ցիռն օգնությունն ավելի մեծ և կազմա– կերպված դարձնելու նպատակով 1949-ին հանրապետական հիվանդանոցին կից ստեղծվում է կոնսուլտացիոն պոլիկլինի– կա, որն ուներ հիմնական բոլոր մասնա– գիտությունների գծով կաբինետներ։ 1950-ին հանրապետությունում գործում էր 162 հիվանդանոցային հիմնարկ՝ 6505 մահճակալով։ Այդ նույն ժամանակ ազգա– բնակչությանն սպասարկում էին հակա– տուբերկուլոզային 4, մաշկավեներոլո– գիական 3 և 1-ական ուռուցքաբանական, տրախոմային, նյարդահոգեբուժական, բուժական ֆիզկուլտուրայի դիսպանսեր– ներ։ Բուժհիմնարկների և մահճակալա– յին ֆոնդի ավելացման հետ աճել է նաև բժիշկների թիվը․ 1950-ին այն հասել է 2177-ի։ 1949-ից հանրապետությունում ամ– բուլատոր–պոլիկլինիկական հիմնարկնե– րը միավորվեցին հիվանդանոցների հետ և ստեղծվեցին բուժմիավորումներ, բա– ցառությամբ մի քանիսի (Ղափանի և Իջե– վանի հիվանդանոցները, Երևանի որոշ պոլիկլինիկաներ), որոնք հեռավորու– թյան, աշխարհագրական անբարենպաստ տեղանքի և համապատասխան շենքերի բացակայության պատճառով դեռևս մը– նում էին չմիավորված։ Հեռավոր շրջաննե– րի հիվանդանոցներին զգալի օգնություն էր ցույց տալիս սան․ ավիացիայի հանրա– պետական կայանը, որն ստեղծվել էր հեպատերազմյան տարիներին և 1952-ին արդեն ուներ վայրէջքի 10 հրապարակ (Կալինինո, Վարդենիս, Նոր Բայազետ, Ալագյազ, Գորիս, Ղափան և այլուր)։ Հանրապետությունում t/եծ ուշադրու– թյուն էր դարձվում բուժման նոր և արդ– յունավետ եղանակների ներդրմանը։ Հա– յաստանի կոմկուսի Կենտկոմը և կառա– վարությունն առողջապահության օրգան– ների առջև խնդիր դրեցին արագորեն կարգավորել հանրապետության գյուղա– կան շրջաններում բժիշկների տեղաբաշխ– ման հարցը։ Երևանից մի խումբ բժիշկներ կամավոր աշխատանքի են մեկնում դեպի հեռավոր շրջանները։ Տեղամասային բը– ժիշկների և ամբուլատոր–պոլիկլինիկա– կան հիմնարկների աշխատանքում որո– շակի տեղ էր տրվում հիվանդների դիս– պանսերացմանը, որպես բուժ–կանխար– գելիչ միջոցառումների կարևոր օղակի։ Արդեն 1974-ին դիսպանսերային մեթոդը հաստատուն մուտք է գործում բուժ–կան– խարգելիչ հիմնարկների գործունեության ոլորտը։ Արդ․ խոշոր հիմնարկներում բան– Դորիսի շրջկենտրոնի հիվանդանոցի վիրա– բուժական բաժանմունքում Առողջապահ ու թյան զարգացման հիմնական (տարեվերջին) ցուցանիշները 1940 1960 1970 1975 1980 1985 Բժիշկների թիվը (բոլոր մասնագիտություն– 1020 4571 7324 9851 10885 12800 ների), այդ թվում՝ կին բժիշկներինը – 3218 5100 7102 7514 8426 Բժիշկների թիվը (բոլոր մասնագիտություն– ների)՝ 10000 բնակչին 7,5 24,0 28,7 34,5 34,8 37,9 Միջին բուժանձնակազմի թիվը 2327 11335 17867 21916 25323 30700 Միջին բուժանձնակազմի թիվը՝ 10000 բը– նակչին 17,1 59,5 69,9 76,7 81,0 90,0 Հիվանդանոցային հիմնարկների թիվը 96 269 261 228 171 171 Հիվանդանոցային մահճակալների թիվը 4092 13170 21875 24365 26050 28100 Հիվանդանոցային մահճակալների թիվը՝ 10000 բնակչին 30,1 69,1 85,6 85,2 83,4 83,4 Ամբուլատոր–պոլիկլինիկական օգնություն ցույց տվող հիմնարկների թիվը 268 414 457 487 475 497 Կանանց կոնսուլտացիաների, մանկական պոլիկլինիկաների U ամբուլատորիանե– րի (ինքնուրույն U այլ հիմնարկների կազմի մեջ մտնող) թիվը 60 185 245 228 236 248 Հղիների և ծննդաբերների համար նախա– տեսված մահճակաների թիվը (բուժակային և մանկաբարձական) 751 2182 2824 2920 2750 3137 Բնակչությանն ամբուլատոր–պոլիկլինիկական օգնություն ցույց տվող բժշկ․ հիմնարկ– ների թվի մեջ են մտնում բոլոր բժշկ․ հիմնարկները (պոլիկլինիկաներ, ամբուլատո– րիաներ, դիսպանսերներ, հիվանդանոցային հիմնարկների պոլիկլինիկական բաժան– մունքներ, առողջապահական կետեր), որոնք կազմակերպում են ամբուլատորային ընդու– նելություն։ "տղիների և ծննդաբերների համար նախատեսված մահճակալներն ընդգրկված են մահ– ճակալների ընդհանուր թվի մեջ։ վոր–ծառայողների բուժսպասարկումն ավելի արդյունավետ կազմակերպելու նը– պատակով հանրապետությունում սկըս– վում են բժշկա–սան․ մասերի ստեղծման աշխատանքները (1955-ին Երևանի Ա․ Մ․ Կիրովի անվ․ քիմ․ գործարանում, ավելի ուշ նաև Քանաքեռի ալյումինի գործա– րանում)։ Որոշակիորեն վերափոխվում են հանրապետական հիվանդանոցի աշխա– տանքները։ 1955-ին հանրապետության առողջապահության մինիստրության հա– մակարգում աշխատում էին 2833 բժիշկ, որից 379-ը՝ գյուղական վայրերում, 138 թերապևտ, 34 վիրաբույժ, 33 մանկաբույժ, 33 մանկաբարձ–գինեկոլոգ, 15 ակնաբույժ, 11 ռենտգենաբան, 8 ֆթիզիատր, քիթ– կոկորդ–ականշի 9 բժիշկ և այլ մասնա– գետ–բժիշկներ, ինչպես նաև՝ 9 համա– ճարակագետ և 7 սանիտարական բժիշկ։ Աճել էր նաև հիվանդանոցային հիմնարկ– ների թիվը, հասել 223-ի։ 1955-ին հան– րապետությունում աշխատում էին մոտ 6532 միջին բուժաշխատող (774 բուժակ, 403 բուժակ–մանկաբարձուհի, 1021 ման– կաբարձուհի, 272 լաբորանտ և 3426 բուժ– քույր)։ Տարեցտարի շարք են մտնում բժշկ․ նոր հիմնարկներ։ 1957-ին Երևա– նում շահագործման է հանձնվում 8-րդ կլինիկական (150 մահճակալով), այնու– հետև Կանազ թաղամասի (120 մահճա– կալով) նոր հիվանդանոցներ, Կիլիկիա և Չարբախ թաղամասերում՝ պոլիկլինիկա– յի նոր շենքեր։ 1958-ին Կիրովականում սկսում է գործել քիմ․ կոմբինատի հիվան– դանոցը (100 մահճակալով)։ Որոշակի տեղ էր տրվում պրոֆեսիոնալ հիվանդու– թյունների կանխարգելման ու բուժման աշխատանքներին։ Այդ բնագավառում հիմնական դերը պատկանում էր 1951-ին կազմակերպված աշխատանքի հիգիենա– յի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստ–ին, որը հանրապետության բժշկ․ հիմնարկներին օգնում էր պրոֆեսիոնալ հիվանդությունների վաղ ախտորոշման և բուժման գործում։ 1960-ին Լենինականում և Դիլիջանում յուրաքանչյուր տեղամասա– յին թերապևտ սպասարկում էր 4 հզ․, իսկ Ախուրյանի շրջանում՝ 5 հզ․ բնակչի։ 1960-ին հանրապետության բժշկ․ հիմ– նարկներում աշխատում էր 4571 բժիշկ և 11335 միջին բուժաշխատող։ Հիվանդա– նոցային հիմնարկների թիվը հասել էր 265-ի (12860 մահճակալով)։ Բացի այդ հանրապետությունում գործում էր 14 առողջարան, որից 10-ը՝ երեխաների հա– մար (այդ թվում 5-ը՝ հակատուբերկուլո– զային)։ Բուժակային և բուժակամանկա– բարձական կետերի թիվը 1955-ին 392-ից աճեց մինչև 535-ի, ուր սպասարկում էին 1069 բուժաշխատող։ Երևանի քաղառբաժ– նին կից կազմակերպվում են արտահաս– տիքային մասնագետների խմբեր, որոնք տեղամասային բժիշկների պահանջով, անհրաժեշտության դեպքում այցելում էին հիվանդներին և տնային պայմաններում քննում նրանց, նպաստելով ախտորոշման և բուժման աշխատանքների մակարդակի բարձրացմանը։ 1961-ին Երևանում թերա– պևտիկ արտադրամասային բժշկ․ տեղա– մասերի թիվը հասնում է 169-ի, 1962-ին շահագործման է հանձնվում Երևանի Լե– նինյան շրջանի 350 մահճակալանոց 6-րդ կլինիկական հիվանդանոցը՝ պոլիկլինի– կայով։ Նախորդ տարվա համեմատու– թյամբ մոտ 2 անգամ ավելանում են ռենտ– գենա–ֆլյուորագրաֆիական հետազոտու– թյունները։ Երևանի 8-րդ կլինիկական հի– վանդանոցի բազայի վրա ստեղծվում է հանրապետության սրտաբանա–ռևմատո– լոգիական կենտրոնը, որը կազմակեր– պում է սրտային հիվանդություններով և ռևմատիզմով տառապող հիվանդների հայտնաբերման ու բուժման գործը։ Արա– րատում, Ազիզբեկովում, Բերդում, Իջե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/319
Արտաքին տեսք