Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գայթմանը նվիրված տեսական աշխա– տանքները հիմք են ծառայել բևեռացման բարձր աստիճանով 7՜Քվանտների քվազի– մեներանգ փնջի ստեղծման համար (Տեր– Միքայելյանի–Ցուբերալի էֆեկտ)։ Գ․ Մ․ Ղարիբյանի հայտնագործած (Կ․ Ա․ Բար– սուկովի հետ միաժամանակ) ռենտգեն– յան անցումային ճառագայթումը (ՌԱՃ․) հանգեցրել է ՌԱՃ․-Ի դետեկտորների ըս– տեղծմանը, որոնք հետագայում սկսել են կիրառվել ՍՍՀՄ–ում և արտասահմանում։ Գերբարձր էներգիայի մասնիկների գրանցման ու նույնականացման նպատա– կով ՌԱՃ–-ի օգտագործման գաղափարն առաջինը 1961-ին առաջարկել են Ա․ Ի․ Ալիխանյանը, Կ․ Ա․ Իսպիրյանը, Ֆ․ Ռ․ Հարությունյանը, Մ․ Լ․ Տեր–Միքայելյանը։ ՌԱՃ–ի դետեկտորների ստեղծման գոր– ծում մեծ ավանդ են ներդրել նաև Մ․ Պ․ Լորիկյանը և ուրիշներ։ Գ․ Մ․ Ղարիբյա– նի տեսական աշխատանքների արդյուն– քը եղել են երկրորդային էլեկտրոնային էմիսիայի փորձարարական հետազոտու– թյունները, որոնք հանգեցրել են երկրոր– դային էլեկտրոնային էմիսիայի դետեկ– տորների ստեղծմանը (Մ․ Պ․ Լորիկյան և ուրիշներ), ինչպես նաև միջուկային ֆո– տոէմուլսիայի մշակման նոր մեթոդներին վերաբերող հետազոտությունները։ Մեծ հաջողություններ են ձեռք բերվել բարձր էներգիաների ֆիզիկայում կատարվող փորձերում օգտագործվող պլաստիկ սցին– տիլյատորների ստեղծման գործում։ ԵՖԻ–ում պատրաստված պլաստիկ սցին– տիլյատորները 1980-ին Լայպցիգի տոնա– վաճառում նշվել են Ոսկե մեծ մեդալով։ ԵՖԻ–ում ստեղծվել է խոշոր հաշվողական– չափիչ կենտրոն, կատարվել է փորձի ավ– տոմատացումն ապահովելու և ֆիզիկ, ինֆորմացիայի ավտոմատացված մշակ– ման հնարավորություններ ստեղծելու մեծ աշխատանք (Ա․ Ս, Նանասյան և ուրիշներ)։ Տեսական ֆիզիկա 1․Գերխիտ ասադերի ֆիզիկա և ձգողության տեսություն։ 1960-ին Վ․ Հ․ Համբարձումյանի և Գ, Ս․ Սա– հակյանի կատարած հիմնարար հետա– զոտություններում ցույց է տրվել հատուկ տեսակի գերխիտ աստղերի՝ բարիոնա– յին աստղերի գոյության հնարավորությու– նը, որոնց ընդերքը միջուկայինից բարձր խտությունների դեպքում կազմված է հիմ– նականում հադրոններից։ Այդպիսի գեր– խիտ նյութը, նուկլոններից բացի, բաղկա– ցած է հիպերոններից և այլ անկայուն հադ– րոններից, որոնք միջուկային խտություն– ների սահմանն անցնելիս դառնում են կա– յուն։ Այդ հետազոտությունների շնորհիվ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի սահմանա– գծում ծնունդ է առել նոր ուղղություն՝* գերխիտ երկնային մարմինների ֆիզի– կան, որն սկսել է զարգանալ համալսա– րանի տեսական ֆիզիկայի ամբիոնում4* Գ․ Ս․ Սահակյանի ղեկավարությամբ։ Ապացուցվել է զանգվածի անոմալ պակա– սորդի գոյությունը շատ մեծ խտություն– ների դեպքում։ Ստացվել են գերխիտ նյու– թի վիճակի հավասարումները խտություն– ների լայն միջակայքի համար։ Մշակվել է սպիտակ թզուկների նւ նեյտրոնային աստ– ղերի պտտման տեսությունը, հաշվվել են գերխիտ երկնային փոխդասավորություն– ների ինտեգրալ պարամետրերը՝ զանգ– վածը, շառավիղը, բարիոնների թիվը։ Այդ հետազոտությունները խթանել են գերխիտ կոսմոգոնիայի հետագա զար– գացումը։ Ուսումնասիրվել են գերխիտ աստղերի կայունության վրա պտույտի, նեյտրոնացման երևույթների և հարաբե– րականության ընդհանուր տեսության ուղ– ղումների ազդեցությունը, դիտարկվել են այդ աստղերից էներգիայի անջատման և դրանց սառեցման հարցերը։ Կառուցվել է նեյտրոնային աստղերի4 ջրածնային պլազմայից բաղկացած օղակաձև մագ– նիսոլորտի մոդելը։ Ցույց է տրվել, որ պիոնացման երևույթը կարող է էապես փոփոխեւ գերխիտ նյութի վիճակի հա– վասարումը, դիտարկվել են գերխիտ աստ– ղերի նոր մոդելներ՝ պայմանավորված պիոնային կոնդենսացումով; Հետազոտ– վել են ձգողության տեսության նոր տար– բերակներ՝ ընդհանրացված և երկչա– փային տեսությունները։ Առաջարկվել է պուլսարներում ուժեղ մագնիսական դաշ– տի առաջացման մեխանիզմ՝ պայմանա– վորված գերխիտ աստղերում պրոտոն– ների և նեյտրոնների գերհոսունությամբ։ Այդ ուսումնասիրություններում մեծ ներ– դրում ունեն Դ․ Մ․ Սեդրակյանը, է․ Վ․ Չուբարյանը, Ցու․ Լ․ Վարդանյանը, Մ․ Ա․ Մնացականյանը և ուրիշներ։ Նշված բնա– գավառում ստացված արդյունքներն ընդ– հանրացվել են Գ․ Մ․ Սահակյանի «Այլա– սերված գազային զանգվածների հավա– սարակշիռ փոխդասավորություններ» մե– նագրությունում (ռուս․, 1972), որը թարգ– մանվել է անգլ․ և հրատարակվել ԱՄՆ–ում 1974-ին։ Սկզբնային գերխիտ նյութի վերաբեր– յալ Վ․ Հ․ Համբարձումյանի ըմբռնումը կոնկրետացնելու փորձ է կատարվել Ռ․ Մ․ Մուրադյանի աշխատանքներում, որոն– ցում ենթադրվում է, որ Տիեզերքը սկզբնա– պես եղել է միասնական գերխիտ հադրո– նային կամ քվարկային նյութ՝ առաջնա– յին հադրոն, որի անկյունային մոմենտի և զանգվածի միջև կարելի է կապ հաստա– տել, ճիշտ այնպես, ինչպես տարրական մասնիկների ֆիզիկայում։ Դիտողական տվյալները չեն հակասում տեսությունից բխող քանակական կանխագուշակումնե– րին։ Ռ․ Ս․ Հովհաննիսյանն ուսումնասիրել է գրավիտացվող տարբեր համակարգերի հավասարակշռության և կայունության հարցերը մագնիսական դաշտում։ Նա գտել է տարբեր փոխդասավորության հա– մակարգերի կայունության չափանիշնե– րը։ 2․ Տարրական մասնիկնե– րի տեսություն։ Տարրական մաս– նիկների տեսության բնագավառում աշ– խատանքներն սկսվել են 50-ական թթ․ սկզբին և կենտրոնացվել ՀՍՍՀ ԳԱ ֆիզի– կայի ինստ–ում։ Առաջինը Գ․ Ս․ Սահակ– յանի աշխատանքներն են, որոնցում քըն– նարկվել է միջուկի կառուցվածքի ազդե– ցությունը էլեկտրոնների արգելակման ճառագայթման վրա, ցույց է տրվել առաձ– գական ցրման օգնությամբ նուկլոնների կառուցվածքի ուսումնասիրման հնարա– վորությունը, ներմուծվել