Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՍՍՀՄ առողջապահության մինիստրության համամիութենական խորհրդակցություն Երևանում վանում շահագործման են հանձնվում հի– վանդանոցների տիպային նոր շենքեր։ 1963-ին շրջանային բոլոր հիվանդանոցնե– րըն ապահովված էին ռենտգենյան ու ֆիզիոթերապետիկ սարքավորումներով։ Առողջապահության մինիստրության հա– մակարգում գործում էին 177 ռենտգեն– յան, 45 էլեկտրասրտագրական սարքեր և 111 ֆիզիոթերապետիկ կաբինետներ, իսկ հանրապետության ազգաբնակչու– թյանը սպասարկում էր 153 դեղատուն, 524 դեղատնային կետ։ Այդ տարիներին անհրաժեշտություն էր դարձել բժշկ․ տե– ղամասերի խոշորացումը։ 1959-ին 10 մահ– ճակալանոց հիվանդանոցները կազմում էին գյուղական հիվանդանոցների ընդհա– նուր թվի 67%-ը, 1963-ին՝ ընդամենը 38%-ը։ Աիրտ–անոթային հիվանդների բուժկանխարգելիչ օգնության կազմա– կերպումը բարելավվում է Երևանում սըր– տաբանության և սրտային վիրաբուժու– թյան ԴՀԻ–ի հիմնադրմամբ (1961), որը կատարում էր հանրապետությունում սըր– տաբանության կենտրոնի դեր, իսկ նրա պոլիկլինիկական բաժանմունքը՝ սրտա– բանա–ռևմատոլոգիական դիսպանսերի պարաականությունները։ Ինստ–ի բազա– յի վրա սրտաբանների և տեղամասային բժիշկների համար հաճախ կազմակերպ– վում են ռևմատիզմի ժամանակակից պրոբ– լեմների ուսումնասիրմանը նվիրված տասնօրյակներ։ Միայն 2 տարվա ընթաց– քում այդ տասնօրյակներին մասնակցել է 280 բժիշկ։ Հանրապետության քաղաքնե– րում և շրջաններում տեղադրվում են էլեկ– տրասրտագրիչներ և հատուկ հարմա– րանքներ, որոնց օգնությամբ հնարավո– րություն է ստեղծվում էլեկտրասրտագրու– թյան տվյալները հեռախոսով հաղորդել ինստ․ և ստանալ որակյալ մասնագետ– ների պատասխանը։ ՀՍՍՀ–ն Սովետական Միության առաջին հանրապետություննե– րից է, ուր այդ միջոցառման շնորհիվ էլեկ– տրասրտագրական մասնագիտացված ծա– ռայությունն ստացել է նման զանգվածա– յին կիրառություն։ Հանրապետությունում առողջապահության կազմակերպման և բժշկ․ կադրերի պատրաստման աշխա– տանքներն ավելի մեծ ծավալ են ստանում․ 1963-ին բժշկ․ ինստ–ի բժիշկների վերա– պատրաստման ֆակուլտետի բազայի վրա հիմնադրվում է Երևանի բժիշկների կա– տարելագործման ինստ–ը, որի ամբիոն– ներում մասնագիտացման ու կատարելա– գործման դասընթացներ են անցնում հան– րապետության և Սովետական Միության տարբեր վայրերից եկած հազարավոր բժիշկներ։ 1965-ին հանրապետությունում աշխատում էին 5977 բժիշկ, որոնցից 4011-ը՝ Երևանում։ Զգալի թիվ էին կազ– մում կլինիկական հիմնական մասնա– գիտությունները՝ 1191 թերապևտ, 492 վի– րաբույժ, 1050 մանկաբույժ, 391 մանկա– բարձ–գինեկոլոգ։ Այդ նույն ժամանակա– շրջանում սանիտարա–համաճարակագետ– ների թիվը 464 էր, ստոմատոլոգներինը՝ 86, ատամնաբույժներինը՝ 556։ Հանրա– պետության ազգաբնակչությանը սպա– սարկում էր 258 հիվանդանոցային հիմ– նարկ՝ 17775 մահճակալով, 33 շտապ բժշկ․ օգնության կայան և բաժին, ամբու– լատոր–պոլիկլինիկական 440 հիմնարկ։ Երևանի շտապ բժշկ․ օգնության կայա– նում կազմակերպվում է հակաինֆարկաա– յին բրիգադ, իսկ սանիտարական 33 ավ– տոմեքենայի վրա տեղադրվում է հեռա– խոս։ Հանրապետության բուժհիմնարկնե– րին կից ստեղծվում են հասարակական խորհուրդներ, որոնք հսկողություն են սահմանում բժշկ․ հիմնարկների աշխա– տանքների վրա, նպաստում շրջաններում և քաղաքներում բուժսպասարկման մա– կարդակի բարձրացմանը, աշխատանքնե– րում տեղ գտած թերությունների վերաց– մանը։ Առողջապահության մինիստրու– թյունն իրականացնում է գյուղական տե– ղամասային փոքր հիվանդանոցների վե– րացման, շրջանային կենտրոնական հի– վանդանոցների խոշորացման ու միջշըր– ջանային բաժանմունքների ստեղծման արդյունավետ պրակտիկան, ուշադրու– թյան