Համատարած կոլեկտիվացման նախօր– յակին Հայաստանում հաշվվում էր մոտ 175 հզ․ գյուղացիական մանր տնտեսու– թյուն։ Դրանք հիմնականում փակ բնա– տնտեսություններ էին, զբաղվում էին գյուղատնտեսության տարբեր ճյուղերով, արտադրում սահմանափակ, իրենց ըն– տանիքի նվազագույն պահանջները բա– վարարող գյուղատնտ․ մթերքներ։ Արտադրության միջոցների նկատմամբ սոցիալիստ, սեփականության հաստա– տումը և սոցիալիստ, գյուղատնտեսության արտադրողական ուժերի բուռն աճը պայ– մաններ ստեղծեցին արտադրության տե– ղաբաշխման, մասնագիտացման և հա– մակենտրոնացման հարցերը լուծելու գիտ․ հիմունքներով՝ ելնելով ՀՍՍՀ բոլոր շըր– ջանների կլիմայակենսաբ․ պոտենցիալի առավելագույն օգտագործման անհրաժեշ– տությունից, գյուղատնտեսության գոտիա– կան զարգացման առանձնահատկություն– ներից, սոցիալիզմի տնտ․ օրենքների օբ– յեկտիվ պահանջներից, ՍՄԿԿ տնտ․ ստրատեգիայի իրականացման խնդիրնե– րից, գյուղատնտեսության տարբեր ճյու– ղերի զուգակցման ու տարածական զար– գացման հեռանկարներից ևն։ ԱԱՀՄ–ի կազմավորմամբ, ինչպես միու– թենական բոլոր հանրապետությունները, այնպես էլ ՀՍՍՀ հնարավորություն ստա– ցավ զարգացնելու գյուղատնտեսության այնպիսի ճյուղեր, որոնք ավանդական են, և դրանց զարգացման համար կան բնատնտ․ օպտիմալ պայմաններ։ ՀՍՍՀ գյուղատնտեսության տեղաբաշ– խումն ու մասնագիտացումը մշտական կապի և պայմանավորվածության մեջ են ՍՍՀՄ գյուղատնտեսության մասնագի– տացման և տեղաբաշխման, ամբողջ երկ– րի արտադրողական ուժերի զարգացման և տեղաբաշխման հետ։ Դրանք կարգա– վորում է սովետական պետությունը, պլա– նավորման, մթերումների ու գների քա– ղաքականության, կապիտալ ներդրում– ների, նյութատեխ․ մատակարարման, վարկավորման և տնտ․ այլ լծակների օգ– նությամբ։ ՍՍՀՄ գյուղատնտեսության զարգաց– ման ու արդյունավետ տեղաբաշխման բնագավառում արմատական փոփոխու– թյուններ կատարվեցին հատկապես 1950-ական թթ․, երբ արտադրողական ուժերի աճի և ավելի քան 42 մլն հա խամ ու խոպան հողերի յուրացման շնորհիվ ստեղծվեց ապրանքային հացահատիկի արտադրության նոր, խոշոր շրջան։ 1953– 1958-ին հացահատիկի արտադրությունը ՍՍՀՄ–ում աճեց 1,63 անգամ, իսկ պետ․ մթերումներինը՝ 1,82 անգամ։ Դա պայ– մաններ ստեղծեց երկրի մնացած շրջան– ներում նորովի լուծել գյուղատնտեսու– թյան տեղաբաշխման ու մասնագիտաց– ման հարցերը։ 1958-ից մեծ քանակու– թյամբ հացահատիկ պետությունն սկսեց մթերել հատկապես այն շրջաններում, որ– տեղ դրա արտադրությունը համեմատա– բար էժան և արդյունավետ էր։ 1952-ին ՀՍՍՀ–ում հացահատիկային բույսերի ցանքատարածությունը կազմեց մոտ 394,4 հզ․ հա (ամբողջ ցանքատարա– ծությունների 72,2% –ը)։ 1953–58-ին հա– ցահատիկային բույսերի ցանքատարա– ծությունները ՀՍՍՀ–ում աստիճանաբար նվազեցին և 1985-ին կազմեցին 135,6 հզ․ հւս (ամբողջ ցանքատարածությունների 30,4%)։ Այդ նույն տարիներին աճեցին կարտոֆիլի ու բանջարաբոստանային և կերային բույսերի ցանքատարածություն– ները, որոնք համապատասխանաբար կազմեցին 42,6 հզ․ հա (9,5%) և 258 հզ․ հա (58%)։ Հանրապետության գյուղա– տնտեսության տեղաբաշխման ու ւքասնա– գիտացման բարելավման վրա դրական ազդեցություն գործեցին նաև պետ․ մթե– րումների պլանների կայունացումը և Արա– րատյան դաշտի շրջաններում բամբակա– գործության վերացումը։ Այդ փոփոխությունների շնորհիվ ՀՍՍՀ–ում հաղթահարվել է երկրագործու– թյան միակողմանի զարգացումը, նկատե– լիորեն ընդլայնվել դաշտային կերարտա– դրությունը, անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել յուրաքանչյուր տնտ․ շրջանում զարգացնելու գյուղատնտ․ արտադրու– թյան առավել շահութաբեր ճյուղերը։ Արտադրության տեղաբաշխման և մաս– նագիտացման կատարելագործման բնա– գավառում կարևորվում է նաև գյուղատնտ․ բույսերի բարձր բերքատու սորտերի, կենդանիների բարձր մթերատու ցեղերի և ցեղախմբերի ստեղծումը, դրանց շըր– ջանացումը, ոռոգելի հողատարածություն– ների ընդարձակման ու տեղաբաշխման բարելավումը։ 1985-ին ՀՍՍՀ–ում ոռոգ– վել է մոտ 300 հզ․ հա հողատարածություն, որն ըստ գյուղատնտ․ գոտիների տեղա– բաշխված է հետևյալ կերպ․ Արարատյան դաշտում՝ մոտ 32, նախալեռնային գո– տում՝ ավելի քան 15, Շիրակում՝ ավելի քան 13, Սևանի ավազանում՝ 12, Հս․- արլ–ում՝ մոտ 11, Զանգեզուրում՝ մոտ 7, Կենտրոնականում և Վայքում՝ 4-ական, Լոռի–Փամբակում՝ 2%։ Ոռոգելի և մե– լիորացված հողատարածությունների ըն– դարձակմանը համապատասխան ՀՍՍՀ տարբեր շրջանների գյուղատնտեսության բնագավառում կատարվել են կառուցված– քային որոշակի փոփոխություններ, ավե– լացել են խաղողի և պտղատու այգիների տարածությունները, ջերմա– ու խոնավա– սեր, բարձր բերքատու բույսերի ցանքա– տարածությունները։ Օրինակ, մինչև Թա– լինի, Արզնի–Շամիրամի և ոռոգման այլ համակարգերի ստեղծումը Արարատյան դաշտի նախալեռնային գոտու կոլտնտե– սություններում և սովետական տնտեսու– թյուններում տեղաբաշխված էր հանրային այգետարածությունների 9,8%–ը (1958)։ Այստեղ ստացվում էր խաղողի հանրային արտադրության 6,1 և պտղի 5,1% –ը։ 1984-ին նախալեռնային գոտուն բաժին էր ընկնում արդեն հանրային այգետարածու– թյունների 17,5 ու արտադրված խաղողի 13,6 և պտղի 24,3%–ը։ Բուսաբուծ․ մթերքների կարևորագույն տեսակների հանրային արտադրությունը ՀՍՍՀ–ում տեղաբաշխված է հետևյալ կերպ (1984)․ խաղողի արտադրության ավելի քան 97 և պտղի ավելի քան 84%-ը բաժին է ընկնում Արարատյան դաշտի, նախալեռնային և Հս․-արլ․ գոտիների, բանջարեղենի ավելի քան 80%–ը և բոս– տանային բույսերի համարյա ամբողջ արտադրանքը՝ Արարատյան դաշտի տըն– տեսություններին, խորդենու ամբողջ ար– տադրությունը