Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղուկ բյուրեղների ոչ գծային օպտիկա» մենագրությունում (ռուս․, 1984)։ Դիտարկ– վել են հեղուկ բյուրեղներում ոչ գծային օպտիկական երևույթների առաջացման նոր մեխանիզմներ։ Կիսահաղորդիչների ֆիզիկա։ Կիսա– հաղորդիչների ֆիզիկայի և կիսահա– ղորդչային սարքերի բնագավառում կա– նոնավոր հետազոտություններն սկսվել են ՌՖԷԻ–nuT էլեկտրոնիկայի բաժնի (1963) և համալսարանում կիսահաղոր– դիչների և դիէլեկտրիկների ամբիոնի (1965) ստեղծումից հետո։ Այդ աշխա– տանքները ղեկավարել է Դ․ Մ․ Ավագ– յանցը։ Նա աշխատակիցների հետ կա– տարել է ոչ տրանզիստորային էլեկտրո– նիկայում և միկրոէլեկտրոնիկայում լայն կիրառություններ ունեցող նոր ֆունկցիո– նալ տարրերի ստեղծմանը նվիրված աշ– խատանքների շարք։ Հետազոտվել և մը– շակվել են Տ–տիպի վոլտամպերային բնու– թագծում բացասական դիֆերենցիալ դի– մադրության տեղամաս ունեցող սարքեր։ Տ–տիպի դիողների և բազմաշերտ կառուց– վածքների հիման վրա ստեղծվել են մի շարք սարքեր և, մասնավորապես, հի– շողության բլոկը։ Տեսականորեն հետա– զոտվել են բացասական դիմադրության ձևավորման մեխանիզմները, բազմա– շերտ կառուցվածքները, հզոր տրանզիս– տորները։ Վերջին աշխատանքն ընկել է Դ․ Մ․ Ավագյանցի «Հզոր տրանզիստոր– ների նախագծման ֆիզիկական հիմունք– ները և դրանց հաշվարկման ծրագրերը» մենագրության (ռուս․, 1978) հիմքում։ 1974-ին ՌՖԷԻ–ում կազմակերպվել է կի– սահաղորդչային սարքերի լաբորատորիա։ Այդ լաբորատորիայում, Վլ․ Մ․ Հարու– թյունյանի ղեկավարությամբ, հետազոտ– վել են կիսահաղորդչային կառուցվածք– ներում գեներացիոն–ռեկոմբինացիոն երևույթները, ստեղծվել են մեծ զգայու– նության ֆոտոընդունիչներ, լույսի ուժե– ղարարներ և փոխակերպիչներ ևն։ Այս արդյունքները կազմել են Վլ․ Մ․ Հարու– թյունյանի «Դեներացիոն–ռեկոմբինացիոն երևույթները և կրկնակի ներարկումը կի– սահաղորդիչներում» մենագրության (ռուս․, 1977) հիմքը։ Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնում հետազոտվել են կիսահաղորդիչ–էլեկտրոլիտ սահմանում տեղի ունեցող նոր երևույթներ, որոնց հի– ման վրա ստեղծվել են արեգակնային էներգիայի փոխակերպիչներ (Վլ․ Մ․ Հա– րությունյան և ուրիշներ)։ Կատարվել են կիսահաղորդիչների ֆիզիկայի տեսական հետազոտություններ։ Վ․ Ս․ Սարդարյանը մի խումբ աշխատակիցների հետ տեսա– կանորեն կանխատեսել է տարածականո– րեն սահմանափակ կիսահաղորդչային մի– ջավայրերում արտաքին մագնիսական դաշտերի առկայությամբ տեղի ունեցող մի շարք նոր ֆիզիկ, երևույթներ։ Վ․ Ս․ Սարդարյանը, Հ․ Ֆենը (ԱՄՆ) և ուրիշներ հետազոտել են GaAs կիսահաղորդչային միացության էներգիական սպեկտրը։ Ռ․ Հ․ Թարխանյանը մասնակցել է ջերմա– մագնիսական երևույթների քվանտային տեսության որոշ հարցերի մշակմանը։ է․ Մ․ Ղազար յանի ղեկավարությամբ հե– տազոտվել են