Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հետպատերազմյան շրջանում հանրա– պետության էկոնոմիկայի զարգացման գործում ֆինանսավարկային լծակների դերի բարձրացմանը մեծապես նպաստե– ցին դրամական ռեֆորմն ու քարտային համակարգի վերացումը (1947-ի դեկտ․)։ Ռեֆորմը մեծ նշանակություն ունեցավ տնտհաշվարկի ամրապնդման, աշխա– տանքի արդյունքներում աշխատավորնե– րի նյութական շահագրգռվածության բարձրացման համար։ Չորրորդ և հինգե– րորդ հնգամյակներում, միասին վերց– րած, հանրապետության ժողտնտեսու– թյան բոլոր ճյուղերում կապիտալ ներ– դրումները կազմեցին ավելի քան 5,8 մլրդ ռ․ (1955-ի հունվ․ 1-ի գներով), զգալի գումարներ ծախսվեցին արդյունաբերու– թյան և հատկապես ծանր արդյունաբե– րության հետագա զարգացման համար։ Պետ․ բյուջեի ծավալը 1946-ի 825 մլն ռ․ դիմաց 1955-ին կազմեց 1245 մլն ռ․, այսինքն՝ աճեց 51%–ով։ 1950-ական թթ․ մի շարք միջոցառումներ իրականացվեցին բնակչությունից գանձվող հարկերի կըր– ճատման, հանրապետ․ ու տեղական բյու– ջեների դերի բարձրացման, վարկային հիմնարկների կառուցվածքի, վարկավոր– ման ձեերի ու մեթոդների կատարելա– գործման ուղղությամբ։ Սոցիալ–տնտ․ կա– րևոր նշանակություն ունեցավ բնակչու– թյան շրջանում զանգվածային փոխառու– թյան պարտատոմսերի տարածումը վե– րացնելու մասին (1958-ից) կուսակցու– թյան ու կառավարության որոշումը։ 1960-ին ՍՍՀՄ Գերագույն սովետն ըն– դունեց «Բանվորների ու ծառայողների աշխատավարձից հարկերի վերացման մա– սին» օրենքը, որը նախատեսում է աշխա– տավարձի չհարկվող մինիմումի անընդ– հատ բարձրացում։ Տնտեսության կառա– վարման գործում ֆինանսավարկային լծակների դերը էապես բարձրացավ ժող– տնտեսությունը պլանավորման ու տնտ․ խթանման նոր համակարգի անցնելու (1965) հետ։ Ձեռնարկություններում ու կազմակերպություններում ստեղծվեցին տնտ․ խթանման՝ նյութական խրախուս– ման, սոցկուլտ․ միջոցառումների և բնա– կարանային շինարարության, արտադրու– թյան զարգացման ֆոնդեր։ Փոփոխու– թյուններ մտցվեցին զուտ եկամտի ստաց– ման ձևերի համակարգում։ Շահույթից մասհանումների փոխարեն սահմանվե– ցին՝ ֆոնդավճար, հաստատագրված վը– ճարներ, շահույթի ազատ մնացորդի մու– ծումներ։ Մեծապես ընդլայնվեց ֆինան– սավարկային օգնությունը կոլտնտեսու– թյուններին և սովետական տնտեսություն– ներին։ Կոլտնտեսություններին արտոնու– թյուններ տրվեցին եկամտահարկի գծով, սովետական տնտեսությունները փոխա– դրվեցին լրիվ տնտհաշվարկի, էապես բարձրացվեցին գյուղատնտ․ մթերքների գնման գները, մեծացվեցին գյուղատնտ․ արտադրության էլեկտրիֆիկացման, քի– միացման, մեքենայացման, մելիորացման միջոցառումների կոմպլեքսի իրականաց– ման համար պետ․ բյուջեի միջոցների հաշ– վին կապիտալ ներդրումների ծավալնե– րը, ընդլայնվեց Պետբանկի կարճաժամ– կետ ու երկարաժամկետ վարկավորու– մը։ ժողտնտեսության զարգացման գործում վարկային համակարգի դերը բարձրա– ցավ ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստր– ների խորհրդի 1954-ի օգոստ․ 21-ի «ՍՍՀՄ պետական բանկի դերի և խնդիրների մա– սին» որոշմամբ։ Իրականացվեցին նաև մի շարք կազմակերպական միջոցառում– ներ․ պետբանկը հանվեց ՍՍՀՄ ֆինանս– ների մինիստրության կազմից, Հայկ․ ՍՍՀ–ում, ինչպես և մյուս հանրապետու– թյուններում, բաժանմունքի փոխարեն կազմակերպվեց ՍՍՀՄ պետբանկի Հայկ․ հանրապետ․ գրասենյակը (1955) և ըս– տեղծվեցին հատուկ բանկերի հանրապետ․ գրասենյակներ։ 1963-ին պետբանկի են– թակայության տակ անցան պետ․ աշխա– տանքային դրամարկղերը։ Սովետական ռուբլու դերի հետագա բարձրացման նը– պատակով 1961-ի հունվ․ 1-ին փոխվեց գների մասշտաբը, միաժամանակ բարձ– րացվեց սովետական ռուբլու մեջ զուտ ոսկու պարունակությունը