կազմավորման, բաշխման ու օգտագործ– ման հիմնական ֆինանս, պլանն է։ Այն օրգանապես կապված է ՀՍՍՀ տնտ․ ու սոցիալ․ զարգացման պետ․ պլանի հետ, ՀՍՍՀ Գերագույն սովետի կողմից հաս– տատվում է որպես օրենք։ Հանրապետու– թյան պետ․ բյուջեի միջոցով իրականաց– վում է դրամական ռեսուրսների պլանա– յին բաշխումն ու վերաբաշխումը արտադր․ և ոչ արտադր․ ոլորտների, ժողտնտեսու– թյան ճյուղերի, շրջանների ու հանրա– պետ․ ենթակայության քաղաքների միջև, միջոցներ են համակենտրոնացվում հա– սարակական–արտադր․ և սոցկուլտ․ զար– գացման առավել կարևոր ուղղություննե– րում։ Հանրապետության պետ․ բյուջեի եկամուտներն են՝ շրջանառության հար– կը, բնակչությունից գանձվող պետ․ հար– կերից մասհանումները, շահույթից կա– տարվող վճարումները և ՀՍՍՀ մինիս– տրությունների ու գերատեսչությունների, տեղական սովետների գործադիր կոմի– տեների ենթակայության ձեռնարկություն– ներից ու տնտ․ կազմակերպություններից ստացվող մուտքերը, կոլտնտեսություն– ներից, կոոպերատիվ կազմակերպություն– ներից ու հասարակական կազմակերպու– թյուններից, տնտ․ մարմիններից գանձվող եկամտահարկը, տեղական հարկերը են։ Հանրապետության պետ․ բյուջեի եկա– մըտային մասի ձևավորման հիմնական աղբյուրը սոցիալիստ, տնտեսությունից ստացվող մուտքերն են, որոնք կազմում են բոլոր ռեսուրսների 91,7%-ը (1985)։ Դրանց մեջ առաջատար տեղ են գրավում շահույթից վճարումներն ու շրջանառու– թյան հարկից կատարվող մասհանումնե– րը։ Բյուջեի ռեսուրսների հիմնական մասը (51,8% –ը) ուղղվում է ժողտնտեսության ֆինանսավորմանը, մեծ է նաև սոցկուլտ․ միջոցառումներին ու գիտության զար– գացմանը հատկացվող միջոցների բա– ժինը (45,0%)։ Հայկ․ ՍՍՀ պետ․ բյուջեն 1986-ի հունվ․ 1-ի դրությամբ ներառում էր մեկ հանրա– պետ․, 22 քաղաքային (հանրապետ․ են– թակայություն), 47 շրջանային (այդ թը– վում՝ Երևան քաղաքի 8 և Լենինական քաղաքի 2 շրջան), 5 շրջանային ենթա– կայության քաղաքային, 31 ավանային և 479 գյուղ, սովետների բյուջե։ Դրանց հաշվին ապահովվում են բնակչության կուլտ ․-կենցաղային պահանջմունքները, տեղական տնտեսության տարբեր ճյու– ղերի զարգացումը։ Հանրապետության ֆինանսավարկային համակարգի մեջ մտնում են նաև պետ․ սոցիալ․ ապահովության և պետ․ սոցիալ․ ապահովագրության ֆոնդերը։ Պետ․ սո– ցիալ․ ապահովությունն ընդգրկում է կեն– սաթոշակները, աշխատողներին (ժամա– նակավոր անաշխատունակության, ծնըն– դաբերության ևն դեպքերում), բազմա– զավակ և միայնակ մայրերին, սակավ ապահովված ընտանիքներին տրվող նը– պաստները, զառամյալների ու հաշման– դամների պահպանումն ու սպասարկումը ևն։ Պետ․ սոցիալ․ ապահովագրությունն աշխատավորների նյութական ապահո– վումն է՝ անաշխատունակության, ծերու– թյան և օրենքով նախատեսված այլ դեպ– քերում (սանատորակուրորտային բու– ժում, հանգստի կազմակերպում են)։ Սո– ցիալ․ ապահովագրության բյուջեն կազ– մավորվում է ձեռնարկությունների, կազ– մակերպությունների ու հիմնարկություն– ների հատկացումներից։ 1985-ին, 1970-ի համեմատությամբ, պետ․ սոցիալ․ ապահո– վագրության ծախսերն ըստ բյուջեի աճել են 3,7 անգամ և կազմել 223,4 մլն ռ․։ Այդ գումարից ժամանակավոր անաշխա– տունակության համար տրվող նպաստնե– րը կազմել են 49,9, կենսաթոշակները՝ 97․6 մլն ռ․։ Պետ․ ունեցվածքային ու անձ– նական ապահովագրությունը կատար– վում է ե՝ պարտադիր, և՝ կամավոր ձևով։ Ապահովագրական ֆոնդը ձևավորվում է կոլտնտեսությունների, սովետական տըն– տեսությունների, կոոպերատիվ ու հա– սարակական կազմակերպությունների և քաղաքացիների ապահովագրական մու– ծումներից։ 1968–86-ին հանրապետու– թյունում տարերային աղետներից, բնա– կլիմայական անբարենպաստ պայմաննե– րից տուժած տնտեսությունների վնաս– ները հատուցելու համար հատկացվել է 447․6 մլն ռ․։ ՀՍՍՀ–ում լայն զարգացում է ստացել բնակչության կամավոր անձնա– կան և ունեցվածքային ապահովագրությու– նը։ 1987-ի հունվ․ 1-ի դրությամբ կյանքի ապահովագրությամբ ընդգրկված էր հան– րապետության բանվոր–ծառայողների ու աշխատունակ կոլտնտեսականների 