անկյունային կետերում (Կ․ Չոբանյան)։ Այս աշխատանքը, որպես գիտական հայտ– նագործություն, գրանցվել է ՍՍՀՄ պետ․ գրանցման մատյանում (1971-ին) և Կ․ Չո– բանյանին շնորհվել է N» 102 դիպլոմը (ՀՍՍՀ–ում առաջինը)։ Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիայի միջոցով լուծվել են բարակ սալերի ծռման և առաձգականության տեսության հարթ խնդիրներ (0․ Սապոնջյան, Ս․ Զարգար– յան և ուրիշներ), մշակվել են տարամո– դուլ առաձգականության տեսության հի– մունքները (Ս․ Համբարձումյան, Ա․ Խա– չատրյան), ստացվել են ձգմանը և սեղմ– մանը տարբեր ձևով դիմադրող նյութե– րի առաձգականության տեսության հիմ– նական հավասարումները U լուծվել մի շարք խնդիրներ, որոնք կարևոր նշա– նակություն ունեն ժամանակակից բա– ղադրյալ և պոլիմերային նյութերից պատ– րաստված կառուցվածքների հաշվարկի համար։ Մշակվել են գլանաձև թաղանթ– ների ստատիկական և դինամիկական հաշվարկի մեթոդներ, ուսումնասիրվել տատանումների և կայունության հար– ցերը (Թ․ Խաչատրյան և ուրիշներ)։ Առա– ջարկվել է անիզոտրոպ շերտավոր թա– ղանթների ընղհանուր տեսություն, որը շարադրվել ԷՍ․ Ա․ Համբարձումյանի «Անիզոտրոպ թաղանթների տեսություն» մենագրությունում (1961, ռուս․)։՝ Հաս– տատվել է թաղանթում ֆլատերային տա– տանումների հնարավորությունը կրիտի– կական արագություններից փոքր արագու– թյունների դեպքում (Գ․ Բաղդասարյան)։ Անիզոտրոպ սալերի և թաղանթների տե– սության զարգացման տեսանկյունից կա– րևոր է ֆիզիկ, փոքր պարամետրի մեթո– դը (Վ․ Սարգսյան)։ Ս․ Համբարձումյանի գլխավորությամբ դիտարկվել են անհա– մասեռ անիզոտրոպ հատկություններով նյութից պատրաստված սալերի և թա– ղանթների ստատիկայի և դինամիկայի բազմաթիվ խնդիրներ և բացահա)տվել այդ սալերի և թաղանթների առանձնա– հատկությունները (Լ․ Մովսիսյան, Դ Բաղ– դասարյան, Մ․ Դուրգարյան և ուրիշներ)։ Դիֆերենցիալ հավասարումների արտած– ման ասիմպտոտային մեթոդների օգտա– գոբծմամբ առաձգականության տեսության եռաչափ խնդրի հավասարումներից ստաց– վել են անիզոտրոպ սալերի և թաղանթ– ների ծռման հավասարումները և համա– պատասխան եզրային պայմանները (Լ․ Աղալովյան)։ Դիտարկվել են սալերում և թաղանթներում ոչ գծային ալիքների տա– րածման և կայունության հարցերը (Ա․ Բագդոև, Լ․ Մովսիսյան), հոծ և բարակա– պատ, բաղադրյալ, փոփոխական կտրված– քով ձողերի, գնդաձև անոթի, տարբեր ձևի թաղանթների, երկաթբետոնե սյուների լարվածադեֆորմացիոն վիճակների որոշ– ման խնդիրները, հաշվի առնելով գծային և ոչ գծային սողքը (Ն․ Հարությունյան, Մ․ Մանուկյան, Բ․ Աբրահամյան, Ռ․ Ալեք– սանդրյան, Կ․ Չոբանյան, Մ․ Զադոյան, Ռ․ Կիրակոսյան և ուրիշներ)։ Ծերացումը հաշվի առնելով, ստացվել են ժառանգա– կանության ոչ գծային տեսության վա– րիացիոն հավասարումներ։ Հետազոտվել են պլաստիկության տեսության նոր տա– րածական