Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հանդես» (1966-ից), «Հայկական քիմիա– կան ամսագիր» (1957-ից, հայերեն և ռուս․), «Տեղեկագիր ՀՍՍՀ ԴԱ» (5 սե– րիայով, 1948-ից), «էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդես» (1961-ից, հայերեն և ռուս․)․ «Նեյրոքի– միա» (1982-ից, ռուս․) հանդեսները, ինսա–ների պլանային աշխատություննե– րը և այլ գրականություն։ ԳԱ համակարգում գործում է 32 գրա– դարան, այդ թվում հիմնակազմ և նրա մասնաճյուղ՝ կենսբ․ գիտությունների գրադարանը և ակադեմ․ ինսա–ների 30 ճյուղային–մասնագիտ․ գրադարանները։ Հիմնակազմ գրադարանն իր ֆոնդերում ունի 2,6 մլն գրադարանային միավոր, որից 710 հզ․՝ օտար լեզուներով (1986-ի դեկա․)։ ԴԱ բոլոր գրադարանները միա– սին իրենց ֆոնդերում ունեն 3491․143 գրադարանային միավոր, այդ թվում՝ 1․045․ 430 օտար լեզուներով։

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈԻԹՑՈԻՆՆԵՐ Փիլիսոփայություն Հնում հայերի, ինչպես և մյուս ժողո– վուրդների դիցաբանական պատկերացում– ները բովանդակել են փիլ․ մտածողության սաղմեր։ Բնական երեույթների իմաստա– վորման փորձը արտահայտվել է Սյուն– յաց և Դեղամա լեռների ժայռապատկեր– ներում, որտեղ արտացոլվել են նաև նախ– նադարյան մարդկանց տիեզերածնական պատկերացումները։ Փիլ․ ընդհանրացման առավել շոշափելի սաղմեր են պարունա– կում նախնադարյան համայնական հասա– րակարգի ծաղկման, ապա նաև դասա– կարգային հասարակության ձեավորման շրջանում աստվածների և հերոսների մա– սին առասպելները։ Դանդաղորեն միա– ձուլվում են տեղական բազմաթիվ պաշ– տամունքները և ցեղային աստվածություն– ները։ Լայնորեն տարածվում է Հայկի և Անահիտի՝ առավել երկրպագվող համա– հայկ․ աստվածների, ինչպես նաև Տորքի, Արայի, Աստղիկի, Տիրի, Նանեի, Վահագ– նի պաշտամունքը։ Ջրի պաշտամունքը, որը բնորոշ էր Հայաստանի նման ջրա– զուրկ երկրին՝ արհեստական ոռոգման իր բարձր զարգացած համակարգով, մարմնավորվել է «վիշապի* կուռքում։ Հա– յաստանի պատմության ուրարտական շրջանում Հայկի պաշտամունքը նույնաց– վել է Ւոսլդիի հետ։ Հետագայում հին հայկ․ կրոնի և փիլ․ մտքի վրա ներգործել են մի կողմից զրադաշտականությունը, մյուս կողմից՝ հին հույների դիցաբանու– թյունը։ Մ․ թ․ ա․ V–IV դդ․ ավարտվում է հին հայկ․ համադիցարանի ձեավորումը Արամազդ աստծու գլխավորությամբ, որը հանդես է գալիս որպես մյուս աստվածու– թյունների և ողջ բնության ու տիեզերքի արարիչ։ Չորս տարրերի (հուր, օդ, ջուր, հող) աստվածացումը, բնության ուժերի անձնավորումը արտացոլում են տոհմա– յին համայնական դարաշրջանի, հետա– գայում նաև վաղ ստրկատիրական հա– սարակության մարդկանց տիեզերածնա– կան, գոյաբանական, ինչպես նաև բա– րոյագիտ․ և սոցիալ․ հայացքները։ Մ․ թ․ ա․ IV–I դդ․ մշակույթը կրել է հելլենիզմի խիստ ազդեցությունը, որն իր գագաթ– նակետին է հասել Տիգրան Բ Մեծի օրոք։ Այդ շրջանում տեղի է ունենում հին հայկ․ համադիցարանը հունահռոմ–ի հետ նույ– նացնելու պրոցեսը։ Արամազդը նույնաց– վում է Զևս–8ուպիտերի, Անահիտը՝ Ար– ււեմիսի, Աստղիկը՝ Ափրոդիաե–Վեներա– յի, Վահագնը՝ Հերակլեսի հեա ևն։ Այդ նույն ժամանակաշրջանում մյուս գիտու– թյունների շարքում սաղմնավորվում է նաև աշխարհիկ փիլ․ միտքը։ Տիգրան Բ–ն և նրա որդի Արտավազդ Բ թագավորը Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքա– ղաքները վերածում են հոգևոր մշակույթի կենտրոնների, Հունաստանից հրավիրում գիտնականների, դերասանների և ուսու– ցիչների, կառուցում թատրոններ և գրա– դարաններ։ Լայնորեն տարածվում է հու– նարենը և դառնում գիտության, գրակա– նության, կրոնի ու պետ․ գործավարման լեզու։ Ինչպես վկայում է Պլուտարքոսը, Արտավազդ Բ թագավորի ողբերգություն– ներում և ճառերում արտահայտվել են ստոիկականության բարոյագիտության գաղափարները։ Ստրկատիրական հասա– րակության բարորսգիտ․ նորմաներն ար– տացոլվել են նաև Արտավազդ Բ–ի, այս– պես կոչված, արմավիրյան արձանագրու– թյուններում (հուն․)։ Հետագայում՝ Ար– շակունիների օրոք, երբ երկիր էր թափան– ցել քրիստոնեությունը, քաղաքները մնում էին որպես հելլենիստական գիտության և մշակույթի կենտրոններ։ IV դ․ ընթաց– քում սուր պայքար էր մղվում հեթանոսա– կան և քրիստ․ գաղափարախոսություն– ների միջև։ Սակայն հելլենիստական գի– տության և դաստիարակության համակար– գի ավանդույթները գոյատևում էին, բազ– մաթիվ եկեղեց․ գործիչներ հուն, կրթու– թյուն էին ստանում Անտիոքի, Կեսա– րիայի, Եդեսիայի և Աթենքի հռետորական ու քերականական դպրոցներում։ Հեթա– նոսական աշխարհիկ գիտության կողմնա– կից էր նշանավոր հռետոր և սոփեստ Պա– րույր Հայկազնը (Պրոերեսիոս), որը քրիս– տոնեություն էր ընդունել։ Աթենքի դըպ– րոցում նրան աշակերտել են Հռոմի ապա– գա կայսր Հուլիանոսը, Բարսեղ Կեսարա– ցին, Դրիգոր Նագիանզացին և ուրիշներ։ Այդ շրջանի ներկայացուցիչներից էր եպիս– կոպոս Եվստաթիոս Սեբաստացին, որը գլխավորել է IV դ․ 2-րդ կեսին Փոքր Հայ– քում արիոսականության ձևով տարած– ված քաղաքային խավերի սոցիալ․ շար– ժումը։ Փիլ–յան զարգացման հաջորդ փուլը կապվում է ֆեոդ, հարաբերությունների ձևավորման և քրիստոնեությունը որպես պետ․ կրոն ընդունելու հետ։ Դրերի ստեղ– ծումը և դրան հաջորդած հոգևոր մշակույ– թի բուռն ծաղկումը կարևոր դեր խաղա– ցին Փիլ․ մտքի զարգացման գործում։ Սկսվեց բուն փիլ․ գիտության ձևավորման ընթացքը։ V–VI դդ․ ստեղծվեց փիլ․ ինք– նուրույն և թարգմանական հարուստ գրա– կանություն, որն իր ծագումով կապված էր վաղ քրիստ․ փիլ–յան