Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նելը և գալիք կյանքին նախապատրաստե– լը պայմանավորել է հետադեմ ուժերի և նրանց գաղափարախոսության դեմ պայ– քարով, որը նա մղել է նախամարքսյան մատերիալիզմի և աթեիզմի դիրքերից։ Մ․ Մամուրյանը, հետևելով Նալբանդյա– նին, հայ ժողովրդի ազատագրումը կապել է ռուս, հեղափոխության հաղթանակի հետ, պաշտպանել կնոջ ազատագրման, համաժող․ կրթության գաղափարները։ Այսպիսով, առաջադիմական–լուսավորա– կան գաղափարախոսության զարգացու– մը կարելի է ներկայացնել որպես անցում գիտության և կրթության հասարակական– բարոյական առաքելության մասին ռո– մանտիկական պատկերացումներից (Աբովյան, Զորայան, Թաղիադյան, Ս․ Պալասանյան, Փափովիչ, Գ․ Փեշտ– մալճյան և ուրիշներ) դեպի ազատամտա– կան բուրժ․ գաղափարները (Ե․ Տեմիրճի– պաշյան, Նազարյան, Գ․ Արծրունի) և ապա՝ հեղափոխ․ դեմոկրատիզմը (Նալ– բանդյան, Հ․ Սվաճյան, մասամբ Կոստան– դյան, Մամուրյան, Ս․ Ոսկան)։ Լուսա– վորականությունը սկիզբ դրեց գիտ․ գի– տելիքների լայն տարածմանը։ Այդ շար– ժումը 1840-ական թթ․ սկսած ուրվագծեց փիլ․ հետաքրքրությունների հիմնական առարկան, այն է՝ գիտ․ ճանաչողության իմացաբանական, տրամաբանական և մե– թոդաբանական վերլուծությունը։ Հայ կյանքում իշխող էր դարձել այն կարծիքը, որ գիտելիքը կարող է ձեռք բերվել միայն բնագիտության մեջ և բնագիտ․ հետազո– տություններին ծառայող իմացաբանական և տրամաբանական միջոցներով։ Գ․ Փեշտ– մալճյանը իր «Տրամաբանություն կամ ար– վեստ բանական» աշխատության (1854) մեջ փորձել է իմացության պրոցեսի և տրամաբանության ճանաչողական խըն– դիրները զուգորդել բնագիտության պա– հանջների հետ։ Մտահայեցողական ռա– ցիոնալիզմի և նրան հարմարեցված ավան– դական տրամաբանության դեմ էին ուղղ– ված ոչ միայն Ա․ Բագրատունու և Կոս– տանդյանի էմպիրիզմը և ինդուկտիվ տրա– մաբանությունը, այլև էմմանուելյանի և Ա․ Գաբագաշյանի ռացիոնալիզմը և դե– դուկտիվ տրամաբանությունը։ Գիտ․ ճա– նաչողության մեթոդների մշակման հար– ցում արդեն 60-ական թթ․ ձևավորվեցին երեք հիմնական ուղղություններ։ Դրան– ցից առաջինը բուն իմաստով հեգելյան մտահայեցողական ռացիոնալիզմի և լո– գիզմի ոգով մշակված՝ էմմանուելյանի ուսմունքն է, որը առաջնությունը տալիս էր գիտելիքի ձեռքբերման և կազմավոր– ման դեդուկտիվիստական իդեալին։ Նրա «Տարերք բանական փիլիսոփայու– թյան» աշխատության մեջ (հ․ 1–2, 1872) տրամաբանությունը ներկայացված է որ– պես մտքի ծավալում կատեգորիաների միջոցով։ Այս տեսակետի չափավոր ներ– կայացուցիչ Գարագաշյանի համար դե– դուկցիան հանդես է գալիս իբրև գիտե– լիքի կազմակերպման միջոց և չի բացառ– վում ինդուկցիայի դերը։ Մյուս ուղղու– թյունը հետևողական էմպիրիզմն է և հա– մաինդուկտիվիզմը, որը ներկայացված է Բագրատունու ուսմունքով։ Այս տեսակե– տի չափավոր դրսևորումը գտնում ենք Կոստանդյանի «Մեթոդի վրա» աշխատու– թյան մեջ (1878)։ Երրորդ ուղղությունը ներկայացնում է Ն․ Ռուսինյանի հաշտվո– ղական էկլեկտիկական ուսմունքը։ Չնա– յած իմացաբանական, տրամաբանական և մեթոդաբանական խնդիրներում եղած մեծ տարակարծություններին, այս բոլոր ուղղություններին բնորոշ է դրական գի– տելիքները, հատկապես բնագիտության նվաճումները շարադրելու և տարածելու լուսավորական միտումը։ Երևան են գա– լիս Մ․ Ռեստենի, Ս․ Աբգարյանի, Մելիք– շահյանի, Ն․ Տաղավարյանի, Ա․ Պալճյա– նի, Պ․ Հովնւսնյանի, Մ․ Սաղաթելյանի և ուրիշների արժեքավոր բնագիտ․ հետազո– տությունները։ Բնագիտությանը այդ նվիրվածությունը որոշ իմաստով կարելի է դիտել որպես պոզիտիվիզմի գաղափա– րական ազդեցության մասնավոր դրսևո– րում, որը սակայն իր միտումով նպաստել է գիտ ․-մատերիալիստական աշխարհա– յացքի ձևավորմանը։ Մյուս միտումը առաջավոր մտածողների մեծագույն հետաքրքրությունն է փիլ–յան պատմության նկատմամբ։ Աբովյանի, Նալբանդյանի համար գաղափարական աղբյուր են ֆրանս․ լուսավորականները և մատերիալիստները, ռուս դեմոկրատ մտածողները, էմմանուելյանը և Ռուսին– յանը հաճախ էին դիմում Կանտին ու Հե– գելին, Գարագաշյանը, Կոստանդյանը, Ոսկանը, Բագրատունին իրենց փաստար– կումները խարսխում էին նոր ժամանակի փիլ–յան երբեմն բավականին հանգա– մանալից ակնարկի վրա։ Հասարակական կյանքի հրատապ խնդիրների փիլ․ առանձ– նահատուկ արտահայտությունն էր մար– դու պրոբլեմի քննարկումը․ Աբովյանի, Փափովիչի, Վիչենյանի, Զորայանի, Նա– զարյանի, Նալբանդյանի մարդաբանա– կան հայացքներին բնորոշ է հարցադրում– ների ամբողջականությունը, հիմնական տեսանկյունների ընդգրկումը՝ մարդը որ– պես բնության բաղկացուցիչ մաս, որ– պես բնական, բարոյական, հատկապես՝ գործնական–աշխատանքային կարողու– թյուններով օժտված էակ, կյանքի իմաս– տը, մարդու կեցության հասարակական պայմանավորվածությունը։ XIX դ․ վերջի հասարակագիտ․ միտքը զարգացել է նահապետ․ և ֆեոդ, հարա– բերությունների հետագա քայքայման և նոր, կապիտ․ հասարակական–տնտ․ կա– ցութաձևի ձևավորման, ազգի համախըմբ– ման պայմաններում։ Տնտ․ և սոցիալ–քաղ․ զարգացման ընդհանուր հարցերի կող– քին կարևորվել են նաև ազգ․–ազատագր․ պայքարի հարցերը։ Թեև դեռևս շարունակ– վում էր հետադիմական–կղերական, բուրժ․–պահպանողական և բուրժ․–ազա– տամտական հոսանքների միջև պայքարը, սկսած XIX դ․ 80-ական թթ․ հայ իրակա– նություն են թափանցել մարքսիզմի գա– ղափարները։ Մարքսիզմի դասականների աշխատությունների հետ ծանոթանալու առաջին քայլերը կատարել են Ռուսաս– տանի և Արմ․ Եվրոպայի համալսարանա– կան կենտրոններում ուսանող հայ երի– տասարդները, որոնք Կ․ Մարքսի և Ֆ․ էն– գելսի երկերին ծանոթացել են «Աշխա– տանքի ազատագրություն» խմբի հրատա– րակած ռուս, թարգմանություններով, իսկ ոմանք (Գ․ Ղարաջյան) անձնական կա– պեր են ունեցել Գ․ Պլեխանովի և