տեղաբաշխված է Հոկտեմ– բերյանի և էջմիածնի, շաքարի ճակնդեղի (գործարանային) մոտ ինը տասներորդը՝ Ախուրյանի և Սպիտակի, հացահատիկի արտադրության մոտ կեսը՝ Շիրակի և Սևանի ավազանի, ծխախոտի ավելի քան 70 տոկոսը՝ Սևանի ավազանի և Հս․-արլ․ գոտիների շրջաններում։ Անասնաբուծ․ մթերքների արտադրու– թյան տեղաբաշխումը պայմանավորված է նաև կերային ռեսուրսների առկայու– թյամբ, դրանց գոտիական կառուցվածքով, պահանջարկով և գյուղատնտ․ արտադրու– թյան արդյունավետության տարածքային տարբերություններով։ Անասնաբուծ․ մը– թերքների արտադրությամբ զբաղվում են հանրապետության բոլոր շրջաններում։ ՀՍՍՀ–ում արտադրվող կաթի կեսից ավե– լին և մսի ավելի քան 40%-ը 1984-ին ար– տադրվել է Շիրակի, Լոռի–Փամբակի, Սևանի ավազանի և Զանգեգուրի շրջան– ներում։ Խոշոր եղջերավոր կենդանիների, այդ թվում կովերի, ավելի շատ գլխաքա– նակ ունեն Սիսիանի, Ախուրյանի, Վար– դենիսի, Կալինինոյի և Մարտունու, իսկ ոչխարների և այծերի՝ Վարդենիսի, Թա– լինի, Սիսիանի, Մարտունու, Եղեգնա– ձորի, Ամասիայի և Դորիսի շրջանները։ ՀՍՍՀ–ում ավելի շատ կաթ և միս են ար– տադրում Արարատյան դաշտի կոլեկտիվ և պետ․ տնտեսությունները։ Այդ գոտում, 1984-ին ստացվել է կաթի հանրային ար– տադրության մոտ մեկ հինգերորդը և մսի՝ մեկ քառորդը, որն էլ պայմանավորված է նրանով, որ դրանք ընդգրկված են Երևա– նի քաղաքամերձ գոտու մեջ և ունեն դաշ– տային կերարտադրության զարգացման բարձր մակարդակ (այստեղ արտադըր– վում է հանրապետության բազմամյա խո– տի ավելի քան մեկ քառորդը, կերի ար– մատապտուղների ավելի քան մեկ երրոր– դը, եգիպտացորենի կանաչ զանգվածի մոտ 40%-ը)։ Արարատյան դաշտի շրջաններում զար– գացած է նաև խոզի և թռչնի մսի արտա– դրությունը։ 1984-ին այդ շրջանների տըն– տեսություններից ստացվել է խոզի մսի հանրային արտադրության մոտ 60% –ը (որի մոտ կեսը բաժին էր ընկնում Րաղ– րամյանի շրջանին)։ Հանրային սեկտո– րում արտադրված թռչնի մսի ավելի քան 80 և ձվի 73% –ը բաժին էր ընկնում Շահումյանի, էջմիածնի, Ախուրյանի, Ար– տադատի և Սևանի շրջանների կոլեկտիվ ու պետ․ տնտեսություններին։ Արդ․ տեխնոլոգիաներ արմատավորե– լու, համակողմանի մեքենայացման, հա– մալիրների միկրոկլիման կարգավորելու և կերարտադրությունը տվյալ տնտեսու– թյուններում հողօգտագործումից անջա– տելու հնարավորությունները նվազեց– նում են անասնաբուծ․ մթերքների արտա– դրության արդյունավետության գոտիա– կան տարբերությունները։ ՀՍՍՀ գյուղատնտեսության մասնագի– տացման ու տեղաբաշխման հիմնական սկզբունքը բնակչության պահանջմունք– ները տեղական արտադրության հաշվին թարմ բանջարեղենով և կաթնամթերք– ներով բավարարելն է։ 1960–85-ին բան– ջարեղենի, թարմ կաթնամթերքի, թռչնի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/282
Արտաքին տեսք