Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների, հանգստյան տների և պիոներական ճամբարների ուղեգրերի անվճար ու ար– տոնյալ հատկացումը, երեխաների խնամ– քը նախադպրոցական հիմնարկներում, այլ վճարումներն ու արտոնությունները։ Հանրակրթական դպրոցում մեկ սովորո– ղի հաշվով պետությունը տարեկան ծախ– սում է 222 ռ․, բուհում մեկ ուսանողի հաշ– վով՝ 1265 ո․։ Մանկամսուրներում մեկ երեխայի պահելու վրա տարեկան ծախս– վում է ավելի քան 600 ռ․, մանկապարտեզ– ներում՝ ավելի քան 500 ռ․, ընդ որում, այդ ծախսերի 80–85% –ը պետությունը ծած– կում է սպառման հասարակական ֆոնդե– րի հաշվին։ Պահանջմունքների բնույթից, մարդու կենսագործունեության մեջ դը– րանց դերից ու նշանակությունից ելնե– լով, հասարակությունն օգտագործում է բարիքների ու ծառայությունների բաշխ– ման տարբեր սկզբունքներ և տրամադըր– ման ձևեր։ Հասարակական ֆոնդերի նշա– նակալի մասն աշխատավորներին տրա– մադրվում է հասարակական արտադրու– թյան մեջ նրանց աշխատանքային ավան– դից անկախ։ Հասարակական ֆոնդերը բաշխվում են դրամական և ոչ դրամական ձևերով։ Դրանց մի մասը տրամադրվում է արտոնյալ պայմաններով (բնակարանից, մանկական հիմնարկներից, սանատո– րիաներից, հանգստյան տներից, պիոնե– րական ճամբարներից օգտվելը ևն)։ Աշ– խատավորները միայն մասնակիորեն են վճարում այդ հիմնարկների ծառայություն– ների արժեքը, ծախսերի մնացած մասն սպառման հասարակական ֆոնդերի հաշ– վին ծածկում է պետությունը։ Հասարակա– կան ֆոնդերի այս մասի բաշխման առանձ– նահատկությունն այն է, որ արտոնու– թյունները տրամադրվում են՝ հաշվի առ– նելով աշխատավորների ընտանիքների նյութական ապահովվածությունը։ Դա թույլ է տալիս ներգործել աշխատավորնե– րի եկամուտների հավասարեցման վրա, նվազ ապահովված ընտանիքների հա– մար համապատասխան պայմաններ ըս– տեղծել՝ անհրաժեշտ սոցիալ․ պահանջ– մունքների բավարարման, մարդկանց մտավոր ու ֆիզիկական ունակություն– ների համակողմանի զարգացման նպա– տակով։ 1985-ին ՍՍՀՄ սպառման հասա– րակական ֆոնդերը կազւքել են 147,0 մլրդ ռ․, 1970-ի 63,9 մլրդ ռ․ դիմաց, ՀՍՍՀ–ում՝ համապատասխանաբար 1378,9 և 581,3 մլն ռ․։ 1986-ին հասարակական ֆոնդերից կատարված վճարումների ու արտոնու– թյունների գումարը բնակչության մեկ շնչի հաշվով ՀՍՍՀ–ում կազմել է 417 ռ․, 1970-ի 231 ռ․ դիմաց։ Սպառման հասարա– կական ֆոնդերը տնտ․ շահերի ամբողջ համակարգի իրացման գործուն ձև են։ Առաջին հերթին դրանք հասարակական, համաժող․ շահերն օրգանապես զուգակ– ցում են կոլեկտիվ ու անձնական շահերի հետ։ Յուրաքանչյուր մարդ, յուրաքան– չյուր աշխատանքային կոլեկտիվ շահա– գրգռված է հասարակական հարստու– թյան ավելացման գործում, քանի որ դա ապահովում է ոչ միայն աշխատավարձի աճը, այլև հասարակական ծառայություն– ների ընդլայնումն ու բարելավումը, ձեռ– նարկությունների խրախուսման ֆոնդերի ավելացումը՝ սոց–կուլտուր․ պահանջ– մունքների բավարարման, ժողովրդի կեն– սամակարդակի բարձրացման համար։ ԱԱՀՄ տնտ․ ու սոցիալ․ զարգացման 1986–90 թթ․ և մինչև 2000 թ․ ընկած ժա– մանակաշրջանի հիմնական ուղղություն– ներով նախատեսվում է շարունակել ըս– պառման հասարակական ֆոնդերի արա– գատեմպ աճի, աշխատավորների հան– գըստի պայմանների բարելավման գիծը։ Տասներկուերորդ հնգամյակում այս ֆոն– դերի ծավալը կաճի 20–23% –ով, իսկ մինչև 2000 թ․ ընկած ժամանակաշրջանում՝ 2 անգամ։ Ս․ Գաչսայան Պատկերազարդումը տես 304–305-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XVI։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՑՈԻՆ Առողջապահության զարգացումը Հայաստանում սովետական կար– գերի հաստատումից հետո Մինչև սովետական կարգերի հաստա– տումը Հայաստանում ժողովրդական ա– ռողջապահության գործն իրականացնում էին 23 ամբուլատոր–պոլիկլինիկական և 17 հիվանդանոցային հիմնարկ (614 մահ– ճակալով), ուր աշխատում էր ընդամենը 57 բժիշկ։ Հայաստանի Հեղկոմի 1920-ի դեկտեմ– բերի 22-ի N․ 17 դեկրետով ստեղծվել է ՀՍՍՀ առողջապահության ժող․ կոմիսա– րիատ (1946-ին վերակազմավորվել է ՀՍՍՀ առողջապահության մինիստրու– թյան), որի նպատակն էր ազգաբնակչու– թյան առողջապահության կազմակերպու– մը, հիվանդանոցային–պոլիկլինիկական ցանցի ծավալումը, համաճարակային և այլ հիվանդությունների դեմ պայքարը, կանխարգելիչ միջոցառումների իրակա– նացումն ու կադրերի պատրաստումը։ Առողջապահության ժողկոմատի իրավա– սության տակ են անցնում ՀՍՍՀ տարած– քում գտնվող բժշկասանիտարական բո– լոր հիմնարկները, այդ թվում նաև բժըշ– կասանիտարական և ռազմա սանի տարա - կան գլխավոր վարչություններն ու մաս– նավոր անձանց պատկանող բուժհիմ– նարկները։ Հանրապետության առողջա– պահական գործի կազմակերպման ուղ– ղությամբ զզալի օգնություն ցույց տվեց Սովետական Ռուսաստանի առժողկոմա– տը։ Բժշկ․ անհրաժեշտ սարքավորումնե– րի, գործիքների, դեղորայքի հետ մեկտեղ ՀՍՍՀ–ն ՌՍՖՍՀ–ից ստանում էր նաև բազ– մակողմանի գիտագործնական ու մեթո– դական օգնություն, ինչպես նաև ապա– հովվում բժշկ․ կադրերով։ Զանգվածային պայքար է ծավալվում վարակիչ հիվան– դությունների և դրանց առաջացնող պատ– ճառների վերացման համար, կարևոր աշ– խատանքներ են տարվում բուժկանխարգե– լիչ հիմնարկների աշխատանքի բարելավ– ման, բժշկ․ օգնության որակի բարձրաց– ման, բժշկասանիտարական նոր հիմ– նարկների ստեղծման, վերջիններս բժշկ․ կադրերով, անհրաժեշտ սարքավորում– ներով ու դեղորայքով ապահովման ևն բնագավառներում։ Բժշկ․ կադրերի պա– կասը լրացնելու նպատակով 1921-ին հայ– տարարվում է հանրապետության բժշկա– սանիտարական աշխատողների պարտա– դիր աշխատանքի ևանրակոչ։ Սովետա– կան Հայաստանի կառավարությունը և առժողկոմատը մի շարք անհրաժեշտ որո– շումներ են կայացնում սանիտարա–հա– կահամաճարակային հարցերի վերաբեր– յալ։ Այդ նպատակով կազմակերպվում են սան․ ջոկատներ, որոնց նախաձեռնու– թյամբ և անմիջական ղեկավարությամբ հանրապետությունում անց են կացվում բնակավայրերի մաքրման շաբաթներ։ Դեռևս համաշխարհային պատերազմի տարիներից Հայաստանում լայնորեն տա– րածված սուր վարակիչ հիվանդություն– ների (բծավոր տիֆ, բնական ծաղիկ, կարմրուկ, քութեշ ևն) դեմ արդյունավետ պայքարելու և դրանց տարածումը կան– խելու նպատակով ստեղծվում են ախտա– հանման աշխատանքներ կատարող բազ– մաթիվ խմբեր, երկաթուղային կայարան– ներին կից բժշկ․ կետեր, տարվում են սանի տարա լուսավորական աշխատանք– ներ։ 1921-ին կազմակերպվում են առժող– կոմատի սանիտարա–հակահամաճարա– կային բաժինը և դրան կից խոլերայի դեմ պայքարող արտակարգ հանձնաժո– ղով։ Ծաղկապատվաստման վերաբեր– յալ առողջապահության ժողկոմատի որոշ– մամբ մանկական այդ ծանր ու վտանգա– վոր հիվանդության դեմ կազմակերպվում են զանգվածային կանխարգելիչ միջոցա– ռումներ, որոնց շնորհիվ համաճարակնե– րի դեմ պայքարն ավարտվում է հաջողու– թյամբ։ Դրանից հետո ավելի մեծ ուշա– դրություն է դարձվում բուժհիմնարկների ցանցի ընդլայնմանը և նրանց աշխատանք– ների մակարդակի բարձրացմանը։ Ծա– վալուն աշխատանքներ են սկսվում հատ– կապես մալարիայի դեմ պայքարի կազ– մակերպման և կանխարգելման բնագա– վառում, որը լայն ծավալ է ստանում 1923-ից՝ ՀՍՍՀ ժողկոմխորհի «Մալա– րիայի դեմ պայքարելու միջոցառումների մասին* որոշումից հետո։ Այդ նույն թվա– կանին Երևանում բացվում է բժշկ․ առա– ջին գիտահետազոտական կենտրոնը՝ տրոպիկական ինստ–ը, որը Մոսկվայի համանուն ինստ–ի գործնական մեծ օգ– նությամբ դառնում է կազմակերպչական և գիտամեթոդական կենտրոն, հանրա– պետությունում հակամալարիային պլա– նային ծավալուն միջոցառումների նախա– ձեռնողն ու ղեկավարը։ Առժողկոմատում միաժամանակ գործում էր մալարիայի դեմ պայքարի հատուկ հանձնաժողով։ Հետագայում տրոպիկական կայաններ են ստեղծվում Վեդիում, Իջևանում և այլ բնակավայրերում։ Հիվանդների ախտո– րոշման ու բուժման բնագավառներում ձեռք բերած հաջողությունների շնորհիվ մահացությունը 1925-ին իջնում է մինչև 1,5% (1922-ին՝ 6,1%)։ Մասնագիտացված բուժօգնության բնագավառում ազգա– բնակչության պահանջները բավարարե– լու նպատակով գավառային կենտրոննե– րի հիվանդանոցներում առանձնացվում են մահճակալներ՝ վիրաբուժական, ման–