լեկտիվը որոշակի դրական աշխատանք կատարեց նաև հայ գրկ–յան գիտ․ պար թե– րացման, գրողներին սոցիոլոգ, սխեմա– ներից ձերբագատելու, նրանց ստեղծա– գործության գեղագիտ․ բովանդակությու– նը բացահայտելու ուղղությամբ։ 60– 70-ական թթ․ այդ աշխատանքը շարու– նակվեց և խորացվեց նոր, ավելի ծավա– լուն կոլեկտիվ հրատարակությունների մեջ։ ՀՍՍՀ ԴԱ գրականության ինստ–ի հրա– տարակած «Հայ նոր գրականության պատ– մության» հինգ հատորներում (1962–79) ներկայացվում է մեր ազգ․ գրկ․՝ սկսած XVIII դ․ վերջից մինչև XX դ․ աոաջին եր– կու տասնամյակները։ Հայ նոր գրկ․ դիտ– վում է իբրև մեկ ազգ․–գեղարվեստ, ամ– բողջություն՜ իր երկու՝ արևելահայ և արևմտահայ ճյուղերով, որոնք վերլուծ– վում են միասնական գրական–պատմ․ պրոցեսի մեջ։ Հատորների ներածական գլուխները տալիս են այդ պրոցեսի հա– մակողմանի բնութագիրը՝ տվյալ ժամա– նակաշրջանի հասարակական–քաղ․ իրա– դրության, մամուլի, գիտության, մյուս արվեստների վիճակի, գրական հոսանք– ների և ժանրային կազմի հիմնական գծե– րով։ Հայ գրկ–յան արժեքների գաղափար, բովանդակության, գեղագիտ․ յուրահատ– կության և հասարակական նշանակու– թյան լայն բնութագիրը տրվում է խոշորա– գույն գրողներին նվիրված մենագրական գլուխներում։ Դարաշրջանի գեղարվեստ, կյանքի և գրական զարգացման պատկերը զգալիորեն հարստանում է նշանավոր քննադատներին, ինչպես նաև, այսպես կոչված, երկրորդ շարքի հեղինակներին նվիրված ծավալուն ակնարկներում («Այլ բանաստեղծներ», «Այլ արձակագիրներ», «Այլ դրամատուրգներ»)։ Նույն սկզբունքով են կառուցված «Սո– վետահայ գրականության պատմության» երկու հատորները (1961 – 1965), որոնք ներկայացնում են հետհոկտեմբերյան գը– րական զարգացման ավելի քան քառաս– նամյա ուղին, նրա հիմնական փուլերի բազմակողմանի բնութագիրը և շուրջ երկու տասնյակ մենագրական գլուխներ առա– վել նշանավոր գրողների մասին։ 1920– I960 թթ․ հայ գրական կյանքի նկարագիրը սերտորեն շաղկապվում է համամիութե– նական գեղարվեստ, պրոցեսի, սոցիա– լիստ․ ռեալիզմի սկզբունքների պատմ․ զարգացման ընթացքի հետ։ Հետհոկտեմ– բերյան հայ գրկ–յան անցած ուղու ընդ– հանրացմանն են նվիրված Հ․ Թամրագ– յանի «Սովետահայ գրականության պատ– մությունը» (1980), որն ընդգրկում է 1920– 1945 թթ․ ժամանակաշրջանը, Ս․ Աղաբաբ– յանի «Հայ սովետական գրականության պատմության» 1-ին հատորը (20– 30-ական թթ․, 1986), Ս․ Արզումանյանի «Սովետահայ վեպը» (հ․ 1–3, 1967–86)։ Սովետահայ գրականագետները հրա– տարակել են բազմաթիվ մենագրություն– ներ XIX–XX դդ․ հայ գրեթե բոլոր նշա– նավոր հեղինակների մասին։ Հատկապես մեծ թվով պատմակենսագրական և վեր– լուծական աշխատություններ են նվիրվել նոր և սովետ, գրկ–յան այնպիսի խոշո– րագույն դեմքերի, ինչպիսիք են Խ․ Աբով– յանը (Ա․ Տերտերյան, Ե․ Շահազիզ, Ռ․ Զարյան, Պ․ Հակոբյան, Ս․ Բազյան), Մ․ Նալբանդյանը (Ա․ Հովհաննիսյան, Ա․ Ինճիկյան, Ի»․ Սարգսյան, է․ Զրբաշ– յան, Ս․ Դարոնյան), Հ․ Թումանյանը (Ա․ Ինճիկյան, Մ․ Մկրյան, է․ Ջրբաշ– յան, Լ․ Հախվերդյան), Ա․ Իսահակյա– նը (Հ․ Ղանալանյան, Ա․ Ինճիկյան, Դ․ Հովհաննիսյան), Վ․ Տերյանը (Վ․ Պարտիզոլնի, Կ․ Դրիգորյան), Ե․ Չա– րենցը (Հ․ Սալախյան, Ս․ Աղաբաբյան, Հ․ Թամրազյան, Ա․ Դրիգորյան, Դ․ Անան– յան) և ուրիշներ։ Հրապարակվել են նաև հայ նոր գրկ–յան պատմության տարբեր փուլերը, գրական ուղղությունների ու ժանրերի զարգացման ընթացքը լուսաբա– նող մի շարք մենագրական աշխատու– թյուններ։ Դրանցից են Ա․ Ասատրյանի «Հայ գրականությունը և ռուսական առա– ջին հեղափոխությունը» (1956), Վ․ Թեր– զիբաշյանի «Հայ դրամատուրգիայի պատ– մությունը» (հ․ 1–2, 1959–64), Ս․ Սա– րինյանի «Հայկական ռոմանտիզմը» (1966), Ա․ Զաքարյանի «20-րդ դարի սկզբի հայոց բանաստեղծությունը» (հ․ 1–2, 1973–77), Կ․ Դանիելյանի «Հայ գյուղագրությունը 19-րդ դարում» (1973) և այլն։ Վերջին տասնամյակներում արդ– յունավետ աշխատանք է կատարվում արև– մտահայ գրկ–յան, հատկապես մեր դարի սկզբի բանաստեղծների ժառանգության ուսումնասիրման ուղղությամբ (Դ․ Ստե– փանյանի, Մ․ ՀյՈւսյանի, Ա․ Շարուրյա– նի, Հ․ Ռշտունու, Վ․ Դաբրիելյանի, Վ․ Կիրակոսյանի աշխատությունները)։ Ա– ռանձին ընդհանրացնող և մենագրական աշխատանքներ են նվիրվել սփյուռքահայ գրկ–յանը (Դ․ Սևանի «Սփյուռքահայ գրականության պատմության ուրվագծեր, 1920–1945», 1980)։ Հայ սովետ, գրականագիտության ակ– նառու նվաճումներից են նաև դասական գրողների երկերի գիտ․ հրատարակու– թյունները։ Այդ գործի առաջնեկը կարող է համարվել Վ․ Տերյանի «Երկերի ժողո– վածուն» (հ․ 1–4, 1923–1925՝ Պ․ Մակինց– յանի խմբագրությամբ)։ Դիտ․ հրատարա– կության բարձր պահանջներով է կազմ– ված նաև Մ․ Մեծարենցի «Երկերի լիակա– տար ժողովածու»-ն (1934)՝ բանաստեղծ– ներ Վ․ Ալազանի և Վ․ Նորենցի խմբա– գրությամբ։ 30-ական թթ․ հրատարակու– թյուններից պետք է հիշատակել նաև Հ․ Թումանյանի «Գեղարվեստական եր– կեր»-ը՝ Ե․ Չարենցի խմբագրությամբ, Դ․ Սունդուկյանի «Երկերի լիակատար ժո– ղովածու»^՝ Ս․ Հարությունյանի խմբա– գրությամբ ևն։ 30-ական թթ․ վերջից և մանավանդ հետ– պատերազմյան տարիներին հայ դասա– կան գրողների գիտ․ հրատարակության գործը դրվեց ավելի կազմակերպված հիմ– քերի վրա։ Այդ աշխատանքը հիմնականում կենտրոնացվեց գրկ–յան ինստ–ի տեքս– տաբանության բաժնում։ Բազմաթիվ գրա– կանագետների կոլեկտիվ ջանքերի արդ– յունքը եղան հայ գրողների երկերի մի շարք նոր հրատարակություններ։ ժամանակակից հայ գրականագիտու– թյան մեջ լայն ծավալ է ստացել գրական կապերի և ընդհանրությունների ուսում– նասիրությունը։ Ետպատերազմյան տա– րիներին լույս են տեսել մեծ թվով գրքեր