Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


5000 կմ երկարություն ունեցող (Եգեյան ծովից մինչև Արևմտյան Հիմալայները) միևնույն մոլորակային աղեղի հետ հզոր հրաբխայնության և տարբեր գրանիտա– կերպ ներժայթքումների ու դրանց հարող միատիպ մագմայածին (մագմատոգեն) հանքավայրերի կապը, ինչպես նաև մի կողմից Տավրոս–Զագրոսյան համակար– գի, իսկ մյուս կողմից Պոնտոս–Փոքրկով– կասյան համակարգի կայուն, միանման երկրբ․ զարգացումը։ Քարտեզը տես 48–Հ9-րդ էշերի միջև՝ ներդիրում։ ©Up տագրություն ՀՍՍՀ տարածքի ամՓոՓիչ շերտագրա– կան (ստրատիգրաֆիական) կտրվածքում անջատվում են չորս խոշոր կոմպլեքս– ներ, որոնք միմյանցից տարբերվում են քարաբանական կազմով, Փոխակերպու– թյան (մետամորֆիզմի) աստիճանով և ծալքավորման պլանով։ Դրանք են՝ գեո– սինկլինալային Փոխակերպային (Pi), սուբպլատֆորմային (D–T), ալպյան գեո– սինկլինալային ծալքավոր (I–P2) և ալպ– յան լեռնակազմական (օրոգեն) (P3–Չ) կոմպլեքսները։ Դեոսինկլինալային փո– խակերպային կոմպլեքս (Pi)։ Մինչֆաներոզոյան Փոխակերպային կոմպլեքսը մերկանում է Ծաղկունյաց, Շամշադինի (Հախում և Տավուշ գետերի ավազաններ) և Երանոսի (Ազատ գետի ավազան) խոշոր անտիկլինորիումների միջուկներում։ Այն հորատանցքերով բա– ցահայտված է Երևանից հվ․՝ Թազագյուղի (այժմ՝ Այնթապ) մոտ՝ 517 г/․ Ներքին Զեյ– վա (այժմ՝ Առատաշեն) գյուղի մոտ՝ 2214 г/, Փարաքար գյուղի մոտ՝ 1000 մ խո– րություններում։ Պայմանականորեն այդ կոմպլեքսին են վերագրվում Փոխակեր– պային ապարների ոչ մեծ աարաբերուկ խսոխթոն) բեկորները, որոնք հանդի– պում են օֆիոլիթային զոնաների սահման– ներում (Սևանի, Բազումի, Երանոսի լեռ– նաշղթաներ)։ Փոխակերպային կոմպլեքսի կտրվածքն առավել լրիվ արտահայտված է Արզա– կանի զանգվածում (Հրազդան գետի վե– րին աջ վտակների ավագան)։ Այդ կոմպ– լեքսի մեջ առանձնացվում են երկու սե– րիաներ (շարքեր), որոնք միմյանցից տար– բերվում են Փոխակերպության աստիճա– նով, նյութական կազմով և ծալքավորման պլանով։ Ստորին Փոխակերպային գղձաքարա (գնեյս ա)–պ ա ր ա– թերթաքարային սերիան բաղկացած է մինչև 1200 մ հաստության գղձաքարերից, նռնաքարաքվարցից, երկ– փայլարային բյուրեղային թերթաքարե– րից, ամֆիբոլիտներից՝ դոլոմիտների ու մարմարների ենթաշերտերով։ Հիշյալ սե– րիան ստորաբաժանվում է մի քանի շեր– տախմբերի, խիստ ծալքավորված է, ծալ– քերը հաճախ հավասարաթեք (իզոկլի– նալ) են և ունեն միջօրեականին մոտ ու հս–արլ․ տարածում։ Վերին՝ կանաչթերթաքա– րային սերիան, մինչև 2 կմ հաս– տությամբ, ներկայացված է ֆիլիտներով, հիմքային ու թթու կազմի մետահրաբխա– քարերով և մարմարներով՝ փոխակերպ– ված կանաչթերթաքարային