Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կարևոր արդյունքներից են արտաքին գալակտիկաներում երիտասարդ աստղե– րի հսկայական համակարգերի՝ գերաստ– ղասփյուռների և ճառագայթման ուլտ– րամանուշակագույն ավելցուկ ունեցող բազմաթիվ գալակտիկաների հայտնադոր– ծումը։ Այսպիսով, նախկինում գիտության մեջ իշխող պատկերացումը Տիեզերքի հանգիստ, անփովւոխ վիճակի վերաբեր– յալ այդ գաղափարների շնորհիվ փոխա– րինվել է անընդհատ փոփոխվող ու զար– գացող Տիեզերքի նոր պաակերացմամբ։ 1951-ից Բյուրականի աստղադիտարա– նում հրավիրվել են աստղասփյուռներին, անկայուն աստղերին, արտաերկրային քաղաքակրթությունների գոյության խընդ– րին, ինվարիանտության սկզբունքին և նրա կիրառություններին, բռնկվող աստ– ղերին և հարակից օբյեկտներին, ինչպես նաև մի շարք այլ հարցերին նվիրված մի– ջազգային և համամիութենական խոշոր գիտաժողովներ ու խորհրդակցություններ։ 1946-ից հրատարակվում են «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումները», իսկ 1965-ից՝ «Աստղաֆիզիկա» համամիութե– նական հանդեսը (թարգմանվում է անգլ․ և հրատարակվում ԱՄՆ–ում)։ Բյուրականի աստղադիտարանը հաս– տատվել է որպես ՍՍՀՄ–ում արտագա– լակտիկական հետազոտությունների կոոր– դինացման կենտրոն (1973)։ Պարգևատըր– վել է Լենինի շքանշանով (1967)։ Բյուրա– կանի աստղադիտարանին առընթեր գոր– ծում է ֆիզմաթ, գիտությունների դոկտո– րի աստիճան շնորհող գիտական խոր– հուրդ։ Գրկ․ Համբարձումյան Վ․ Հ․, Տիե– զերքի էվոլյուցիայի պրոբլեմները, Ե․, 1968։ Թամբարձ ու մ յ ա ն Վ․ ՝’s․, Միրզո– յան Լ․ Վ․, Աստրոֆիզիկայի զարգացումը Սովետական Հայաստանում, տես Բնագիտու– թյան և տեխնիկայի պատմությունից գրքում, հ․ 2, Ե․, 1962։ Թ ու մ ա ն յ ա ն Բ․ Ե․, "տայ աստղագիտության պատմություն, հ․ 1–2, Ե․, 1964–69։ Տամբարձումյան Վ․ Տ․, Միրզոյան Լ․ Վ․, Աստղագիտություն, տես Գիտությունը Հայաստանում 50 տարում (Ժող․), Ե․, 1973։ Միրզոյան Լ․ Վ․, Բըո– նըկվող աստղեբ, Ե․, 1973։ Թովմասյան Տ․ Մ․, Մոլեգին գալակտիկաներ, Ե․, 1974։ Проблемы современной космогонии, 2 изд․, М․, 1972; Вопросы физики и эволюции Кос– моса, Е․, 1978; Т о в м а с я н Г М․, Взры– вающиеся миры, Ё․, 1979; Амбарцу– мян В․ А․, М и р з о я н Л․ В․, Наблюда– тельный подход к ранним стадиям эволюции звезд, «Astrophysics and Space Science», vol․ 84, 1982․ Վ․ Համբարձում յան, Լ․ Միրզոյան Քիմիական գիտություններ Մարդու կողմից քիմ․ երևույթների առա– ջին գիտակցված օգտագործման մասին առավել հին և հարուստ տեղեկություննե– րը վերաբերում են Հայաստանի․ Եգիպ– տոսի, Չինաստանի և Միջագետքի տա– րածքներին։ Ըստ անգլիացի հետազոտող Լ․ Ատչիսոնի ոսկու, պղնձի և բրոնզի առաջին արտադրությունն իրականացվել է Հայաստանի տարածքում (Leslie Ait- cheson․A History of Metals, vol․ I, II, 1960)։ Մեծամորի պեղումներից պարզվել