Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պում էր նյութի և նրա հատկանիշների հետ, դրանք դիտելով որպես միջավայրի և մարմնի կապի հետևանք՝ հիմք ստեղ– ծելով մտածողության աշխարհականաց– ման և տեսական–փիլ․ ըմբռնումներում մատերիալիստական հակումների ուժե– ղացման համար։ Ըստ նրա, հոգին մարմ– նում կատարվող պրոցեսներին չենթարկ– վող խորհրդավոր էություն չէ, այլ սերտ կապված է մարմնի հետ և կրում է նրա ներգործությունը։ Փիլ․ բնույթի դատողու– թյուններ կան Ներսես Շնորհալու երկե– րում։ Նյութական գոյին զուգահեռ նա ընդունել է աննյութականի գոյությունը, որոնք, իբրև տարբեր էություններ, ճանաչ– վում են տարբեր միջոցներով, նյութակա– նը՝ զգայարաններով, աննյութականը՝ բանականությամբ։ Նյութական աշխարհը բաղկացած է չորս տարրերից, որոնք հա– վիտենական են, իսկ նրանց միավորումից առաջացած եզակի իրերն ու առարկանե– րը՝ վերջավոր։ Հոգին և մարմինը բնույթով միանգամայն տարբեր են մեկը տեսանե– լի է, ժամանակավոր, մյուսը՝ անտեսա– նելի, անմահ, սակայն նրանց միավորու– մից հետո մարդը օժտվում է մեկ բնու– թյամբ։ Ներսես Շնորհալին հետևողակա– նորեն պաշտպանել է կամքի ազատության սկզբունքը։ Նա մերժել է ինքնանպատակ հավատը և ձգտել կրոնը ծառայեցնել հա– սարակության շահերին, հասարակական չարիքներն ու արատները կանխելու գոր– ծին։ Շնորհալու սկզբունքները պաշտպա– նել ու զարգացրել է Ներսես Լամբրոնա– ցին։ Նա գտնում էր, որ արարված ողջ բնությունը չորս տարրերի միասնություն է։ Մարդու իմացական կարողությունը նա կապում էր մարմնում հոգու առկայու– թյան հետ։ Տիեզերքի և բնության մասին գիտելիքները անբավարար համարելով, նա թերահավատ էր այդ բնագավառում մարդու իմացության հետագա հաջողու– թյունների նկատմամբ, գտնելով, որ զգա– յարաններով և փորձնական եղանակով հնարավոր չէ ընկալել բնությունը։ Ներ– սես Լամբրոնացին մարդկության պատ– մությունն ընկալում էր որպես կեցու– թյան համար անհրաժեշտ հիմնական գոր– ծողությունների կրկնողություն՝ չնկատե– լով, որ փոխվում են նյութական և հոգևոր կարիքները հոգալու ձևերն ու եղանակնե– րը, համապատասխանաբար նաև մարդ– կանց հարաբերությունների ձևերն ու եղանակները։ Ներսես Լամբրոնացու հա– յացքները որոշակիորեն ներթափանցված են դիալեկտիկական մտածողության տար– րերով։ Նա քննադատել է ազգ․ ատելու– թյան և թշնամանքի քարոզը և դեմ էր կրոնադավանաբանական տարբերություն– ների հիման վրա ժողովուրդներին միմ– յանց հակադրելուն։ Նոմինալիստական ուղղության սկզբնավորողը եղել է Վահ– րամ Րաբունին, որն ունիվերսալիաների պրոբլեմը լուծել է հօգուտ եզակիի։ Ընդ– հանուրի գոյության հարցը Վահրամ Րա– բունին լուծել է կոնցեպտուալիզմի դիր– քերից, ըստ որի, ընդհանուրը սոսկ անուն չէ, այն առաջանում է գիտակցության մեջ՝ եզակիների ընդհանուր կողմերի հիմքի վրա։ Նոմինալիզմի վրա է հիմնված նրա