Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քննադատությունը, մյուս կողմից՝ լեզվա– բանական նոր մեթոդների ու սկզբունք– ների կիրառումը հանգեցնում են լեզվի ներքին և արտաքին կողմերի, այսպես կոչված, բովանդակության և արտահայ– տության պլանների հարաբերակցված քննության սկզբունքին, ձևաբանությունն ըմբռնվում է որպես բառերի քերականա– կան ձևերի ու սրանց հիմնական, այս– պես կոչված, անվւոփոխակային իմաստ– ների, շարահյուսությունը՝ որպես բառա– կապակցությունների , նախադասություն– ների ու նրանց կապակցությունների կա– ղապարների և այդ կաղապարների համա– դրության ու Փոփոխության (փոխկաղա– պարման) կանոնների ուսմունք (Գ․ Ջա– հուկյան)։ Այս կապակցությամբ վերանայ– վում են խոսքի մասերի, քերականական կարգերի, հոլովների հետ կապված այլե– վայլ հարցեր։ Հայ բառարանագրությունը հարստացել է բազմաթիվ ու բազմատեսակ ընդհանուր, թարգմանական, մասնագիտական, հան– րագիտական բառարաններով, որոնց մեջ առանձնապես պետք է նշել ՀՍՍՀ ԳԱ լեզ– վի ինստ–ի հրատարակած «Ռուս–հայերեն բառարանը» (հ․ 1–4, 1954–58), «ժամա– նակակից հայոց լեզվի բացատրական բա– ռարանը» էհ– 1–4, 1969–80), «Հայ–ռու– սերեն բառարանը» (1984), Ա․ Սուքիաս– յանի «Հայոց լեզվի հոմանիշների բառա– րանը» (1967), է․ Աղայանի «Արդի հայե– րենի բացատրական բառարանը» (հ․ 1–2, 1976)։ Լույս են տեսել համանունների, հականունների, դարձվածաբանական, ուղղագրական, տերմինաբանական, տար– բեր լեզուների հետ առնչվող երկլեզվյան և բազմալեզվյան բազմաթիվ բառարան– ներ։ Նշանակալից նվաճումներ է ունեցել հայ լեզվաբանությունը նաև լեզվի ընդհա– նուր տեսության հարցերի ուսումնասիր– ման о նա aui վառում4 ճանաչում աոանա– չով Հայաստանի Մահմաններից դուրս։ Բացի է․ Աղայանի «Լեզվաբանության նե– րածություն» (2 հրտ․ 1952) և Գ․ Ջահուկ– յանի «Լեզվաբանության պատմություն» (հ․ 1–2, 1960–62) ընդհանուր բնույթի աշխատություններից, հայ լեզվաբանու– թյան այս բնագավառի նվաճումներից են լեզվի ընդհանրական կաղապարի ստեղծ– ման փորձը, հնչույթի և քերականական կարգի նոր ըմբռնումները, լեզվաբանա– ՞կան մեթոդների ընդհանուր դասակար– գումը (Գ․ Ջահուկյան), լեզվի և իրակա– նության փոխհարաբերության, շարահյու– սական նվազագույն միավորի և նվազա– գույն կառուցվածքի յուրահատուկ մեկ– նաբանությունը (է․ Աթայան), լեզվի և փիլիսոփայության փոխհարաբերության հարցի քննությունը, Սեպիր–Ուորֆի fyu- րաբերականության տեսության քննադա– տությունը (Գ․ Բրուտյան), լեզվական նշանի բնույթի և էության հարցերի յու– րահատուկ լուծումը (Լ․ Աբրահամյան) ևն։ Բացի հայերենից, հայ լեզվաբանների ուշադրությունը գրավում են զանազան հին ու նոր լեզուներ՝ կապված մասամբ բուհական ու դպրոցական ուսուցման, մասամբ հայոց լեզվի պատմական կա– պերի ուսումնասիրման, մասամբ տեսա– կան ու գործնական զանազան հարցերի լուծման հետ։ Սովետահայ լեզվաբանները