Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱԱՀՄ–ում առաջինը, որ գործել է կլոր տարին։ 50-ական թթ․ վերջին կառուցվել է երկրորդ4 Նոր Ամբերդի գիտահետազո– տական կայանը, ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա։ Այդ կայանում ստեղծվել է մագնիսական սպեկտրոմետ– րի ու կայծային խցիկների մեթոդները հա– մակցող տեղակայանք, որի օգնությամբ հետազոտվել է հադրոնների և ընդհուպ մինչև 1 ՏԷՎ էներգիայով միջուկների փոխազդեցությունը։ 60-ական թթ․ սկըգ– բին Արագած լեռան վրա սկսել է մշակվել իոնացման կալորիմետրի մեթոդը, որը հնարավորություն է տվել չափումներ կա– տարել 10 ՏԷՎ–ից բարձր էներգիաների դեպքում։ ԵՖԻ–ի ևՄոսկվայի համալսարա– նի միջուկային ֆիզիկայի գիտահետազո– տական ինստ–ի ֆիզիկոսների ջանքերով ստեղծվել է 10 t/2 մակերեսով խոշորագույն իոնացման կալորիմետր, առաջիններից մեկը երկրում, որի օգնությամբ ավելի քան 10 տարի կատարվել են գերբարձր էներգիայի մասնիկների փոխազդեցու– թյունների բնութագրերի չափումներ։ Այդ փորձերին մասնակցել են նաև Լեհաստա– նի գիտնականները։ Այդ մեթոդով Ն․ Լ․ Գրիգորովը, К Պ․ Րաբայանը, է․ Ա․ Մա– միջանյանը, Վ․ 6ա․ Շեստոպերովը և ուրիշներ ստացել են առաջին վկայու– թյունն այն մասին, որ թեթև միջուկների հետ հադրոնների ոչ առաձգական Փո– խազդեցությունների կտրվածքներն աճում են։ Հետագայում այդ արդյունքը հաս– տատվել է «Պրոտոն» սերիայի արբանյակ– ներով, ինչպես նաև Աերպուխովի («սեր– պուխովյան էֆեկտ»), Բատավիայի (ԱՄՆ) և ՑԵՌՆ–ի (Շվեյցարիա) արագացուցիչ– ներով կատարված փորձերով։ Իոնացման կալորիմետրի համակցումը դետեկտոր– ների տարբեր համակարգերի հետ, հնա– րավորություն է տվել ուսումնասիրել մի– ջուկների և Տճ–ի նեյտրոնների փոխազ– դեցության բնութագրերը՝ մինչև 10 ՏԷՎ էներգիական տիրույթում (է․ Ա․ Մամի– ջանյան)։ Թ․ Լ․ Ասաթիանին և ուրիշներ ԱՍՀՄ–ում միակ հորիզոնական մագնի– սական սպեկտրոմետրով ուսումնասիրել են Տճ–ում բարձր էներգիայի մյուոնների բնութագրերը։ Արագած լեռան վրա Տճ–ի հետազոտությունների բնագավառում որակապես նոր փուլ է սկսվել «Պիոն» եզակի տեղակայանքի ստեղծումով, որը հնարավորություն է տվել նույնականաց– նել Տճ–ի հադրոնները 1 – 10 ՏԷՎ էներ– գիաների տիրույթում և չափել հադրոնա– յին փոխազդեցությունների տարբեր բնու– թագրեր։ Դա ձեռք է բերվել 10 մ2 մակե– րեսով իոնացման կալորիմետրի, անցու– մային ճառագայթման դետեկտորների, բազմալար կայծային խցիկներից կազմ– ված սպեկտրոմետրի համակցման և փոր– ձի ավտոմատացման շնորհիվ։ 1014 ԷՎ–ը գերազանցող էներգիաների դեպքում հադ– րոն–միջուկային փոխազդեցությունների մասին ինֆորմացիայի միակ աղբյուրը լայն մթնոլորտային հեղեղներն են։ Մա էլ հենց պայմանավորել է Արագած լե– ռան վրա կատարվող հետազոտություն– ների հետագա զարգացումը։ ԵՖԻ–ի և ԱԱՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստ–ի