խնդիրներ, ստացվել են մի քանի դասի անալիտիկ լուծումներ, որոնց միջոցով ուսումնասիրվել է գլանային և կոնական մարմինների առաձզապ լաս– տի կական և զուտ պլաստիկական հավա– սարակշռությունը (Մ․ Զադոյան)։ Նյութա– գիտության ասպարեզում կատարված աշ– խատանքներն ընդգրկում են բետոնի, բա– ղադրյալ նյութերի, մետաղների, գետնա– հողերի ֆիզիկամեխանիկական հատկու– թյունների փորձարարական հետազոտու– թյունները (Կ․ Կարապետյան, Մ․ Սիմոնով, Ս․ Մեսչյան և ուրիշներ)։ Ստեղծվել են փորձարարական սարքեր, մշակվել նյու– թերի առաձգականության, սողքի, եր– կարատև ամրության առանձնահատկու– թյունների բացահայտման մեթոդներ։ 1966-ից ՀՍՍՀ ԴԱ մեխանիկայի ինստ–ում կատարվում են էլեկտրամագնիսաառաձ– գականության տեսության հետազոտու– թյուններ․ ստեղծվել է բարակ մարմիննե– րի մագնիսաառաձգտկանության տեսու– թյունը, որի հիմնական դրույթներն ամ– փոփվել են Ս․ Ա․ Համբարձումյանի, Դ․ Ե․ Բաղդասարյանի, Մ․ Վ․ Բելուբեկյանի «Բա– րակ թաղանթների և սալերի մագնիսա– առաձգականություն» աշխատության մեջ (1977, ռուս․)։ Հեղուկների և գազերի մեխանիկա։ Այս բնագավառի գիտական ուսումնասի– րությունները Հայաստանում սկսվել են 1950-ական թթ․։ Դրանք նվիրված էին իրական հեղուկի՝ ընկղմված ազատ տուր– բուլենտ շիթի շարժման օրինաչափու– թյուններին, դինամիկական օդերևութա– բանության զանազան հարցերին, դի– ֆուզորներում և կոնֆուզորներում հե– ղուկի շարժման օրենքների ուսումնասիր– մանը (Ա․ Մխիթարյան և ուրիշներ)։ 1960- ական թթ–ից հետազոտվել են խողովակնե– րում (գազամուղներում) իրական հեղուկ– ների (գազերի) շարժման առանձնահատ– կությունները։ Առանձնակի ուշադրության են արժանացել շարժման ոչ ստացիոնար դեպքերը, որոնք պայմանավորված են սպառողի կողմից գազի փոփոխական (ըստ ժամանակի) պահանջարկով։ Նըշ– ված աշխատանքների արդյունքներն ու– նեն տեսական և գործնական կարևոր նշանակություն։ Այդ նույն տարինե– րին Հայաստանում սկսել է զարգանալ ծակոտկեն պատերով պարփակված տի– րույթներում իրական հեղուկի (գազի) շարժման օրինաչափությունների ուսում– նասիրման մի նոր ուղղություն։ Կատարվել են տարբեր բնույթի հոծ միջավայրերում ալիքների տարածման հետազոտություն– ներ։ Ստացվել են ոչ մեծ ինտենսիվության ալիքների շրջակայքը նկարագրող ընդհա– նուր հավասարումներ, որոնցից մասնա– վոր դեպքում ստացվում են մագնիսագա– զադինամիկական կարճ ալիքները նկա– րագրող, ինչպես նաև գազ–հեղուկ քիմ․ ակտիվ միջավայրի, միկրոբևեռային մա– ծուցիկ հեղուկի շարժումը նկարագրող հավասարումներ։ Վերջիններիս հիման վրա ստացվել են տարածվող ալիքների կայունության պայմանները, լուծվել են մագնիսագազադինամիկական ալիքների անդրադարձման բազմաթիվ խնդիրներ, ուսումնասիրվել հիդրոգազադինամիկա– յի՝ տեսական և գործնական նշանակու– թյուն ունեցող մի շարք հարցեր։ Ստացվել են