արիսաուոելականության դիրքերից, որը
նրա հեղինակության և հունաբան դըպ–
րոցի գործունեության շնորհիվ առաջա–
տար տեղ է գրավել զարգացած և ուշ
միջնադարի դարաշրջանի հայ փիլ–յան
մեջ։ Դա վիթ Անհաղթի ստեղծագործու–
թյամբ, որը սկզբնավորել է հայկ․ արիս–
տոտելականությունը, ավարտվում է փիլ․
գիտության ձևավորումը։ VII դ․ ձևավոր–
վում է բնագիտ․ ուղղությունը, որի առա–
վել խոշոր ներկայացուցիչն է Անանիա
Շիրակացին։ Նա քրիստ․ գաղափարախո–
սության տիրապետության պայմաննե–
րում զարգացրել է անտիկ գիտության
ավանդույթները, իր -«Տիեզերագիտու–
թյան» (հրտ․ 1979) մեջ պաշտպանել է երկրի գնդաձևության մասին ուսմունքը,
քննադատել հեթանոսական սնահավա–
տությունները, ճակատագրապաշտությու–
նը և աստղագուշակությունը։ Անանիա
Շիրակացին մոտ է բնության, որպես առա–
ջացման և քայքայման անընդհատ պրո–
ցեսում գտնվող միասնական ամբողջու–
թյան, մասին անտիկ դիալեկտիկական
ըմբռնմանը։ Չորս տարրերի փոխազդե–
ցության, և պայքարի հետևանքով, ըստ
նրա, տիեզերքը բոլոր մարմինների և
էակների հետ մեկտեղ գտնվում է հավեր–
ժական հավասարակշռության վիճակում։
Անանիա Շիրակացու աշխատությունների
շնորհիվ բնագիտ․ ուղղությունը ամուր
դիրք գրավեց հայ միջնադարյան փիլ–յան
մեջ։
Տիրապետուլ դասակարգերի ներկայա–
ցուցիչների ստեղծած մասնագիտ․ գիտ․-
փիլ․ գրկ–յանը զուգահեռ զարգացել է աշխատավոր գյուղացիության և քաղաքի
շահագործվող զանգվածների փիլ․ և սո–
ցիալ–քաղ․ միտքը։ V դ․ վերջին –VI դ․
սկզբին առաջանում է Պավլիկյանների
շարժումը, որը ընդգրկում է երկրի շատ
գավառներ և հետագայում փոխադրվում
9-յոնզաՆղիա՜․ ՊավլիկյաՆակաՆությաՆ դեմ
հայ հ բյուզ․ եկեղեցու պայքարը հաջողու–
թյամբ չպսակվեց։ IX դ․ ծագեց Թոնդրա–
կեցիների շարժումը, որը որդեգրեց պավ–
լիկյան գաղափարախոսության հիմնական
դրույթները։ Թոնդրակեցիների գաղա–
փարները ուղղված էին ընդդեմ տիրապե–
տող դասակարգի գաղափարախոսության,
ֆեոդ, հողատիրության և եկեղեց․ նվիրա–
պետության։ Պավլիկյանները և թոնդրա–
կեցիները մերժում էին պաշտոն, կրոնը
և նրա հիմն, դավանանքները, քարոզում
սոցիալ․ և գույքային հավասարութ՝ ւն,
չէին ընդունում եկեղեցին և հոգևորակա–
նությունը։ Մի շարք հետազոտողներ թոն–
դրակեցիների ուսմունքում տեսնում են
բողոքականության և Ռեֆորմացիայի գա–
ղափարախոսության սաղմեր։ Աշխատա–
վորների սոցիալ–քաղ․ միտքը իր արտա–
հայտությունն է գտել նաև <Սասունցի
Դավիթ» էպոսում։ էպոսում գլխավորը
օտար նվաճողների դեմ պայքարի, բըռ–
նակալությունից աշխատավոր զանգված–
ների ազատագրման և ազատության ու
արդարության թագավորության հաստատ–
ման գաղափարն է։
Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջա–
նում (X–XIV դդ․) քաղաքների աշխուժա–
ցումը, արտադրողական ուժերի աճը,
առևտրի և քտղւււբւսյին տնտեսության
զարգացումը առաջ բերեցին էական տե–
ղաշարժեր գաղափարախոսության մեջ և