աշխատա– կիցների ջանքերով մշակվել է 103–106 ՏԷՎ էներգիական տիրույթում միջուկնե– րի և հադրոնների փոխազդեցությունների համակողմանի հետազոտման եզակի՝ «Անի» նախագիծը (Ա․ Ց․ Ամատունի, է․ Ա․ Մամիջանյան, Ս․ Հ․ Մատինյան, Ս․ Ի․ Նիկոլսկի, Ե․ Լ․ Ֆայնբերգ և ուրիշ– ներ)։ Այսպիսով, Արագածի բարձունքա– յին կայանի հիման վրա ստեղծվում է գեր– բարձր էներգիայի տարրական մասնիկ– ների և միջուկների փոխազդեցություննե– րի հետազոտման համամիութենական կենտրոն։ Միջուկային ֆիզիկա U տարրական մասնիկների ֆիզիկա։ Միջուկային ֆիզի– կայի բնագավառի հետազոտություններն սկսվել են 50-ական թթ․ երկրորդ կեսին։ 1958-ին ՀՍՍՀ ԴԱ ֆիզիկայի ինստ–ում կազմակերպվել է միջուկային սպեկտ– րոսկոպիայի լաբորատորիա՝ Հ․ Հ․ Վար– դապետյանի գլխավորությամբ։ Չուրացվել է սցինտիլյացիոն սպեկտրոսկոպիայի մե– թոդը, և Ա․Հ․ Խուդավերդյանի մասնակցու– թյամբ հետազոտվել են դեֆորմացած մի– ջուկների գրգռված վիճակների բնութագրե– րը։ Ռ․ Հ․ Ավագյանը փորձերով հետազո– տել է միջուկների P-տրոհման էլեկտրոն– ների բևեռացումը փոքր էներգիաների տի– րույթում և ցույց տվել, որ այն կախված է միջուկների կառուցվածքային առանձնա– հատկություններից։ Ա․ Ռ․ Մկրտչյանն ստեղծել է միջուկային մագնիսական ռե– զոնանսի վերալարելի սպեկտրոմետր, որի օգնությամբ դիտվել է Լւ7 միջուկի գեր– նուրբ քվադրուպոլային ճեղքումը։ Մե– զոատոմային անցումներին վերաբերող մի շարք տեսական աշխատանքներ է կա– տարել Վ․ Հ․ Ջրբաշյանը։ Նա դիտարկել է ц-մեզոնների ապաբևեռացումը մեզո– ատոմային անցումների դեպքում և ցույց տվել, որ այն պայմանավորված է սպին– ուղեծրային փոխազդեցությամբ։ Հետա– զոտվել է կողմնորոշված միջուկների ճա– ռագայթած (Յ–էլեկտրոնների ասիմետ– րիան, ինչպես նաև կամայական սպինով մասնիկների էլեկտրամագնիսական ու միջուկային դաշտերի ազդեցությամբ մի– ջուկների գրգռման կտրվածքը։ Երևանյան սինքրոտրոնի գործարկու– մից հետո ծավալվել են արագացուցչի փնջերով կատարվող աշխատանքներ։ Նուկլոններից և միջուկներից մեզոնների ֆոտոծնումը հետազոտելու նպատակով մշակվել են մագնիսական և գամմա– սպեկտրոմետրեր, որոնք հնարավորու– թյուն են տվել որոշել նուկլոնների հետ անկայուն ղ°-մեզոնի Փոխազդեցության բնութագրերը, տեղեկություններ ստանալ բարձր էներգիայի ֆոտոնների հադրոնա– յին կառուցվածքի մասին, որոշել միջուկ– ներում պրոտոնների և նեյտրոնների բաշխման պարամետրերը։ Աշխատանքնե– րի այս շարքի համար Հ․ Հ․ Վարդապետ– յանը, Ա․ Հ, Իաւդավերդյանը և ուրիշներ 1980-ին արժանացել են ՀՍՍՀ պետ․ մըր– ցանակի։ Հ․ Հ․ Վարդապետյանը, Ռ․ Հ․ Ավագյանն աշխատակիցների հետ կա– տարել են հեղուկջրածնային և հեղուկ– դեյտերիումային թիրախներից մեզոնների ֆոտոծնման պրոցեսներում բևեռացման երևույթների ուսումնասիրմանը նվիրված մի շարք աշխատանքներ, որոնցում կարե– վոր արդյունքներ են