40,5%-ը, քաղաքացիներին պատկանող շենքերի ապահովագրությունը կազմում էր 57,8%, տնային գույքինը՝ 48,9%։ ժամանակակից փուլում շարունակվում է վարկային համակարգի կատարելա– գործումը, ուժեղանում է դրա ազդեցու– թյունը արդյունաբերության առաջատար ճյուղերի ինտենսիվ զարգացման, կապի– տալ ներդրումների արդյունավետության բարձրացման, ագրոարդ․ համալիրի զար– գացման, ժող․ սպառման ապրանքների արտադրության ընդլայնման վրա։ ՍՍՀՄ պետբանկի հայկ․ հանրապետ․ գրասեն– յակը կարճաժամկետ ու երկարաժամկետ վարկեր է տրամադրում արտադր․ ձեռ– նարկությունների շրջանառու միջոցների շրջապտույտը սպասարկելու, կապիտալ ներդրումները, նոր տեխնիկայի ներդըր– ման, սարքավորումների նորացման, ար– տադր․ տեխնոլոգիայի մեքենայացման ու ավտոմատացման ծախսերը ֆինանսավո– րելու համար։ Հայկ․ ՍՍՀ–ում ՍՍՀՄ պետ– բանկի հիմնարկություններն իրականաց– նում են նաև դրամարկղային ու հաշվար– կային գործառնություններ, բնակչությա– նը վարկեր են տրամադրում անհատական և կոոպերատիվ–բնակարանային շինարա– րության համար ևն։ ՀՍՍՀ ժողտնտեսու– թյան վարկահաշվարկային ու դրամար– կըղային սպասարկման գործն իրականաց– նում է ՍՍՀՄ պետբանկի հայկ․ հանրա– պետ․ գրասենյակի վարչությունը (կազ– մակերպվել է 1980-ի դեկտ․)՝ հանրապե– տության քաղաքներում ու շրջկենտրոննե– րում կազմակերպված հիմնարկություն– ների լայն ցանցի միջոցով։ 1987-ին ՀՍՍՀ–ում գործում էր ՍՍՀՄ պետբանկի 52 բաժանմունք, քաղաքային 1 վարչու– թյուն։ Բաժանմունքներ կան հանրապե– տության բոլոր շրջաններում և քաղաքնե– րում։ ՍՍՀՄ շինբանկի հայկ․ հանրապետ․ գրասենյակը կենտրոնացնում է կապիտալ շինարարության ֆինանսավորման հա– մար պետ․ բյուջեի, միավորումների (ձեռ– նարկությունների) ու կազմակերպություն– ների միջոցները, պլանաչափորեն ֆինան– սավորում ու վարկավորում է կապիտալ ներդրումները, իրականացնում է անկան– խիկ հաշվարկները, վերահսկում շինա– րարական կազմակերպությունների տընտ– հաշվարկային գործունեությունը, նրանց միջոցների օգտագործումը, շինարարա– կան աշխատանքների պլանային կատա– րումը։ ՍՍՀՄ արտաքին առևտրի բանկի բա– ժանմունքները ՀՍՍՀ–ում իրականացնում են օտարերկրյա վալյուտայի և արտա– քին առևտրի հետ կապված գործառնու– թյուններ։ ՀՍՍՀ ֆինանսավարկային համակարգը նպաստում է հասարակական արտադրու– թյան դինամիկ զարգացմանը, առավել կա– րևոր ժողտնտ․ համամասնությունների ապահովմանը, սոցիալ–տնտ․, մասշտա– բային ու խոր վերափոխումների իրակա– նացմանը, երկրի էկոնոմիկայի զարգաց– ման արագացման խնդիրների կենսա– գործմանը։ Ի․ Ավեաիսրսն, Վ․ իսղաթյահ , Ս․ Գա ւս in յան ՀՍՍՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐ Հանրապետության սոցիալ–տնտ․ զար– գացմանը զուգընթաց ձևավորվել է հա– սարակական արտադրության տարածա– կան կառուցվածքը, որտեղ 37 վարչա– տերիտորիալ միավորներից և 22 հանրա– պետ․ ենթակայության քաղաքներից (1986) բացի ձևավորվել են հանրապետության սոցիալ–տնտ․ շրջանները։ Ընդունված է որպես սոցիալ–տնտ․ շրջան առանձնաց– նել հանրապետության այն տարածքա– յին մասը, որին բնորոշ են հետևյալ հատ– կանիշները․ 1) տարածքը համախմբող, նրա համար կազմակերպիչ կորիզի դեր կատարող բավարար հզորության տնտ․ կենտրոնի (կենտրոնների) առկայությու– նը, 2) ձևավորված ու զարգացած ներքին տնտ․ կապերի համակարգը, 3) աշխատան– քի ներհանրապետ․ բաժանման համա– կարգում ունեցած որոշակի տնտ․ ֆունկ– ցիաները, 4) միասնական տրանսպորտա– յին կողմնորոշումը և ներքին տրանս– պորտային ուղիների ամբողջական ցան– ցը, 5) զարգացման տվյալ փուլում առաջ– նահերթ լուծում պահանջող ուրույն տնտ․ խնդրի առկայությունը։ Տնտ․ շրջանացման առաջին աշխատանք– ները 1926-ից կատարել է ՀՍՍՀ պետպլա– նի շրջանացման հանձնաժողովը (ղեկա– վար Գ․ Ա․ Քոչարյան), որի նյութերն ու առաջարկությունները դրվել են 1929– 1930-ի տնտ․ սկզբունքով կատարվող վար– չատերիտորիալ բաժանման հիմքում։ Հե– տագա տարիներին մշակվել ու հրատա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/308
Արտաքին տեսք