մշակույթում։ Աստիճանաբար ձևափոխ–
վում և դուրս է մղվում նորպլատոնակա–
նությունը, որը մի կողմից ձուլվում է քրիստ․ խորհրդապաշտության հետ (Գրի–
գոր Նարեկացի), մյուս կողմից4 ավելի
մերձենում ռացիոնալիստական ուսմունք–
ներին (Գրիգոր Մագիստրոս Պահլավու–
նի)։ Առաջին դիրք են մղվում բնագիտ․
ուղղությունը (Հովհաննես Սարկավագ,
Մխիթար Հերացի և ուրիշներ) և արիստո–
տելականությունը։ Գրիգոր Նարեկացին
<Մատյան ողբերգության» մեջ արտահայ–
տել է հասարակության այն մասի աշխար–
հայացքը, որը հոգևոր ճգնաժամից ելք
էր փնտրում խորհրդապաշտության մեջ։
Նարեկացու խորհրդապաշտությունը՝
աստծու հետ անմիջական շփման իր պա–
հանջով, հոգևոր նորացման, ճգնությամբ
փրկվելու և աստծուն նմանվելու ուղիների
որոնումով հերքում է եկեղեց ․գաղափա–
րախոսությունը։ Լինելով թոնդրակեցի–
ների ուսմունքի հակադրությունը, Նարե–
կացու խորհրդապաշտությունը համահըն–
չուն էր նրան՝ իր հակաեկեղեց․ ուղղվա–
ծությամբ։ Փիլ․ գիտության աշխարհիկ
ուղղության վերածնման համար մեծ դեր
է կատարել Գրիգոր Մագիստրոս Պահլա–
վունին, որը աշխարհի փիլ․ ճանաչման
գործում կարևորել է մաթեմատիկան և
բնագիտությունը, հանգել է բնության բա–
նական ճանաչողության, որպես աստծուն
նմանվելու առավել մատչելի միջոցի, ան–
հրաժեշտության մտքին։ Հովհաննես Սար–
կավագը, զարգացնելով Անանիա Շիրա–
կացու ուսմունքը, առաջադրել է չորս
տարրերի հավերժության տեսությունը,
որոնք իրենց հակադիր որակներով հա–
վասարակշռում են մեկ մեկու և բնության
մեջ ստեղծում -«հակադրությունների ներ–
դաշնակություն»։ Սարկավագը սենսուա–
լիստ էր․ զգայությունները, նրա կարծի–
քով, տալիս են աշխարհի մասին հավաս–
տի վկայություններ, առանց դրանց ան–
հնար է ճանաչողությունը, բանականու–
թյունը լոկ միացնում և ընդհանրացնում է զգայություններով ճանաչվածը։ Նա ւիոր–
ձը հռչակել է հավաստի գիտելիքի ձեռք–
բերման միակ միջոց, ճշմարտության չա–
փանիշ։ Արվեստը, ըստ նրա, պետք է հետևի բնությանը, արվեստագետը կա–
րող է կատարելության հասնել միայն
նմանակելով բնությունը։ Բնագիտ․ ուղ–
ղության ներկայացուցիչներից առանձ–
նանում է Հովհաննես Երզնկացի Պլուզը,
որի հայացքներում ընդգծված են մատե–
րիալիստական միտումները։ Աշխարհի
գոյության հիմքը, ըստ Երզնկացու, «նա–
խանյութն» է, որը հավերժ է, և նրանից են
ծագում բոլոր իրերը։ Զգայարանների
միջոցով մարդն աշխարհն ընկալում է իր
ողջ բազմազանությամբ և ճանաչում մին–
չև վերջ, ոչինչ չթողնելով անճանաչելի։
Նա ընդգծել է մարմնի և հոգու անխզելի
կապը։
XIV–XV դդ․ փիլ․ միտքը զարգացել է Գլաձորի և Տաթևի համալսարաններում,
որտեղ լայն գործունեություն են ծավալել
հատկապես Հովհան Որոտնեցին և Գրի–
գոր Տաթևացին։ Որոտնեցու աշխարհա–
յացքը ձևավորվեւ է հայ եկեղեցին Հռոմի
պապին ենթարկելու նպատակով երկիր
ներթափանցած կաթոլիկ, քարոզիչների
դեմ պայքարի մթնոլորտում։ XIV դ․ 20-
