Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դրությամբ։ Շամշադինի և Իջևանի վարչ․ շրջանները ՀՍՍՀ–ում գրավում են առաջին երկու տեղերը4 ծխախոտի հումքի, Նո– յեմբերյանի շրջանը՝ առաջին տեղը՝ պտուղների արտադրությամբ։ Արդյունա– բերությունը տալիս է հանրապետության արդյունաբերության համախառն արտա– դրանքի 3%–ը։ Առաջատար ճյուղը՝ սննդի արդյունաբերությունը (գլխավորապես մրգի պահածոների արտադրություն), տա– լիս է շրշանի համախառն արտադրանքի ծավալի կեսից ավելին (Այրում, Բերդ)։ Կան ծխախոտի ֆերմենտացիայի (Րերդ, Իջևան), գինեգործական (Նոյեմբերյան, Բերդ, Իջևան), կաթի ու պանրագործա– կան ձեռնարկություններ։ Կարևոր նշա– նակություն ունեն թեթև, մեքենաշին․ (Դի– լիջան, Իջևան) և Փայտամշակման արդ– յունաբերությունը, միութենական նշանա– կություն՝ բենթոնիտային կավերի արտա– դրությունը։ Լ․ Վաչեսյան, Ռ․ Հովեսյան

ԱՇԽԱՏԱՆՔ ՀՍՍՀ էկոնոմիկան ՍՍՀՄ ժողտնտ․ հա– մալիրի բաղկացուցիչ մասն է, և դրանով պայմանավորված նրա աշխատանքային ռեսուրսները պլանաչափորեն բաշխվում ու օգտագործվում են ինչպես հանրապե– տության, այնպես էլ ամբողջ երկրի ժող– տնտեսության զարգացման շահերից ել– նելով։ Սոցիալիզմի պայմաններում աշ– խատանքն ունի անմիջական հասարակա– կան բնույթ, համընդհանուր է և պարտա– դիր։ Ցուրաքանչյուր կոլեկտիվի և աշ– խատողի աշխատանքը պլանաչափորեն ընդգրկվում է հասարակական ամբողջա– կան աշխատանքում։ Սոցիայիզմի ժամա– նակ հասարակության անդամների մաս– նակցությունը հասարակականորեն օգ– տակար աշխատանքին նրանց պատվա– վոր պարտականությունն ու իրավունքն է։ Աշխատանքի պարտադիր լինելն ապահով– վում է ըստ աշխատանքի քանակի և որա– կի նյութական ու բարոյական խթանման սկզբունքների իրականացմամբ, ինչպես նաև իրավական նորմերի միջոցով։ Կա– րևոր նշանակություն ունի հասարակու– թյան վերահսկողությունն աշխատանքի և սպառման չափերի վրա։ Սպառման շերտավորման օբյեկտիվ հիմքը աշխա– տանքի չափն է։ ՀՍՍՀ քաղաքացիներն ունեն ՍՍՀՄ և ՀՍՍՀ սահմանադրություն– ներով և սովետական օրենքներով հըռ– չակված ու երաշխավորվող աշխատանքի իրավունք, այսինքն ըստ աշխատանքի քանակի ու որակի և պետության սահ– մանած նվազագույն չափից ոչ ցածր վար– ձատրությամբ երաշխավորված աշխա– տանք ստանալու իրավունք, ներառյալ մասնագիտություն, զբաղմունքի և աշ– խատանքի տեսակ ընտրելու իրավունք՝ իրենց կոչմանը, ընդունակություններին, պրոֆեսիոնալ պատրաստությանը, կըր– թությանը համապատասխան, և հաշվիդ առնելով հասարակ, պահանջմունքները։ ՍՄԿԿ ծրագրի նոր խմբագրությունում կու– սակցությունն առանձնահատուկ նշանա– կություն է տալիս աշխատանքի ստեղծա– գործական բովանդակությանը և կոլեկ– տիվ բնույթի ուժեղացմանը, նրա կուլ– տուրայի բարձրացմանը, հասարակու– թյան համար բարձր որակավորված և արտադրողական աշխատանքի խթան– մանը։ ՍՍՀՄ–ում արդեն 1930-ից լրիվ վերաց– վել է գործազրկությունը։ Աշխատանքը դարձել է երկրի բոլոր քաղաքացիների ոչ միայն գոյության միջոցն ու եկամուտների աղբյուրը, այլև անձնական ունակություն– ների դրսևորման