և անտիկ դասա– կան ժառանգության հետ։ V դ․ 1-ին կեսին վւիլ–յան առաջատար ուղղություն է դառ– նում հայրաբանությունը, որի հիմնադիրը Մեսրոպ Մաշտոցն էր։ Նա իր աշակերտ– ների և համախոհների հետ հայերեն է թարգմանել Աստվածաշունչը, Բարսեղ Կե– սարացու, Հովհան Ոսկեբերանի, Դրիգոր Նազիանզացո ւ, Դրիգոր Նյուսացու, Եփ– րեմ Սիրինի երկերը և քրիստ․ գրականու– թյան այլ նշանավոր հուշարձաններ։ Մես– րոպ Մաշտոցի աշխատություններում տըր– ված է հեթանոսական բազմաստվածու– թյան քննադատությունը, քննարկված է գոյաբանական պրոբլեմը, աստծու, որ– պես բարձրագույն սուբստանցի և աշխար– հի սկզբնապատճառի, մասին հարցը։ Հայ– րաբանության ներկայացուցիչներից էր Եզնիկ Կողբացին, որի «Եղծ աղանդոց»-ը (հրտ․ 1970) ուղղված է ընդդեմ պարսկ․ նվաճողների կրոն, ուսմունքի՝ մազդեա– կանության, ինչպես նաև հերետիկոսական ուսմունքների։ Քրիստ․ միաստվածության դիրքերից Եզնիկ Կողբացին հիմնավորում է կամքի ազատության մասին ուսմունքը, որպես աստծու կեցության տիեզերաբա– նական ապացուցման կողմնակից, հիմնա– վորում է բնության ճանաչողության հնա– րավորությունը և անհրաժեշտությունը։ Հայրաբանության մյուս ներկայացուցիչ Եղիշեն կրել է նորպլատոնականության ազդեցությունը և նպաստել նրա տա– րածմանը։ Հայրաբանությունն իր հետե– վորդներն է ունեցել նաև VI–VIII դդ․4 Պետրոս Սյունեցի, Դավիթ Հարքացի, Հովհան Մայրավանեցի, Հովհաննես Դ Օձնեցի և ուրիշներ։ V դ․ 2-րդ կեսին սկըս– վում է փիլ–յան աշխարհիկ գիա․ ուղղու– թյան ձևավորումը, որը կապված է փիլ․ գիտության անտիկ ավանդույթների հետ։ Այդ ուղղության առաջացման համար մեծ դեր է խաղացել հունաբան դպրոցը, որը գրականությունը հարստացրել է անտիկ հռետորների, քերականների և Փիլիսո– փաների (Արիստոտել, Պլատոն, Փիլոն Ալեքսանդրացի, Դիոնիսիոս Թրակացի, Թեոն, Պորփյուր և ուրիշներ) երկերի բազ– մաթիվ թարգմանություններով։ Հունա– բան դպրոցի փիլիսոփաների և թարգմա– նիչների մի քանի սերունդներ մշակեցին Փիլ․ և գիտ․ տերմինաբանություն։ Այս ուղղության խոշոր ներկայացուցիչ է Դա– վիթ Անհաղթը, որը կրթություն էր ստացել Ալեքսանդրիայում՝ Օլիմպիոդորոս Կըրտ– սերի փիլ․ դպրոցում։ Դավիթ Անհաղթի «Փիլիսոփայության սահմանումները» գլխ․ երկը (հրա․ 1980) ուղղված է ընդդեմ ագնոստիցիզմի և սկեպտիկականության։ Դավիթ Անհաղթը հանդես է գալիս ի պաշտպանություն փիլ–յան՝ որպես ամ– բողջությամբ աշխարհի ըմբռնմանը տա– նող և մյուս գիտություններին ու արվեստ– ներին ելակետային սկզբունքներ տվող գիտության։ Գիտությունների նրա առա– ջարկած դասակարգումը, որտեղ փիլ–ը կենտր․ տեղում է, զգալի ազդեցություն է ունեցել հայ փիլ․ մտքի զարգացման վրա։ Տրամաբանության և իմացաբանության հարցերում Անհաղթը հանդես է գալիս