ուշադրու– թյուն են դարձրել նաև հայ լեզվաբանա– կան ուսմունքների պատմության հարցե– րին (է․ Աղայան, Գ․ Ջահուկյան, Գ․ Գ աս– պար յան, Հ․ Ամալյան և ուրիշներ)։ Գրկ․ Շ ր ու մ պ ֆ Գ„ Ոաումնասիրութիւնք հայ լեզուի և մատենագրութեան յարեմուտս (ԺԴ–ԺԹ դար), թրգմ․ և լրց․ Գ․ Զարբ– հանալյան, Վնտ․, 1895։ ԿոստանյանԿ․, Հայագիտությունը Արևմտյան Եվրոպայում, Թ․, 1910։ Զ ա հ ու կ յ ա ն Գ․ P․, Քերականա– կան և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Ե․, 1954։ Ն ու յ ն ի, Գրաբարի քերականության պատ– մություն (XVII-XIX դդ․), Ե․, 1974։ Աղա– յան է․ Բ․, Հայ լեզվաբանության պատմու– թյուն, հ, 1–2, ե․, 1958–62։ Ա մ ա լ յ ա ն Հ․, Միջնադարյան Հայաստանի բառարանագրա– կան հուշարձաններ, հ․ 1–2, Ե․, 1966–71։ Գաս ttf ui ր յ ա ն Գ․, Հայ բառարանագրու– թյան պատմություն, Ե․, 1968։ Հովսեփ– յան Լ․, Սովետահայ լեզվաբանությունը 60 տարում, Ե․, 1982։ Адонц Н․, Дио– нисий Фракийский и армянские толкова– тели, СПБ, 1915;․ Джаукян Г․ Б․, Языкознание в Армении в V–XVIII вв․, в кн․։ История лингвистических учений․ Средневе– ковый Восток, Л․, 1981; Его же, Языко– знание, в кн․։ Достижения науки в Совет– ской Армении, Е․, 1984; Schrumpf G․ А․, On the Progress of Armenian Study, <L’ Ar- menie*, P․, 1890–91; Karst J․, Geschich- te der armenischen Philo logie, Heidelberg, 1930; Go del R․, Diachronic Armenian, «Current trends in Linguistics», № 6, Lon- don-The Hague-Paris, p․ 139–59, 1971; Schmitt R․, Die Erforschung des Klas- sich-Armenischen seit Meillet (1936), «Kraty- los», XVII, 1, 1972․ Գ․ Ջահուկյան․ Գրականագիտության Հայ իրականության մեջ գեղարվեստ, գրկ–յան մասին տեսական ըմբռնումների և դրանց կոնկրետ կիրառության առաջին գրավոր վկայությունները հանդիպում են V դ․ պատմիչ գրողների երկերում։ Արտա– ցոլելով ազգ․ պատմության կարևորագույն դրվագները, արտահայտելով ժողովրդի աշխարհըմբռնման, նրա բարոյագիտ․ հա– յացքների համակարգը, Ագաթանգեղոսը, Կորյունը, Փավստոս Րուզանդը, Եղի– շեն, Ղազար Փարպեցին և, մանավանդ, Մովսես Ւարենացին իրենց գրքերում թո– ղել են նաև բազմաթիվ վկայություններ այն մասին, թե հեթանոսական շրջանում և քրիստոնեության առաջին դարերում հա– յերն ինչպես են հասկացել ժող․ բանահյու– սության և գրկ–յան հարցերը։ Արդեն այդ ժամանակ ձևավորվել էին գեղագիտ․-գրա– կանագիտ․ որոշակի ըմբռնումներ, որոնք ժողովրդի քաղ․ ու մշակութային նախըն– թաց զարգացման յուրօրինակ հանրագու– մարն էին, մարմնավորում էին նրա պատ– կերացումները գեղեցիկի և վեհի, հերոսա– կանի և ողբերգականի մասին։ Այս առու– մով բացառիկ կարևորություն ունի Մով– սես Ւյորենացու «Հայոց պատմություն»-ը, որը պարունակում է բազմաթիվ գեղա– գիւո, դատողություններ, գրական երկե– րի, ազգ․ և օտար առասպելների ու զրույց– ների գնահատականներ։ Հին և միջին դարերում