չափային քվանտացված կիսահաղորդչային միջավայրերի (թա– ղանթներ, լարեր, միկրոբյուրեղներ) օպ– տիկական և կինետիկական հատկություն– ները։ Ցույց է տրվել, որ այդպիսի միջա– վայրերում ավելի բարենպաստ պայման– ներ են իրականանում էքսիտոնների և բարդ էքսիտոնային կոմպլեքսների գո– յության համար։ Տեսականորեն հետա– զոտվել է նաև լազերային ճառագայթման դաշտում գտնվող կիսահաղորդիչների էներգիական սպեկտրը (է․ Մ․ Ղազարյան, Ա․ Հ․ Մելիքյան և ուրիշներ)։ Զ․ Հ․ Կասա– մանյանն աշխատակիցների հետ զարգաց– րել է խիտ միջավայրերի բաժանման մա– կերևույթներ ունեցող տարասեռ համա– կարգերում էլեկտրոնների էներգիական սպեկտրի ճշգրիտ միկրոսկոպիկ տեսու– թյունը։ Ուսումնասիրվել են կիսահաղոր– դիչների մերձմակերևութային տիրույթում ընթացող պրոցեսները։ Պինդ մարմնի ֆիզիկա։ Այս բնագավա– ռում կանոնավոր հետազոտություններն սկսվել են 50-ական թթ․ երկրորդ կեսին համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնում (Պ․ Հ․ Բեզիրգանյան և ուրիշ– ներ)։ Սկսվել են պինդ մարմինների ռենտգենակառուցվածքային և ռենտգե– նոսկոպիական հետազոտությունները։ Մշակվել են իրական բյուրեղներում ռենտ– գենյան ալիքային փնջերի ցրման կինե– մատիկական և դինամիկական տեսու– թյունների որոշ հարցեր, ստեղծվել մեծ լուծունակության սպեկտրոգրաֆներ, եզակի ռենտգենյան ինտերֆերոմետրեր, ռենտգենյան կիզակետող ռեզոնատոր, ցիկլային գերմոնոքրոմատորներ, ռենտ– գենադիֆրակցիոն տեղագրական պատ– կերների տեսանելիացման ռենտգենահե– ռուստատեսային համակարգ։ Վերջինս, մասնավորապես, թույլ է տալիս դիտել բյուրեղներում արագ ընթացող կառուց– վածքային պրոցեսները։ Ստեղծվել է երկ– բյուրեղ ռենտգենադիֆրակցիոն խցիկ՝ նախատեսված անդրադարձած ռենտգեն– յան ճառագայթների գրանցման եղանա– կով բյուրեղների արատների հետազոտ– ման և ռենտգենյան տեղագրության հա– մար։ Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնը, պրոբլեմային լաբորատորիայի (1964) և ռենտգենյան հետազոտությունների ճյու– ղային լաբորատորիայի (1978) հետ միա– սին դարձել է ռենտգենագրական հետազո– տությունների ճանաչված գիտական կենտ– րոն։ 1985-ին Պ․ Հ․ Րեզիրգանյանը և մի խումբ աշխատակիցներ արժանացել են ՀՍՍՀ պետ․ մրցանակի՝ ռենտգենյան տե– ղագրական պատկերների տեսանելիաց– ման աշխատանքների համար։ 50-ական թթ․ վերջից պինդ մարմնի ֆի– զիկայի ամբիոնում Ա․ Հ․ Դուրգարյանն ու մի խումբ աշխատակիցներ զբաղվել են բյուրեղաֆիզիկայի բնագավառի հետազո– տություններով։ Նրանք հայտնաբերել են ֆոտոձայնագիտական երևույթը Ge և Si բյուրեղներում, պարզել միկրոպլաստի– կության առկայությունը դրանցում՝ պայ– մանավորված դիսլոկացիաներով, հետա– զոտել են բյուրեղներում դիսլոկացիանե– րի թռիչքաձև շարժման օրինաչափություն– ները, որոշել ուլտրաձայնի դիսլոկացիոն կլանման սպեկտրը և ցույց տվել, որ այն նույնն է բոլոր բյուրեղների համար՝ ան– կախ կապի ուժերի տեսակից։ Հետազոտ– վել են բարակ ֆեռոմագնիսական թա– ղանթների դոմենային կառուցվածքը և վերամագնիսացման երևույթները, մշակ– վել հարթ մագնիսական դոմենների օգ– նությամբ ֆեռոմագնիսական թաղանթով ինֆորմացիայի հաղորդման նոր եղանակ– ներ (6ա․ Մ․ Պողոսյան և ուրիշներ)։ Զարգացվել է քվանտային բյուրեղների միկրոսկոպիկ տեսությունը, որը հնարա– վորություն է տվել հաշվել նյութի այդ նոր ագրեգատային վիճակը բնութագրող ֆի– զիկ․ մեծությունները, կանխագուշակել մակրոսկոպիկ քվանտային երևույթներ (Դ․ Ա․ Վարդանյան, Դ․ Մ․ Սեդրակյան)։ Պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառում հետազոտություններ են կատարվում նաև ՀՍՍՀ ԴԱ ՖՀԻ–ում։ Ուսումնասիրվում են պարամագնիսական կենտրոնները օրգա– նական և լազերային բյուրեղներում, պոլ– յարիտոնները, բյուրեղների արատները, լազերային ոչ գծային բյուրեղների էլեկ– տրոնաօպտիկական հատկությունները։ 60-ական թթ․ սկզբին Ն․ Մ․ Քոչարյանի ղեկավարությամբ սկսվել են պոլիմերնե– րի ֆիզիկայի բնագավառի հետազոտու– թյունները։ Ուսումնասիրվել են պոլիմեր– ների պիեզոէլեկտրական և պիրոէլեկ– տրական հատկությունները, աշխարհում առաջին անգամ ստացվել են այնպիսի պոլիմերներ, որոնք պիեզոմոդուլով գե– րազանցում են քվարցը մեկ կարգով և ավելի։ Դրանցից պատրաստում են պիե– զոպոլիմերային փոխակերպիչներ, տվիչ– ներ, հաշվիչներ, հիդրոձայնագիտական անտենաներ։ Պոլիմերների ֆիզիկ, հատ– կություններն սկսել են ուսումնասիրվեւ համալսարանում՝ 1967-ին կազմակերպ– ված մոլեկուլային ֆիզիկայի և կենսաֆի– զիկայի ամբիոնում։ Վ․ Մ․ Ասլանյանն աշ– խատակիցների հետ հետազոտել է սին– թետիկ և կենսաբանական ծագում ունեցող մակրոմոլեկուլների կառուցվածքը և ֆի– զիկ․ հատկությունները։ Մշակվել է ցած– րա– և բարձրամոլեկուլային միացություն– ների օպտիկական ակտիվության վրա միջ– մոլեկուլային փոխազդեցությունների և պոլիմերային մոլեկուլների շղթայի երկա– րության ազդեցության տեսությունը։ Ուսումնասիրվել է պոլիմերների ծերաց– ման պրոցեսը արտաքին գործոնների, մասնավորապես, լույսի ներգործությամբ։ Մշակվել է պոլիմերային նյութերի երկա– րակեցության կանխատեսման մեթոդ։ Հե– տազոտվել է պոլիմերների դիէլեկտրական ռելաքսացիան արտաքին ներգործության պայմաններում։ Ա․ Կ․ Դադիվանյանն ուսումնասիրել է մերձավոր դիրքորոշա– յին կարգը պոլիմերային լուծույթներում, որոշ հեղուկ բյուրեղներում և ապակենման պոլիմերների հետ հեղուկ բյուրեղների ունեցած սահմանում։ Այդ աշխատանքը հանգեցրել է, մասնավորապես, հեմոգլո– բինի՝ սրտամկանի ինֆարկտի ժամանակ բյուրեղային վիճակի անցնելու փաստի հայտնաբերմանը։ ԵՖԻ–ում կատարվում են պինդ մարմնի ճառագայթային ֆիզիկայի և ցածր ջեր– մաստիճաններում պինդ մարմնի ֆիզի– կայի բնագավառի հետազոտություններ։