Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ձայնաֆիզիկա։ Հանրապետությունում զարգացող հեաագոաությունների այս նոր ուղղությունը ծագել է միջուկային ֆիզի– կայի, պինդ մարմնի ֆիզիկայի և ձայնա– գիտության սահմանագծում։ Այն ուսում– նասիրում է ձայնական դաշտերի առկա– յությամբ տեղի ունեցող ֆիզիկ, տարբեր երևույթներ, ինչպես նաև բուն ձայնագի– տական երևույթների ֆիզիկան։ Ա․ Ռ․ Մկրտչյանը մի խումբ աշխատակիցների հետ հայտնաբերել է կոհերենտ ուլտրա– ձայնային տատանումների ազդեցությամբ մյոսբաուերյան ճառագայթման կլանման սպեկտրում եղած բաղադրիչների ինտեն– ՝ՀՍԼԻՀ ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմ– ների ինստիտուտ, մյոսբաուերյան հետազո– տությունների համար նախատեսված ավտո– մատացված տեղակայանք սիվությունների օսցիլացման երևույթը, կրկնակի գամմա–ռադիոհաճախային ռե– զոնանսի երևույթը ևն։ Առաջարկվել և իրականացվել է ձայնային (ինֆրաձայ– նից մինչև գերձայն) գրգռումների տարած– ման արագությունը և մարումը չափելու նոր եղանակ, որի ճշգրտությունը մեկ կարգով և նույնիսկ ավելի գերազանցում է հայտնի եղանակների ճշգրտությունը։ Մեծ հեռանկարներ է բացում ջերմաստի– ճանային գրադիենտի և կոհերենտ ուլտ– րաձայնային տատանումների ազդեցու– թյամբ ռենտգենյան և լազերային ճա– ռագայթները դեպի դիֆրակցման ուղղու– թյունը լրիվ տեղավւոիւելու, ոչ ռեզոնան– սային միջավայրով անցնող անգստրեմա– յին երկարության ալիքների կիզակետ– ման և ապակիզակեաման երևույթների հայտնաբերումը։ Այս հետազոտություն– ների շնորհիվ իրականացվել է ինֆորմսէ ցիայի հաղորդում ռենտգենյան ճառա– գայթների օգնությամբ։ Վերոհիշյալ աշ– խատանքները հանգեցրել են հետազոտու– թյունների նոր ուղղությունների՝ ժամա– նակային մոդուլացիոն մյոսբաուերյան և ժամանակային ռենտգենյան սպեկտրոս– կոպիայի ստեղծմանը, ուղղություններ, որոնք կազմում են ՖԿՊԻ–ի գիտական թե– մատիկան։ Այս հետազոտությունները հիմք են ծառայել գամմա–ձայնային սպեկ– տրոմետրերի, ձայնառենտգենյան մոդուլ– յատորների, մոնոքրոմատորների և դեֆ– լեկտորների, հիդրոձայնական դաշտերի չափման տվիչների և այլ սարքերի ստեղծ– ման համար։ Լիցքավորված մասնիկների արագացու– ցիչների ֆիզիկա և տեխնիկա։ Արագացու– ցիչների ֆիզիկայի բնագավառի հետազո– տություններն սկզբնավորվել են ՀՍՍՀ ԴԱ ֆիզիկայի ինստ–ում, 1957-ին։ Ա․ Ի․ Ալիխանյանի ղեկաւլարաթյամբ սկսվել է Երևանի էլեկտրո– նային օղակաձև արագացուցչի տեղամասերից մեկը էլեկտրոնների արագացուցչի տեսական հիմունքների մշակումը։ Հետազոտվել են արագացուցիչում մասնիկների դինամի– կայի վրա էլեկտրոնների մագնիսաարգե– լակային ճառագայթման ազդեցության հետ կապված մի շարք երևույթներ, ուսում– նասիրվել է դաշտի ոչ գծային աղավաղում– ների ազդեցությունը ևն։ Արդյունքում մշակվել են 6 ԳԷՎ էներգիայով արագա– ցուցչի նախագծի ֆիզիկ, հիմունքները (Ա․ Ի․ Ալիխանյան, Ա․ Ց․ Ամա տ ունի, է․ Մ․ Լազիև, Ի․ Պ․ Կարաբեկով, Վ․ Մ․ Խարի– տոնով և ուրիշներ)։ Նախագծի և հատուկ տեխնոլոգիական սարքավորման ինժե– ներական մշակումը իրականւսցվել է Լե– նինգրադի Դ․ Վ․ Եֆրեմովի անվ․ էլեկ– տրաֆիզիկ․ սարքավորման ԴՀԻ–ում, իսկ շին․ խնդիրների մշակումը՝ Մոսկվայի պետ․ շին․ նախագծային ինստ–ում։ 1960-ին սկսվել են շին․ աշխատանքները, իսկ 1967-ի աշնանն արագացուցիչը գոր– ծարկվել է։ Մասնագետների մեծ կոլեկ– տիվի (Ս․ Կ․ Եսին, Ի․ Պ․ Կարաբեկով, է․ Մ․ Լազիև, Ա․ Ռ․ Թումանյան և ուրիշ– ներ) աշխատանքի շնորհիվ 1967-ի հոկտ․ 25-ին սինքրոտրոնում ստացվել է 6,1 ԳԷՎ էներգիայով էլեկտրոնների փունջ։ Սովե– տական գիտության համար նշանակալի այս իրադարձության կապակցությամբ ՍՄԿԿ Կենտկոմը և ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը շնորհավորական նամակ են հղել ինսա–ի կոլեկտիվին և շինարարնե– րին։ Արագացուցչի գործարկման հետ մեկտեղ տարվել