դանդաղ փոփոխվող ամպլիտուդով քվագիմոնոքրոմատիկ ալիքների մոդուլ– ման ընդհանուր հավասարումներ։ Ուսում– նասիրվել են հոծ միջավայրերի մեջ բա– րակ մարմինների ներթափանցման հար– ցերը, հաշվի առնելով եզրային և սկըզբ– նական տարբեր պայմաններ և միջավայ– րի մագնիսական դաշտի ազդեցությունը։ Դիտարկվել է դանդաղ փոփոխվող ամպլի– տուդով և փուլով ոչ գծային ալիքների տա– րածումը՝ հեղուկը պարփակող առաձգա– կան թաղանթ–մակերևույթով, ինչպես նաև անվերջ խոր հեղուկի և թիթեղի բաժան– ման մակերևույթով (Ա․ Բագդոև և ուրիշ– ներ)։ Հետազոտվել են բաց թեք ջրանցք– ների անցումային մասերում բուռն հո– սանքների շարժման օրինաչափություն– ները, հիդրոդինամիկայի հավասարում– ները լարվածության տենզորի ոչ սիմետ– րիկ դեպքերի համար, լուծվել են տարբեր բնույթի խնդիրներ, հաշվի առնելով մագ– նիսահիդրոդինամիկական և էլեկտրադի– նամիկական երևույթները։ Ստացված արդ– յունքները հիմք են ծառայել մի շարք երևույթների ու օրինաչափությունների բացահայտման համար, որն անհնար էր դասական հիդրոդինամիկայի մեթոդնե– րով (Լ․ Պետրոսյան)։ 1970-ական թթ․ Հա– յաստանում սկսվել են ոչ համասեռ հոծ միջավայրերում ոչ գծային գրգռումների և հարվածային ալիքների տարածման ուսումնասիրման աշխատանքներ։ Զար– գացվել և ընդհանրացվել է գազադինամի– կայի՝ «կարճ ալիքների» մեթոդը կամա– յական միջավայրի համար։ Նշանակալից արդյունքներ են ստացվել կամայական ուժով հարվածային ալիքների դինամի– կայի ասպարեզում։ 1967-ից սկսել է հրա– տարակվել «ՀՍՍՀ ԴԱ Տեղեկագիր, Մե– խանիկա» հանդեսը։ Երևանի պետ․ հա– մալսարանի հրատարակչությունը 1982-ից լույս է ընծայում «Դիտական աշխատու– թյունների միջբուհական ժողովածու, Մե– խանիկա» հանդեսը։ Վ․ Գնոէնի, Գ․ Րւսբւս ջան յան Աստղագիտություն Սովետական Հայաստանի տարածքում պահպանվել են հին մշակույթի նյութա– կան շատ հուշարձաններ, որոնք վկայում են դեռևս հեռավոր անցյալում աստղա– լից երկնքի նկատմամբ մեր նախնիների ունեցած հետաքրքրության մասին։ Պահ– պանվել են համաստեղությունները, դը– րանց պայծառ աստղերը, Արեգակը, Լու– սինը և հինգ մեծ մոլորակները պատկերող ավելի քան երեք հազարամյակի վաղեմու– թյան բազմաթիվ ժայռապատկերներ։ Կան վկայություններ մեր թվարկությունից 2–3 հազարամյակ առաջ Մեծամորի համալիրի տարածքում աստղադիտարանի գոյության մասին։ Ըստ պատմական և հնագիտա– կան տվյալների մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսերից Հայկ․ լեռնաշխարհի բնակիչնե– րը սկսել են օգտվել լուսնային, ապա՝ արեգակնային օրացույցից։ Առանձնահատուկ ուշադրության է ար– ժանի այն փաստը, որ մոլորակների հայկ․ անվանումները (Փայլածու, Լուսաստղ կամ Լուսաբեր, Հրատ, Լուսնթագ, Երևակ) գրեթե ճշգրտորեն համընկնում են դրանց
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/379
Արտաքին տեսք