սենսուալիստական–մատերիտլիստական իմացաբանությունը, ըստ որի, գիտելիքի ակունքը մեզանից դուրս է, և ճանաչողու– թյունն ընթանում է եզակիից դեպի ընդ– հանուրը։ XV դ․ սկզբից, պատմ․ մի շարք անբա– րենպաստ պայմանների հետևանքով, ան– կում է ապրում մշակույթը, փիլ․ միտքը։ XVII դ․ սկզբին սկսվում է հարաբերակա– նորեն խաղաղ ժամանակաշրջան, որը նպաստավոր եղավ հայ ժողովրդի տնտ․ ու գիտամշակութային կյանքի զարգաց– ման համար։ Փիլ–յան զարգացմանը խթա– նող գործոն է դաոնում հռոմ․ կաթոլիկ, եկեղեցու նվաճողական քաղաքականու– թյան հետևանքով Հայաստանում և հայկ․ գաղթավայրերում նոր թափ ստացած միարարականների ու հակամիարարա– կանների պայքարը, որը պահանջում էր գաղափարական–փիլ․ պատշաճ պատրաս– տականություն։ Մեծ ջանքերի գնով վե– րականգնվում են անցյալի ընդհատված ավանդույթները։ Այդ դժվարին գործն սկսում է Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցի ուսուցչապետ․ Բարսեղ Գավառցին, որը տարածում է Դավիթ Անհաղթի, Պորփյու– րի, Վահրամ Րաբունու և այլոց փիլ․ մի շարք աշխատություններ։ Բարսեղ Գավառ– ցու գործը շարունակում են Ներսես Մո– կացին և Մելքիսեթ Վժանեցին, որին աշա– կերտել են Սիմեոն Զուղայեցին և Ոսկան Երևանցին։ Սիմեոն Զուղայեցին XVII դ․ 30–40-ական թթ․ դնում է փիլ–յան զար– գացման նոր շրջանի սկիզբը։ Նրա, Կղե– մես Գալանոսի (ազգությամբ իտալացի), Առաքել Դավրիժեցու, Օսկան Երեանցու, Ստեփանոս Լեհացու, Հովհաննես Հոլո– վի, Հովհաննես Զուղայեցու, Ստեփանոս Դաշտեցու, Մատթեոս Վանանդեցու, շու– կաս Վանանդեցու, Հովհաննես Անկյու– րացու ջանքերով ստեղծվում է ինքնու– րույն և թարգմանական (լատիներենից, առանձին դեպքերում՝ լեհերենից են) փիլ․ գրականություն, մեկնվում են անտիկ և միջնադարյան փիլ–յան մի շարք արժեքա– վոր աղբյուրներ։ Փիլ–յունը, կրելով իրենց դարն ապրած ֆեոդ, արտադրահարաբե– րությունների կնիքը, միաժամանակ ար– տացոլում է նոր զարգացող բուրժ․ ար– տադրահարաբերություններին համահըն– չուն գաղափարներ։ Աշխույժ հետաքրքը– րություն է նկատվում հասարակական կյանքի երևույթների նկատմամբ, ար– ծարծվում են անհատի իրավունքների, հասարակական օրենքների բնույթի, հա– սարակության կառավարման, հայ ժողո– վըրդի ներկայի ու ապագայի, օտար լծից նրա ազատագրման ուղիների, ինչպես նաև բարոյագիտ․ ու գեղագիտ․ մի շարք հարցեր։ Նոր բուրժ․ ոգին ամենից ուժեղ դրսևորվում է Հովհաննես Զուղայեցու և հատկապես Ղուկաս Վանանդեցու հա– յացքներում, նրանք մերժում են ֆեոդ, կամայականությունն ու անձնիշխանու– թյունը, պահանջում ճանաչել անհատի իրավունքների անձեռնմխելիությունը, դե– մոկրատացնել հասարակության կառա– վարումը։ Հովհաննես Զուղայեցին պաշտ– պանում է հասարակական տարբեր խա– վերի ներդաշնակության գաղափարը, իսկ Ղուկաս Վանանդեցին կողմնակից է նաև ֆեոդ, կամայականություններն ու ան– օրինականությունները աշխատավորների կողմից բռնի