Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տերիալիաոական ըմբռնմանը, դասա– կ աբգային պայքարի օրինաչափություն– ների պարզաբանմանը, բուրժ․–ազգայնա– կան գաղափարախոսության մերկացմա– նը։ Ղ․ Աղայանի մասին՝ Շահումյանի, Մ․ Նալբանդյանի մասին՝ Մյասնիկյանի, Հ․ Թումանյանի և Ա․ Իսահակյանի մա– սին՝ Պ․ Մակինցյանի հետազոտություն– ները սկզբնավորեցին մարքսիստական գրականագիտությունը և գեղ․ քննադա– տությունը։ 1917–20–ին հայերեն թարգ– մանությամբ Մոսկվայում և Թիֆլիսում հրատարակվել են էնգելսի «Կոմունիզմի սկզբունքները», «Հեղափոխություն]! և հա– կահեղափոխությունը Դերմանիայում», Լենինի «Կարլ Մարքս», «Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստա– դիա», «Պետություն և հեղափոխություն» են աշխատություններ։ Մարքսիզմի տա– րածումը, մարքս–լենինյան գաղափարնե– րի պրոպագանդումը արմատական շըր– ջադարձ են նշանավորել հայ հսաարակա– գիտ․ մտքի պատմության մեջ։ Հայաստանում սովետական իշխանու– թյան հաստատման շնորհիվ մարքսիզմ– լենինիզմը դարձավ սոցիալիզմի կառուց– ման համար պայքարի տեսական հզոր զենք։ Այն զարգանում է որպես սովետա– կան միասնական մարքս–լենինյան փիլ–յան օրգանական մաս։ 1920–30-ական թթ․ մեծ ուշադրություն է նվիրվել մարքս– լենինյան փիլ–յան պրոպագանդմանը, մարքսիզմի դասականների U ականավոր տեսաբանների երկերի թարգմանությա– նը։ Մարքսիստ փիլիսոփաների ավագ սերնդի ներկայացուցիչները (Հ․ Դյու– լիքեխյան, Լ․ Արիսյան, Հ․ Դաբրիելյան, Հ․ Ասլանյան և ուրիշներ) հանդես են եկել հեղափոխ․ մարքսիզմի անաղարտության պաշտպանությամբ, մարքսիստական փիլ–յան լենինյան փուլի հարցերի մշակ– մամբ, սոցիալիզմի կառուցման առաջին քայլերի տեսական իմաստավորմամբ, բուրժ․ և ազգայնական գաղափարախո– սության քննադատությամբ։ Աշխատու– թյուններ են հրատարակվել՝ նվիրված հասարակական զարգացման օրինաչա– փությունների, դիալեկտիկական մատե– րիալիզմի իմացաբանության, փիլ–յան և հայ հասարակական–քաղ․ մտքի պատ– մության մարքսիստական վերլուծությա– նը։ Այդ շրջանում փիլ–յան բնագավառի գիտահետազոտական աշխատանքները կենտրոնացած էին Երևանի պետ․ համալ– սարանի փիլ–յան ամբիոնում։ Փիլ․ կադ– րերի պատրաստման գործում մեծ օգնու– թյուն են ցույց տվել Մոսկվայի և Լենին– գրադի բուհերը։ 1930–40-ական թթ․ ըս– տեղծվել են փիլ–յան բուհական ամբիոն– ներ, 1944-ին՝ ՀՍՍՀ ԴԱ փիլ–յան սեկ– տորը (1969-ից՝ փիլ–յան և իրավունքի ինստ․)։ Հայրենական մեծ պատերազմի տարի– ներին փիլիսոփաների ջանքերը նպատա– կամղվել են հատկապես ֆաշիզմի գա– ղափարախոսության քննադատությանը, հայրենասիրական դաստիարակության պրոբլեմների մշակմանը։ 1950-ական թթ․ փիլ–յան բնագավառի ուսումնասիրությունները ընդգրկել են նոր պրոբլեմներ, շարունակվել է մարքսիզմի դասականների փիլ․ ժառանգության ուսումնասիրությունը և