ստացվել նուկլոնա– յին ռեզոնանսների կառուցվածքի վերա– բերյալ։ ԵՖԻ–ում մշակվել է բարձր էներ– գիայի մեներանգ ու բևեռացած ֆոտոն– ների ստացման մեթոդ։ 1978–79-ին Հ․ Հ․ Վարդապետյանը, Ռ․ Հ․ Ավագյանը և մի խումբ աշխատա– կիցներ Փորձերով հայտնաբերել են, որ միաբյուրեղում էլեկտրոնների կանալա– վորման դեպքում առաքվում է էլեկտրա– մագնիսական ճառագայթում։ Այդ ճառա– գայթման էներգիական սպեկտրներն ուսումնասիրվել են նաև Ստանֆորդում, սովետա–ամերիկյան համատեղ փորձե– րում՝ ալմաստի միաբյուրեղի միջով 4– 14 ԳԷՎ էներգիայի պոզիտրոնների կանա– լավորման ժամանակ։ Այդ փորձերին մաս– նակցել է Ռ․ Հ․ Ավագյանը, որը հետո իր աշխատակիցների հետ համանման հե– տազոտ ութ յունններ է կատարնլ Երևանի էլեկտրոնային արագացուցիչով։ Միջուկ– ներից պրոտոնների ինկլյուզիվ ֆոտո– առաջացման հետազոտությունները ԵՖԻ–ում ցույց են տվել, որ л-մեզոնների, պրոտոնների և ռելյատիվիստական մի– ջուկների փնջերով սովետական ֆիզի– կոսների հայտնաբերած «կումուլյատիվ էֆեկտը» տեղի ունի նաև ֆոտոնների համար (Կ․ Շ․ Եղիյան և ուրիշներ)։ Հե– տազոտություններ են կատարվել արագա– ցուցչի էլեկտրոնների ներքին Փնջով։ ԵՖԻ–ի գիտնականները Դուբնայի և Ռու– մինիայի ֆիզիկոսների հետ համատեղ սիլիցիումային կիսահաղորդչային դե– տեկտորներով հետազոտել են էլեկտրոն– ների առաձգական ցրումը պրոտոններից և դեյտրոններից ու տվյալներ ստացել պրոտոնում և դեյտրոնում լիցքի բաշխ– ման, ինչպես նաև դրանց չափերի մասին։ ՍՍՀՄ ԴԱ ֆիզիկայի ինստ–ի աշխատա– կիցների հետ համատեղ հետազոտվել է հելիումից л0-մեզnնների կոհերենտ ֆո– տոծնումը։ Մի խումբ ֆիզիկոսներ Ա․ Ի․ Ալիխանյանի ղեկավարությամբ Սերպու– խովի պրոտոնային արագացուցիչում ստա– ցել են էլեկտրոնների փունջ, որով ԵՖԻ–ի աշխատակիցները, ՍՍՀՄ ԴԱ ֆիզիկայի ինստ–ի և բարձր էներգիաների ֆիզիկա– յի ինստ–ի ֆիզիկոսների հետ համատեղ, որոշել են հադրոնների ֆոտոծնման լրիվ կտրվածքները՝ 10-ից մինչև 40 ԳԷՎ էներ– գիաների միջակայքում։ Ուրիշ, զգալիո– րեն ավելի մեծ էներգիայի արագացու– ցիչներում կատարվող փորձերին մասնակ– ցելու նպատակով ԵՖԻ–ում և համալսարա– նի ֆիզիկայի ֆակուլտետում ստեղծվել են բշտիկային խցիկներից ստացվող ֆիլ– մային ինֆորմացիայի մշակման բազա– ներ։ Դա հնարավորություն է տվել մաս– նակցել Դուբնայի, Սերպուխովի և ՑԵՌՆ–ի արագացուցիչներում տեղակայված բըշ– տիկային խցիկներից ստացված լուսա– նկարների մշակման, վերլուծության և մեկնաբանման աշխատանքներին։ Մեծ նվաճում է եղել կայծային խցիկի կատարելագործումը, որի ստեղծմանը մասնակցել են Սովետական Միության շատ լաբորատորիաներ։ Համատեղ ջան– քերի շնորհիվ ստեղծվել են հետքային կայծային խցիկներ, որի համար մի խումբ սովետական ֆիզիկոսների, այդ թվում և Ա․ Ի․ Ալիխանյանին ու Թ․ Լ, Ասաթհա– նուն շնորհվել է լենինյան մրցանակ (1970)։ Կոհերենտ արգելակման ճառա–