կուլտետով։ Նկատելիորեն աշխուժացել է գիտական կյանքը, կապեր են հաստատ– վել երկրի գիտական կենտրոնների հետ, աճել են սեփական գիտամանկավարժա– կան կադրեր՝ Հ․ Տ․ Աթոյան, Ա․ Ց․ Դադա– յան, Ն․ Մ․ Քոչարյան, Գ․ Բ․ Պետրոսյան U ուրիշներ։ Գիտական կադրեր պատրաստ– վել են նաև երկրի խոշոր գիտական կենտ– րոններում՝ ասպիրանտուրայի միջոցով։ Այսպիսով, Հայրենական մեծ պատե– րազմի շեմին արդեն դրվել էր հանրապե– տությունում ֆիզիկայի ապագա լայնա– ծավալ զարգացման հիմքը։ Ֆիզիկայի զարգացման սկզբնական փուլը (1943–60) 1943-ին հիմնադրվել է ՀՍՍՀ Գիտու– թյունների ակադեմիան, իսկ նրա կազ– մում՝ ֆիզիկամաթ․ ինստ–ը՝ Ա․ Ի․ Ալի– խանյանի գիսավորությամբ։ Վերջինս իր եղբոր՝ Ա․ Ի․ Ալիխանովի հետ տեղափոխ– վել էր Երեան՝ տիեզերական ճառագայթ– ների (Տճ) ֆիզիկայի բնագավառում հե– տազոտություններ կազմակերպելու նը– պատակով։ Համալսարանում ստեղծվել է միջուկային ֆիզիկայի ամբիոն (վարիչ՝ Ա․ Ի․ Ալիխանով)։ 1946-ին, Ա․ Ի․ Ալիխան– յանի գլխավորությամբ, ֆիզիկամաթ․ ինստ–ի հիման վրա կազմակերպվել է ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստ–ը (1962-ից՝ ՍՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործ– ման պետ․ կոմիտեի Երևանի ֆիզիկայի ինստ․՝ ԵՖԻ)։ 40-ական թթ․ վերջին Արա– գած լեռան վրա արդեն մշտապես գոր– ծում էր տիեզերական կայանը, որտեղ կա– տարված գիտական հետազոտություննե– րը ճանաչում են բերել ինստ–ի երիտա– սարդական կոլեկտիվին։ Տճ–ի ֆիզիկայի հետազոտությունները 50-ական թթ․ խթա– նել են տեսական մտքի զարգացումը հան– րապետությունում։ Այս հանգամանքն իր ազդեցությունն է ունեցել համալսարանի ֆիզիկամաթ․ ֆակուլտետի զարգացման վրա։ 1951-ին բացվել է տեսական ֆիզի– կայի ամբիոնը, որը հիմնադրման օրվա– фд ՏիՆչւ 1Տհ5-ը ղեկավարել է Գ․ Ս․ (/cCfAarffjur&Q․՝ Այդ ամբիոնը մեծ դեր է կա– տարել հանրապետության համար ֆիզի– կոսների պատրաստման գործում։ Գիտու– թյունների ակադեմիայում և համալսա– րանում գիտակազմակերպչական աշխա– տանքներ են տարվել ֆիզիկայի նոր ուղ– ղությունների՝ պինդ մարմնի ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, արագացուցիչների ֆի– զիկայի զարգացման համար։ 1959-ին հա– մալսարանում ստեղծվել է ֆիզիկայի ֆա– կուլտետ՝ տեսական ֆիզիկայի, ընդհա– նուր ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, ռա– դիոֆիզիկայի և էլեկտրականության ու նյութի կառույցի (հետագայում՝ պինդ մարմնի ֆիզիկայի) ամբիոններով։ Բուռն զարգացման փուլը (1 9 6 0-ի ց) Եթե մինչև 1960-ը ֆիզիկ, հետազոտու– թյունների հիմնական մասը բաժին է ըն– կել ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստ–ին (1973-ից ԵՖԻ–ի դիրեկտոր՝ Ա․ Ց․ Ամատունի), որի պրոբլեմային ուղղությունը տարրական մասնիկների և բարձր էներգիաների ֆի– զիկան էր, ապա 1960-ից սկսած առաջացել են հետազոտությունների նոր ուղղություն– ներ, ստեղծվել նոր հիմնարկներ։ 1960-ին ստեղծվել է ՀՍՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ–ը (ՌՖԷԻ)՝ է․ Հ, Միրզաբեկյանի գլխավորությամբ (1980-ից դիրեկտոր՝ Ռ․ Մ․ Մարտիրոսյան), 1962-ին՝ Կենտրոնական գիտահետազո– տական ֆիզիկատեխ․ լաբորատորիան (ԿԳՀՖՏԼ)՝ Ն․ Մ․ Քոչարյանի գլխավորու– թյամբ։ ԿԳՀՖՏԼ–ի հիման վրա 1967-ին կազմակերպվել է ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկ, հե– տազոտությունների ինստ–ը (ՖՀԻ, դի– րեկտոր՝ Մ․ Լ․ Տեր–Միքայելյան)։ 1980-ին ստեղծվել է ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի կիրա– ռական պրոբլեմների բաժինը, որը 1984-ին դարձել է ինքնուրույն ինստ․՝ ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստ․ (ՖԿՊԻ, դիրեկտոր՝ Ա․ Ռ․ Մկըրտ– չյան)։ Ստեղծվել են նաև ճյուղային ինստ–ներ։ 1966-ին հիմնադրվել է միկրո– էլեկտրոնիկայի գիտահետազոտական տեխնոլոգիական ինստ ը։ 1968-ին կազ– մակերպվել է ֆիզիկատեխ․ և ռադիոտեխ․ չափումների համամիութենական ԳՀԻ–ի ռադիոֆիզիկ․ չափումների բաժինը, որը 1971-ին վերաճել է Ռադիոֆիզիկ․ չա– փումների համամիութենական ԳՀԻ–ի (ՌՉՀԳՀԻ)՝ Պ․ Մ․ Հերունու գլխավորու– թյամբ։ Հանրապետության գիտական կյանքում կարևոր իրադարձություն էր 1967-ին ԵՖԻ–ում 6 ԳԷՎ էներգիայով էլեկ– տրոնային արագացուցչի գործարկումը։ Մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բուհական համակարգում։ Համալսարա– նում բացվել են միջուկի և տարրական մասնիկների ֆիզիկայի (1961), օպտիկայի (1964), մոյեկուլային ֆիզիկայի և կենսա– ֆիզիկայի 1967),բյուրեղների աճի և քվան– տային էլեկտրոնիկայի (1971) ամբիոննե– րը։ 1975-ին կազմակերպվել է ռադիոֆիզի– կայի ֆակուլտետը, որի կազմում գործում են կիսահաղորդիչների և դիէլեկտրիկնե– րի ֆիզիկայի (1965), ալիքային պրոցես– ների տեսության և ֆիզիկայի (1975), քվանտային ռադիոֆիզիկայի և գե^, _(ւձր հաճախությունների ռադիոֆիզիվայի (1984) ամբիոնները։ Աճել է ֆիզիկոս– ուսանողների թիվը, ընդարձակվել է աս– պիրանտուրայի ցանցը։ Ստեղծվել են կի– սահաղորդչային նյութերի (1959), ճառա– գայթային ֆիզիկայի (1962, ՃՖՊԼ), պինդ մարմնի ֆիզիկայի (1964) պրոբլեմային լաբորատորիաները, ռենտգենյան հետա– զոտությունների ճյուղային լաբորատո– րիան (1978)։ ՃՖՊԼ–ին կից 1976-ին ստեղծ– վել է հատուկ կոնստրուկտորական բյու– րո, իսկ 1978-ին, ՃՖՊԼ–ի հիման վրա հա– մալսարանում կազմակերպվել է հանրա– պետությունում առաջին բուհական ինստ–ը՝ Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի գիտահետազոտական ինստ–ը (ԿՄՖԳՀԻ)՝ Վ․ Մ․ Հարությունյանի գլխա– վորությամբ։ Հանրապետությունում ֆի– զիկայի բնագավառի գիտա մանկավար– ժական կադրեր պատրաստելու գործում մեծ ավանդ են ներդնում Երեանի К»․ Աբով– յանի անվ․ հայկ․ մանկավարժական ինստ–ի, նրա Գորիսի մասնաճյուղի, Լե– նինականի Մ․ Նալբանդյանի անվ․ և Կի– րովականի մանկավարժական 4աւո–ների ֆիզիկամաթ․ ֆակուլտետներ 1967-ից սկսել է հրատարակվել «ՀՍՍՀ ԳԱ Տե– ղեկագիր, Ֆիզիկա» ամսագիրը, որի