ական թթ․ միարարական եկեղեց․ կենտ–
րոններ են ստեղծվել Ծործորում և Քռնա–
յում, որտեղ թարգմանվել են Թովմա
Աքվինացու, Ալբերտ Մեծի, Նիկոլաուս
Լյուրացու, ժիլբեր Պոռետացու և արև–
մտաեվրոպ․ այլ փիլիսոփաների ու աստ–
վածաբանների գործեր։ Գիտնական քա–
րոզիչներ Բարդուղիմեոս Բոլոնիացին և
Պետրոս Արագոնացին զբաղվել են նաև
գիտ․ գործունեությամբ, գրել փիլ․ բովան–
դակությամբ հայերեն երկեր։ Նրանք Աք–
վինացու հետևորդներն էին և ունիվերսա–
լիաների պրոբլեմը լուծելիս հարում էին
չափավոր ռեալիստական թևին։ Գլաձորի
համալսարանը պայքար է ծավալել կա–
թոլիկ․ եկեղեցու զավթողական նկրտում–
ների դեմ և այն հաջողությամբ տարել
մինչև ուսուցչապետ Եսայի Նչեցու մահը։
Նրա ավանդույթները շարունակել է Հով–
հան Որոտնեցու հիմնած Տաթևի համալ–
սարանը, որը ծաղկել է Գրիգոր Տաթևա–
ցու ուսուցչապետության տարիներին։
Տաթևացու ստեղծագործությունը ներառել
է երկու դպրոցների լավագույն նվաճում–
ները և հանդիսացել միջնադարյան
փիլ–յան մատերիալիստական միտումնե–
րի գագաթնակետը։ Հովհան Որոտնեցին
և Գրիգոր Տաթևացին հիմնականում գրել
են Արիստոտելի, Պորփյուրի և այլոց գոր–
ծ րի, Աստվածաշնչի տարբեր մասերի
մեկնություններ, սակայն դրանցում բա–
ցահայտել են գոյաբանական, իմացաբա–
նական, սոցիալ–քաղ․, գեղագիտ․ և բա–
րոյագիտ․ կարևորագույն պրոբլեմներ։
Երկու մտածողները, չժխտելով աստվածա–
յին արարչագործությունը, պնդել են, որ
բնությունը հավերժ է և գտնվում է ան–
վերջ շարժման մեջ։ Ըստ Որոտնեցու,
աշխարհի իմացությունը սկսվում է զգա–
յական ընկա [ումից և ավարտվում բանա–
կան ճանաչողությամբ, վերջինս արտա–
քին աշխարհի հայելային վերարտադրու–
թյունն է մտքում։ Տաթևացին ճանաչողու–
թյան մեջ ճշգրիտ արտացոլումը պայմա–
նավորել է զգայարանների առողջությամբ՝
ճանաչողության բանական աստիճանը
կախման մեջ դնելով զգայություններից,
որոնց շնորհիվ հոգու «մաքուր տախտա–
կը» լցվում է գիտելիքով։ Որոտնեցու և
Տաթևացու տրամաբանության և իմացա–
բանության մեջ մեծ տեղ է գրավել ունի–
վերսալիաների պրոբլեմը, որը լուծել են
նոմինալիզմի դիրքերից։ Որոտնեցու և
Տաթևացու հայացքները զգալիորեն ազ–
դել են ժամանակակիցների, մասնավո–
րապես Տաթևի համալսարանի սաներ
Մատթեոս Ջուղայեցու և Առաքել Սյունե–
ցու աշխարհայացքի վրա, որոնք XV դ․
1-ին քառորդում շարունակել են զարգաց–
նել Տաթևի դպրոցի գաղափարները։
Կիլիկյան Հայաստանում (XI–XIV դդ․)
փիլ–յունը զարգացել է հայ փիլ․ մտքի
ավանդների հիման վրա։ Բնագիտության
առաջադիմության հիման վրա հատկա–
պես զարգացել է փիլ–յան բնագիտ․ ուղ–
ղությունը, որն արտահայտվել է Մխի–
թար Հերացու հայացքներում։ Մարդու
մարմնում զանազան փոփոխությունների
առաջացումն ու ընթացքը Հերացին կա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/332
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