են նրա հետագա կատա– րելագործման աշխատանքներ։ Ընթացիկ շահագործմանը զուգահեռ սկսվել է հիմ– նական հանգույցների և սարքերի վերա– կառուցման և տեխ․ վերազինման ընդար– ձակ ծրագրի իրականացումը։ է․ Մ․ Լա– գի ևն աշխատակիցների հետ ձեռնամուխ է եղել հզոր հոսանքով նոր գծային արագա– ցուցիչ–ներարկիչի ստեղծման, բարձրա– հաճախային սնման հզորության մեծաց– ման, մագնիսական դաշտի հարթ գագա– թի ստացման, սինքրոտրոնի աշխատան– քային բնութագրերի բարելավման աշխա– տանքներին։ Ա․ Ռ․ Թումանյանն աշխա– տակիցների հետ կատարել է արագացուց– չի կառավարման ավտոմատացման աշ– խատանքներ և իրագործել արագացուցչի 7-փնջերի միաժամանակյա արտանցում, որն էապես մեծացրել է արագացուցչի օգտագործման արդյունավետությունը։ Ի․ Պ․ Կարաբեկովի և ուրիշների ստեղծած նախագծի հիման վրա սկսվել է սինքրո– տրոնային ճառագայթման (Սճ) հատուկ աղբյուրի՝ ~2 ԳԷՎ էներգիայով կուտակչի կառուցումը։ Շարունակվել են արագա– ցուցիչների ֆիզիկայի բնագաւիսռի տեսա– կան հետազոտությունները։ Առաջարկ– վել և մշակվել են ոչ գծային կիզակետման սկզբունքը, արագացման պրոցեսում բար– ձըր էներգիայի էլեկտրոնների և պոզի– տրոնների բազմացման սկզբունքը, հե– տազոտվել են բևեռացած էլեկտրոնների ստացման և արագացման հնարավորու– թյունները։ 70-ական թթ․ սկզբից ԵՖԻ–ում սկսել են հետագոտել լիցքավորված մաս– նիկների արագացման նոր սկզբունքներ՝ կապված ուժեղ էլեկտրամագնիսական դաշտերի, մասնավորապես, լազերների ճառագայթման դաշտերի օգտագործման հետ (Ա․ Ց․ Ամատունի և ուրիշներ)։ Կիրառական հետազոտություններ։ ժա– մանակակից գիտատեխ․ հեղափոխությու– նը հրամայաբար պահանջում է գիտական հետազոտությունների արդյունքների ա– րագ ներդրում ժող․ տնտեսության մեջ։ Դիտական որոշ ուղղություններում հիմնա– րար և կիրառական հետազոտությունները սերտորեն կապված են, մյուսներում՝ կի– րառական հետազոտությունները հիմնա– րար հետազոտությունների լրացուցիչ արդ– յունք են։ Այսպես, ԵՖԻ–ում կիրառական հետազոտություններն սկսել են զարգա– նալ էլեկտրոնային արագացուցչի հիման վրա, որի գործւսրկման առաջին իսկ օր– վանից կատարվում են նյութագիտական, ճառագայթային հետազոտություններ, ուսումնասիրվում են ճառագայթահարման եղանակով նախօրոք տրված հատկություն– ներով նյութերի ստեղծման հնարավորու– թունները և կիսահաղորդչային նյութերի ու էլեկտրոնային սարքերի ճառագայթա– կայունության հարցերը։ Սճ–ման օգտա– գործումն ընդլայնել է էլեկտրոնային օղա– կաձև արագացուցչի կիրառական հնարա– վորությունները։ Այսպես, մշակվել է Սճ–ման միջոցով սիլիցիումի միաբյուրե– ւլային տակդիրների մակերևութային շեր– տերի արատավոր կառուցվածքի որոշման արագագործ եղանակ (Ի․ Պ․ Կարաբեկով և ուրիշներ)։ Սճ–ման օգնությամբ արամա– չաՓվել են Երկրի արհեստական արբան– յակներում տեղակայվող էլեկտրաֆիգիկ․ սարքերը (Դ․ Ա․ Դուրզադյան, Ս․ Կ․ Եսին և ուրիշներ)։ Միկրոկենսաբանական արդ– յունաբերության և բժշկության համար ստեղծվել են սնող միջավայրերում սա– խարոզի արագ վերլուծության ավտոմա– տացված սարք, ինչպես նաև լուծույթնե– րում գլյուկոզի, լիզինի և միզաթթվի պա– րունակությունը որոշելու ֆերմենտային վերլուծիչներ։ ԵՖԻ–ում ստեղծվել է նաև տեսատեքստի առաջին հայրենական հա– մակարգը, որը, մասնավորապես, նախա– տեսված է հանրապետությունում Աերո– ֆլոտի տեղեկատու ծառայությունն ավտո– մատացնելու համար։ ՀՍՍՀ ԴԱ հաշվողական կենտրոնում կատարվում են հանքահարստացուցիչ ֆաբրիկաներում հանքաքարի հարստաց– ման տեխնոլոգիական պրոցեսի ավտո– մատ կառավարման միջոցների ստեղծման և ներդրման աշխատանքներ։ Ստեղծվել են ապարախյուսի մակարդակի ավտոմատ կարգավորման համակարգ և ապարա– խյուսի խաաչաՓ։ Այս սարքերի սերիա– կան արտադրության համար 1983-ին Դա– վանում կառուցվել է ՀՍՍՀ ԴԱ ավտոմա– տացման միջոցների վւորձար․ գործարան։