Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Մեծ ծավալի կիրառական աշխատանք– ներ են տարվում ՌՖԷԻ–ում։ Ուսումնասիր– վում է Երկրի պաշարների հետազոտման համար ռադիոճառագայթման գերզգայուն ընդունիչների օգտագործման հնարավո– րությունը։ Ինստ–ում ստեղծված ռադիո– էլեկտրոնային սարքերը (ռադիոմետրեր, երակներում արյան հոսքի արագությունը չափելու ճշգրիտ սարք, փոքր իներցիոնու– թյան և մեծ ճշգրտության ջերմաչափ ևն) լայնորեն կիրառվում են կլինիկական հի– վանդանոցներում (Գորկի, Երևան)։ ՌՖԷԻ–ում կատարվել են էլեկտրոնային ավտոմատիկային վերաբերող հետազո– տություններ, որոնք պայմանավորված են եղել խոշոր աստղադիտակները մեծ ճըշ– գըրտությամբ կառավարելու անհրաժեշ– տությամբ։ Մշակվել են անկյունային տե– ղաշարժերի բարձր ճշգրտության մի շարք եզակի փոխակերպիչներ, որոնք լայն կի– րառություն են գտել ժող․ տնտեսության մեջ։ Մշակված ռադիոէլեկտրոնային սար– քերը ժող․ տնտեսության մեջ ներդնելու նպատակով ՌՖԷԻ–ում 1978-ին ստեղծվել է հատուկ կոնստրուկտորական բյուրո, իսկ 1981-ին կազմակերպվել է դրանց սերիական թողարկում։ Զգալիորեն զարգացել են քվանտային էլեկտրոնիկայում օգտագործվող նյութերի ստեղծման աշխատանքները։ Կիրովականի քիմ․ կոմբինատում և Արզնու ճշգրիտ տեխ․ քարերի գործարանում ՖՀԻ–ի և

ԿՄՖԳՀԻ–ի գիտնականների աջակցությամբ կազմակերպվել է օպտիկական քվան– տային գեներատորներում կիրառվող սու– տակի ակտիվ տարրերի արտադրություն։ Կորունդից պատրաստվող իրերի արդ․ յու– րացման և արտադրության կազմակերպ– ման աշխատանքների համար Կիրովա– կանի քիմ․ կոմբինատի և Արզնու ճշգրիտ տեխ․ քարերի գործարանի մի խումբ ին– ժեներներ 1975-ին արժանացել են ՀՍՍՀ պետ․ մրցանակի։ ՖՀԻ–ում ևtԿՄՖԳՀԻ– ում մշակվել են գործնական կիրառություն ունեցող բազմազան բյուրեղների աճեցման մեթոդներ։ ԱՍՀՄ–ում առաջին անգամ ա– ճեցվել են այնպիսի բյուրեղներ, ինչպիսիք են լիթիումի յոդատը, կապարի մոլիբդա– տը, կապարի գերմանատը, կազմակերպ– վել է տարբեր խառնուրդներով նռնաքա– րի բյուրեղների փորձնական արտադրու– թյուն, որոշվել են ուղղորդված բյուրեղաց– ման մեթոդով ալյումա–իտրիումային նըռ– նաքարի անթերի բյուրեղների աճեցման օպտիմալ պայմանները ևն։ Հանրապետու– թյունում քվանտային էլեկտրոնիկայի հա– մար կիրառվող բյուրեղների արտադրու– թյան կազմակերպման, բյուրեղների ֆի– զիկայի ասպարեզում մասնագետների պատրաստման, բյուրեղների աճեցման մեթոդների մշակման և դրանք արտադրու– թյան մեջ ներդնելու գործում մեծ աջակ– ցություն է ցույց տվել Խ․ Ս․ Բաղդասարո– վը (ՍՍՀՄ ԳԱ բյուրեղագիտության ինստ․)։ Երևանի համալսարանի ատոմի միջու– կի և տարրական մասնիկների ֆիզիկայի ամբիոնում մշակվել են հանքաքարերում օգտակար բաղադրիչների անհամասեռու– թյան աստիճանի գնահատման