է, որ մետաղագործությունը Հայաստանի տարածքում գոյություն է ունեցել դեռևս մ․ թ․ ա․ IV հազարամյակում։ Արմավիրի, Մեծամորի, Արտաշատի, Կարմիր բլուրի և այլ պեղումների ժամանակ գտնվել են մետաղական, ջնարակված խեցեղեն, գու– նավոր, անգույն և սադափափայլ ապակ– յա բարձրարվեստ ու բարձրորակ իրեր։ Մեր թվականությունից շատ առաջ հա– յերին հայտնի էին մինչև այժմ իրենց նշանակությունը չկորցրած պրոցեսներ՝ խաղողահյութի սպիրտային և կաթնա– թթվային խմորումները, քացախի ստացու– մը, գարեջրի և գինու պատրաստումը ևն։ Ըստ մեզ հասած տեղեկությունների վաղ միջնադարում Հայաստանից արլ․ և արմ․ երկրներ էին արտահանվում ոսկի, ար– ծաթ, պղինձ, «հայկավ» (արաբերեն՝ ստին արմանի), մալաքիտ, անուշադր, պաղլեղ (որոնք հայտնի էին «հայկ․ աղ»՝ sal armenium և «հայքար»՝ Pierre d’Armenie անվանումներով), որդան կարմիր, դաբա– ղանյութեր, եթերային յուղեր ևն։ Ալքիմ․ աշխատանքները Հայաստանում տարվել են ալքիմիայի ստեղծման ամենավաղ ժա– մանակներից սկսած։ Մեգ հասած ձեռա– գրերը վկայում են, որ հայկ․ ալքիմիան շատ դեպքերում զերծ էր ալքիմիային հատուկ խորհրդամոլությունից։ Նրա ըզ– բաղմունքի առարկան առաջին հերթին առօրյա՝ կիրառական խնդիրներն էին (աղերի, ներկերի, թանաքների, ջնարակ– ների, սոսինձների, օծանելիքների, դե– ղանյութերի ստացում, մոմանյութի սպի– տակեցում, ամալգամների, հայելիների պատրաստում ևն)։ Ոսկերչական իրե– րի, գորգերի, ալքիմ․ սարքերի և հար– մարանքների, աղերի, ներկերի ու այլ նյութերի հետ միաժամանակ Հայաստա– նից արլ․ և արմ․ երկրներ են Փոխանցվել նաև ալքիմ․ գիտելիքներ։ Այդ մասին են վկայում բազմաթիվ այլալեզու և հայե– րեն աղբյուրներ։ «Հայաստան» անվան բազմաթիվ հիշատակումներ կան ալքիմ․ այլալեզու աղբյուրներում (հայկ․ ձու, հայկ․ աղ, հայքար ևն)։ Մ․ Բերթլոն հու– նական մի ձեռագրում հանդիպող sal armenium-ը համարում է մալաքիտը, որն ըստ նրա «․․․ կանաչ պղնձի կարբոնատն է։ Նույնանման է լազուրիտը, որը երկնա– գույն պղնձի կարբոնատն է և ունի ar– menium անվանումը, հավանորեն այն պատճառով, որ բերվում է Հայաստանից» (M․ Berthelot, Collection des Alchimis- tes Grees, 1888, էջ 39)։ Տարբեր հեղինակ– ներ, տարբեր ժամանակներում այդպես են անվանել կերակրի աղը, անուշադրը։ Հետաքրքիր է հայատառ սալարմենիկում տերմինի և նրա տարբերակների գոյու– թյունը հին հայկ․ ձեռագրերում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSP 551, JSP 6924)։ Հայաստանից քիմ․ գիտելիքների Ռուսաստան անցնելու փաստը նշում է ակադ․ Ֆիգուրովսկին (Большая советская энциклопедия, II изд․, том 2, стр․ 159)։ Հին հայկ․ քիմ․ ձեռագրերի ուսումնասիրությունների հի– ման վրա Տ․ Ղազանչյանը հանգել է այն եզրակացության, որ գործնական ալքի– միան Հայաստանում հենվում էր դասա– կան բնափիլիսոփայությունից վերցված որոշակի տեսական պատկերացումների վրա (Т․ Казанчян, «Очерки по истории химии в Армении», 1955)։ Հայ ալքիմի– կոսները կարևոր նշանակություն էին տալիս տեսական հարցերին, ալքիմ․ արվեստով զբաղվողը, ըստ նրանց, պետք է քաջատեղյակ լիներ այլ արվեստ– ների (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ JSP 2527, էջ 7 բ 8 ա)։ Չորս տարրերի մասին Արիստոտելի ուս– մունքն ընկած է հայկ․ բնափիւիսոփայա– կան բովանդակության բազմաթիվ ձեռա– գրերի հիմքում (Եզնիկ Կողբացի, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի, Հովհան– նես Երզնկացի, Հովհաննես Որոտնեցի, Գրիգոր Տաթևացի և ուրիշներ)։ Ուշագրավ է «հայկ․ ձու» արտահայտության մեկնա– բանությունը, որտեղ ձուն խորհրդանշում է որպես չորս տարրերի՝ կրակի, օդի, ջրի և հոդի միասնություն (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ N* 6680, էջ 150 բ)։ Հայ ալքիմիկոսներից հայտնի են Մտեփանոս Իմաստասերը, Դանիել Աբեղան, Օհան Թոխաթցին, Ղա– զար Եպիսկոպոսը, Տեր–Հարություն էր– զրումցին, Տեր–Սահակ էջմիածնեցին, Տեր–Դավիթը, Ավագը, Թոդորը, որոնց ձեռագրերը պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարա– նում։ Մատթեոս և Ղուկաս Վանանդեցիների «Բնաբանութիւն իմաստասիրական կամ տարերաբանութիւն» (1702, Ամստերդամ) գրքի հիմքում դրված է չորս տարրերի ուսմունքը, գրքում խոսվում է տարրերին բնորոշ հատկությունների («որակություն– ների») և նրանց փոխադարձ կապի մա– սին։ 1796-ին լույս տեսած Մ․ Աբկարյանի «Գրքուկ որ կոչի Սկզբունք բնական գի– տութեանց» գրքում քիմ․ երևույթները քննարկվում են ատոմիստական տեսան– կյունից։ Ուշագրավ է, որ այդ պատկերա– ցումները նկարագրված են Դալտոնի ատոմիստական տեսության ստեղծումից (1808)առաջ։ Քիմ․ գիտության և նյութերի քիմ․ հատկությունների մասին արժեքա– վոր դատողություններ կան Մ․ Բժշկյանի («ճեմարան գիտելեաց», 1818), Սերովբե Կարնեցու («Ծաղիկ գիտութեանց», 1819), Մ․ Աղաչրաղյանցի («Համառօտ արուեստա– բանութիւն և նորանոր հնարք», 1830), Մ, Մաղաթելյանցի («Համառօտ բնական գի– տութիւն», 1842), Մ․ Դարագաշյանցի («Նը– կարագիր ուսմանց․․․», 1845), Բ․Նուրիճան– յանի («Փորձառական բնագիտություն կամ Ֆիզիկա», 1856) բնագիտական բնույթի գրքերում։ Դրանցում քիմիան ներկայաց– վում է որպես մարմինների բաղադրությու– նը զննելու («անդամազննություն»), մար– մինները ճանաչելու և բաղադրեւու գիտու– թյուն։ Այդ և հետագա շրջանի քիմ․ գրա– կանության մեջ «քիմիա» տերմինի փո– խարեն (ըստ Հ․ Աճաոյանի այն «քեմիա» ձևով առաջինն օգտագործել է Մամուել Անեցին, XII դ–ում) գործածվում են նրա հայերեն համարժեքները՝ տարրաբանու– թյուն, տարրագիտություն, տարրախուզու– թյուն, բնալուծություն ևն։ 1815–30 թթ․ գործնական քիմիայի հե– տաքրքիր ուսումնասիրություններ է կա– տարել էջմիածնի միաբանության անդամ Մահակ Տեր–Գրիգորյանը (Ծաղկարար), որն զբաղվել է Արարատյան որդան կար–