կենտրոնում պահելով բժշկ․ հիմ– նարկների ցանցի ընդլայնման, մասնա– գիտացված բուժօգնությունն ազգաբնակ– չությանը մատչելի դարձնելու հարցերը։ 1970-ին հանրապետությունում գործում էին 261 հիվանդանոցային հիմնարկ՝ 21875 մահճակալով, 38 բժշկ․ կայան և բաժին, 457 ամբուլատոր–պոլիկլինիկական հիմ– նարկ, իսկ բժիշկների թիվը հասնում էր 7324-ի։ Պետության կողմից առողջապա– հությանը հատկացվող դրամական խո– շոր ներդրումների շնորհիվ ընդլայնվում է բուժ, հիմնարկների ցանցը, շարք են մտնում հիվանդանոցային խոշոր համա– լիրներ։ 10-րդ հնգամյակում հանրապե– տությունում շահագործման են հանձնվել 18 հիվանդանոց՝ 3600 մահճակալով, 17 պոլիկլինիկա և 20 դեղատուն։ Այդ տա– րիներին ստեղծվում և սկսում են գործել ՍՍՀՄ ԲԳԱ վիրաբուժության համամիու– թենական գիտական կենտրոնի երևան– յան մասնաճյուղը, շտապ բժշկ․ օգնության 2-րդ կլինիկական հիվանդանոցը՝ 720 մահճակալով են։ 1980-ին հանրապետու– թյան մահճակալային ֆոնդը հասել է 26050-ի, իսկ բժիշկների թիվը՝ 10885-ի։ Ազգաբնակչությանը սպասարկել է 171 հիվանդանոց, 475 ամբուլատոր–պոլիկլի– նիկական հիմնարկ, 90 առողջարան և հանգստյան տուն, արտադրության մեջ աշխատողներին4 9 բժշկասանիտարական մաս, 89 բժշկ․ և 356 բուժակային առկա– յաններ։ Արհմիությունների առողջարան– ները, հանգստյան տները և պանսիոնատ– ները տարեկան ընդունել են ավելի քան 100 հզ․ մարդ։ Քաղաքներում տարեկան հոսպիտալացվել է բնակչության 14,8%-ը, իսկ գյուղերում՝ 15,5%-ը։ Քաղաքներում և շրջանային կենտրոններում արդյու– նավետ աշխատանք են ծավալել բժշկ․ նորագույն տեխնիկայով կահավորված սանիտարա–համաճարակագիտական 52 կայան, որոնցում աշխատել են ավելի քան 500 բժիշկ։ Շրջաններում և քաղաք– ներում գործել են 14 սանլուստուն, 57 «առողջության ժողովրդական համալսա– րան», իսկ 1975-ից՝ «Առողջություն» հե– ռուստատեսային հանդեսը։ Հանրապե– տության առողջապահության օրգանների առջև դրված առաջնահերթ խնդիրներից է եղել ազգաբնակչության համընդհանուր դիսպանսերացումը։ Առողջապահության առաջնային օղակների պայմանների բա– րելավման աշխատանքներն ավելի մեծ չափերով շարունակվել են նաև 1984-ին։ Վերականգնողական բուժման (ռեաբիլի– տացիայի) բաժանմունքներ են ստեղծվել Երևանի մի շարք պոլիկլինիկաներում, Լենինականի բուժմիավորման պոլիկլի– նիկայում, կուրորտաբանության և ֆիզիկ, մեթոդներով բուժման ինստ–ի պոլիկլինի– կական բաժանմունքում։ Լուսակերտում շահագործման է հանձնվում ֆիզիոթերա– պիայի հանրապետական հիվանդանոցը։ Աշխատանքներ են տարվում սիրտ–անո– թային, թոքային, ներզատիչ գեղձերի և այլ տարածված հիվանդությունների մաս– նագիտացված բուժման հետագա կատա– րելագործման, հիվանդների աշխատու– նակության վերականգնման ուղղությամբ։ Երևանի Աղի հանք թաղամասի տարած– քում գործում է ստորգետնյա ալերգոլո– գիական բուժարան՝ բրոնխային հեղձու– կով հիվանդների համար։ Մշակվում և գործնական առողջապահու– թյան մեջ են ներդրվում աշխատանքի առավել արդյունավետ նոր ձևեր․ ՀՍՍՀ առողջապահության մինիստրության նա– խաձեռնությամբ երկրում առաջին ան– գամ սկսում են կիրառվել «Ршд դռների օրեր», որի շնորհիվ յուրաքանչյուր հի– վանդ հնարավորություն է ստանում հա– տուկ օրերի լինել ցանկացած բարձրորակ մասնագետի մոտ և նրանից անհրաժեշտ բուժօգնություն ստանալ։ Մինչև 1984-ը «Բաց դռների օրերին» հանրապետության առաջատար բժիշկ մասնագետների բժշկ․ քննությանն են ենթարկվել և նշանակում– ներ ստացել ավելի քան 30 հզ․ մարդ, որոնցից մոտ 9 հզ․ հոսպիտալացվել է։ ՍՍՀՄ առողջապահության մինիստրու– թյունն, ուսումնասիրելով աշխատանքի այդ նոր ձևը, երաշխավորել է այն տա– րածել մյուս հանրապետություններում։ Հանգստյան տուն Հանքավանում