մասնիկի ֆորմ– ֆակտորի հասկացությունը։ Դասական են համարվում նույն ժամանակաշրջա– նում Դ․ Մ․ Ղարիբյանի ստացած արդ– յունքները, որոնք վերաբերում են էլեկ– տրոնի դաշտում ռելյատիվիստական էլեկ– տրոնների արգելակման ճառագայթմա– նը և ֆոտոնից զույգերի առաջացմա– նը։ Կարևոր նշանակություն են ունեցել Լ․ Մ․ Աֆրիկյանի աշխատանքները՝ ֆո– տոններից ււ–մեզոնային զույգերի, պիոն– նուկլոնային և նուկլոն–նուկլոնային բա– խումներում հակապրոտոնների առա– ջացման, րւ–մեզոջրածնի նուրբ կառուց– վածքի տվյալներով քվանտային էլեկ– տրադինամիկայի կիրառելիության սահ– մանների որոշման վերաբերյալ ևն։ Առա– ջին անգամ դիտարկվել է ուժեղ փոխազ– դող մասնիկների ծնումը e+e՜ հանդիպա– կան փնջերում (Լ․ Մ․ Աֆրիկյան, Գ․ Մ․ Ղարիբյան)։ Դիտարկվել է նաև քոմփ– թոն–էֆեկտը շարժվող էլեկտրոնի դեպ– քում և առաջարկվել բարձր էներգիայի ֆոտոնների բևեռացած փնջեր ստանալու մեթոդ (Վ․ Ա․ Թումանյան, Ֆ․ Ռ․ Հարու– թյունյան և ուրիշներ)։ 70-ական թթ․ սկըզ– բին ԵՖԻ–ում ստեղծվել են ևս երկու տե– սական լաբորատորիաներ՝ Ա․ Ց․ Ամատու– նու և Ս․ Հ․ Մատինյանի գլխավորությամբ։ Տրվել է էներգիայի ռեզոնանսային տի– րույթում պիոնների ֆոտոծնման ֆենո– մենոլոգիական վերլուծությունը։ Հիմնա– րար արդյունքներ են ստացվել ուժեղ փոխազդեցությունների բնագավառում։ Հայտնաբերվել է բարձր էներգիաների տի– րույթում ցրման ամպլիտուդի առանձնա– հատկությունների (ամպլիտուդի ասիմպ– տոտիկան որոշող) նոր դաս, կանխա– գուշակվել է նոր տարրական մասնիկի՝ ^-ռեզոնանսի գոյությունը, զարգացվել քվարկների ռելյատիվիստական մոդելը (Ի․ Դ․ Ազնաուրյան և ուրիշներ)։ Մեծ հաջողություններ են ձեռք բերվել քվան– տային քրոմադինամիկայի բնագավա– ռում։ Մ․ Հ․ Մաաինյանն աշխատակիցների հեա հայտնաբերել է գլուոնային կոնդեն– սացման երևույթը՝ հիմնական վիճակի էներգիայի նվազումը գլուոնային դաշ– տում (Մատինյան–Սավվիդիի էֆեկտ) և ոչ աբելյան տրամաչափային դաշտերի դինամիկական ստոխաստիկությունը։ Տարրական մասնիկների ֆիզիկային նը– վիրված մի շարք աշխատանքներ է կատա– րել Ռ․ Մ․ Մուրադյանը, որոնցից լայն ճա– նաչում են ստացել մասշտաբային ինվա– րիանտությանը և քվարկային հաշվի կա– նոններին վերաբերող աշխատանքները (Վ․ Ա․ Մատվեևի և Ա․ Ն․ Թավխելիձեի հետ համատեղ)։ Վ․ Մ․ Տեր–Անտոնյանը կանխագուշակել է ֆոտոնային թիրախից հադրոնային վիճակների խորապես ոչ առաձգական էլեկտրածնման պրոցեսը, մշակել (Ա․ Ն․ Սիսակյանի հետ) միջբա– զիսային ձևափոխությունների տեսու– թյուն՝ դինամիկական սիմետրիա ունեցող համակարգերի համար։ 3․ Նյութի հետ լիցքավոր– ված մասնիկների փոխազ– դեցության տ և ս ու թ յ ու ն։ 50- ական թթ․ սկզբին Հայաստանում ըս* կըսվել են նյութերում ռելյատիվիստա– կան մասնիկների ցրման և ճառագայթ– ման հարցերի կանոնավոր հետազոաու–