ֆացիայում։ Այն աններդաշնակորեն տեղադրված է ստորին սերիայի ապարների տարբեր հորիզոնների վրա և ունի առավելապես միջօրեականին մոտ տարածում։ Արևելյան Անատոլիայի, ինչպես նաև Կովկասի Լոքի ու Զիրուլի զանգվածների համահարաբերակցության (կոռել– յացիայի) հիման վրա, հաշվի առնելով նաև ռադիոչափական տվյալները (620, 900, 1300 մլն տարի), Փոխակերպային կոմպլեքսների հասակը վերագրվում է պրոտերոզոյին, ըստ որում, վերին կա– նաչթերթաքարային սերիայի հասակը կա– րելի է համարել ռիֆեյան, իսկ ստորին բյուրեղաթերթաքարայինը՝ ենթադրա– բար միջին պրոտերոզոյան։ Սուբպլատֆորմային կոմպ– լեքսն ընդգրկում է քեմբրի–սիլուրի (առանձնացվում է պայմանականորեն), դևոնի, կարբոնի, պերմի և տրիասի նըստ– վածքները, որոնք տարածված են առավե– լապես Մերձարաքսյան զոնայի հվ– արլ–ում, Երևան–Օրդուբադի սինկլինո– րիումում, Ուրծ–Վայքի անտիկլինորիու– մում, Արգիճի գետի ավազանում և Զան– գեզուրում։ Պայմանականորեն քեմբրիին, սիլուրին ու ստորին դևոնին է վերագրվում Դահնա գյուղի մոտ (Նախիջևանի ԻՍՍՀ) հորատանցքով բացահայտված կավաքա– րերի (արգիլիթների), ավազաքարերի, քվարցիտ–ավազաքարերի, կրաքարերի և ֆտանիտների հաստվածքը՝ 1500 մ հաս– տությամբ։ Դրապտոլիթային կավաավա– զաքարային և կրաքարային նստվածք– ները, ինչպես նաև օրդովիկ–ստորին դևո– նի կարմիր ավազաքարերը (Փաշիրախ, Միլա, Նիուր ֆորմացիաներ) կարող են համարվել նշված հորատանցքի ապարնե– րի նմանակները։ էյֆհլյան հարկին բնորոշ ուսոտանի– ներ պարունակող միջին դևոնի ապարնե– րը մերկանում են Արարատյան և Նախի– ջևանյան գոգավորությունների միակըց– ման շրջանում (կրաքարեր, ավազաքա– րեր, կավային թերթաքարեր)։ Այդպիսիք բացահայտված են նաև վերը նշված հո– րատանցքում՝ Վելիդաղ լեռան բրախիան– տիկլինալի միջուկում, որտեղ դեպի ներ– քև աստիճանաբար անցնում են ստորին պալեոզոյի նստվածքներին։ Վերին դևոնի նստվածք– ները մերկանում են Ուրծի և Վայքի լեռնաշղթաներում, Զանգեզուրում և Մի– ջին Արաքսյան իջվածքում (Ի>որ Վիրապի ելուստ)։ Դրանք ներկայացված են ամուր և զանգվածային քվարցային ավազաքա– րերով, քվարցիտներով, ավւսզակավային թերթաքարերով, կավաքարերով (արգի– լիթներով)՝ 900–1000 մ ընդհանուր հաս– տությամբ։ Ուսոտանիների և կորալների հարուստ բրածո ֆաունան հնարավորու– թյուն տվեց առանձնացնելու ֆրանի ու ֆամենի հարկերը, որոնք, իրենց հերթին, ստորաբաժանվում են զոնաների, հորի– զոնների և շերտերի։ Ստորին կարբոնի ն ը ս տ– վածքները տարածականորեն հա– րում են վերին դևոնի ապարներին և դը– րանց հետ կապված են աստիճանական անցումներով։ Տուրնեի հարկը ներկայաց– ված է կավային թերթաքարերով, քվար– ցային