իմաստավորու– մը։ Փիլ–յան բնագավառի հետազոտական աշխատանքները աշխուժացել են ՍՄԿԿ XX համագումարից (1956) հետո, որը մեր– կացրեց անձի պաշտամունքը, ցույց տվեց կուսակցության, հասարակության ողջ կյանքի (այդ թվում և հասարակական գի– տությունների) վրա անձի պաշտամուն– քի գործած բացասական ազդեցության հետևանքները և դրանց հաղթահարման ուղիները։ Սոցիալիզմի համաշխարհային սիստեմի կազմավորումն ու ամրապնդու– մը, զարգացած սոցիալիստ, հասարա– կարգի կառուցումը, գիտատեխ․ հեղափո– խության ծավալումը առաջադրեցին մի շարք նոր պրոբլեմներ, որոնց լուծմանը ձեռնամուխ եղավ փիլ–յունը։ Փիլ–յան զար– գացման համար հսկայական նշանակու– թյուն ունեցան ՍՄԿԿ Կենտկոմի պլենում– ների որոշումները և նյութերը, ՍՄԿԿ ծրագիրը, կուսակցական այլ փաստա– թղթեր, այդ թվում և «Հասարակական գիտությունների հետագա զարգացման և կոմունիստական շինարարության մեջ դրանց դերի բարձրացման միջոցառումնե– րի ւքասին» ՍՄԿԿ Կենտկոմի 1967-ի որո– շումը։ 1950-ական թթ․ սկսած աշխուժացել են պատմ․ մատերիալիզմի բնագավառի ուսումնասիրությունները, բարձրացել դը– րանց գիտ․ մակարդակը։ ՍՍՀՄ–ում սո– ցիալիզմի կառուցման գործում ժող․ զանգվածների աճող դերը բացահայտվել է Խ․ Մոմջյանի աշխատություններում։ Ուսումնասիրվել են սոցիալիստ, հասա– րակության զարգացման հակասություն– ները, դրանց բացահայտման և հաղթա– հարման ուղիները, արտադրողական ուժերի և արտ․ հարաբերությունների դիա– լեկտիկան, աշխատանքի և տեխնիկայի փիլ․ հարցերը, հասարակական առաջա– դիմության, գիտության, սոցիալիստ, հու– մանիզմի, ազգերի ձևավորման և ազգ․ հարաբերությունների, պատերազմի և խաղաղության ևն պրոբլեմներ (Կ․ Անա– նիկյան, Հ․ Ասլանյան, Ա․ Թելունց, Ս․ Թով– մասյան, Մ․ Մելիքյան, Մ․ Պետրոսյան, Ս․ Քոչարյան և ուրիշներ)։ Մշակույթի տե– սության ինքնատիպ ըմբռնում է ստեղծել է․ Մարգարյանը։ 1970–80-ական թթ․ շա– րունակվել է նախորդ շրջանում քննված պրոբլեմների ուսումնասիրությունը, առա– ջադրվել են նորերը, բնության և հասարա– կության, պատմ․ անհրաժեշտության և ազատության, սոցիալականի և հոգեբա– նականի, գաղափարախոսության և քա– ղաքականության փոխհարաբերության դիալեկտիկան, մարքսիստական հումա– նիզմի, հասարակության գիտ․ կառավար– ման հարցերը (Գ․ Ասատրյան, Լ․ Կարա– պետյան, Ա․ Հովսեփյան, Դ․ Մխիթար– յան, Ռ․ Նավասարդյան, Ռ․ Սամսոնով և ուրիշներ), գիտության սոցիալ․ ֆունկ– ցիան, դրա առաջացման և զարգացման օրինաչափությունները, կրթական հա– մակարգի, աշխատանքի, տեխնիկայի, գի– տատեխ․ հեղափոխության փիլ․ և սոցիալ․ պրոբլեմները (Հ․ Դաբրիելյան, Ա․ էկմալ– յան, Ս․ Թովմասյան, Շ․ Մարտիրոսյան, Վ․ Միրզոյան, Վ․ Օսիպով և ուրիշներ), հետազոտվել են սոցիալիստ, ապրելա– կերւդի մեթոդաբանական և սոցիալ․ խըն– դիրները (Լ․ Հարությունյան, Մ․ Հարու– թյունյան և ուրիշներ)։ Տեխնիկայի զար– գացման որակական փուլերի առանձնաց– ման վերաբերյալ ուրույն տեսություն (ֆունկցիոնալ մոտեցում) է մշակել Ս․ Թով– մասյանը։ Պատմ․ մատերիալիզմի մի շարք կարևորագույն պրոբլեմներ քննվել են՝ կապված արդի բուրժ․ սոցիալ–փիլ․ ուս– մունքների քննադատության հետ (Մ․ Դա– նիելյան, է․ Մարգարյան, Վ․ Թումանյան և ուրիշներ)։ Կոնկրետ սոցիոլոգիական հետազոտու– թյունները ծավալվել են 1970-ական թթ․ սկզբից, անց են կացվել սոցիալիստ, ապ– րելակերպի, աշխատանքի, միգրացիոն պրոցեսների և այլ սոցիոլոգիական ուսումնասիրություններ, մի շարք մի– նիստրություններում, արտ․ միավորում– ներում, ԴՀԻ–ներում ստեղծվել են սոցիո– լոգիական ծառայություններ։ Դիալեկտիկական մատերիալիզմի բնա– գավառում կատարվող ուսումնասիրու– թյունների համար, սկսած 1950-ական թթ․, բնորոշը իմացաբանական պրոբ– լեմատիկան է։ Լույս են ընծայվել մենա– գրություններ՝ նվիրված ճանաչողության պրոցեսի դիալեկտիկային, մասնավորա– պես՝ տեսության, փորձի և իրականու– թյան, տեսության և պրակտիկայի փոխ– հարաբերության, գիտ․ գիտելիքի զար– գացման ընթացքում ծագող իմացաբանա– կան դժվարությունների վերլուծությանը և դրանց առնչությամբ իդեալիզմի, ագնոս– տիցիզմի, մետաֆիզիկայի քննադատու– թյանը (Լ․ Աբրահամյան, Տ․ Պ․ Ալեքսան– յան, Դ․ Բրուտյան, Հ․ Դաբրիելյան, Հ․ Դրիգորյան, Ա․ էկմալյան, Ա․ Մանաս– յան, Հ․ Շաքարյան, Ղ․ Վարդապետյան, Ն․ Օսիպովա և ուրիշներ), ինչպես նաև մատերիալիստական դիալեկտիկայի օրենքներին ու կատեգորիաներին (Մ․ Ա– սատրյան, Վ․ Բաղդասարյան, Ա․ Մինաս– յան և ուրիշներ)։ Լեզվի փիլ–յան հարցե– րից քննության են առնվել նշանի և նշա– նակության ընդհանուր հարցերը, լեզվի և մտածողության փոխհարաբերության իմա– ցաբանական տեսանկյունները (Լ․ Աբրա– համյան, Ն․ Աբրահամյան, է․ Աթայան, Ռ․ Ավագյան, Պ․ Սոտնիկյան, Ս․ Վարդա– զարյան և ուրիշներ)։ Լեզվի փիլ․ պրոբ– լեմների շուրջը կատարվել են հետազո– տություններ ՀՍՍՀ ԴԱ ակադեմիկոս Դ․ Բրուտյանի գլխավորությամբ, որը մշակել է լեզվի փիլ–յան, լեզվատրամա– բանական զուգահեռների, լեզվի և իրա– կանության հարաբերության կոնցեպցիա։ 1960-ական թթ․ սկսած լայնորեն ուսում– նասիրվել են բնագիտության փիլ․ պրոբ– լեմները։ Աստղագիտության փիլ․ հար– ցերի և գիտության մեթոդաբանության բնագավառում մեծ ծառայություն ունի ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս Վ․ Համբարձում– յանը։ Կենսաբանության և հոգեբանու– թյան փիլ․ հարցեր են մշակել ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս Ն․ Սիսակյանը,- ՍՍՀՄ ԴԱ թդթակից անդամ է․ Հասրաթյանը, ՍՍՀՄ ԲԴԱ թղթակից անդամ Ա․ Մեհրաբյանը։ Մաթեմատիկայում իմացաբանականի և տրամաբանականի փոխհարաբերության, մաթ․ տրամաբանության վերաբերյալ աշ– խատությունների հեղինակ է Ս․ Ավետիս– յանը։ Հետազոտվել են մաթեմատիկայի