինը։ Սակայն բերքատվու–
թյան բարձրացման հաշվին հացահատի–
կի համախառն արտադրանքի ծավալը
բարձրացել է․ 1985-ին հացահատիկի մի–
ջին տարեկան արտադրանքը կազմել է շուրջ 284 հզ․ гп, 1940-ի 222,8 հզ․ տ–ի
դիմաց։
Բուսաբուծության համախառն արտա–
դրանքի միջին տարեկան ծավալը 1984-ին,
1961–65-ի համեմատությամբ ավելացել է ավելի քան երկու անգամ։
Հացահատիկային կուլտ ուր ա–
ն և ր․ ՀՍՍՀ–ում ցորենի ցանքատարածու–
թյունները հիմնականում կենտրոնացված
են Շիրակի, Սևանի ավազանի, Կենտրո–
նական և Զանգեգուրի գոտիներում։ Աշ–
նանացան և գարնանացան ցորենի ընդ–
հանուր ցանքատարածությունն 1940-ի հա–
մեմատությամբ 1985-ին կրճատվել է ավե–
լի քան 3 անգամ։ Աշնանացան ցորենի
բարձր բերքատու սորտերի ներդրման
շնորհիվ խիստ կրճատվել է նաև գարնա–
նացան ցորենի ցանքատարածությունը
(զբաղեցնում է ցորենի ցանքատարածու–
թյան միայն 2,0%–ը)։
ՀՍՍՀ–ում շրջանացված են աշնանա–
ցան ցորենի Phqnuinuijui-l, Միրոնովս–
կայա–808, էրիտրոսպերմում–80, Կան–
Տացահաաիկի մեքենայացված բերքահավաքը
Սիսիանի շրջանում
գուն–20, Արմյանկա–60 և Սպիտակահատ
սորտերը։ Գարնանացան ցորենը մշակում
են ւեռնային այն վայրերում (Զանգեգուրի,
Սևանի ավազանի, Ապարան–Հրազդանի
և այլ գյուղատնտ․ գոտիներ), որտեղ աշ–
նանացանները լավ չեն ձմեռում և ցրտա–
հարվում են։ Գարին զբաղեցնում է հացահատիկային ցանքատարածության
ավելի քան 40^-ը։ Գերակշռում են գար–
նանացան գարիները (90%)։ Աշնանա–
ցաններից շրջանացված են Տեղական պա–
լիդում, Կետզորաս բետա, Ստարտ, Արա–
րատին սորտերը, որոնք մշակվում Են
Արարատյան դաշտում, Հս–արլ․ և Զան–
գեզուրի գոտիներում։ Գարնանացաննե–
րից շրջանացված են Տեղական Նուտանս
և Նուտանս–115 սորտերը։ Հացահատիկա–
յին կուլտուրաներից ՀՍՍՀ–ի համար հե–
ռանկարային է Տրիտիկալեն (ցո–
րենի և աշորայի հիբրիդ)։ Ջրովի պայման–
ներում կանաչ զանգվածի բերքատվու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/283
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