հիմ– նադիրն ու պատասխանատու խմբագիրը Գ, Մ․ Ղարիբյանն է։ 1984-ից ամսագիրը թարգմանվում է անգլ․ և հրատարակվում ԱՄՆ–ում։ Հանրապետությունում գործում են ֆիզիկամաթ․ գիտությունների դոկ– տորի աստիճան շնորհող երկու (Բյուրա– կանի աստղադիտարան, ԵՖԻ) և գիտու– թյունների թեկնածուի աստիճան շնոր– հող չորս (ՌՖԷԻ, ՖՀԻ, ՖԿՊԻ, համալսա– րան) գիտական խորհուրդներ։ Այսպիսով, 1960-ից սկսած, ֆիզիկ, հե– տազոտությունները հանրապետությու– նում զգալիորեն ընդլայնվել են և առան– ձին բնագավառներում առաջատար դիրք գրավել հայրենական և համաշխարհային գիտության մեշ։ Այդ նվաճումները և հե– տազոտությունների լայն ճակատը վկա– յում են այն մասին, որ Սովետական Հա– յաստանը լայնորեն ներգրավվել է արդի գիտատեխ․ հեղափոխության մեջ։ Տիեզերական ճառագայթների ֆիզիկա։ 1942-ին եղբայրներ Ա․ Ի․ Ալիխանովը և Ա․ Ի․ Ալիխանյանը աշխատակիցների հետ գիտարշավ են կազմակերպել դեպի Արագած, և ծովի մակերևույթից 3200 մ բարձրության վրա գտնվող Քարի լճի աՓին սկսվել են Տճ–ի երրորդ բաղադրիչի որոնման փորձերը։ Առաջին իսկ փորձերը հաստատել են երրորդ բաղադրիչի գոյու– թյունը, իսկ հետագայում ցույց է տրվել, որ այն կազմված է հիմնականում պրո– տոններից։ 1942–45-ին Արագած լեռան վրա կատարված փորձերի կարևորագույն արդյունքը Տճ–ում 150 ՄԷՎ կարգի էներ– գիայով պրոտոնների ինտենսիվ հոսքի հայտնաբերումն էր։ Հետագա հետազո– տությունները կապված են եղել գլխավո– րապես Տճ–ի բաղադրության որոշման հետ։ Այդ նպատակով ստեղծվել է մագնի– սական մասս–սպեկտրոմետրի մեթոդը, որը հնարավորություն է տվել չափելու մագնիսական դաշտում շեղվող մասնիկ– ների իմպուլսները։ Տեղակայանքը թույլ էր տալիս համակցել չափման տարբեր մեթոդներ (Վիլսոնի բազմաթիթեղ խցիկ– ներ, համեմատական հաշվիչներ ևն), որոնք ընդլայնում էին նրա հնարավորու– թյունները։ Մագնիսական սպեկտրոմետ– րի մեթոդով հաստատվել է, որ Տճ–ում կան մեծ էներգիայի պրոտոններ, ապա– ցուցվել է դեյտրոնների գոյությունը Տճ–ում, չափվել է մինչև 100 Գէվ/c իմպուլ– սով մյուոնների և մինչև 2 ԳԷՎ/с իմպուլ– սով պրոտոնների սպեկտրը (Ա․ Ի․ Ալի– խանյան, Ն․ Մ․ Քոչարյան և ուրիշներ)։ Տճ–ի բաղադրության որոշմանը նվիրված աշխատանքների շարքի համար Ա․ Ի․ Ալիխանովը և Ա․ Ի․ Ալիխանյանը 1948-ին արժանացել են ՍՍՀՄ պետ․ մրցանա– կի։ Տճ–ի բաղադրության որոշման աշխա– տանքների հետ մեկտեղ հետազոտվել են նաև լայն մթնոլորտային հեղեղները։ Դը– րանց ուսումնասիրման համար Ա․ Ի․ Ալիխանյանն ու Թ․ Լ․ Ասաթիանին առա– ջարկել են գրանցող հաշվիչների մակերես– ների փոփոխակման մեթոդը։ Հայտնաբեր– վել են, այսպես կոչված, «նեղ հեղեղնե– րը», որոնք առաջանում են Տճ–ի միջուկա– ակտիվ մասնիկների փոխազդեցության հետևանքով։ Արագածի վրա կազմակերպ– ված գիտարշավների արդյունքը եղել է Տճ–ի ուսումնասիրման բարձունքային առաջնակարգ կայանի ստեղծումը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/368
Արտաքին տեսք