նրա խմբի հետ։ 1887-ին թարգմանվել է Մարք– սի և էնգելսի «Կոմունիստական կուսակ– ցության մանիֆեստը»։ «Մանիֆեստի» հա– ջորդ թարգմանությունը նախապատրաս– տել են Հ․ Աթաբեկյանը և Մ․ Հովհաննիս– յանը (1894), որի կապակցությամբ էն– գելսի և Աթաբեկյանի միջև տեղի է ունե– ցել նամակագրություն։ 1894-ին հնչակ– յան «Գաղափար» հանդեսում (N* 1, 2) Մ․ Նազարբեկյանի թարգմանությամբ հրատարակվել է «Մանիֆեստի» ներածու– թյունը, 1872-ի գերմ․ հրատարակության առաջաբանը, առաջին և երկրորդ գլուխ– ները։ 90-ական թթ․ ժնևում թարգմանվել և հրատարակվել են Մարքսի «Վարձու աշ– խատանք և կապիտալ» (մեկ գլուխ), էն– գելսի «Սոցիալիզմի զարգացումը ուտո– պիայից դեպի գիտություն» («Գիտական սոցիալիզմ» վերնագրով) և այլ երկերը։ Այդ տարիներին մարքսիզմի գաղափար– ները արծարծվել են նաև ազատամտական մամուլի, առաջին հերթին «Մշակ» թերթի և «Մուրճ» ու «Տարազ» հանդեսների էջե– րում, որը «լեգալ մարքսիզմի» յուրատե– սակ արտահայտությունն էր։ Մարքսիզմի տարածմանը նպաստել են «Հայ հեղավւո– խական բանվորների ասոցիացիան» և «Թիֆլիսի բանվորների միությունը»։ Հա– յերեն լույս են տեսել նաև Պլեխանովի, Պ․ Լաֆարգի, Վ․ Լիբկնեխտի երկերը։ XX դ․ սկզբին դասակարգային հակասու– թյունների սրմանը և պրոլետարիատի հեղափոխ․ պայքարի ծավալմանը զուգ– ընթաց մարքսիզմի տարածումը ավելի լայն թափ է ստացել։ Առանձնապես կարե– վոր նշանակություն է ունեցել լենինյան– իսկրայական, բոլշևիկյան կազմակերպու– թյունների առաջացումը, որոնք սկսել են իրականացնել գիտ․ սոցիալիզմի միացու– մը տարերային բանվ․ շարժման հետ։ Այս ճանապարհին նշանակալի ուղենիշ է եղել «Հայ սոցիալ–դեմոկրատների միության» առաջացումը (1902) և նրա օրգան <Պրոլե– տարիատ» թերթի ստեղծումը։ Վ․ Ի․ Լենինի հայերեն թարգմանված առաջին աշխատությունը «ԻնքնակալութրսՆը երե– րում է» հոդվածն էր, որը լույս է տեսել «Պրոլետարիատի կռիվը» թերթում, 1903-ին։ 1904-ին ժնևում Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ ստեղծվել է ՌՍԴԲԿ ԿԿ–ին կից հայերեն և վրացերեն լեզունե– րով ս․-դ․ գրականության հրատարակման հանձնաժողով։ Նույն թվականին հանձնա– ժողովը Ս․ Շահումյանի և Մ․ Մանուչար– յանի թարգմանությամբ լույս է ընծայել «Մանիֆեստի» լրիվ տեքստը, «Վարձու աշխատանք և կապիտալ» երկը ևն։ Մարք– սիզմի տարածման և ստեղծագործական զարգացման գործում մեծ դեր են խաղա– ցել վ․ Ի․ Լենինի աշակերտներ և զինա– կիցներ Ս․ Շահումյանը, Բ․ Կնունյանցը, Ս․ Սպանդարյանը, Ի․ Լալայանցը, Ա․ Մյասնիկյանը և ուրիշներ։ Հետևողա– կանորեն պաշտպանելով դիալեկտիկա– մատերիալիստական աշխարհայացքի սկզբունքները, նրանք հանդես են եկել իդեալիզմի, մասնավորապես, մախիզմի (Ե․ Ֆրանգյան և ուրիշներ) դեմ, որն իր արտահայտությունն էր գտել նաև հայկ․ իրականությունում։ Մեծ ուշադրություն է նվիրվել հասարակական երևույթների մա–