մեթոդներ, տարբեր տարրերի փոքր պարունակու– թյունների արագ որոշման զգայուն եղա– նակներ։ Մոլեկուլային ֆիզիկայի և կեն– սաֆիզիկայի ամբիոնում մշակվել է ԴՆԹ–ի նուկլեոտիդային բաղադրության և հա– ջորդականության բնույթի որոշման սկըզ– բունքորեն նոր եղանակ։ Գ․ ասհակյան, Գ․ Ղարիբյան է․ Ղազար յան, խ, Աայ1դար]աՀ Մաթեմատիկա Հազարամյակներ առաջ կառուցված և կանգուն կամ կիսավեր մեզ հասած ամ– րոցներն ու պալատները, վանքերն ու եկեղեցիները, կամուրջներն ու ոռոգման համակարգերը վկայում են, որ դեռևս հին դարերում հայերն ունեցել են բարձր մա– կարդակի մաթ․ գիտելիքներ։ Մեսրոպ– յան գրերի ստեղծումից հետո բացված հայ– կական դպրոցներում ուսուցանվում էին նաև մաթ․ և բնական գիտություններ, իսկ միջնադարյան հայկական համալսարան– ներում այդ գիտություններն ուսումնա– սիրվում էին իր ժամանակի համար պատ– շաճ մակարդակով։ Անանիա Շիրակացին (VII դ․), Հովհաննես Սարկավագը (XI– XII դդ․), Գրիգոր Մագիստրոսը (XI դ․) և ուրիշներ եղել են ականավոր մաթեմա– տիկոսներ, որոնք մեծ գործ են կատարել մաթ․ կրթության և մաթեմատիկայի զար– գացման ասպարեզում, կազմել են դասա– գրքեր, թարգմանել հույն դասականների երկեր։ Անանիա Շիրակացու թվաբանու– թյան դասագրքում եղած մաթեմատիկա– կան աղյուսակները հնագույնն են աշ– խարհում հայտնի համանման աղյուսակ– ներից։ Էվկլիդեսի «Սկզբունքներ» դասա– կան երկը բնագրից առաջինը հայերն են թարգմանել և որպես դասագիրք օգտա– գործել հայկական դպրոցներում։ Հայ մա– թեմատիկոսներ Լևոն Փիլիսոփան (IX դ․), Նիկողայոս Արտավագդը (XIV դ․) և ուրիշ– ներ մեծ ավանդ ունեն նաև բյուգանդա– կան գիտության զարգացման գործում։ XIV դ․ սկսած, երբ Հայաստանը կորց– րեց անկախությունը և զրկվեց պետակա– նությունից, օտար նվաճողներն ավերե– ցին հայկական համալսարանները, Հա– յաստանում պայմաններ չկային մաթ․ բարձրագույն կրթության և մաթ․ գիտու– թյունների զարգացման համար։ Սակայն գաղթավայրերում, ուր հայ համայնքը քիչ թե շատ ապահով էր ապրում և կարո– ղանում էր իր համար հոգևոր կյանք ստեղծել, կազմվել և թարգմանվել են մաթ․ մի շարք ձեռնարկներ։ Մաթ, առաջին տպագիր գիրքն է «Արհեստ համարողու– թեան»-ը (1675, Մարսել)։ XVIII դ․ տպա– գրվել է 6 դասագիրք, XIX դ․՝ 84 դասա– գիրք և ձեռնարկ, որոնց մեծ մասի հե– ղինակները հայ մաթեմատիկոսներն էին։ Առանձնապես արժեքավոր են Մահակ Պրոնյանի «Երկրաչափութիւնը» (1794), «Եռանկիւնաչափութիւնը» (1810), Ղուկաս Տերտերյանցի «Ի»ոնարհագույն ուսողու– թիւնը» ևն։ Հայաստանում գիտության և կրթության զարգացման գործը վերստին նորոգվեց սովետական կարգերի հաստատումից և հայկական պետականության վերականգ– նումից հետո, երբ բացվեց Երևանի հա– մալսարանը։ Երևանի համալսարանում բարձրագույն մաթեմատիկայի դասավանդումն սկսվել