վորեց ռեալիզմի U ժողովրդայնության սկզբունքները, հաստատեց կյանքի և ար– վեստի փոխհարաբերության մատերիա– լիստ․ ըմբռնումներ։ Հետագա տասնամյակներում հայ գրա– կան քննադատության ասպարեզում մեծ աշխատանք են կատարել Գ․ Արծրունին, Ա․ Արփիարյանը, Լեոն, Հ․ Ասատուրը, Րաֆֆին, Հ․ Պարոնյանը, Ա․ Շիրվանգա– դեն, Հ․ Թումանյանը և ուրիշներ։ XIX դ․ կեսերից փորձեր են արվում ստեղծելու հայ գրկ–յան համակարգված պատմությունը՝ ընդգրկելով գերազան– ցապես հին և միջնադարյան շրջանի գրա– կան իրողությունները․ Ս․ Նազարյանի «Թռուցիկ ակնարկ հայկազյան գրակա– նության մինչև 13-րդ հարյուրամյակի վեր– ջը» (1844, ռուս․), «Տեսություն նորագույն շրջանի հայկազյան գրականության» (1846, ռուս․), Հ․ Գաթըրճյանի «Պատմու– թիւն մատենագրութեան հայոց» (1851), Ս․ Պալասանյանի «Պատմութիւն հայոց գրականութեան» (1865), Գ․ Զարբհանալ– յանի «Պատմություն հայերեն դպրու– թյանց» (հ․ 1–2, 1865, 1878) ևն։ Ավելի ուշ հրատարակվեցին հայ նոր գրկ–յան առան– ձին ճյուղերի պատմությունը շարադրող աշխատություններ․ Լեոյի «Ռուսահայոց գրականությունը սկզբից մինչև մեր օրե– րը» (1904), Լ․ Մանվելյանի «Ռուսահայ գրականության պատմությունը» (1909– 1912), Ա․ Արփիարյանի «Պատմություն ԺԹդարու Թուրքիո հայոց գրականության» (1902–04)։ Հայ գրկ–յան առաջին ամբող– ջական պատմությունն ստեղծել է գրող Վ․ Փափազյանը («Պատմություն հայոց գրականության սկզբից մինչև մեր օրե– րը», 1910)։ Հայ գրականագիտության զարգացման մի առանձին և շատ նշանակալից շրջան է XIX դ․ վերջը և XX դ․ սկիզբը։ Մի կողմից՝ շարունակում է զարգանալ դասական բա– նասիրությունը (Ա․ Բահաթրյանի «Հին հայոց տաղաչափական արվեստը», 1891, Մ․ Աբեղյանի «Հայ ժողովրդական առաս– պելները Մ․ Խորենացու «Հայոց պատմու– թյան» մեջ», 1899, «Հայ ժոդովրդական վեպը», 1908, Ն․ Ադոնցի «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները», 1915, ռուս․, Դ․ Տեր–Մկրտչյանի, Ս․ Մալխաս– յանցի, Կ․ Կոստանյանի, Գ․ Հովսեփյանի, Ա․ Զամինյանի, Ն․ Ակինյանի, Ա․ Չոպան– յանի և ուրիշների աշխատությունները), մյուս կողմից՝ մեծ զարգացման են հաս– նում գրական քննադատության տարբեր հոսանքներն ու ձևերո։ Լայն տարածում ոփեր կուլտուր–պատմ․ դպրոցը, որը գրա– կան–գեղարվեստ․ երևույթների ծագումն ու զարգացումը բացատրում էր բնական– հասարակական պայմաններով՝ շեշտը դնելով ազգ․–աշխարհագրական միջա– վայրի և հոգեբանության վրա։ Այդ դըպ– րոցին էին պատկանում Լեոն, Կ․ Կուսիկ– յանը («Գրական դեմքեր», 1912), Ն․ Աղ– բալյանը, Վ․ Նալբանդյանը, Ա․ Չոպան– յանը (գրքեր և հոդվածներ հայ միջնա– դարյան տաղերգուների, Մ․․ Պեշիկթաշըլ– յանի, Պ․ Դուրյանի, եվրոպ․ շատ հեղի– նակների մասին), Ս․ Հակոբյանը (գրքեր Շիրվանզադեի, Պ․ Դուրյանի, Ա․ Արփիար– յանի, Վ․ Տերյանի, Ե․ Չարենցի մասին) և ուրիշներ։ Նույն շրջանում Ա․ Տերտեր– յանն իր աշխատություններում (գրքեր Մ․ Նալբանդյանի, Մուրացանի, Շիրվան– զադեի, Հ․ Հովհաննիսյանի, Հ․ Թուման– յանի, Լ․ Շանթի, Վ․ Տերյանի մասին՝ 1910-ական թթ․) գրկ–յան քննությանը մո– տենում էր «մաքուր գեղարվեստի» չա– փանիշներով, շեշտը դնում էր կերպարնե– րի հոգեբ․ վերլուծության վրա։ Հ․ Սուր– խաթյանը, Պ․ Մակինցյանը, Ց․ Ւոսնզադ– յանը, Թ․ Ավդալբեգյանը, Հ․ Սոլովյանը և ուրիշներ իրենց քննադատական հոդ– վածներում ձգտում էին գրական երևույթ– ները գնահատել պատմ․ մատերիալիզմի դրույթների լույսի տակ, թեև մարքսիստ, սկզբունքները ուղղագիծ կիրառելու հե– տևանքով նրանք (հատկապես վերջին երկուսը) հաճախ տուրք էին տալիս «տըն– տեսական դետերմինիզմի» պարզունակ պատկերացումներին։ Դարասկզբին, իբրև առանձին հոսանք, ձևավորվեց հայ մարքսիստ, քննադատու– թյունը։ Սկիզբը պետք է համարել Ղ․ Աղա– յանի գրական գործունեության 40-ամյա– կի առթիվ Ս․ Շահումյանի արտասանած ճառը (1902), որին հաջորդեցին նրա հոդ– վածները Լ․ Տոլստոյի, Մ․ Դորկու, մի շարք հայ հեղինակների մասին։ Նշանա– կալից են նաև Ս․ Սպանդարյանի բազմա– թիվ ելույթները ընթացիկ գրկ–յան և թատրոնի հարցերի շուրջը, Ա․ Մյասնիկ– յանի հոդվածները Մ․ Նալբանդյանի, Հ․ Թումանյանի, Հ․ Հովհաննիսյանի, Ա․ Ծատուրյանի մասին, Ա․ Կարինյանի գրական–քննադատ․ ելույթները բոլշևիկ– յան «Պրավդա» թերթում։ Հետհոկտեմբերյան շրջանում հայ գրա– կանագիտությունը մտավ զարգացման նոր փուլ, որը բնութագրվում է գրկ–յան ուսում– նասիրության մարքս–լենինյան սկզբունք– ների և մեթոդաբանության կիրառմամբ, հետազոտության ոլորտի, ուղիների ու եղանակների ընդլայնմամբ։ Ազգ․ գրկ–յան գիտ․ պատմության ստեղծումը և ընթա– ցիկ գրական պրոցեսի բազմակողմանի գնահատականը դարձան պետ․ հոգատա– րության առարկա։ Այդ աշխատանքները ծավալվեցին, նախ, Երևանի համալսա– րանում և ապա՝ Կուլտուրայի պատմու– թյան ինստ–ում, 30-ական թթ․ կեսերից՝ ՍՍՀՄ ԴԱ հայկ․ մասնաճյուղի լեզվի և գրկ–յան ինստ–ում։ 1943-ին հիմնադրվեց հանրապետության գրականագիտ․ մտքի առանձին կենտրոն՝ ՀՍՍՀ ԴԱ Մ․ Աբեղ– յանի անվան գրկ–յան ինստ․։ Անցած տասնամյակներում, հաղթահա– րելով գռեհիկ սոցիոլոգիական և ուրիշ ոչ–մարքսիստ․ տեսությունների ազդեցու– թյունը, սովետահայ գրականագիտությու– նը հասել է խոշոր նվաճումների հայ բազ– մադարյան գրկ–յան պատմության ստեղծ– ման, դասական գրողների երկերի հրա– տարակության, ինչպես նաև գրական– տեսական հարցերի և Փոխառնչություն– ների ուսումնասիրման, ժամանակակից գրական պրոցեսի գնահատման ուղղու– թյամբ։ Հայ հին և միջնադարյան գրկ–յան ամ– բողջական պատմության ստեղծման խըն– դիրը կապվում է, ամենից առաջ, խոշորա– գույն հայագետ Մ․ Աբեղյանի անվան հետ։ Շուրջ կես դար այդ ուղղությամբ կատա– րած նրա աշխատանքն իր ամփոփումն ու ավարտումը գտավ «Հայոց