ճանապարհով սահմանափա– կելուն։ Ղուկաս Վանանդեցու հայացքնե– րում զգացվում է անգլ․ բուրժ․ հեղափոխու– թյան ու նրա առաջավոր գաղափարախոս– ների բարերար ազդեցությունը։ Փիլ–յան հիմնական հարցը հայ իմաստասերները լուծում են իդեալիստորեն, բնությունը դի– տում են աստվածային արարչության արդ– յունք։ Կղեմես Գալանոսը, Ստեփանոս Լեհացին, մասամբ և Հովհաննես Զուղա– յեցին, գտնում են, որ աստված է ղեկավա– րում բնության և հասարակության զար– գացումը, իսկ Սիմեոն Զուղայեցին և հատ– կապես Մատթեոս Վանանդեցին ու Ղու– կաս Վանանդեցին մերժում են աստվածա– յին նախախնամության գաղափարը։ Հո– գու և մարմնի փոխհարաբերության հար– ցում, շարունակելով արիստոտելյան ավանդույթները, Սիմեոն Զուղայեցին և Հովհաննես Զուղայեցին ըստ էության պաշտպանում են իր միտումով մատերիա– լիստական տեսակետ, ընդունում են հո– գու և մարմնի կապը, միասնությունն ու փոխազդեցությունը։ Ընդհակառա– կը, Կղեմես Գալանոսը և Ստեփանոս Դաշտեցին, հետևելով միջնադարյան կրոնաաստվածաբանական պատկերաց– մանը, դրանք կտրում են իրարից ու հակադրում միմյանց։ Սատերիայի և ձևի փոխհարաբերության հարցում Մատ– թեոս Վանանդեցին և Ղուկաս Վանանդե– ցին գտնում են, որ ձևը ոչ թե գոյություն ունի մատերիայից անկախ և ինքնուրույն, այլ ներհատուկ է նրան, սա հիշեցնում է Ֆ․ Բեկոնի ուսմունքը ձևի մասին, որին, ամենայն հավանականությամբ, լավատեղ– յակ էր Ղուկաս Վանանդեցին։ Շոշափե– լով երկնային ու երկրային մարմինների կապի հարցը, Հովհաննես Զուղայեցին, Մատթեոս Վանանդեցին և Ղուկաս Վա– նանդեցին, ի վերջո հանգում են դրանց կապի ու միասնության գաղափարին։ XVII դ․ կեսից մինչև XVIII դ․ սկիզբը բուռն պայքար է ծավալվում «միություն» և «միա– վորություն», <մաս» և «ամբողջ», «պարց» և «բարդ», «տարր» և «բաղադրյալ», «նմա– նություն» և «նույնություն», «նշան» և «իմաստ», «բացասում*– ն․ «hmuuvuiuvuui* են հասկացությունների ըմբռնման ու իմաստավորման շուրջը։ Սկզբնապես ար– ծարծվելով կրոնադավանաբանական նը– կատառումներով, գաղափարական պայ– քարի բովում այդ հասկացությունները հարստանում են փիլ․ բովանդակությամբ, ստանում տեսական ու գործնական նշա– նակություն։ Իմացաբանության հարցե– րում նրանք ընդունում են ճանաչողության առարկայի օբյեկտիվ գոյությունն ու ճա– նաչելիությունը։ Ուսումնասիրվում են զգայությունների տեսակները, դրանց առաջացման մեխանիզմը, գիտելիքների համակարգում զգայական գիտելիքների տեղը, դերը, զգայության ու մտածողու– թյան բնախոսական հիմքերը և նման այլ հարցեր՝ առաջադրելով հայ փիլ–յան պատմության մեջ մի շարք նոր մտքեր ու տեսակետներ (օրինակ, արտաքին ու ներ– քին զգայությունների, առաջնային ու երկրորդային որակների տարբերակումը, մտածողության բնախոսական հիմքերի, ինչպես նաև զգայությունների շեմքերի որոնումը ևն)։ Ընդգծելով ճանաչողու– թյան մեջ զգայությունների տեղն ու