և փոխվեց դրա պարիտետը օտարերկրյա վալյուտաների համեմատ։ ժամանակակից փուլում ձևավորված ֆի– նանսավարկային համակարգը ներառում է սոցիալիստ, միավորումների (ձեռնար– կությունների) և ժողտնտեսության ճյու– ղերի ֆինանսները, համապետ․ ֆինանս– ները, ՍՍՀՄ պետբանկը, պետ․ աշխա– տանքային խնայողական դրամարկղերը, ՍՍՀՄ շինբանկը և ՄՍՀՄ արտաքին առևտ– րի բանկը։ Ամբողջ ֆինանսավարկային համակարգի հիմքը սոցիալիստ, միավո– րումների (ձեռնարկությունների) և տըն– տեսության ճյուղերի ֆինանսներն են։ Միավորումների (ձեռնարկությունների) ֆինանս, ռեսուրսների աղբյուրն անմի– ջաբար նյութական արտադրության ոլոր– տում ստեղծվող զուտ եկամուտն է։ Ձեռ– նարկություններն ու կազմակերպություն– ները շահույթի հաշվին լրացնում են սե– փական շրջանառու միջոցները, մասհա– նումներ կատարում տնտ․ խթանման ֆոն– դերին, ֆինանսավորում են կապիտալ ներդրումները, վճարում բանկային վար– կի տոկոսները, պետբյուջե մուծում ֆոն– դավճար, ռենտավճար, շահույթի ազատ մնացորդը ևն։ 1975-ին, երբ ավարտվեց արդյունաբե– րության փոխադրումը պլանավորման ու տնտ․ խթանման նոր պայմանների, ձեռ– նարկությունների ու կազմակերպություն– ների շահույթից ՀՍՍՀ պետբյուջե կատար– վող վճարումների տեսակարար կշիռը կազմեց, ֆոնդավճարը՝ 4,2%, շահույթի uiqufui մնացորդի մուծումները՝ 9,8%, շահույթից մասհանումները և այլ վճար– ները՝ 5,9%։ 1985-ին ՀՍՍՀ ձեռնարկու– թյուններն ու պետ․ կազմակերպություն– ները ստացան 1362 մլն ռ․ շահույթ, այդ թվում արդ․ ձեռնարկություններն ու կազ– մակերպությունները՝ 923 մլն ռ․։ ՍՄԿԿ Կենտկոմի և ԱԱՀՄ Մինիստրների խոր– հըրդի «Պլանավորման բարելավման և արտադրության արդյունավետության ու աշխատանքի որակի բարձրացման վրա տնտեսական մեխանիզմի ազդեցության ուժեղացման մասին» որոշման (1979) հա– մապատասխան, տասնմեկերորդ հըն– գամյակից սկսած ՀՍՍՀ տնտ․ ու սոցիալ․ զարգացման պետ․ պլանի կազմում հաս– տատվում է բնակչության դրամական եկա– մուտների ու ծախսերի հաշվեկշիռը, որոշ– վում են նյութական ու ֆինանս, ռեսուրս– ների չափերը, աստիճանաբար ներդըր– վում է շահույթի սկզբունքորեն նոր՝ եր– կարաժամկետ գործող նորմատիվների հիման վրա բաշխման սկզբունքը։ Տնտ․ խթանման ֆոնդերը ձևավորվում են կա– յուն նորմատիվներով՝ կախված աշխա– տանքի արտադրողականության և բարձր– որակ արտադրանքի թողարկման աճից, ինչպես նաև կնքված պայմանագրերին համապատասխան արտադրանքի մատա– կարարման պլանի կատարումից։ Համապետ․ ֆինանսները ներառում են պետբյուջեն, պետ․ սոցիալ․ ապահովա– գրությունը, պետ․ ունեցվածքային ու անձ– նական ապահովագրությունը, պետ․ վար– կը։ ՀՍՍՀ պետբյուջեն հանրապետության ֆինանս, ռեսուրսների կենտր․ ֆոնդի ՀՍՍՀ ժողտնտեսության և բնակչ ու թյան վա՛րկավորումը բան– կերի կողմից (փոխատվությունների մնացորդները տարվա վերջի դրությամբ, մլն ռ․) 1970 1975 1980 1985 Ընդամենը Փոխատվություններ 1111,4 1540,1 2559,4 5318,0 այդ թվում՝ ՍՍՀՄ պետբանկի 983,5 1361,4 2106,4 4200,0 ՍՍՀՄ շինբանկի 127,9 178,7 453,1 1118,0 Կարճաժամկետ փոխատվություններ 984,6 1299,4 2253,3 4917,1 այդ թվում՝ ՍՍՀՄ պետբանկի 877,9 1185,7 1880,7 3885,7 ՍՍՀՄ շինբանկի 86,7 103,7 372,6 1031,4 Երկարաժամկետ Փոխատվություններ 146,8 250,7 306,1 400,9 այդ թվում՝ ՍՍՀՄ պետբանկի 105,6 175,7 225,6 314,3 ՍՍՀՄ շինբանկի 41,2 75,0 80,5 86,6 ՀՍՍՀ խնայողական դրամարկղերի ցանցը և բնակչ ու թյան ավանդները (տարվա վերջի դրությամբ) 1940 1960 1970 1980 1985 Խնայողական դրամարկղերի թիվը 264 490 > 602 672 682 Ավանդների թիվը, հզ․ 80 358 641 1206 1456 Ավանդների գումարը, մլն ռ․ 3 81 628 1972 2681՝ Ավանդի միջին չաՓը, ռ․ 39 226 980 1636 1841