ավազաքարերով, քվարցիտներով և ավազակավային թերթաքարերով (մին– չև 450 մ հաստությամբ), որոնք պարու– նակում են ուսոտանիների և կորալների առատ մնացորդներ։ Վիզեի հարկը բաղ– կացած է միատեսակ, ամուր, մուգ մոխ– րագույն օրգանածին–բեկորային կրաքա– րերից՝ 200–300 մ հաստությամբ։ Արգի– ճի գետի ավազանում տարածված են մերձ– ափնյա և ծանծաղուտային ավազաքարեր ու քվարցիտներ։ Միջին և վերին կարբոնի ծովային նստվածքները բացակայում են։ Այդ ժամանակահատվածին համապատաս– խանում են լատերիտային բոքսիտների կուտակումներ, որոնց մնացորդները հան– դիպում են ստորին կարբոնի ու պերմի սահմանում (Վեդի, Արփա, Դեղի, Շիշ– կերտ գետերի ավազաններ)։ Դրանց հաս– տությունը նասնում է 10 մ։ Պերմի նստվածքները տա– րածված են Երևան–Օրդուբադի սինկլի– նորիումային զոնայում և Մեղրիի անտիկ– լինորիումում։ Դրանք տրանսգրեսիվ և ողողամաշման (էրոզիոն) աններդաշնա– կությամբ տեղադրված են դևոնի ու կար– բոնի տարբեր հորիզոնների վրա և ներ– կայացված են զանգվածային օրգանածին– դետրիտային կրաքարերով (մասամբ փո– խակերպված)՝ մինչև 900 մ ընդհանուր հաստությամբ։ Կտրվածքի վերին մասում հանդիպում են ֆուզուլինիդային կրաքա– րերի ու բիտումակիր թերթաքարերի նըր– բաշերտեր։ Ուսոտանիների, կորալների և ֆորամինիֆերների հարուստ մնացորդ– ների հիման վրա առանձնացվում են պեր– մի համակարգի (սիստեմի) ստորին ու վերին բաժինները։ Տրիասի նստվածքները զարգացած են Վեդի գետի ավազանում և Վայքի լեռնաշղթայում, ներդաշնակորեն տեղադրված են վերին պերմի ապարների վրա և դրանց հետ կապված են աստիճա– նական անցումներով։ Վեդի գետի ավա– զանում ստորին–միջին տրիասի կտրված– քը ներկայացված է նուրբ–միջին շերտա– վոր, մոխրագույն և դեղնամոխրագույն օրգանածին–դետրիտային, հաճախ դոլո– միտացված կրաքարերով՝ մինչև 300 մ հաստությամբ։ Վերին տրիասը ներկա– յացված է ռեգրեսիվ ցամաքային ածխա– բեր (մոլասանման) շերտախմբով, որը բաղկացած է քվարցային ավազաքարե– րից, ալևրոլիթներից, կավաքարերից (ար– գիլիթներից) 1յ ավազակավային թերթա– քարերից՝ գորշ ածխի նրբաշերտերով։ Շերտախմբի ընդհանուր հաստությունը 500 մ է։ Վայքի լեռնաշղթայում տրիասն ամբողջովին ներկայացված է կրաքարե– րով (կտրվածքի վերին մասում՝ դոլոմի– տացված)։ Փոքր Կովկասի տարածքում տրիասի և պալեոզոյան նստվածքների ավելի լայն տարածման մասին վկայում են վերին տրիասի Halobia պարունակող խեցաքարերի խոշոր կտորների առկայու– թյունը Սևանի լեռնաշղթայի օլիստոս– արոմներում և դեպի արլ․՝ ստորին ուսո– տանիների մնացորդների գտածոները՝ Սուսուգլուկի բ լրաշարի սենոմանի կտըր– վածքում (նույնատիպ խեցաքարեր հայտ–