թյունները։ Առաջին աշխատանքները կա– տարել է Մ․ Լ․ Տեր–Միքայելյանը։ Նա ըս– ․տեղծել է բյուրեղում էլեկտրոնների կո– հերենտ արգելակման ճառագայթման (ԿԱՃ) տեսությունը։ Ցույց է տրվել, որ մեծ էներգիաների դեպքում բյուրեղի կա– ռուցվածքի ազդեցությունը ճառագայթ– ման հատկությունների վրա դառնում է կարևոր, և որ էլեկտրոնի ԿԱՃ–ը բյուրե– ղում էապես բևեռացած է։ Այսպիսով, դրբ– վել է ԿԱՃ–ի օգտագործմամբ բարձր էներ– գիաների քվազիմեներանգ բևեռացած ֆո– տոնների փնջերի ստացման տեսական հիմքը։ Ցույց է տրվել նաև, որ ամորֆ մի– ջավայրերում արգելակման ճառագայթ– ման և զույգերի ծնման լայնական կտըր– վածքների աճը միջավայրի բևեռացման պատճառով սահմանափակված է։ 50-ական թթ․ երկրորդ կեսից հայ ֆի– զիկոսներն սկսել են հանգամանորեն ուսումնասիրել անցումային ճառագայ– թումը, որն ի հայտ է գալիս, երբ լիցքն անցնում է երկու միջավայրերի բաժան– ման սահմանը։ Վճռական նշանակություն է ունեցել Գ․ Մ․ Ղարիբյանի հայտնաբե– րած ռենտգենյան անցումային ճառագայ– թումը, որը դարձել է ԵՖԻ–ի տեսական լա– բորատորիայի (ղեկավար՝ Գ․ Մ․ Ղարիբ– յան) հետազոտությունների հիմնական թեման։ Հետազոտվել են ՌԱՃ–ի առա– ջացման վրա երկու միջավայրերը բաժա– նող սահմանի ճապաղվածության և բազ– մակի ցրման ազդեցությունը, ՌԱՃ–ի առա– ջացումը թիթեղների կիտուկում ևն։ Հե– տազոտությունները ցույց են տվել, որ թիթեղների կիտուկի պարամետրերի որո– շակի ընտրության դեպքում կարելի է ստանալ ճառագայթման զգալի ուժեղա– ցում։ ՌԱՃ–ի փորձարարական հաջող հե– տազոտությունները, ինչպես նաև որպես ճառագայթման ռադիատոր պենոպլաստի օգտագործումը (Մ․ Պ․ Լորիկյան) փորձա– րարներին ազատել են պատրաստման տեսակետից բարդ պարբերական ռադիա– տորների ստեղծման անհրաժեշտությու– նից և նպաստել ՌԱՃ–ի ֆիզիկայի ավելի խոր ըմբռնմանը։ Ստեղծվել են ՌԱՃ–ի միկրոսկոպիկ տեսությունը, անկանոն մի– ջավայրերում ՌԱՃ–ի առաջացման տեսու– թյունը, ուսումնասիրվել է անցումային ճառագայթումն ալիքատար կառուցվածք– ներում; Տեսական հետազոտություննե– րում մեծ ավանդ են ներդրել Ա․ Ց․ Ամա– տունին, Գ․ Մ․ Ղարիբյանը, Ն․ Ա․ Ղորխ– մազյանը, Հ․ Ս․ Մերգելյանը, Մ․ Լ․ Տեր– Միքայելյանը, Ցան Շին և ուրիշներ։ Հայ ֆիզիկոսները դարձել են այդ ուղղության ճանաչված առաջատարներ։ Այդ մասին է վկայում մասնավորապես այն, որ ան– ցումային ճառագայթման վերաբերյալ աշ– խարհում տպագրված շուրջ 1000 աշխա– տանքներից համարյա կեսը բաժին է ընկ– նում հայ ֆիզիկոսներին և, որ Երևանում անցկացվել են անցումային ճառագայթ– մանը նվիրված երկու միջազգային գի– տաժողովներ (1977-ին և 1983-ին)։ Նըշ– ված բնագավառի հիմնական