հին գրականու– թյան պատմություն» (1944–46) երկհա– տոր աշխատության մեջ։ Մ․ Աբեղյանը ներկայացնում է հայ գրկ–յան բազմա– դարյան ուղին՝ սկսած ժող․ բանահյուսու– թյան հնագույն նմուշներից և V դ․ պատ– միչ գրողներից։ Դրական–պատմ․ նյութի հարստությունը, նրա պարբերացման և իմաստավորման կայուն սկզբունքները, հեղինակի վերլուծական խոր և զգաստ միտքը Մ․ Աբեղյանի աշխատության էա– կան հատկանիշներն են։ Գիտնականի հայտնագործած և հիմնավորած այնպի– սի իրողություններ, ինչպիսիք են հայ ժող․ վեպի զարգացման հիմնական փուլերը, մեր հին մատենագրության բնորոշումը իբրև «եկեղեցա–քաղաքական մաքառ– ման գրականություն», միջնադարյան բա– նաստեղծության և առակագրության մեջ հայկ․ Վերածնության ու սոցիալ․ հարա– բերությունների արտացոլման առանձնա– հատկությունների բացահայտումը, ամուր կերպով մտան հայ գրականագիտության զինարանը։ Մ․ Աբեղյանից հետո հայ հին և միջնա– դարյան գրկ–յան ուսումնասիրությունն ընթացել է գերազանցապես երկերի քննա– կան տեքստերի հրատարակման և առան– ձին հեղինակների, ժանրերի ու խնդիր– ների մենագրական հետազոտման ուղիով։ Հրատարակվեցին միջնադարյան բանաս– տեղծության բազմաթիվ ժողովածուներ, ինչպես նաև պատմիչ գրողների երկերը՝ առկա ձեռագրերի մանրամասն համեմա– տության հիման վրա, հին գրական շատ ուրիշ հուշարձաններ։ Մենագրական աշ– խատություններ են գրել Մ․ Մկրյանը՝ Գրիգոր Նարեկացու և Մովսես Իարենա– ցու, Վ․ Նալբանդյանը՝ Եղիշեի, Գ․ Հա– կոբյանը՝ Ներսես Շնորհալու, Ներսես Լամբրոնացու, միջնադարյան շարական– ների, Պ․ Սևակը՝ Սայաթ–Նովայի, Մ․ Ավ– դալբեգյանը՝ հայ գեղարվեստ, արձակի սկզբնավորման, Ա․ Արապյանը՝ հայ միջնադարյան զրույցների մասին։ Մեծ ծավալ ու թափ ստացավ հայ նոր գրկ–յան գիա․ ոնսոնմեասիրոԼթրսնյս Այս բնագավառում առաջին հերթին առանձնա– նում են Ա․ Տերտերյանի աշխատություն– ները, որոնցից լավագույնները հավաք– ված են «Հայ կլասիկներ» (1944) գրքում։ Նոր գրկ–յան պատմության գիտ․ պարբե– րացման և շարադրման ուղղությամբ կա– տարված առաջին փորձերից էին 1930– 1931 թթ․ Ա․ Տերտերյանի հրատարակած «Հայոց նոր գրականության պատմու– թյան» առաջադրությունների մի քանի պրակները, որոնք տալիս էին գրական հիմնական դպրոցների և նրա խոշորա– գույն դեմքերի բնութագիրը։ Իր հետագա աշխատություններում, հաղթահարելով գռեհիկ սոցիոլոգիզմի ազդեցությունը, Ա․ Տերտերյանը ելակետ դարձրեց գրկ–յան ժողովրդայնության դրույթը՝ իբրև գրողի արժեքավորման վճռական չափանիշ։ 1940–41 և 1954–55 թթ․ հրատարակ– վեց հայ գրկ–յան պատմության եռահա– տորյակը։ Այն մտահղացված և գրված էր իբրև միջնակարգ դպրոցի դասագիրք՝ այստեղից բխող գիտամեթոդական և ոճական յուրահատկություններով, սա– կայն եռահատորյակի հեղինակային կո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/359
Արտաքին տեսք