ու զարգացման ոլորտ։ Աշխատանքային կոլեկտիվները ծավալուն մասնակցություն ունեն տնտ․ և սոցիալ․ պլանների մշակման, սոցիալ–տնտ․ զար– գացման տարբեր խնդիրների լուծման, մասնավորապես պլանային, տեխնոլոգ․ և աշխատանքային կարգապահության ամ– րապնդման, կադրային քաղաքականու– թյան անցկացման, աշխատանքի և վար– ձատրման կազմակերպման առաջավոր ձևերի զարգացման, բրիգադային կապա– լի լայն ներդրման գործում, որոնց պայ– մաններում աշխատողները լուծում են նորմավորման և վարձատրման գծով բազ– մաթիվ հարցեր, իրականացնում արտա– դրանքի որակի վերահսկում։ Նշանակալից չափով ընդլայնվում են արտադր․, սոցիալ․ և դաստիարակչական բնույթի հարցերի շրջանակները, որոնց գծով աշխատանքային կոլեկտիվներն ինքնուրույն որոշումներ են ընդունում։ ՀԱԱՀ–ի ժողտնտեսության բոլոր ճյու– ղերի դինամիկ զարգացումը պայմանա– վորել է արտադրության մեջ նոր աշխա– տանքային ռեսուրսների ընդգրկում (աղ․ 1)։ 1940–85-ին ավելացել է հանրային ար– տադրության մեջ ընդգրկված աշխատան– քային ռեսուրսների տեսակարար կշիռը, բարձրացել կանանց զբաղվածության մա– կարդակը։ ժողտնտեսության մեջ զբաղ– վածների ընդհանուր թվում կանանց տե– սակարար կշիռը 1960-ին կազմել է 37,6% , իսկ 1985-ին՝ 49,6%։ Աշխատունակ բնակ– չության որոշ մասը զբաղված է տնային և անձնական օժանդակ տնտեսություն– ներում։ Աղ․ 1 ՀՍՍՀ Ժողտնտեսության մեջ բանվորների և ծառայողների մի– ջին տարեկան թիվը (հզ․ մարդ) Տարիներ Բանվորներ ու ծառայողներ Այդ թվում՝ բանվորներ Տարիներ Բ անվորներ ու ծառայողներ Այդ թվում՝ բանվորներ 1940 155,7 93,5 1980 1191,70 842,2 1960 1970 426,7 837,9 303,7 593,3 1985 1353,0 950,0 ՀՍՍՀ ժողտնտեսության մեջ զբաղված բնա կ չ ու թ յ ա ն (%-ննրով) Աղ․ 2 բ ա շ խ ու մ ը 1965 1970 1975 1980 1985 Ընդամենը ժողտնտեսության մեջ զբաղվածները այդ թվում՝ նյութական արտադրության ճյուղերում ոչ արտադրական ճյուղերում 100 78․0 22․0 100 74,8 25,2 100 72,3 27,7 100 71,8 28․2 100 71․0 29․0 ՀՍՍՀ ժողտնտեսության մեջ զբաղված բնակչ ու թյան ըստ ճ յ ու ղերի (առանց սովորողների, %-ներով) Աղ․ 3 բ ա շ խ ու մ ը 1965 1970 1 1975 1980 1 1985 Ընդամենը ժողտնտեսության մեջ զբաղվածները 100 100 100 100 100 այդ թվում՝ Արդյունաբերությունում և շինարարությունում 34 38 37 38 39 Գյուղատնտեսությունում և անտառային տնտեսու– թյունում (ներառյալ անձնական օժանդակ տըն– տեսությունները) 34 25 23 22 20 Տրանսպորտում և կապում 6 7 7 7 7 Առետրում U հասարակական սննդում, նյութատեխ– նիկական մատակարարման և իրացման մեջ, մթերումներում 5 6 7 6 6 Առողջապահությունում, սպորտում, սոցապահովու– թյան և ժողկրթության մեջ, մշակույթում և արվես– տում, գիտության և գիտ․ սպասարկման մեջ 15 18 19 19 20 Պետ․ կառավարման, կոոպերատիվ և հասարակա– կան կազմակերպությունների մարմիններում, վարկավորման և պետ․ ապահովագրման հա– մակարգում 2 2 2 3 3 Ժողտնտեսության մյուս ճյուղերում (բնակարա– նային–կոմունալ տնտեսություն, բնակչության կենցաղային սպասարկման ոչ արտադր․ ձեեր են) 4 4 5 5 5