արդյունք– ներն ամփոփվել են Մ․ Լ․ Տեր–Միքայել– յանի «Միջավայրի ազդեցությունն էլեկ– տրամագնիսական պրոցեսների վրաՏ բարձր էներգիաների պայմաններում» (ռուս․, 1969) մենագրությունում, որը թարգմանվել է անգլ․ և հրատարակվել ԱՄՆ–ում, ինչպես նաև Դ․ Մ․ Ղարիբյանի և Ցան Շիի «Ռենտգենյան անցումային ճառագայթում» (ռուս․, 1983) մենագրու– թյունում։ Դ․ Մ․ Ղարիբյանը հայտնաբերել է էներգիայի մեծացման հետ ռելյատիվիս– տական մասնիկների իոնացման կորուստ– ների լոգարիթմական աճը բարակ թա– ղանթներում, որը հաստատվել է փորձե– րով (Ա․ Ի․ Ալիխանյան, Մ․ Պ․ Լորիկյան և ուրիշներ)։ Մշակվել է Մոնտե–Կառլոյի մեթոդով իոնացման կորուստների հաշվ– ման եղանակը (Կ․ Ա․ Իսպիրյան և ուրիշ– ներ)։ Ն․ Ա․ Ղորխմազյանի և ուրիշների աշխատանքներով դրվել է հետազոտու– թյունների նոր ուղղության՝ կոշտ օնդուլ– յատորային ճառագայթման ուսումնասի– րության հիմքը։ Այդ բնագավառի աշխա– տանքներն էապես նպաստել են բյուրեղ– ներում լիցքավորված մասնիկների կա– նալավորման, ինչպես նաև ազատ էլեկ– տրոններով լազերների ստեղծման ուղ– ղություններով տեսական և փորձարարա– կան հետազոտությունների զարգացմանը Հայաստանում։ Այսպես, մասնիկների շարժման թվային մոդելավորման հիման վրա ուսումնասիրվել են նրանց դինամի– կան և ճառագայթման բնութագրերը կա– նալավորման և քվազիկանալավորման ժամանակ (Ցան Շի և ուրիշներ)։ Նկատ– վել է նաև, որ հիպերձայնային դաշտի առկայությամբ կանալավորման ժամա– նակ առաջացող ճառագայթումը կրում է հիպերձայնի հաճախությունից կախված փոՓոխություն (Ա․ Ռ․ Մկրտչյան և ուրիշ– ներ)։ Վ․ Հ․ Համբարձումյանի ինվարիան– տության սկզբունքի հիման վրա զար– գացվել է մյոսբաուերյան և օպտիկա– կան ճառագայթումների, ինչպես նաև վերջավոր հաստությամբ միջավայրում նեյտրոնների տեղափոխման տեսությու– նը։ Հայտնաբերվել է էլեկտրամագնիսա– կան ալիքից լիցքավորված մասնիկի ան– դրադարձման և զավթման երևույթը, դի– տարկվել են ոչ գծային ցիկլոտրոնային ռեզոնանսը միջավայրերում, ոչ առաձգա– կան դիֆրակցիոն ցրումը և քվանտային մոդուլումները ստիպողական պրոցես– ներում (Վ․ Մ․ Հարությունյան, Հ․ Կ․ Ավե– տիսյան և ուրիշներ)։ Աստղաֆիզիկ․ դիտումները ցույց են տվել, որ Խեցգետնանման միգամածու– թյան ճառագայթումը բևեռացած է։ Վ․ Հ․ Համբարձումյանի ենթադրությամբ այդ բևեռացումը պայմանավորված է ճառա– գայթման մագնիսաարգելակային բնույ– թով։ Գ․ Մ․ Ղարիբյանը և ուրիշներ հաշ– վել են այդ բևեռացման մեծությունը։ Դա, փաստորեն, սինքրոտրոնային ճառա– գայթման բևեռացմանը վերաբերող առա– ջին տեսական աշխատանքն է։ Ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա։ Ռա– դիոֆիզիկայի բնագավառում կանոնավոր հետազոտություններն սկսվել են 1950-ին, երբ Վ․ Հ․ Համբարձումյանի նախաձեռ– նությամբ Բյուրականի աստղադիտարա– նում ստեղծվել է ռադիոաստղագիտու– թյան լաբորատորիա, իսկ այնուհետև ռա– դիոֆիզիկ․ մեթոդների բաժին (1959)՝ է․ Հ․ Միրզաբեկյանի գլխավորությամբ։ Բաժնում սկսվել են ալիքի երկարության սանտիմետրային և դեցիմետրային տի– րույթներում շատ թույլ ազդանշանների ընդունման մեթոդների հետազոտություն– ները։ Ստեղծվել են մի շարք ռադիոաստ– ղադիտակներ, իսկ 1957–60-ին կառուց– վել է իր ժամանակի համար Սովետական Միության խոշորագույն ինտերֆերեն– ցիոն ռադիոաստղադիտակը։ է․ Հ․ Միր– զաբեկյանը մշակել է չբևեռացած ուժեղ ճառագայթման ֆոնի վրա թույլ բևեռա– ցած բաղադրիչի անջատման նոր մեթոդ։ Դեցիմետրային ալիքների տիրույթում ստեղծվել է ընդունիչների բարձր զգայու– նության համակարգ, որը 19յ8-ին Չինաս– տանում օգտագործվել է Արեգակի խա– վարումը դիտելիս։ Ռադիոֆիզիկ․ ուսում– նասիրություններն էապես ընդլայնվել են ՌՖԷԻ–ի ստեղծումից հետո։ Ծավալվել են գերբարձր հաճախությունների տիրույ– թում աշխատող բարձր զգայունության ըն– դունիչ սարքերի ստեղծման հետազոտու– թյուններ, սարքեր, որոնք օգտագործվում են հեռավոր տիեզերական կապի, ռադիո– լոկացիայի, ռադիոաստղագիտության մեջ ևն։ է․ Հ․ Միրզաբեկյանը և մի խումբ աշ– խատակիցներ մշակել ու պատրաստել են եզակի ռադիոմետրեր, որոնք, մասնա– վորապես, տեղակայվել են տիեզերական տարածության հետազոտման համար նա– խատեսված համակարգերում։ ՌՖԷԻ–ի հետազոտություններում մեծ տեղ են գրավել քվանտային ուժեղարար– ները (մազերներ) և գեներատորները։ ՀՍՍՀ ԳԱ ոադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծված 20 աէ ալիքի եր– կարության մոդուլյացիոն ռադիոմետր Ռ․ Մ․ Մարտիրոսյանի ղեկավարությամբ ստեղծվել են ալիքի երկարության դեցի– մետրային, սանտիմետրային, միլիմետ– րային տիրույթներում աշխատող քվան– տային ուժեղարարներ։ Մազերների և քվանտային գեներատորների համար հայտնաբերվել են նոր ակտիվ միջավայ– րեր։ Մասնավորապես, որպես ակտիվ միջավայր առաջին անգամ օգտագործ– վել է զմրուխտի արհեստական բյուրեղը։ Միջաստղային չեզոք ջրածնի ճառագայթ– ման սպեկտրային ուսումնասիրություննե– րում առաջին անգամ կիրառվել է ինստ–ում ստեղծված 21 սՎ ալիքի երկարության մա– զերը։ ՍՍՀՄ–ում խոշորագույն «ՌԱՏԱՆ– 600» ռադիոաստղադիտակի համար ըս– տեղծվել է 1,35 աէ ալիքի երկարության մազեր։ Ստեղծվել է նաև ռեկորդային զգայունություն ունեցող 4 մւէ ալիքի եր– կարության առաջին կիսահաղորդչային
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/371
Արտաքին տեսք