ու հոդվածներ՝ նվիրված տարբեր ժողո– վուրդների գեղարվեստ, մշակույթի հետ հայ գրկ–յան առնչություններին։ Հատկա– պես արդյունավետ է եղել գրականագետ– ների աշխատանքը հայ–ռուս․ գրական կա– պերի ուսումնասիրման բնագավառում։ Դրվել են աշխատություններ, ինչպես ռուս գրկ–յան հետ հայ խոշորագույն գրողների կապերի, այնպես էլ հայ գրկ–յան հետ ռուս դասականների առնչությունների մա– սին (Դ․ Հովնանի, Ռ․ Հովհաննիսյանի, Ղ․ Այվազյանի, Լ․ Մկրտչյանի, Ս․ Դարոն– յանի, Ե․ Ալեքսանյանի և այլոց աշխա– տանքները)։ Մի շարք գրականագետներ աշխատել են արևմտաեվրոպ․ գրկ–յան և հայ–եվրոպ․ գրական կապերի ուսումնա– սիրման բնագավառում (Ս․ Հակոբյան, Հ․ Մամիկոնյան, Ս․ Սողոմոնյան, Ռ․ Զար– յան, Լ․ Սամվելյան)։ 1950-ական թվականներից նկատելիո– րեն աշխուժացավ հետաքրքրությունը գրկ–յան տեսության հարցերի նկատմամբ։ Հրապարակվեցին բազմաթիվ աշխատու– թյուններ գրական ժանրերի, մեթոդների ու ոճերի, գրկ–յան յուրահատկության, գե– ղարվեստ․ ստեղծագործության կառուց– վածքի և այլ հարցերի մասին (է․ Ջրբաշ– յան, «Դրականության տեսություն», 1961, «Պոետիկայի հարցեր», 1976, Հ․ Մամի– կոնյան, «Մարդը և նրա կերպարը գրա– կանության մեջ», 1966, Ա․ Դրիգորյան, «Դեղարվեստական ոճ և պատկերի կա– ռուցվածք», 1974, ռուս, ևն)։ Երկարատև ընդմիջումից հետո նորից քննության նյութ դարձան տաղաչափության, հատկապես հայկ․ ոտանավորի յուրահատկության հարցերը (է․ Զրբաշյան, Դ․ Դասպարյան և ուրիշներ)։ Դրկ–յան տեսության բնագավառում կա– տարված կոլեկտիվ աշխատանքի արդ– յունքները հրապարակվել են մի շարք ժողովածուներում․ «Դրական ժանրեր, պատմական զարգացումը և ժամանակա– կից վիճակը» (1973), «Ավանդույթները և գեղարվեստական զարգացումը» (1976), «Մովետահայ գրականության պոետիկան» (1980), «Դրական ստեղծագործություն, վերլուծության ուղիները և սկզբունքները» (1983), որոնց մեջ արծարծվում են ժամա– նակակից գրականագիտության բազմա– զան խնդիրներ՝ մեծ մասամբ հայ գրկ–յան երկերի հանգամանալի քննության հիման վրա։ Բարդ և ուսանելի ճանապարհ է անցել սովետահայ քննադատությունը՝ գրակա– նագիտության ամենից ակտիվ և ներգոր– ծուն բաժինը, որը կոչված է ոչ միայն ան– միջաբար արձագանքելու գեղարվեստ, կյանքին, այլև ազդելու նրա ընթացքի վրա։ 20–30-ական թվականներին հատկա– պես արդյունավետ եղավ քննադատների ավագ սերնդի գործունեությունը նոր գրկ–յան գաղափարական և գեղարվեստ, հիմունքները պարզաբանելու, դասական ժառանգության արժեքները պահպանելու ուղղությամբ։ Դրկ–յան զարգացման ըն– թացքի վրա խոր հետք են թողել Ա․ Կա– րինյանի, Հ․ Մուրխաթյանի, Հ․ Դյուլի– քևխյանի, Տ․ Հախումյանի, К Սարգսյա– նի և ուրիշների գրական–քննադատական ելույթները։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/360
Արտաքին տեսք