է նրա բացման օրից՝ տեխ․ և բնագիտ․ ֆակուլտետներում, իսկ մաթեմատիկոս– ների ու ֆիզիկոսների պատրաստումը՝ 1924-ին բացված ֆիգիկամաթեմատիկա– կան ֆակուլտետում, որը 1959-ին բաժան– վել է մեխանիկամաթեմատիկական և ֆի– զիկայի ֆակուլտետների, իսկ 1971-ին առաջինից անջատվել է կիրառական մա– թեմատիկայի ֆակուլտետը։ Մինչև 1938-ը համալսարանում եղել է մաթեմատիկայի մեկ ընդհանուր ամբիոն, հեաագայում բացվել են մասնագիտացված ամբիոններ, 1985-ին գործում էին մաթեմատիկայի 13 ամբիոններ։ Համալսարանի մաթեմատի– կայի առաջին դասախոսներն էին Ա․ Հա– կոբյանը, Ա․ Տոնյանը, Հ․ Նավակատիկ– յանը, Բ․ Բահաթրրսնը, Ա․ Տեր–Մկրտչյա– նը և ուրիշներ։ 1930-ական թթ–ից դասա– խոսական կազմը համալրվեց երիտասարդ մասնագետներով (Ս․ Մաշուրյան, Ա․ Շա– հինյան, Վ․ Սաղաթելյան, Ն․ Գասպարյան և ուրիշներ)։ Սովետական Հայաստանում մաթեմա– տիկայի գծով գիտ․ հետազոտություններն սկսվել են 1930-ական թվականների վեր– ջերից՝ Երևանի համալսարանում, և շա– րունակվել 1944-ին ԳԱ կազմում բացված մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտո– րում, որը 1955-ին դարձավ մաթեմատի– կայի և մեխանիկայի ինստիտուտ։ Վեր– ջինս 1971-ին բաժանվեց երկու ինստի– տուտների՝ մաթեմատիկայի և մեխանի– կայի։ 1980-ից ԳԱ մաթեմատիկայի ինստ–ում գործում է ֆիզմաթ գիտություն– ների թեկնածուի գիտ․ աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդ։ Հայաստանի մաթեմատիկոսների հե– տազոտությունների նախնական հիմնա– կան ուղղությունն էր մոտավորությունների տեսությունը կոմպլեքս տիրույթում։ Այս– տեղ ստացվեցին մի շարք հիմնարար արդ– յունքներ, որոնք ճանաչվեցին որպես էա– կան ներդրում այդ բնագավառում։ 1940- ական թվականների կեսերից սկսվեց ֆունկցիաների տեսության հայկ․ գիտա– կան դպրոցի կազմավորումը (Ա․ Շահին– յան, Մ․ Ջրբաշյան, Ս․ Մերգելյան և ուրիշ– ներ)։ 1944-ից սկսած Մ․ Զրբաշյանի նախա– ձեռնությամբ հիմնարար հետազոտու– թյուններ են կատարվել և առաջին արդ– յունքներն են ստացվել նաև ֆունկցիա– ների դասական տեսության բնագավա– ռում։ Հետագա տարիներին հետազոտություն– ների ոլորտն ընդլայնվել է՝ ընդգրկելով կոմպլեքս և իրական փոփոխականների ֆունկցիաների տեսության մի շարք նոր ուղղություններ։ Մտացվել են հիւհւարար շատ արդյունքներ, որոնք արժեքավոր ներդրումներ են ֆունկցիաների տեսու– թյունում և համընդհանուր ճանաչում են բերել ֆունկցիաների տեսության հայկ․ գիտ․ դպրոցին։ ԳԱ մաթեմատիկայի ինստ–ում և Երևանի համալսարանում կա– տարվող արդյունավետ հետազոտություն– ների շնորհիվ Երևանը դարձել է ֆունկցիա– ների տեսության և հատկապես կոմպլեքս անալիզի բնագավառում ՍԱՀՄ ճանաչ– ված գիտ․ կենտրոններից մեկը։ 1965-ին Երևանում տեղի ունեցած անալիտիկ ֆունկցիաների տեսության ժամանակա–