գրականագիա․ ըմբռնումները հանդես են գալիս փիլ․, պատմագիտական, ճարտասանական և քերականական հարցադրումների հետ սերտորեն շաղկապված։ Գրական շատ խնդիրներ են արծարծվում «հունաբան դպրոցի» և մյուս միջնադարյան քերական– ների աշխատություններում։ Այստեղ, բուն լեզվագիտական հասկացությունների կող– քին, հաճախ բացատրվում են նաև ժանրե– րի, տաղաչափության, գեղարվեստ, պատ– կերավորության հետ կապված բազմաթիվ հարցեր։ Շարունակելով անտիկ աշխարհի բանասիրության ավանդույթները և առըն– չելով դրանք ազգ․ մշակույթի փաստերի հետ, հայ մեկնիչները անդրադառնում են նաև ընդհանուր ու մասնավոր գրականա– գիտ․ հասկացությունների։ Այս առումով հարուստ նյութ են պարունակում Մովսես Ւարենացուն վերագրվող «Պիտոյից գիր– քը», Գավիթ Քերականի, Անանուն Մեկ– նիչի (V–VII դդ․), Ստեփանոս Սյունեցու (VIII դ․), Գրիգոր Մագիստրոսի (X– XI դդ․), Հովհաննես Երզնկացու (XIII դ․), Եսայի Նչեցու (XIII–XIV դդ․), Առաքել Սյունեցու (XIV–XV դդ․), Գավիթ Զեյ– թունցու (XVI–XVII դդ․) և ուրիշների քե– րականական մեկնությունները։՝ Գրականագիտ․ հիմնական հասկացու– թյունների առաջին համակարգված շա– րադրանքը մեզանում տվեցին կլասիցիզ– մի հայ տեսաբանները՝ զուգակցելով ազգ․ և համաեվրոպ․ գեղարվեստ, ու տեսական մտքի փորձը։ Նրանց աշխատություննե– րով (խաչատուր էրզրումցի, «Համառօտա– կան իմաստասիրութիւն», 1711, Ս․ Ագոնց, «ճարտասանութիւն», 1775, Ս․ Տիգրան– յան, «Ինչ ինչ զեղերերգութենէ», 1834) սկսվում է հայ գրականագիտ․ մտքի զար– գացման նոր փուլը։ Հատկապես կարևոր նշանակություն ունեցավ է․ Հյուրմյուզ– յանի «Առձեռն բանաստեղծութիւն» (1839)

ԳԻՐՔԸ՝ գրկ–յան տեսության հայերեն առաջին ամբողջական ձեռնարկը։ XIX դ․ գրականագիտ․ միտքր ակտիվո– րեն մասնակցեց աշխարհիկ լեզվի ու բո– վանդակության հաղթանակին հայ գրկ–յան մեջ։ Առաջավոր գրականագիտու– թյան նշանաբանը դարձավ գրկ–յան և ժո– ղովրդի, գրկ–յան և կյանքի անխզելի կա– պի գաղափարը։ Պարբերական մամուլի և հասարակական մտքի ակտիվացման պայմաններում ձևավորվեց հայ գրական քննադատությունը՝ իբրև գրականագիտու– թյան ինքնուրույն բաժին, որը կոչված է գնահատելու և ուղղություն տալու նրա զարգացմանը։ Այդ գործում մեծ դեր խա– ղացին այնպիսի պարբերականներ, ինչ– պիսիք են «Բազմավեպը», «Մեղուն», «Արևելքը», «Արևմուտքը» և մանավանդ «Հյուսիսափայլը», որի առաջին իսկ հա– մարում (1858) Մ․ Նալբանդյանը գրեց, թե մատենագրություն առանց կրիտիկայի, միևնույն է, ինչպես մարմին առանց հո– գու։ 1850–60-ական թթ․ քննադատության և գրականագիտության մյուս ճյուղերի զարգացման մեջ խոշոր դեր խաղացին Ս․ Նազարյանը, Ս․ Ոսկանյանը, Հ․ Սվաճ– յանը, Մ․ էմինը («Վեպք հնոյն Հայաստա– նի», 1850), Գ․ Ախվերդյանը («Սայաթ–Նո– վա», 1852) և ուրիշներ։ Գիտ․ և հասարա– կական վիթխարի ազդեցություն ունեցավ Մ․ Նալբանդյանի գործունեությունը, որը հեղ․ դեմոկրատիզմի դիրքերից հիմնա–